Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐՔԻ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԻ ՀԵՐՈՍ

Երեխաների մեջ սերմանելով ազարտի հակվածությունը՝ մեծանալիս նա կդառնա խաղամոլ «Եթե չենք ուզում, որ մեր երեխաները լինեն ապագա խաղամոլներ, ազարտի սիրահարներ, ուրեմն պետք է սահմանափակենք նրանց համակարգչային խաղեր խաղալու ժամանակը»,- մտահոգված է հոգեբան Դիանա Սարգսյանը։ Հոգեբանի խոսքերով՝ համակարգչային խաղերը երեխաների համար մեծ վտանգ են ներկայացնում. դրանք ունեն ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ վարքային ազդեցություն։ Հոգեբանի փոխանցմամբ, համակարգչային խաղերի

ՌԵՏԻՆԵ ՄԱՐՄԻՆ

Մարդու հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական հնարավորություններն անսահմանափակ են: Ասում են՝ յուրաքանչյուր ոք կարող է անել անհնարինը: Բայց դրա համար նա պետք է շատ ցանկանա, ապրի հատուկ ռեժիմով, նախապատրաստական որոշակի ծրագիր անցնի: Ու, որ նույնպես շատ կարեւոր է՝ ամեն օր տքնաջան մարզվի: Օրինակները բազմաթիվ են: Ասենք՝ արեւելյան մարտարվեստների ներկայացուցիչները, որոնք դատարկ ձեռքերով կամ մարմնի տարբեր մասերով

Հրաժարվել է անարդար նշանակված 11 մետրանոցից

Եզակի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Ռումինիայի առաջնությունում: Մրցավարը «Ռապիդի» կիսապաշտպան Կոստին Լազերի դեմ խաղի կանոնները խախտելու համար «Օցելուլայի» դարպասին 11 մետրանոց է նշանակում: Պատժված թիմի խաղացողները, բնականաբար, համաձայն չէին մրցավարի որոշման հետ, ինչը նա փոխել չէր պատրաստվում: Բայց անսպասելի նրան է մոտենում «տուժողը» եւ հայտարարում, որ խաղի կանոնների խախտում իսկապես չի եղել: Եվ մրցավարը,

ՇԱՊԻԿՈՎ ԾՆՎԱԾ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԸ

Անգլիացի պարաշյուտիստ Ջեյմս Բուլը, որը մի քանի տարի առաջ մարզաձեւին վերաբերող ֆիլմեր նկարահանելու նպատակով հիմնել է «Air 2Air» սեփական գործակալությունը, տեւական ցատկերի մասին նկարահանումներ կատարելու նպատակով ժամանել էր Ռուսաստան: Հերթական սյուժեներից մեկի համաձայն, նա զուգընկերոջ հետ միասին ցատկեց 1800 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռից: Բուլը, որի մոտ էր տեսախցիկը, իր պարաշյուտը ընկերոջ ազդանշանով պետք է

«ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ ԷԻՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԱՆԵՐԸ»

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում ելույթից Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ…

Երեկ, ի թիվս այլ քննական կենտրոնների, շրջանավարտները օտար լեզվի միասնական պետական քննություն հանձնեցին նաեւ Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում: Քանի որ այստեղից նախորդ քննությունների ժամանակ որոշակի բողոքներ էին եղել, այս անգամ էլ այցելեցինք այդ քննակենտրոն: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ երեխաները քննության էին հրավիրված առավոտյան ժամը 8-ին, սակայն, ի տարբերություն հայոց լեզվի, երբ քննությունը

ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՅԻՆ

Մի քանի թերթերում (այդ թվում՝ «Առավոտում») տպագրվել էր մի ահազանգ, համաձայն որի՝ Վանաձորի թիվ 5 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հայոց լեզվի միասնական պետական քննության ժամանակ եղել են աղաղակող ապօրինություններ: Առանձնացված մի դասասենյակում հավաքված են եղել այդ տարածքի մեծահարուստների երեխաները, որոնց համար նախապես «մուծել» են, եւ նրանք բոլորը ստացել են բարձր բալեր: Կոնկրետ մեզ այդ ահազանգով

«ՄԵՆԱԿ ՎԱՏԸ ՄԻ ԱՍԵՔ»

Հասարակությանն ու լրագրողներին հորդորում է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը – Ի տարբերություն կրթության եւ գիտության նախարարի, Դուք նոր մարդ չեք միասնական պետական քննությունների համակարգում: Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա քննությունների ընթացքը՝ նախորդ երկու տարիների համեմատ: Եվ ինչի՞ հետ եք կապում այս տարվա քննություններից դժգոհությունների մեծ քանակը: – Ես նաեւ նախորդ տարվա քննությունների պատասխանատուներից մեկն եմ:

Հեռու մնանք քաղաքականությունից

Սա է սոցիոլոգների դեղատոմսը՝ քաղաքական գործիչների գործիքը չդառնալու համար Հայաստանյան հասարակության մեջ սոցիոլոգիական հարցումների մասին սկսում են խոսել հիմնականում ընտրություններից ընտրություններ: Այնինչ, արտասահմանյան զարգացած երկրներում որեւէ բիզնես դնելուց առաջ գործարարները հատուկ մասնագետների օգնությամբ սոցիոլոգիական հարցումների միջոցով ուսումնասիրում են շուկան, որպեսզի մեկ տարուց հետո իրենց բիզնեսը չտապալվի: ՀՀ-ում այսպիսի երեւույթի հազվադեպ կարելի է ականատես լինել: Աշխարհում

ԱՐՎԵՍՏԸ ՆՈՒՐԲ ՈԼՈՐՏ Է

Միասնական քննությունների ներկայիս բովում կարծես մի փոքր անուշադրության են մատնվել արվեստի բուհերը, որտեղ մասնագիտական առարկաներից ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսին: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դեկան Նարինե Սարգսյանը: Արդեն երկու տարի է՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության քննությունները կազմակերպվում են Գյումրիում:

ԱՆՄԽԻԹԱՐ ՊԱՏԿԵՐ

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի որոշմամբ գույքագրվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի եւ համայնքների հանրային իրազեկման միջոցները։ Ըստ նախարարությունից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության 914 համայնքից 154-ը չունի ֆիքսված հեռախոսակապ, բջջային կապ չկա 6 համայնքում, ինտերնետային կապ առկա է 131 համայնքապետարանում, ինտերնետային կայք ունի ընդամենը 20 համայնք: Կայքերն էլ առավելապես ճանաչողական են՝ ընթացիկ նորություններ չեն

ԴԱՆԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՈՍԿՈՐԻՆ

Վանաձորի Ալեքսանդր Շիրվանզադեի փողոցին վանաձորցիները «Լաչինի միջանցք» են ասում: Ու որքան էլ արգելվի փողոցային առեւտուրը, այստեղ առեւտրականները էլի գտնում են ելքը, «բիզնես ծավալում»: Այստեղից մարդիկ գնում են իրենց անհրաժեշտ սնունդը եւ չեն մտածում սեփական առողջության մասին: Լոռու մարզի գլխավոր հակահամաճարակաբան Կարինե Միրզոյանը նշում է, որ առեւտրի համար նախատեսված բոլոր կանոնները խախտված են՝ առեւտուրը կատարվում է

ԹԱՓԱՆՑԻԿ Է ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԻԱՅՆ ԿԵՍԸ

Ըստ Կոտայքի մարզպետարանի, մարզի բնակչությունը մարզպետին սիրում է այնպես, ինչպես նույնիսկ Ռոմեոն չի սիրել Ջուլիետին: Պաշտոնյայի կողմից հասարակության համար բաց լինելու, հասարակության առաջ հաշվետու լինելու, հասարակությանը բանի տեղ դնելու տարբեր դրսեւորումներ կան: Ու դրա համար կարելի է այս կամ այն բանը անել կամ չանել: Օրինակ, կարելի է թիկնապահներ չունենալ, մեկ-մեկ փողոցում լինել, որ մարդիկ քեզ

Աչաջուր. մեծ համայնքի մեծ հոգսերը

Գյուղի շատ խնդիրներ լուծվել են, սակայն սողանքների հարցը մնում է բաց Աչաջուրը բնակչության քանակով Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Տավուշի մարզում այն բնակչությամբ երկրորդ գյուղական համայնքն է: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից, ճյուղավորումից՝ «աչայից»: Բնակավայր մտնելիս աչքի են զարնում մեծ, գեղեցիկ տները եւ …անբարեկարգ, փոսաշատ ճանապարհները: Գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանը համայնքը ղեկավարում է 2005

«ԱՐԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐԸ»

Արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը, նախորդների նման, հագեցած է անճշտություններով 2006 թվականին ընթերցողի դատին է հանձնվել արցախյան պատերազմի մասին հերթական գիրքը՝ Անահիտ Չիբուխչյանի «Արարման վեցերորդ օրը»: Հեղինակը անդրադարձել է պատերազմին մասնակցած բժիշկներին եւ, մեղմ ասած, անճշտություններ ներկայացրել: Գրքում նշվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկներ են եղել Վաչագան Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը: Մինչդեռ հայտնի է, որ

ԴԱՄԲՈՒԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ

«Կառավարությունը վարում է դամբուլային քաղաքականություն: Ամեն ինչ անում է հակառակը»,- երեկ լրագրողներին հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, կառավարությունը զարկ է տալիս շինարարությանը, որն էլ դարձել է ճգնաժամի պատճառ. «Հիմա բանկերը գյուռ-գյուռ փող են ստանում կառավարությունից, վերավարկավորում են շինարարությունը՝ մեր ազգային պարտքի շնորհիվ: Դրա փոխարեն 1000-ական դոլար պետք է տալ գյուղացիական տնտեսություններին՝ անկախ այն

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» ԿԸՆԴԼԱՅՆԻ ԲԻԶՆԵՍ-ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ երկրի քաղաքական ու տնտեսական դաշտի լարվածությանը, աճել է «Հայէկոնոմբանկի» նկատմամբ հաճախորդների վստահությունը, ինչի մասին վկայում է ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին բանկի մի շարք ցուցանիշների աճը։ Երեկ «Հայէկոնոմբանկի»՝ նախորդ տարվա գործունեության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Մասնավորապես, Դ. Սուքիասյանի ներկայացմամբ, 8,3%-ով աճել են ֆիզիկական անձանցից ներգրավված

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ

ՀԱԷԿ-ի աշխատակիցների հավաստմամբ, ղեկավարությունն իրենց հետ անմարդկային է վերաբերվում Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը 6 տարի շարունակ իր աշխատակիցներին չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները, որն օրենքով սահմանված է առողջության համար վտանգավոր պայմաններում աշխատելու համար: Եվ միայն աշխատակիցների համառ բողոքներից ու «Ժառանգություն» խմբակցության հետեւողական աշխատանքներից հետո է ՀԱԷԿ-ը համաձայնել վճարել հավելավճարները, բայց՝ մինչեւ 2015 թվականը: Այս մասին «Առավոտն»

Բերբերյանին խեղդամահ է արել ընկերը

Հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, այս տարվա ապրիլի 30-ից որոնվում էր ԱՄՆ քաղաքացի, 1951 թվականին ծնված, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 5 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, «ԼԻԼ-ՆԱՐ» ՓԲԸ տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, որը ապրիլի 26-ին, երեկոյան 20-ի սահմաններում, դուրս է եկել նշված հասցեից եւ չի վերադարձել: Իսկ շենքի բակից անհետացել

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ Է»

Վստահ է Ժուռնալիստների միության նախագահ, Հանրային խորհրդի եւ Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը – Տիկին Գեւորգյան, Դուք, լինելով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը, վերջերս նշանակվեցիք Հանրային խորհրդի անդամ եւ ընտրվեցիք Երեւանի ավագանի: Կկարողանա՞ք արդյոք հասցնել արդյունավետ աշխատել այդ բոլոր պաշտոններում: – Եթե դա լիներ վճարովի հիմունքներով, ապա, թերեւս, անհարմար կզգայի՝ թե կասեն, որ գումարի հետեւից եմ

ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ»

«ՀՀ վարչապետին, որպես ամենահարուստ մարդկանցից մեկին ՀՀ-ում, որպես քաղաքականապես բոբիկ անձնավորության, պետք է ուղղակի քաղաքական հենարան, որովհետեւ ոնց որ թե հանրապետականները զզվում են իրենից»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա կարծիքով, հենց այդ նկատառումներից է Տիգրան Սարգսյանը ստեղծում նոր՝ ռամկավար-արմենակյան կուսակցություն: Առաքելյանը նկատեց, որ Տիգրան Սարգսյանը ՀՌԱԿ-ի հանդեպ իր բացահայտ նկրտումները

Պաշտպանվենք՝ ներքին խնդիրները թոթափելով

Առաջարկում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժառանգություն» խմբակցությունը հունիսի 22-ին սկսվող ԵԽԽՎ նստաշրջանից, որում կլսվի նաեւ Հայաստանի հարցը, մեծ սպասելիքներ չունի եւ վստահ է, որ «այդպիսի վայրերում» (նկատի ունի ե՛ւ ԵԽԽՎ-ն, ե՛ւ ԵՄ նախարարների կոմիտեն) չի կարելի, որ Հայաստանի անունը անընդհատ բացասական կերպով շեշտվի»: Ըստ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, իշխանությունները մեկ հետեւություն պետք է

«ԳԱԼԻՍ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ՝ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ»

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, եթե ամռան ընթացքում արտակարգ իրավիճակներ չլինեն: «Այս իշխանությունների բարեկարգած ու կանաչապատած քաղաքում երբ անձրեւ է գալիս՝ ցեխաջուր է թափվում»,- երեկ անձրեւին զուգահեռ սկսված հանրահավաքն այսպես բացեց այն վարող ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արարատ Զուրաբյանը: ՀԱԿ-ի առաջնորդներին եւ առաջին նախագահին հավաքվածները ողջունեցին ու Մատենադարանի հարթակ ուղեկցեցին ծափերով, ցնծությամբ

«ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԹԱՑԸ ՉՈՐԻ ՀԵՏ Է ԽԱՌՆՎԱԾ»

Երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության եւ ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը «անցումային ժողովրդավարությամբ» երկրներում: Զեկույցն ընդգրկում է 106 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ըստ զեկույցի, 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ:

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ

«Մենք մեր գործողություններով չպիտի օգնենք այս իշխանությանը՝ իշխանությունը պահելու հարցում: Այս իշխանությունները մինչեւ հոկտեմբեր պատասխան ունեն տալու, դրա համար էլ անգլիացի դիտորդը հայտարարեց, որ վերջնական գնահատականը ավագանու ընտրությունների վերաբերյալ կտան հոկտեմբերին: Հնարավոր է՝ մեկ-երկու շաբաթից նորից հանրահավաքի կոչ անենք, ցանկացած կոչի անմիջապես հավաքվեք: Մեր առաջնորդի հետ միանշանակ հասնելու ենք հաղթանակի»,- երեկ հանրահավաքում կոչ արեց Արամ

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած՝ «Որսագողության մասին» օրինագիծը երեկ խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 68 կողմ, 2 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով: Այս կապակցությամբ պարոն Դալլաքյանն ասաց. «Օրինագիծը կարեւոր նշանակություն կունենա որսագողության դեմ պայքարն ուժեղացնելու, կենդանական աշխարհը ոչնչացնող բարբարոսներին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով: Ամենակարեւորը այս հարցում օրենքի կիրառման եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք

ԽԱՂԱՏՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԻՑ ԴՈՒՐՍ

2013-ի հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սեւանում եւ Ջերմուկում: Իսկ մայրաքաղաքում խաղատան բացման մասին հարցը կարող է քննարկվել միայն $100 մլն ծավալի բիզնես-առաջարկի դեպքում՝ համատեղված առնվազն 125 սենյակից բաղկացած բարձրակարգ հյուրանոցի շինարարությամբ: Երեկ կառավարության նիստում որոշվել է այս եւ մի քանի այլ փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում: «Սա է

ՊԱՇՏՊԱՆԻ ՃԱՌԸ

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը՝ Ս. Միքայելյանի պաշտպանը հանդես եկավ 20 էջից բաղկացած պաշտպանական ճառով: Ամբաստանյալի աթոռին հայտնված Սասուն Միքայելյանը ներկա չէր, սակայն թե դատարանի դահլիճում, թե բակում մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել՝ սատարելու նրան: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում է մարտի

ԲԻՍՏՐՈ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքը՝ նախկինում հարուստ գործարաններով ու արտադրամասերով, այժմ աշխատատեղերի, երիտասարդության հանգիստն ապահովող ժամանցի վայրերի խիստ կարիք ունի: Օրերս նոյեմբերյանցիների համար իսկական տոն էր: Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ՀԱՀԹԳՀԶԾ) քաղաքում կառուցեց եւ բացեց Բիստրո-սրճարան եւ համակարգչային զարգացման կենտրոն: ՀԱՀԹԳՀԶԾ Տավուշի մարզի տարածքային ծրագրի ղեկավար Զորայր Կիրակոսյանի խոսքով, նման ծրագրեր

ԳԱԲԻՆ ՀԻԱՑՆՈՒՄ Է

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է գերազանց հանդես գալ Միացյալ Նահանգներում ընթացող շախմատային փառատոներում: Երեկ արտասահմանի լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Գաբին Լաս Վեգասում կազմակերպված շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում, որին մասնակցել է 37 շախմատիստ, 12 հնարավորից վաստակել է 9,5 միավոր եւ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կաչեիշվիլիի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը: Գաբրիել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031