Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ԵԹԵ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵՆ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ եւ դռնփակ նիստում, որոշում է կայացրել մինչեւ նոյեմբերի 5-ը երկարաձգել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Այս գործի վարույթն իրականացնող մարմինը ապացուցված է համարել, որ 40-ից մի քիչ ավելի կշռող Տիգրանը ս. թ. հուլիսի 1-ին ծեծի է ենթարկել միանգամից երեք ոստիկանի, որոնցից մեկը՝ «Մարտի 1»-ի գործերով որպես տուժող կամ վկա անցնող Էրիկ Պողոսյանը, ստացել է մարմնական վնասվածք: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդների թվում նաեւ Տ. Առաքելյանն էր ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվել եւ հիմա վատառողջ է, գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նա մտադիր է հրաժարվել դեղորայքից եւ անժամկետ հացադուլ հայտարարել, եթե մինչեւ սեպտեմբերի 5-ը իրեն ազատ չարձակեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել