Օրվա լրահոսը
ԻՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Իրանը հույս ունի, որ ադրբեջանական իշխանություններն առաջիկայում վերջ կդնեն Իրանում 12 հազար մարդու կյանք խլած ահաբեկչական «Ժողովրդական մոջահեդների» անդամների գործունեությանը: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հնչել է, երբ ադրբեջանական ANS հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել Ադրբեջանում բնակվող խմբավորման անդամների մասին: Մեհմանփարասթն ասել է, որ
ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ ՉԷ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԵԹԵ…
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը (նկարում) պատրաստ է քննարկել թմրանյութերի օրինականացման հնարավորությունը, եթե այդ քայլը կօգնի երկրում հանցավորության դեմ պայքարին: Newsru.com-ի մատուցմամբ, այդպիսի խոստովանություն է արել ինքը՝ Կոլումբիայի նախագահը, կիրակի օրը կոլումբիական Semana ամսագրին տված հարցազրույցում: «Ես դեմ չեմ որեւէ գործուն սխեմայի: Եթե ամբողջ աշխարհը որոշի, որ թմրանյութերը կարող են օրինականացվել, որ այդ քայլը կօգնի
Արաբական աշխարհում շարունակվում են բողոքի ակցիաները
Ալժիրում բողոքի ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են այս շաբաթավերջին նոր ցույցեր անցկացնել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Հանուն Ալժիրում ժողովրդավարական փոփոխությունների» շարժումը, որը միավորում է իրավապաշտպանների, փաստաբանների եւ արհմիությունների անդամների, կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել փետրվարի 19-ին: Նախօրեին ԱՄՆ-ը Ալժիրի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրահավաքների ժամանակ եւ հայտարարել է Ալժիրի ժողովրդի իրավունքների
ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԼՈՆԴՈՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԽՈՍԵԼ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ
Միխայիլ Խոդորկովսկու ընտանիքը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին կոչ է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ բարձրացնել «գործարարի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված դատական հետապնդման» թեման: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Daily Telegraph-ը: ՌԴ ԱԳ նախարարը Լոնդոն է ժամանել երկուշաբթի՝ օրվա կեսին, նրա հանդիպումը բրիտանացի գործընկերոջ հետ նշանակված է երեքշաբթի օրը: Լոնդոնում ՌԴ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Միանգամից 200 ապագա լրագրող մեկ հարկի տակ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ երեկ համալսարանի Պալեանների անվան դահլիճում կայացավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հանդիպումը ապագա լրագրողների հետ: Վերջիններս Երեւանի ավագ դպրոցների աշակերտներ են, որոնք այսուհետեւ պարբերաբար ունենալու են նմանատիպ հանդիպումներ լրագրության ոլորտի ներկայացուցիչների եւ իրենց ապագա դասախոսների հետ: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի խոսքով,
Համարձակվում եմ առաջարկել
Կամ այն մասին, թե ինչու են դասագրքերը խորդանոց հիշեցնում Չգիտեմ՝ որերորդ անգամ ես գրիչ եմ վերցնում գրելու դպրոցական դասագրքերի մասին: Բնական է, որ դասագրքերը, ենթարկվելով ժամանակի պահանջներին, անընդհատ փոխվում են, որովհետեւ չեն համապատասխանում 21-րդ դարի հայ երեխայի հոգեկան պահանջներին, հնարավորություններին, ազգային դպրոց ունենալու հրամայականին: Հայոց լեզվի եւ գրականության, մայրենիի՝ վերջերս գործածության մեջ մտած դասագրքերը նույնպես
ՏԳԵՏ, ԼՊԻՐՇ, ՍՐԻԿԱ ՈՒ ԴԱՎԱՃԱՆ
Պետությունը՝ ըստ նժդեհական Վարդան Տարախչյանի Հայաստանում գոյություն ունեցող 70-ից ավելի կուսակցությունների շարքը կհամալրվի եւս մեկով: Օրերս «Գարեգին Նժդեհ երիտասարդական համախմբում» հ/կ-ն իր հերթական համագումարում, որն անցկացվում էր Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, որոշում կայացրեց ստեղծել «Միացյալ Հայաստան» կուսակցություն: Նորաստեղծ կուսակցությունը կղեկավարի կազմակերպության նախագահ Վարդան Տարախչյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գրանցման համար 200
Հանգուցալուծեցին
«Առավոտի» երկու տարվա 5-6 ահազանգերից հետո, վերջապես Իջեւանը ուշադրության արժանացավ Փետրվարի 10-ին «Նիստը ձախողվեց, հաջորդը՝ երկու ամիս հետո» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ավագանու նիստեր չեն կայանում, քանզի ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունը դադարեցվել է անհարգելի բացակայությունների համար, երեքն էլ հրաժարական են տվել: Իջեւանում անառողջ կրքեր ու մթնոլորտ է դեռ 2008-ի վերջերից ու
«ԲԱՐԳԱՎԱՃԻ» «ՀԵՐԹԱԿԱՆ, ՍՈՎՈՐԱԿԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հայաստանում սենսացիաները տեղի են ունենում կուլիսների հետեւում, ոչ թե համագումարներում ԲՀԿ 5-րդ հերթական համագումարը այդ կուսակցության երբեւէ հրավիրած ամենից անդեմ եւ ամենից «անհավես» համագումարն էր: Մթնոլորտը մի տեսակ «տոնուսից» ընկած էր, համագումարի պատվիրակները՝ հոգնած, անշուք, չկար այլ ժամանակների էնտուզիազմը, սուսուփուս բոլորը եկել ու նստել էին, չկար համագումարային աժիոտաժ, անգամ Մարզահամերգայինի բուֆետում «չոր» թեյ ու սուրճից
Ֆրանսահայ թեմը դժգոհ չէ
Մեկնաբանում են հոգեւորականները Վերջերս լրատվամիջոցներում տեղ գտած այն լուրերը, թե Ֆրանսիայի հայկական եկեղեցական թեմը դժգոհ է Մայր աթոռի՝ 2009թ. ընդունած թեմերին վերաբերող կանոնադրությունից, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում հերքեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ, «Եկեղեցի եւ պետություն» գրասենյակի պատասխանատու Մեսրոպ աբեղա Պարսամյանը եւ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Տեր Վահրամը նշեց,
ՆՇՎԵՑ ՎԱԼԵՐԻ ՉԻԹՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 55-ԱՄՅԱԿԸ
Փոխգնդապետ Վալերի Չիթչյանը Շուշիի ազատագրման գրոհի 4 ուղղություններից մեկի հրամանատարն էր: Նա նաեւ Նոյեմբերյանի գնդի առաջին հրամանատարն էր եւ մեծ դեր ունի դրա կայացման գործում: 1995 թվականին, 39 տարեկան հասակում, Սեւանի մայրուղում հրամանատարը զոհվեց ավտովթարից: Փետրվարի 14-ին՝ Վալերի Չիթչյանի ծննդյան 55-ամյակի օրը Նոյեմբերյանի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Նորիկ Ամիրխանյանը, Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ
41-րդ «Լոռվա ձմեռը»
Վանաձորի քաղաքապետարանը մտածում է փոփոխությունների մասին եւ մոռանո՞ւմ հրավիրել տոնի հիմնադրին Խորհրդային տարիներին ՌԴ Մուրմանսկ քաղաքում «Հյուսիսային տոն» էր կազմակերպվում, որին մասնակցում էին մարզասերները, ակտիվ հանգստի սիրահարները: Ձմեռային մարզաձեւերի խաղերին զուգահեռ, նաեւ ազգային երգուպար ու ուրախ տոնախմբություն էր լինում: Հայկական Վանաձորի բնակիչ Լյուդվիգ Պետրոսյանը «Հյուսիսային տոնի» կազմկոմիտեի անդամ ու դատավոր է եղել եւ ՀԽՍՀ ֆիզկուլտկոմիտեի
ԴԵՂԵՐԸ ՉԵՆ ԷԺԱՆԱՑԵԼ
Սյունիքի մարզպետարանում հասկացել են, որ դեղերի գները իջեցնելը մեկ շաբաթվա հարց չէ Փետրվարի 3-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետը դեղերի վաճառքով զբաղվող կապանցի գործարարներին առաջարկել է Կապանում վաճառվող դեղորայքի գինը իջեցնել 10 տոկոսով ու հանձնաժողով է ստեղծել, որը մարզկենտրոն Կապանում, հետո նաեւ մարզի այլ բնակավայրերում կհետեւի դեղամիջոցների գներին։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է, որ
ՍԱ՞ ԷՐ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը վերադասավորումներ է իրականացրել նախարարության կառուցվածքում: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից: Վերացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասով տեղակալի պաշտոնը: Ոլորտը, ինչպես եւ նախկինում, կոորդինացնելու է Վահե Դանիելյանը, սակայն նա այլեւս ոչ թե նախարարի տեղակալ է, այլ խորհրդական: Հիշեցնենք, որ երբ օրեր առաջ տեղեկացվեց, որ Վահե Դանիելյանն այլեւս էկոնոմիկայի փոխնախարար չէ, ասվեց, որ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԿԵՄՊԻՆՍԿԻ»
Kempinski Hotel Group-ը Երեւանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում եւ չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր է կնքել: Ըստ news.am-ի՝ Երեւանի հյուրանոցը կանվանվի Kempinski Hotel Yerevan։ Այն տեղակայված կլինի Ամիրյան փողոցում՝ ԱԳ նախարարությունից ոչ հեռու։ Հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2013թ. եւ կունենա 130 համար: Kempinski Hotel Group-ը Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի ամենահին ներկայացուցիչներից է։
5 ՀԱՅ՝ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Երեկ ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է 2010–ի ՌԴ ամենահարուստ 500 մարդկանց վարկանիշային աղյուսակը, որը արդեն երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, որը ՌԴ ամենաքիչ երեւացող գործարարներից է։ Նրա կարողությունը գնահատվում է $28,3 մլրդ՝ 2009–ի համեմատ աճելով 2 անգամ։ Երկրորդ հորիզոնականը կրկին մնացել է նախորդ տարվա «տիրոջը»՝ «Օնեքսիմ գրուպ»
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ «ԲՈՒՆՏ»՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ Գյումրիի վրացական պետհամարանիշ ունեցող մեքենայի վարորդները մեկ շաբաթից ավելի է՝ ամեն օր տարբեր բողոքի ակցիաներ են անցկացնում Շիրակի մարզում՝ իրենց բողոք-նամակները հանձնելով գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին: Հիշեցնենք, որ նրանց բողոքն ուղղված է մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, համաձայն որի՝ նրանք հարկադրված են մաքսազերծել հարեւան երկրից գնված մեքենան, որն ավելի թանկ է նստում,
ՔԿՀ վարչակազմը տապալեց Նիկոլի դատը
Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սկսվեց ու երկարատեւ ընդմիջումներով վեց ժամ տեւեց քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը՝ կապված նրա պատժաչափի սխալ հաշվարկման հետ: Երեկվա դատական նիստին իշխանությունները յուրատեսակ էին պատրաստվել. դատարանի դահլիճը նախապես լցրել էին ԱԱԾ աշխատակիցներով, ովքեր մանրակրկիտ հետեւում ու նկարում էին մասնակիցներին, ձայնագրում էին լրագրողների խոսակցությունները: Նախքան դատական նիստի սկսվելը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի
ՍՐԱ ՀԱՄԱ՞Ր Է 6,2 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) նախագահ Բեկոր Փափազյանի ամսական 6,2 մլն դրամ աշխատավարձը, շատ բնականորեն, ապշեցրել է միջինը 100 հազար դրամ աշխատավարձով (իսկ նվազագույնը՝ 30 հազար դրամ) ապրող հայաստանցիներին: Եթե ՀԱՄՀ-ի եւ, մասնավորապես՝ պարոն Փափազյանի արած աշխատանքը գոնե որոշ չափով համատեղելի լիներ նրա ստացած աշխատավարձին, ապա, թերեւս, այսքան աղմուկ չբարձրանար: Թե որքանով է մեր երկրի
Ինքնասպանության հասցնելու հոդվածով
«Առավոտի» տեղեկություններով, Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրմամբ սպանվել է 1,5 տարվա զինծառայող Թորգոմ Սարուխանյանը: ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Հյուրանոցից բերման ենթարկեցին
«Մարիոթ» հյուրանոցից ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել երեք երիտասարդի: Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի Ազատ Տոնոյանն է՝ «Երրորդմասցի Ազատիկ» մականունով: Ազատիկի ընկերներից մեկի մոտ հայտնաբերվել է «Սմիթ Վեսոն» տիպի ատրճանակ:
«Առավոտի» հաղորդմամբ՝ քրեական գործ հարուցվեց
Հայաստանի Հանրապետության ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնից երեկ ստացանք քննչական բաժնի պետի տեղակալ, գնդապետ Յու. Բադալյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն՝ այն մասին, որ «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» (հեղինակ՝ Ռուզան Մինասյան) հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, մայոր Տիգրան Ամբարյանի քրեական գործ հարուցելու մասին որոշման, սկսվել
Ցույց՝ ընդդեմ Ալթունյանի
Երեկ Ռադիոտան առաջ, որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, փողոցային առեւտրով զբաղվողները բողոքի ակցիա էին կազմակերպել Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի մեկնաբան Գեւորգ Ալթունյանի դեմ: Ցուցարարներն իրենց վրդովմունքն էին արտահայտում՝ ասելով, որ պարոն Ալթունյանն իր հաղորդման ընթացքում վիրավորել է նրանց: «Ա1+»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում էին. «Նա մեզ անվանեց Գիքոր, իսկ այն կուսակցություններին, որոնք մեզ
Մի բնակարանը միանգամից մի քանի հոգո՞ւ է վաճառվել
Սեփականատերերը չեն պատկերացնում՝ նույն տանն ինչպես են ապրելու մեկ այլ ընտանիքի հետ Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ ցուցարարների նոր խումբ էր հավաքվել: Նրանք պետական ատյաններից պահանջում էին միջամտել եւ պարզել իրենց նկատմամբ կատարված ապօրինության մեղավորներին: Բանն այն է, որ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում կառուցվող շենքերից մեկի ապագա տերերը պատահաբար պարզել են, որ իրենց բնակարանները
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ «ՃՇԳՐՏՈՒՄ» ԵՆ
Թե ում են այնտեղ թողնում՝ առայժմ պարզ չէ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը դեռեւս Ամանորից առաջ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նրանց խիստ զգուշացրել էր, որ 2011-ին եթե ինչ-որ քայլեր չձեռնարկեն նպաստառուների ցուցակում խախտումները վերացնելու համար՝ իրենից չնեղանան: Նախարարի խոսքերով՝ «Նպաստառուների ցուցակներում մարդիկ կան, որ ծիծաղելի է ուղղակի նրանց ընդգրկել այս համակարգում,
ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ
2011թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ: Կոլեգիայի նիստում քննարկվեց եւ ամփոփվեց ՀՀ դատախազության 2010թ. կատարած աշխատանքների արդյունքները: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազների տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը: Մարդու
ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ
Երեկ ռուսական ԶԼՄ-ները առավոտից հաղորդում էին Մոսկվայի մետրոյում զոհված երկու երիտասարդի մասին: Կասկածներ կային, թե դա ինքնասպանություն էր, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատանեկան անխելքության արդյունք էր: Իսկ արկածախնդիրները… հայեր էին: Նրանց անունները, ըստ Life news-ի՝ Իվան Միկիրտումով եւ Վիկտոր Վարդանյան են, երկուսն էլ ուսանող էին: Ըստ որոշ տեղեկությունների՝ շարժման մեջ գտնվող վագոնների վրա ցատկելը
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Փետրվարի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 14-ին Ալիկ Սարգսյանը եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը ստորագրեցին «ՀՀ ոստիկանության եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարության միջեւ համատեղ գործողությունների հռչակագիրը»: Համագործակցությունն ընդգրկելու է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ
ԿԱՌՈՒՑԵՆՔ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ
Գագիկ Ծառուկյանի ելույթը կուսակցության համագումարում Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգարժան հյուրեր, համագումարի հարգելի պատվիրակներ. Ողջունում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հինգերորդ համագումարում: Համագումարին նախորդած երկու տարիները մեր պետության համար լարված աշխատանքի, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ժամանակաշրջան էր: Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ կոալիցիոն կառավարության առջեւ դրված էին դժվարին խնդիրներ. հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի աղետալի
ՖԱՍԻԵԻՆ ԲՈՂՈՔԵԼ Է ՄԻՆՅՈՆԻՑ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 11-ին նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեին՝ ԼՂ հարցով հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ ԵԽԽՎ բյուրոյի կայացրած որոշման կապակցությամբ. «Բազմիցս, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ ընդունելի ձեւաչափը Մինսկի խումբն


















































