Լրահոս
Օրվա լրահոսը

Երազում տեսածի նշանակությունը

Օգոստոս 26,2009 00:00

Երազներ տեսնում են բոլորը, բայց դրանց տեսածի նշանակությունն ու մեկնաբանությունը ոչ բոլորը գիտեն:

Այսպիսով, եթե դուք երազում տեսել եք ԽԱՂԱԼԻՔ, ապա դա այն բանի նշան է, որ ձեր առջեւ մեծ հեռանկարներ են բացվում: Հնարավոր են կարեւոր ծանոթություններ: Եթե երեխաների խաղալիքներն եք դասավորում կամ էլ խանութից եք գնում, ուրեմն մոռացել եք կարեւորի մասին եւ մանրուքների մասին եք մտածում: Երազում խաղալիք նվիրելը՝ ուրախության, կոլեգաների հետ լավ հարաբերությունների նշան է: Եթե երազում խաղալիքներով եք խաղում, ուրեմն ձեր երազանքներն իրականություն չեն դառնա:

ԽՐՃԻԹ. Երազում գյուղական խրճիթ տեսնելիս հանգամանքները անսպասելի կերպով վատ ուղղությամբ կթեքվեն: Ձեզ ծանր աշխատանք է սպասվում: Եթե երազում դուք մութ ու խոնավ խրճիթում եք բնակվում, ուրեմն հզոր մարդիկ ձեզ կաջակցեն: Եթե երազում լուսավոր եւ լայն խրճիթում եք բնակվում, ուրեմն ֆինանսական ժամանակավոր խնդիրներ են սպասվում: Երազում խրճիթ պատրաստելը նշանակում է, որ բոլոր հարցերը կլուծեք եւ կհարստանաք: Երազում խրճիթ քանդելը եւ նոր տուն տեղափոխվելը գործատուից շահավետ առաջարկ եւ աշխատավայրի փոփոխություն է նշանակում:

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ. Եթե երազում ձեզ սիրելի մարդուն եք դավաճանում, ուրեմն շուտով ձեզ հարազատ մարդու եք խաբելու: Բայց հիշեք, որ ամեն սուտ չէ, որ փրկություն է: Երազում տեսնել, թե սիրելի մարդն ինչպես է ձեզ դավաճանում, խոսում է այն մասին, որ ձեր վստահությունը չարաշահելը շատ հեշտ է: Եթե ամուսնացած տղամարդը երազում տեսնում է, որ մարմնավաճառի հետ իր կնոջն է դավաճանում, նշանակում է իր վարքագիծը շրջապատի մոտ ծիծաղ է առաջացնում: Երազում ինքներդ ձեզ դավաճանության համար մեղա գալուց տեսնելը նշանակում է, որ դուք ձեր ներկա վիճակից գոհ չեք եւ ամեն հնարավոր ու անհնարը կանեք այն փոխելու համար: Եթե երազում վրեժից ելնելով ձեր սիրելի մարդուն եք դավաճանում, նշանակում է, որ ամուսնական կյանքում շատ հաջողակ եք լինելու: Երիտասարդ կնոջ համար դա սիրելիի հետ հարաբերություններում հաջողություն է նշանակում: Բայց դա նրան որեւէ բավարարվածություն չի պատճառելու:

ԶՄՐՈՒԽՏ. Երազում զմրուխտ տեսնելը նշանակում է, որ շուտով ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: Եթե երազում զմրուխտ եք տեսել, ձեզ այն բանում կմեղադրեն, որ ձեր ծանոթ մարդկանց այլասերվածությունը խրախուսում եք: Երազում զմրուխտ գնելը նշանակում է, որ բավական ոչ շահավետ գործարք կկնքեք: Ձեր գործընկերը կփորձի խաբել ձեզ: Ամուսնացած մարդկանց համար դա հարաբերությունների քայքայում կնշանակի: Երազում զմրուխտե զարդ կրելը նշանակում է, որ ձեզ ռոմանտիկ ծանոթություն է սպասվում: Երիտասարդ աղջկա համար այդ երազն իր հեղինակության համար մեծ վտանգ է ներկայացնում: Եթե երազում զմրուխտե զարդ եք կորցրել, ուրեմն ձեզ անհաջողությունն է ուղեկցելու: Հնարավոր է, որ հարազատ մարդուց բաժանվեք:

ՍՐԲԱՊԱՏԿԵՐ. Երազում սրբապատկեր տեսնելը անհրաժեշտ մարդկանց հետ հարաբերությունների հաստատում է նշանակում: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում սկսած գործի համար օգուտ կքաղեք: Եթե երազում սրբապատկերի առաջ աղոթում եք, ուրեմն գործընկերների կողմից աջակցություն կստանաք: Երազում սրբապատկեր գնելը նշանակում է, որ ընկերները ձեզ չեն օգնի: Հնարավոր է, որ սեփական մեղքով աշխատանքը կամ ընտանիքը կորցնեք: Եթե եկեղեցում սրբապատկերին եք նայում, ուրեմն շատ շուտով ճիշտ որոշում եք կայացնելու: Երիտասարդ աղջկա համար նման երազը հաջողակ ամուսնություն է նշանակում: Նա երբեք չի փոշմանի, որ ձեր հետ է ամուսնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել