Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախկին հյուպատոսը՝ ԱՄՆ դատարանի առաջ

Օգոստոս 26,2009 00:00

Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, որ փաստաթղթեր չի կեղծել, որպեսզի անօրինական միգրանտները խուսափեն վտարումից: Այս մասին է տեղեկացնում lenta.ru-ն՝ վկայակոչելով Assocoated Press գործակալությունը: Նախնական լսումները, որոնց ընթացքում Ղալումյանը հայտարարել է իր անմեղության մասին, տեղի են ունեցել օգոստոսի 24-ին՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Անե քաղաքի դաշնային դատարանում: Եվս 4 կասկածյալներ, որոնց քննությունը Ղալումյանին հանցակից է անվանում, նույնպես չեն ճանաչել իրենց մեղքը: Նորայր Ղալումյանը, որը 1999-2003 թվականներին աշխատում էր Լոս Անջելեսի Հայաստանի հյուպատոսությունում, ձերբակալվել էր այս տարվա հուլիսի վերջին: Քննության տվյալներով, Ղալումյանը տրամադրում էր ՀՀ քաղաքացիներին, որոնց արտաքսում էր սպառնում, կեղծ փաստաթղթեր, ըստ որոնց՝ Հայաստանը չի կարող այդ քաղաքացիների համար մուտքի փաստաթղթեր տրամադրել: Նման փաստաթղթերի բացակայությունը պիտի հիմք ծառայեր՝ արտաքսման գործընթացը կանգնեցնելու համար: Կեղծ նամակները տրամադրվում էին 35 հազար դոլար կաշառքի դիմաց: Ձերբակալությունից հետո հայտարարվեց, որ Ղալումյանը եւ նրա հանցակիցները վաճառել են մի քանի տասնյակ հազար նման նամակներ: Երկուշաբթի օրը կայացած նախնական դատական լսումներից հետո Ղալումյանը եւ այլ կասկածյալներ ազատ են արձակվել գրավի դիմաց: Դատավարությունը նախատեսված է սկսել հոկտեմբերի 6-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել