Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկն» ամրապնդեց դիրքերը

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները:

Հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» չորս անպատասխան գնդակ անցկացրեց «Շիրակի» դարպասը եւ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքերում: «Ուլիսը» անչափ կարեւոր հաղթանակ՝ 1:0, տոնեց բազմափորձ «Բանանցի» նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում նրա հետ միավորների տարբերությունը հասցրեց յոթի: «Արարատը» կրեց հերթական պարտությունը, այս անգամ «Գանձասարից»՝ 1:2, իսկ «Կիլիկիան» համառ ու սկզբունքային պայքարում երեք միավոր կորզեց «Միկայից»՝ 3:2:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Փյունիկ 20 14 5 1 39-8 47

2. Միկա 20 13 2 5 44-23 41

3. Ուլիս 20 12 3 5 31-14 39

4. Բանանց 20 10 2 8 27-20 32

5. Գանձասար 20 9 2 9 17-27 29

6. Շիրակ 20 3 7 10 16-41 16

7. Կիլիկիա 20 4 3 13 17-32 15

8. Արարատ 20 1 4 15 9-35 7

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել