Օրվա լրահոսը
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՍՊԱՅԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՐՑԸ
Սարգիս Հացպանյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սուտ մատնության» համար: Իր քրեական գործում առկա են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրված երկու գրություններ, ըստ որի՝ «ԼՂՀ ՊՆ արխիվային տվյալների համաձայն … Սարգիս Գեւորգի Հացբանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի թիվ 85 առ 29.10. 1996թ. հրամանով
Օրենքը՝ ընդդեմ քաղաքացու
Զինվորը հավասարեցված է ազատազրկվածի՞ն եւ ընտանիքի անդամ չէ՞ 2008թ. մայիսի 7-ին Կապանի բնակչուհի Արմինե Բաղդասարյանն ունեցավ իր երրորդ երեխան: Նորածին Մարին արդեն 2 եղբայր ուներ, ովքեր իրենից 17 եւ 19 տարով մեծ էին: Ինչպես մայրն է ասում, այսքան տարի անց երրորդ երեխա ունենալը կապված էր առողջական խնդիրների հետ, այլապես նման սոցիալական պայմաններում 3-րդ երեխա ունենալ
Լավ չեն կարդացե՞լ
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Միշա Եգանյանը ակտիվորեն մասնակցել է Նոյեմբերյանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: 1991 թվականի օգոստոսի 19-ին ադրբեջանական կրակակետերը լռեցնելու ժամանակ Միշան վիրավորվել է եւ կորցրեց աջ թեւը: Ազատամարտիկը պաշտպանության նախարարության աջակցությունն է ստացել՝ 3 միլիոն դրամ: Այդ գումարով նա հայրենի գյուղում տուն է սկսել կառուցել, սակայն գումարը բավարար է եղել միայն պատերը կանգնեցնելու համար,
ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԵՐ՝ ԹԱԼԱՆ ՉԷՐ ԼԻՆԻ
Պատերազմի տարիներին հակառակորդի հրետակոծություններից չէ, որ տուժել է ռազմաճակատից շատ հեռու գտնվող Արմավիրի մարզի Գայ գյուղը: Արմավիրի մարզի Գայ գյուղում թալանչու ձեռքը խնայել է միայն երաժշտական դպրոցի շենքը, իսկ եռահարկ մշակույթի տունն այնպես է սրբել-տարել, որ «թամահ» է արել նույնիսկ պատերը զարդարող գիպսե նախշազարդերը: Գյուղացիները հիշում են, որ բարբարոսության հեղինակն ինչ-որ մեկն էր հարեւան Արաքս
ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵՐ ԲՅՈՒՋԵԻՆ ՎՆԱՍ ՉԷ
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով. «Տարվա կտրվածքով չենք գերազանցի դեֆիցիտի թույլատրված չափաքանակը, եւ տարին կավարտենք 6,5% դեֆիցիտով»: Երեկ ասուլիսում նախարարը կանխատեսեց նաեւ, որ հաջորդ տարի պետբյուջեի դեֆիցիտը կնվազի առնվազն 1%-ով եւ աստիճանաբար կհասնի 3%-ի: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ իրենք արդեն սկսել են աշխատել 2010-ի բյուջեի ուղղությամբ: Նրա համոզմամբ, այն կլինի բավականին համեստ. «Մենք պետք է
Ցույց՝ ալեհավաքի դեմ
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հայկական զորամասում օրերս տեղադրվել է Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերության ալեհավաքներից մեկը, ինչն էլ համայնքի բնակիչների դժգոհությունն է առաջացրել: Երեկ նրանք զորամասի դիմաց ցույց էին կազմակերպել, քանի որ կարծում են, թե զորամասի պատասխանատուները անօրինական համաձայնության են եկել «Օրանժի» հետ եւ թույլ են տվել իրենց տարածքում բջջային կապ
ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ ԵՆ ԳՏԵԼ
Պետեկամուտների կոմիտեն գործարարներին առաջարկում է ՀԴՄ կտրոնների վրա գովազդ տեղադրել Տեսնելով, որ ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանությունը սպասված արդյունքը չի տալիս, քանի որ գնալով շահումների քանակը պակասում է, իսկ հիասթափվողներն էլ ավելանում են, Պետեկամուտների կոմիտեն որոշեց չշահած կտրոնների որոշակի խմբաքանակի դեպքում պարգեւավճար կամ, այլ կերպ ասած՝ բոնուս տրամադրել: Թերեւս Պետեկամուտների կոմիտեում հույս ունեին, որ գոնե այս
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑ ՓՈՂԻ ՀԱՋՈՂԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, որ իր գլխավորած կուսակցությունը լուրջ ռեֆորմների շեմին է: – Ազգային անվտանգությունը ցանկացած պետության համար կարեւոր է. դուք, որպես խորհրդի քարտուղար, ինչպե՞ս եք ապահովելու ազգային անվտանգությունը: – Ընդհանրապես, հարցումները ցույց են տալիս, որ այսօր անվտանգության խնդիրներն առավել շատ են մտահոգում հասարակությանը: Մենք անվտանգությունը հաճախ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ
Թուրքիան վերահաստատել է սեպտեմբերի 11-13-ը Երեւանում անցկացվելիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանն իր մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում են ԶԼՄ-ները: Ըստ դրանց, Հայաստանում հանդես են գալու Թուրքիայի հավաքականի 5 տղա եւ 6 աղջիկ: Իսկ Ադրբեջանը, չնայած, ըստ նախնական տեղեկատվության, Ռոտերդամում տվել է Հայաստան պատվիրակություն գործուղելու իր նախնական համաձայնությունը, դեռեւս պարզելիք հարցեր ունի: Այդ նպատակով սեպտեմբերի 2-ին մեկօրյա
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ
«Հայտնում ենք, որ Ձեր երկրի քաղաքացի Սարգիս Հացպանյանն իր ավանդն է ներդրել Հայաստանում Ժողովրդավարության եւ Ազատության պայքարում, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ եւ Ֆրանսիայի ողջ ժողովրդին»,- երեկ Երիտասարդ պահպանողականների միությունը նման բովանդակությամբ նամակ է փոխանցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, որն ուղղված է Ֆրանսիայի նախագահին: «Այդ պայքարում Հայաստանի հասարակության կրած բազմաթիվ զրկանքներին 2008թ. մարտի 1-ից
Հանձնաժողովը հակադարձում է
Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ քննարկեց Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովին ներկայացրած զեկույցը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Մենք կստեղծենք աշխատանքային խումբ, կհրավիրենք նաեւ ՀԱԿ-ի այն ներկայացուցչին, որը շատ ինֆորմացված է: ՀԱԿ-ը պնդում է, որ տեղեկությունները ստացել է հավաստի աղբյուրից, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չեն բացահայտում այդ աղբյուրը: Եթե վաղը մենք հանկարծ ստանանք
ՀՀԿ-ն չի ուզում, որ նախագահը գնա Թուրքիա
Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը մամուլի ասուլիսում երեկ հայտարարել է. «Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ոչնչով չի փոխվել, պատմության ընթացքում նրանք միշտ էլ խաբեբայությամբ ու շողոքորթությամբ հասել են իրենց նպատակներին: Նույն քաղաքականությունը այդ երկիրը շարունակում է նաեւ այսօր»: Tert.am-ը փոխանցում է, որ ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ Թուրքիայում չկա հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու անկեղծ գիտակցություն, հետեւաբար՝ հնարավոր չէ նման
«ՆԻԿՈՅԱՆՆ ԻՐԵՆ ԿՈՐՑՐԵԼ Է»
Ասում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը Երեկ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մի քանի ամսյա ընդմիջումից հետո լիագումար նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է ոչ միայն հանձնաժողովի ապագա զեկույցին վերաբերող հարցեր, այլեւ օգոստոսի 24-ին նախկին Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների՝ հանձնաժողովին փոխանցած 4-րդ զեկույցն ու կից ներկայացված
«ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ»
Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի հրապարակած զեկույցների եւ վերջին բացահայտումների վերաբերյալ ասում է իշխող կոալիցիայի կողմից առաջադրված նույն խմբի նախկին անդամ Գեւորգ Թովմասյանը: – Պարոն Թովմասյան, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր Փաստահավաք խմբի հիմնական առաքելությունը եւ արդյոք այն հաջողվե՞ց իրականացնել: – Առաքելություններն ու խնդիրները սահմանված են եղել Փաստահավաք խումբը ստեղծելու մասին ՀՀ
ԱՎՏՈՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երեկ, առավոտյան ժամը 10:05-ի սահմաններում, Քոբուլեթիից Երեւան վերադարձող միկրոավտոբուսը Աշտարակից 5 կմ դեպի Երեւան մայրուղու հատվածում բախվել է մեկ այլ մեքենայի: Միկրոավտոբուսում եղած 13 ուղեւորներից 11-ը մարմնական ծանր վնասվածքներով վթարից րոպեներ անց տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Աշտարակի հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, տուժածներին նախնական բժշկական օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երեւանի մասնագիտացված
Օգոստոսի 28
ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի
ՀՈՒՇԱՔԱՐ՝ ԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Աբովյան 17 հասցեում են ապրել գրող Կոստան Զարյանն ու ճարտարապետ Արմեն Զարյանը: Երեկ «Ճարտֆոնդ» բարեգործական հիմնադրամի եւ Ճարտարապետության թանգարանի նախաձեռնությամբ նույն հասցեում բացվեց գրող եւ ճարտարապետ Զարյանների հուշաքարը (հեղինակներ` Արա Զարյան եւ Աշոտ Գրիգորյան): «Հուշաքարի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները կատարվել են բարեգործական հիմունքներով: Սա նվեր է բոլորիս կողմից Զարյան ընտանիքին»,- բացման խոսքում ասաց հուշաքարի համահեղինակ,
ՊԻԿԱՍՈՆ՝ ԻՐԱՔՈՒՄ
Իրաքի հատուկ ծառայությունները երկրի հարավում հայտնաբերել են Պաբլո Պիկասոյի առեւանգված «Մերկ կինը» կտավը: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը, ոստիկանությունը ենթադրում է, որ նկարն առեւանգվել է 1990 թվականին Իրաքի՝ Քուվեյթ ներխուժման ժամանակ: Ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել են, որ առեւանգված նկարը փորձել են $450 հազարով վաճառել «սեւ շուկայում»: Մինչդեռ իրաքյան փորձագետները, ծանոթանալով կտավին, այն
ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ 215 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ամերիկացի երգիչ Ջեք Ինգրեմը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեկ օրում տալով 215 հարցազրույց, այս մասին հայտնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը: Չորեքշաբթի օրը Գինեսի գրքի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ մինչ այդ նման ռեկորդ աշխարհում ոչ ոքի չի հաջողվել սահմանել: 39-ամյա Ինգրեմի հերթական ալբոմի՝ «Big dreams & high hopes»-ի թողարկումը մեծ իրարանցում է առաջացրել «country» ոճի սիրահարների շրջանում:
Երկիրը մշակույթով է կանգուն
Երիտասարդներն ու «Երկիր եւ մշակույթը» Ժամանակին, երբ նույնիսկ պետականություն չենք ունեցել, երկիրը կանգուն է մնացել մշակույթի սյուների վրա: Այս գաղափարն է ընկած նաեւ 1977 թ. Ֆրանսիայում մի քանի նվիրյալ հայերի համատեղ ջանքերով ստեղծված «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության գործունեության հիմքում: Այն ունի մասնաճյուղեր Ամերիկայում, Անգլիայում, Բելգիայում եւ Հայաստանում: Հայաստանյան կազմակերպությունն արդեն 20 տարեկան է: «Երկիր եւ
ԱՈՒՏՈՖՈԲԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
Իսկ ծերունական տարիքում բուժման հավանականությունը փոքրանում է «Որքան լրատվամիջոցները զարգանան, այդքանով աշխարհում կզարգանան ֆոբիաները»,- ասում է Հոգեբանական ազդեցության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբան Արման Առաքելյանը: Եթե մի օր արթնանաս եւ գիտակցես, որ վախենում ես միայնակ մնալուց, ոչ մեկին պիտանի չլինելու գաղափարից, ուրեմն դու տառապում ես աուտոֆոբիայով: Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են մենակ, անօգնական մնալու վախով.
ՀՆԱՐԱՎՈՐԻՆ ՉԱՓ ՇԱՏ ՄԵԴԱԼՆԵՐ
Երեկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշեց, թե ովքեր են Իսրայելում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների երիտասարդական առաջնությունում պաշտպանելու մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Էլիաթ քաղաքի մրցահարթակ կմտնեն. Տղաներ 56 կգ. Սմբատ Մարգարյան եւ Վարդան Կարապետյան 69 կգ. Րաֆֆի Մելիքյան 77 կգ. Արեն Ներսիսյան եւ Կարեն Աթյան 85 կգ. Ազատ Սայադյան 94 կգ. Համլետ Պողոսյան
ՖԻԴԵ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է աշխարհի առաջատար այն 118 շախմատիստների անունները, որոնց ընտրել է՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Կալմիկիայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի 2009 թվականի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Ցուցակում Հայաստանից ընդգրկված են գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, FIDE-ի «Grand Prix»-ի հաղթող Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: FIDE-ի ցուցակում ընդգրկվել են նաեւ այլ
Վարչապետի ասածը մեզ համար…
Ալավերդու հարկահավաքները տեղյակ չե՞ն ՀԴՄ կիրառման կանոններին Օգոստոսի 25-ին Ալավերդու հարկային տեսչության աշխատակիցները «գրոհել» են քաղաքի «Հայպետշին» թաղամասի շուկան եւ միրգ ու բանջարեղեն վաճառող առեւտրականներից պահանջել են տեղադրել ՀԴՄ-ներ՝ մտնել հարկային դաշտ: Առեւտրականները դեմ են, դժգոհ ու ունեն դրա հիմքերը: «Ալավերդիում աշխատատեղ չկա, ժողովուրդը չի կարում շնչի, ժողովրդի ձեռքին փող չկա, որ գան մեզանից առեւտուր
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴՆ Է
Ռոտերդամում մեկնարկած ձյուդոյի աշխարհի 26-րդ առաջնությունում (տղամարդիկ եւ կանայք) Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը մինչեւ 60 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: Սա անկախ Հայաստանի մարզական պատմության մեջ մարզաձեւի մեծահասակների աշխարհի առաջնությունում նվաճած առաջին մեդալն է: Նվաճումը գյումրեցի մարզիկին հեշտ չտրվեց: Նախնական գոտեմարտերում Դավթյանը տարավ երեք հաղթանակ՝ արգենտինացի Դիեգո Ռոդրիգեսի, տաջիկ Ջամշեդ Խալիլովի, կուբացի Յասմանի Պիկերի
Ինչպես լուրջ վերա բերվել am տիրույթին
Եվ հաղթել տեղեկատվական պատերազմներում Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կարծում է, որ ինտերնետից օգտվողների փոքր թվով եւ բարձր սակագներով՝ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է: Մեր զրուցակիցը բարձր գնի պատճառը նախ տեսնում է երկրի ներսում. «Երկու ընկերությունները (Fibernet եւ ArmenTel- Լ. Խ.), որոնք ինտերնետ են մատակարարում, նշանակել են որոշակի գին, որը թանկ
ԿԱՊԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ՞
Չնայած ՎՊ աղմկահարույց ուսումնասիրություններին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամուր կառչած է աթոռին: Վերահսկիչ պալատի (ՎՊ)՝ մշակույթի նախարարությանը վերաբերող բացահայտումներից հետո, երբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել դրանք, ոչ միայն պետբյուջեից յուրացումների, չարաշահումների ու անարդյունավետ ծախսերի «մասով» նա իրեն մեղավոր չճանաչեց, այլեւ հայտարարեց, թե չի էլ պատրաստվում հրաժարական տալ («Հրաժարական չե՛մ տա», «Առավոտ», 09.07.09):
ՍԱՐԿՈԶԻՆ ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին քննադատության է ենթարկել Իրանի կառավարությանը՝ ընտրություններից հետո բողոքի ակցիաները ճնշելու համար, եւ առաջարկել է սահմանել նոր «կոշտ» պատժամիջոցներ, եթե Իրանը շարունակի միջուկային ակտիվությունը: Այս մասին հաղորդում է aysor.am-ը՝ վկայակոչելով «ՌոսԲիզնեսԿոնսալտինգը»: Սարկոզիի խոսքերով, Ֆրանսիան կաջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդների իրավունքների ընդլայնմանը, եթե Իրանը չդադարեցնի գործունեությունը,
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒՂՂԱՓԱՌ ՏԱՃԱՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼ
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ուղղափառ Սուրբ Դմիտրիի տաճարը վերածել մզկիթի: Այս մասին տեղեկացնում է news.ru-ն՝ հղում կատարելով թուրքական «Միլիեթ»-ին: Տաճարը կառուցված է 19-րդ դարի առաջին կեսին՝ Սիլիվրա քաղաքի մերձակայքում, Ստամբուլից ոչ հեռու: Տաճարի մոտ արդեն սկսել են շինարարական աշխատանքները: Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետ եւ պրոֆեսոր Օկտայ Էկինչին քննադատել է իշխանությունների այս որոշումը եւ այն անվանել
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի եւ Թուրքմենստանի օդային տարածքներն օգտագործելու թույլտվության բացակայությունը խանգարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը: Դեռեւս հուլիսի սկզբին Բունդեսթագի ընդունած որոշումը, համաձայն որի՝ հավելյալ գերմանացի զինծառայողներ պետք է ուղարկվեին Աֆղանստան՝ ինքնաթիռները սպասարկելու համար, ի կատար չի ածվել: Ավելի քան երեք շաբաթ գերմանացի զինվորները գտնվել են Թուրքիայի հյուսիսատլանտյան դաշինքի հենակետային բազայում, իսկ դրանից հետո, այդպես էլ չանցնելով