Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ էլ սպասենք

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը, որոնք նախապատրաստվելու են աշխարհի գավաթի 2010 թվականի որակավորման փուլի Իսպանիայի (սեպտեմբերի 5-ին) եւ Հայաստանի (սեպտեմբերի 9-ին) հետ կայանալիք հանդիպումներին: Նրանք են:

Դարպասապահներ. Ժան-Ֆրանսուա Ժիյե, Իվ Մա-Կալամբայ, Սիլվիո Պրոտո, Ստեյն Ստեյնեն:

Պաշտպաններ. Տոբի Անդերվեյրելդ, Տիտչի Դե Լայետ, Օլիվյե Դեշախտ, Նիկոլաս Լոբերտս, Սեբաստիեն Պոկոնյոլի, Տիմի Սիմոնս, Գիլ Սվերտս, Դանիել Վան Բյույտեն, Յելե Վան Դամ, Անտոնի Վանդեն Բորե, Տոմաս Ֆերմալեն:

Կիսապաշտպաններ. Ստիվեն Դեֆուր, Մարուան Ֆելաինի, Էդեն Հազարդ, Մարտին Մարտենս, Յան Վերտոնգեն:

Հարձակվողներ. Իգոր Դե Կամարգո, Մուսա Դեմբելե, Տոմ Դե Սոջտեր, Ռոլանդ Լամա, Կեւին Միրալյաս, Էմիլ Մպենզա, Ուեսլի Սոնկ, Բյորն Վլեմինկս:

Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրանու կազմին, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առայժմ, համենայնդեպս՝ մինչեւ երեկ առավոտ, լռում էր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մեզ ասացին, որ պետք է մի փոքր էլ սպասել: Ամենայն հավանականությամբ, մեր մարզիչը շատ թե քիչ լիարժեք թիմ հավաքագրելու հարցում խնդիրներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել