Օրվա լրահոսը

ՃԻՇՏԸ՝ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ Է

Անցանկալի հղիությունից «ապօրինի» ազատող բուժհաստատություններն առաջարկում են ընդամենը 1 ժամում հաբերի միջոցով ընդհատել հղիությունը: Անցանկալի հղիությունից ազատվելու համար Հայաստանում մի շատ տարածված միջոց կա, որին դիմում է կանանց զգալի մասը. դեղատնից գնում են հակախոցային դեղեր, ու դրանք ընդունելուց հետո պտուղը վիժում է: Չնայած դա բավականին հին ու փորձված միջոց է, բայց կնոջ կյանքի համար կարող

ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿՎՆԱՍԻ ՄԵԶ

«Fitch Ratings»-ի կողմից Հայաստանի վարկանիշի 1% ցածրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մասնավոր հատվածի վրա եւ բարդացնել օտարերկրյա ներդրողներից վարկեր ներգրավելու գործընթացը»: Այս մասին երեկ Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկանիշը՝ այն դարձնելով «կայուն»: «Մեդիամաքսի» տեղեկացմամբ, վարչապետը նաեւ նշել է, որ

«TOYOTA»-ն կրճատում է ավտոարտադրությունը

Ճապոնական ավտոհսկան առաջին անգամ ստիպված է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը Ճապոնիայում։ Ենթադրվում է, որ հոսքագիծը չի գործի 1 տարուց ավելի։ «Tert..am»-ի տեղեկացմամբ, «Toyota» գործարանի երկու հոսքագծերից մեկը կկանգնեցվի 2010-ի գարնանից մինչեւ 2011-ի երկրորդ կեսը։ Հաղորդագրություններ կան, որ «Toyota»-ն մտադրվում է սառեցնել նաեւ ավտոմեքենաների հավաքման արտադրությունը՝ Մեծ Բրիտանիայի գործարաններից մեկում։ Ավտոկոնցեռնի արտադրական հզորությունը տարեկան 10 մլն մեքենա

Շարունակում են ՀԴՄ կտրոններ չտալ

Չնայած Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի եւ մարզերի վաճառքի կետերում, ստուգելու՝ արդյո՞ք բարեխիղճ կերպով տրամադրվում են ՀԴՄ կտրոններ, միեւնույն է, անգամ մեծ տուգանքները նրանցից ոմանց ետ չեն պահոմ կտրոն չտրամադրելու եւ հարկերից խուսափելու գայթակղությունից: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Արեւ» սուպերմարկետից առեւտուր անելիս, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, փոխարենը տալիս են

«ԱրմենՏելը» կվերակնքի պայմանագրերը

«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է իջեցնել մեծածախ ինտերնետի սակագները: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, նոր սակագները գործող գներից ցածր են 7-15%-ով: Ի. Կլիմկոյի խոսքերով. «Այս քայլը առաջին հերթին ուղղված է Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայի հետագա ազատականացմանը եւ կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Հայաստանում»: Ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախատեսվում է նոր սակագներով վերակնքել բոլոր գործող պայմանագրերը՝ TCP/IP

«ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է այն մասին, որ «ընկերության հանդեպ կատարվող անօրինականությունները շարունակվում են»: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ «Ընկերությունը բազմիցս դիմել է ԴԱՀԿ ծառայությանը՝ խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք: Ավելին, ընկերությունն այդ թղթերի պատճենները տրամադրելը պարտավորեցնելու պահանջով դիմել

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՍԵԶՈՆԱՅԻ՞Ն Է

Ըստ Կենտրոնական բանկի, հայկական դրամի արժեզրկումը տարվա այս ժամանակահատվածի համար սովորական երեւույթ է: Նախորդ ամիսների ընթացքում քիչ թե շատ կայունացած դոլարի փոխարժեքը օգոստոսի կեսերից սկսեց նորից բարձրանալ: Եթե ամսվա սկզբին $1-ը 360-361 դրամ էր, ապա նախորդ շաբաթվանից դոլարի փոխարժեքը սկսեց բարձրանալ: Երեկվա դրությամբ, Կենտրոնական բանկի տվյալներով, $1-ը գնահատվում էր 375.39 դրամ, իսկ փոխանակման կետերում այն

Խորհրդավոր ցուցակը

Երեկ «Առավոտի» խնդրանքով «Լույս» հիմնադրամը մեզ ներկայացրեց 2009թ. կրթաթոշակառուների ցանկը Ներկայացնում ենք կրթաթոշակի արժանացած անձանց ցուցակը եւ այն համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Ի դեպ, թեեւ նախօրոք ասվում էր, որ հիմնադրամն այս տարի հովանավորելու է միայն նոր ընդունվածներին, սակայն, ի վերջո, որոշել են ֆինանսավորել ոչ միայն նրանց: Ըստ «Լույս» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Սեփականության իրենց իրավունքը փորձում են պաշտպանել քաղաքացիներ Կարեն Պողոսյանը, Սուսաննա Բարսեղյանն ու ՀՀ գլխավոր դատախազի ընտանիքը: Երեկ «Առավոտ» այցելած ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը պնդում էր, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձում է իրենից խլել իր սեփականությունը հանդիսացող 1000 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Գլխավոր դատախազը, ըստ Պողոսյանի, դա փորձում է անել ոչ թե անձամբ,

ԲԱՅՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՐԿԸ ԿՈՒՏՎԻ՞

Պարզվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 14-ին Թուրքիա մեկնել-չմեկնելու դիլեման քննարկում են ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակներն ու փորձագետները, այլեւ ադրբեջանցիները: Երեկ, օրինակ, այս հարցի շուրջ ադրբեջանական Day.az-ի հետ զրուցել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Ալիզադեն կարծիք է հայտնել, թե՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղը նայելու

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՏԱՍԸ ՄԻԼԻՈՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԻՔՆ Է

Օգոստոսի 22-ից ԼՂՀ ուխտագնացության մեկնած ԵԿՄ-ականները երեկ եղել են Հադրութի Տող գյուղում: ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, «Ա1+»-ի մատուցմամբ, տեղացիներին հավաստիացրել է, թե ինքը կգերադասի երեխաների հետ զոհվել, քան դավաճան դառնալ: «Արցախի խնդրի լուծումը չի կարող մի քանի անձի մենաշնորհը լինել, դա աշխարհի տասը միլիոն հայության որոշելիքն է, իսկ հայությունը հավաքական կերպով չի որոշի

ՀԻՆԳԻ՞Ն ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՆԵԼ

Մեր տեղեկություններով, մինչեւ սեպտեմբերի վերջ իրենց պաշտոններից կհեռացվեն Հայաստանի տասը մարզպետներից հինգը: Մեր աղբյուրները պնդում են, որ հեռանալու են Արարատի, Արմավիրի, Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետները: Որքան էլ տարօրինակ է, բայց քրեական աղմկոտ պատմություններից անբաժան, մականունավոր Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը, մնալու է իր աթոռին: Սա տարօրինակ է նաեւ այն առումով, որ միանգամից հինգ մարզպետի փոփոխությունը

«Ընտրական պորտֆելները տրվում են էլիտային»

Տիգրան Կարապետյանը ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՞ – Մոտավորապես երեք ամիս է՝ խոսվում է ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցության մասին, բայց այն այդպես էլ չի կայանում, գոնե, ասենք, որոշակի հարցերի շուրջ: Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը: – Ես վստահ եմ, որ նման համագործակցություն չի լինի, որովհետեւ Դաշնակցությունն ազգային ուժ է: Ճիշտ է, բավականին ազդեցություն ունեն ՀԱԿ-ն էլ, «Ժառանգությունն» էլ,

«ԵՍ ԱՅՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՉԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

«Հոկտեմբերի 27-ի» գործի մասին ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Մարզային հանդիպումներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելով ընտրությունների մասին՝ ասել էր, որ 98-ից սկսած, ընտրությունների արդյունքները գողացվել են, դուք «Ա1+»-ի միջոցով հակադարձել էիք՝ ասելով, որ միակ արդար նախագահական ընտրություններն անցկացվել են 91-ին, իսկ խորհրդարանականներից արդար են եղել միայն 99-ի ընտրությունները, երբ հաղթեց «Միասնություն» դաշինքը:

ԳՏԻՐ 10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պատմությունը կրկնվում է՝ այդ են վկայում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 1996-ի եւ 2008-ի վերաբերյալ զեկույցները: 1997-ի աշնանը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իր տեղեկագրում հրապարակել էր «Մարդու սահմանադրական իրավունքների խախտումները Հայաստանում» զեկույցը, որի հեղինակներն էին Ավետիք Իշխանյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Ջանոյանը եւ Վահան Իշխանյանը: Որոշ մեջբերումներ անենք այդ զեկույցից: * Հայաստանում, սկսած 1995 թ. ԱԺ ընտրություններից, ՀՀ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՆՐԲԵՐՇԻԿ

ԳԽ-ի դաշնակցական պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում 1990-ականներից մի հետաքրքիր դեպք հիշեց. «Մի օր Տեր-Պետրոսյանին ասացի՝ սիրուն, մինիատյուրնի տղեքի ես ընտրում՝ նախարար նշանակում. երկու ամիս հետո նրանք դառնում են՝ ոնց որ նրբերշիկը՝ եռացած ջրի մեջ գցած»: Այս թեմայի շուրջ կեսկատակ-կեսլուրջ քննարկումները հանգեցնում են նրան, որ պարոն Հովհաննիսյանն առաջարկում է պետական պաշտոնյաներին նշանակելու պահից սկսած՝

Երազում տեսածի նշանակությունը

Երազներ տեսնում են բոլորը, բայց դրանց տեսածի նշանակությունն ու մեկնաբանությունը ոչ բոլորը գիտեն: Այսպիսով, եթե դուք երազում տեսել եք ԽԱՂԱԼԻՔ, ապա դա այն բանի նշան է, որ ձեր առջեւ մեծ հեռանկարներ են բացվում: Հնարավոր են կարեւոր ծանոթություններ: Եթե երեխաների խաղալիքներն եք դասավորում կամ էլ խանութից եք գնում, ուրեմն մոռացել եք կարեւորի մասին եւ մանրուքների մասին

Ո՞ՒՐ Է ԱՅՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՄԱՐԴԸ ԿԱՊԻԿԻՑ Է ԱՌԱՋԱՑԵԼ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը գտնում է, որ կենսաբանության դասագրքի մեջ պետք է լինի նաեւ արարչագործության վերաբերյալ աստվածային գիտական տեսակետը: «Անընդհատ հարցնում են, թե մինչեւ երբ պետք է եկեղեցին լռի, հանդուրժի կենսաբանության դասագրքի մեջ առկա դարվինիստական կամ էվոլյուցիոն տեսակետների, գաղափարախոսությունների առկայությանը,- ասում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն՝ հոգաշնորհ

Վիճակը վատ չէ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ օրերս հաստատած փոփոխությունների համաձայն, Միլանում մեկնարկելիք սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մասնակիցների վիճակահանությունն անցկացվելու է ըստ յուրաքանչյուր քաշային կարգում նախապես կազմված վարկանիշային դասակարգման արդյունքների: Վերջին շրջանում Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետների շոշափելի առաջընթացը աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկությունում եւ միջազգային բարձրակարգ մրցումներում դրական հետեւանք է ունեցել այդ վարկանիշային ցուցակում

Դեռ կողմնորոշվում են

Սեպտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմակերպիչներին ներկայացրած նախնական հայտերի համաձայն, Երեւան ժամանելու է շուրջ 40 երկիր: Սակայն այս թիվը՝ դեռ վերջնական չէ: Մինչեւ հայտերի ներկայացման եւ դրանց հաստատման վերջնաժամկետը դեռ օրեր կան: Այնպես որ, հնարավոր է՝ մասնակից երկրների թիվն ավելանա կամ պակասի: Հայաստանցի մարզասերին առաջին հերթին հետաքրքրում է,

ԳԵՐԻ ՇՈՈՒՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Նա ցանկանում է Վախթանգ Դարչինյանի մենամարտերից մեկը կազմակերպել Երեւանում Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը մեկ ամսից ավելի Հայաստանում է՝ հարազատների ու ընկերների շրջապատում: Սակայն շուտով կվերադառնա Ավստրալիա եւ կսկսի նախապատրաստվել չեմպիոնական գոտու հերթական պաշտպանությանը: Երեկ «Առավոտը» հանդիպեց Վիկին եւ զրուցեց նրա ծրագրերի մասին: – Այս անգամ, կարծես, սովորականից երկար մնացիր Հայաստանում: Պատճառ կա՞ր: – Ես

ԱՐՑԱԽՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը վերականգնում է քրիստոնեական սրբավայրերը Դադիվանքը վերականգնվել է: Վահե սարկավագը միշտ զինվորների կողքին է: Գուրգենը՝ Դադիվանքի էքսկուրսավար: Ամարասում շինարարներն աշխատում են, իսկ զբոսաշրջիկները լուսանկարվում: Գանձասարը՝ մասունքների պահոց եւ ազատագրական շարժումների կենտրոն Մեկ անգամ Արցախ այցելողը մեկընդմիշտ հասկանում է, թե ինչ ասել է վերջերս ավելի հաճախ շրջանառվող «Հող հանձնողը՝ դավաճան» արտահայտությունը: Հերթական այցելությանս

ՄՆԱՑԵԼ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 50 ՕՐ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացումը միանշանակ կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում Թուրքիա կարող է մեկնել ինքնաթիռով»,- ըստ «Արմինֆոյի», հայտարարել է ԱՀ-ում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը՝ տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հարցազրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը առաջիկա աշնանը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի

ՆՈՐԻ՞Ց՝ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԱԶԱՅՈՒՄ

Երեկ Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որի արդյունքում զոհվել են ոչ պակաս, քան 4 եւ վիրավորվել 3 պաղեստինցիներ: Ըստ newsru.com-ի, ինքնաթիռները գնդակոծել են նաեւ Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող թունելները, որոնցով, ըստ Իսրայելի, պաղեստինցիները անօրինական զենք են տեղափոխում Եգիպտոսից: Այդպիսով, Իսրայելը պատասխանել է երկուշաբթի օրը իր տարածքի վրա տեղացած հրաձգային հարվածներին, որոնց

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՎԻՍԿԻՆ

 ԱՄՆ-ի եւ Շոտլանդիայի միջեւ կտրուկ լարվել են հարաբերությունները՝ այն բանից հետո, երբ Շոտլանդիայի արդարադատության նախարար Քեն Մաքէսքիլը ազատ է արձակել շոտլանդական Գրինոք քաղաքի բանտում ցմահ ազատազրկման պատիժը կրող լիբիացի Աբդել-Բասիթա ալ-Մեղրախիին, որը մեղավոր է ճանաչվել 1988-ին ամերիկյան օդանավի պայթեցման համար: ԱՄՆ-ում հնչում են շոտլանդական ապրանքները, այդ թվում՝ վիսկին բոյկոտելու կոչեր: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ»

Հայաստանի նախկին հյուպատոսը՝ ԱՄՆ դատարանի առաջ

Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, որ փաստաթղթեր չի կեղծել, որպեսզի անօրինական միգրանտները խուսափեն վտարումից: Այս մասին է տեղեկացնում lenta.ru-ն՝ վկայակոչելով Assocoated Press գործակալությունը: Նախնական լսումները, որոնց ընթացքում Ղալումյանը հայտարարել է իր անմեղության մասին, տեղի են ունեցել օգոստոսի 24-ին՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Անե քաղաքի դաշնային դատարանում: Եվս 4 կասկածյալներ, որոնց քննությունը

Ուկրաինացիները մասնակցել են ռուս-վրացական պատերազմին

Ռուսաստանի դատախազությանը կից քննչական կոմիտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները, ինչպես նաեւ «Ունա-Ունսո» ազգայնական խմբավորման մարտիկները մասնակցում էին անցած տարվա օգոստոսին ռուս-վրացական զինված հակամարտությանը՝ հաղորդում է BBC-ին: Ըստ ռուսաստանցի քննիչների, Ցխինվալի շրջանի Աճբեթի վրացական գյուղում, որտեղ կայանել էին Վրաստանի ՆԳ ստորաբաժանումները, հայտնաբերվել են «Ունա-Ունսոյին» պատկանող զինվորական զգեստներ, լուսանկարներ եւ փաստաթղթեր: Քննչական կոմիտեի հայտարարության

Հրաժարվում են Լուսնից՝ հանուն Մարսի

ՌԴ-ում NASA-ի ծրագրերի ղեկավար Մարկ Բոումենը երեկ հայտարարեց, որ տիեզերագնացների ուղեւորությունը դեպի Մարս՝ պետք է կազմակերպվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ: Ըստ newsru. com-ի, Բոումենը վստահություն հայտնեց, որ Մարսի «նվաճումը» մարդկության կողմից կարող է արդյունավետ իրականացվել միայն միջազգային համագործակցության շնորհիվ: Բայց մինչ այդ, ըստ ԱՄՆ-ի ներկայացուցչի, պետք է ավարտել Միջազգային տիեզերակայանի ծրագիրը, ինչպես նաեւ

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԸ

«Առավոտը» մի քանի ահազանգ ստացավ այս տարվա առաջին կուրսեցիներից, թե՝ մեզ բուհերից ասում են՝ շտապեք, բերեք մուծեք վարձավճարները, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը չմուծեք, ապա դուրս կմնաք բուհից: Տարբեր բուհերից փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ 1-ին կուրսեցիներն իզուր են իրար խառնվել: Գրեթե բոլոր բուհերի կանոնադրություններով, առաջին կիսամյակի վարձավճարներն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի

10 հազարից ավելի առաջին կուրսեցի՝ 2009-ին

Չնայած որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղերին, բուհերում հիմնականում 1-ին կուրսեցիների պակաս չի լինի: Մի քանի օրից կսկսվեն դասերը հանրապետության կրթօջախներում՝ դպրոցներում, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Թերեւս ամենաշատը նոր ուսումնական տարուն սպասում են 1-ին դասարանցիներն ու 1-ին կուրսեցիները: «Առավոտը» երեկ փորձեց ճշտել, թե քանի՞ ուսանող է ընդունվել մեր պետական բուհեր: Քանի որ օգոստոսի 25-ի

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031