Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ 215 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օգոստոս 28,2009 00:00

Ամերիկացի երգիչ Ջեք Ինգրեմը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեկ օրում տալով 215 հարցազրույց, այս մասին հայտնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը: Չորեքշաբթի օրը Գինեսի գրքի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ մինչ այդ նման ռեկորդ աշխարհում ոչ ոքի չի հաջողվել սահմանել: 39-ամյա Ինգրեմի հերթական ալբոմի՝ «Big dreams & high hopes»-ի թողարկումը մեծ իրարանցում է առաջացրել «country» ոճի սիրահարների շրջանում: Երգիչը Նյու Յորքի Բրուքլինյան կամրջի տակ իսկական մարաթոն է անցկացրել, որը տեւել է երեքշաբթի օրը առավոտվա ժ. 8-ից մինչեւ չորեքշաբթի առավոտվա ժ. 8-ը: Ըստ ankakh.com-ի՝ հեռախոսով երգիչը հասցրել է պատասխանել ԱՄՆ շուրջ 50 նահանգներում, Կանադայում, Իռլանդիայում եւ Ավստրալիայում սփռվող ռադիոկայանների հաղորդավարների հարցերին: Մամուլը նշում է, որ Ինգրեմը ոչ միայն պարզապես ռեկորդ է սահմանել, այլեւ ջնջել է երկրի երեսից այդ տարածքի նախորդ ռեկորդը՝ 96 հարցազրույց՝ 24 ժամում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել