Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՎԻՍԿԻՆ

Օգոստոս 26,2009 00:00

 ԱՄՆ-ի եւ Շոտլանդիայի միջեւ կտրուկ լարվել են հարաբերությունները՝ այն բանից հետո, երբ Շոտլանդիայի արդարադատության նախարար Քեն Մաքէսքիլը ազատ է արձակել շոտլանդական Գրինոք քաղաքի բանտում ցմահ ազատազրկման պատիժը կրող լիբիացի Աբդել-Բասիթա ալ-Մեղրախիին, որը մեղավոր է ճանաչվել 1988-ին ամերիկյան օդանավի պայթեցման համար: ԱՄՆ-ում հնչում են շոտլանդական ապրանքները, այդ թվում՝ վիսկին բոյկոտելու կոչեր: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, երկուշաբթի օրը մի շարք ամերիկյան սենատորներ, շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ադմիրալ Մայքլ Մադլենը պահանջել են ՄԱԿ-ի միջոցով հետաքննել շոտլանդական Ֆեմիդայի գործողությունները, որոնք, ամերիկացիների կարծիքով, նպաստում են համաշխարհային ահաբեկչությանը: Ինքը՝ Մաքէսքիլը բացատրել է դատապարտյալի ազատ արձակումը զուտ մարդասիրական մղումներով, քանի որ ալ-Մեղրախին հիվանդ է անբուժելի քաղցկեղով, եւ նրան տուն են ուղարկել՝ մեռնելու: Տրիպոլիում ալ-Մեղրախիին դիմավորել են ինչպես հերոսի (տես՝ լուսանկարը): Ամերիկյան կողմը վրդովված է նաեւ այն տեղեկությամբ, որ Շոտլանդիայի այս քայլը պայմանավորված է տնտեսական շահերով՝ իբր ահաբեկչին փոխարինել են Լիբիայի նավթային պայմանագրերի հետ: Սակայն Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Պիտեր Մանդելսոնը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները՝ հիշեցնելով, որ արդարադատության բնագավառում Շոտլանդիան վարում է ինքնուրույն քաղաքականություն: 1988-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են 259 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, որոնցից 189-ը ամերիկացիներ էին: Զոհվել են նաեւ շոտլանդական Լոքերբի քաղաքի 11 բնակիչներ, որոնց վրա են ընկել կործանվող ինքնաթիռի մասերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31