Օրվա լրահոսը
Ֆանտաստիկայի մրցույթ
Օրերից մի օր երկու ուսանող որոշեցին կազմակերպել ֆանտաստիկայի ժանրում գրական մրցույթ՝ երիտասարդների շրջանում:Երեկ «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ այդ մրցույթում հաղթողների մրցանակաբաշխությունը: Դրամական մրցանակների եւ գրքերի արժանացավ 7 մասնակից: Մրցույթի կազմակերպիչ, «Արմկոն» ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփան Սմբատյանն «Առավոտին» ասաց. «Ժամանակին ՌԴ-ում մասնակցել եմ «Ցարկոն» գրական փառատոնին: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ ֆանտաստիկայի
«ԻՄ ՏՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ»
Երեկ Սիրահարների այգին վերածվել էր փոքրիկ Հայաստանի «Իմ տուն-Հայաստան». այսպես էր կոչվում երեկ Սիրահարների այգում կազմակերպված ցուցահանդեսը, որի բնաբանն էր. «Բազմաթիվ անավարտ գործեր կան, բայց «Իմ տուն-Հայաստանը» հարուստ եւ հպարտ է իր տաղանդաշատ պատանիներով»: Հենց նրանք էլ երեկվա միջոցառման գլխավոր դերակատարներն էին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ստացած Մայր Իզմիրլյանի անվան մանկատան, «Տիրամայր Հայաստան Պողոսյան» կրթահամալիրի,
«ԹԵԺ ԳԻԾ»՝ ՆԱԵՎ ԱՄՆ-ՈՒՄ
Հայաստանյան մամուլը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 25-ից Երեւանի Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ առայսօր չի վերադարձել ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Նազարեթ Բերբերյանը: Վերջինս Հյուսիսային պողոտայում կառուցվող հյուրանոցի եւ Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող կարպետների արտադրամասի սեփականատերն է: Տեղի ունեցածը արձագանք է գտել Սփյուռքում: ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիա նահանգում ապրող Բերբերյանի
ՀԱՅԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Երեկվանից ինտերնետում www.hay.spyurq. am հասցեում ողջ աշխարհին հասանելի է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը՝ կայքը: Թերթը արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով է: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ նախագծի հիմնական նպատակը հայկական սփյուռքի խնդիրների քննարկման համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումն է, Հայաստանի եւ օտար երկրներում հայկական համայնքների միջեւ նոր կապերի
ՃԱՄՓՈՐԴԸ ՏԱՆՆ Է ՀԱՆԳԻՍՏ ԳՏՆՈՒՄ
Հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող հայաստանցի դերասանուհի Նարե Հայկազյանի հետ – Ե՞րբ եւ ինչո՞ւ հեռացաք Հայաստանից: – Հայաստանից հեռանալու մտադրություն երբեւէ չեմ ունեցել: Ես ԱՄՆ աշխատանքային հրավերով եմ այցելել եւ հետո, երբ արդեն այստեղ էի, ամիսներ անց հասկացա, որ սա նոր ընկալումների, նոր զգացական ձեռքբերումների համար մեծ առիթ է: Նաեւ ավելի ազատ մտածելու հնարավորություն է, ինքնադրսեւորման բոլորովին
Նախարարը հաշվարկել է վնասի չափը
Երեկ, «Նաիրիտ» քիմիական գործարան այցելության ժամանակ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, իր կարծիքով, այնքան էլ հավանական չէ, որ գործարանում պայթյունը կարող էր տեղի ունենալ «արհեստական միջամտության արդյունքում»: Նախարարի խոսքերով. «Տեղի է ունեցել ինչ-որ տեխնոլոգիական պրոցեսի խախտում, բայց մինչ այդ գործարանը նորմալ աշխատել է: Իսկ թե ինչն է
Վարորդի փոխարեն մեքենային են տուգանում
Գյումրեցի անհատ տաքսու վարորդները շարունակում են բողոքել ճանապարհային ոստիկանների ու հարկային տեսուչների դեմ, որոնք վարորդներին կանգնեցնելով ու նրանց փաստաթղթերը ձեռքներից խլելով՝ հարկադրում են ստորագրել արձանագրության տակ, որը նախատեսում է առնվազն 20 հազար դրամի տուգանք: Վարորդների իրավունքները պաշտպանելու նպատակով, երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հյուրընկալել էր «Աքիլլես» վարորդների իրավապաշտպան հ/կ-ի փաստաբան Կառլեն Սահակյանին:
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱՆ
Բնապահպաններն արդեն իսկ ահազանգում են, որ «Նաիրիտի» հրդեհը չի կարող անհետեւանք անցնել Նախօրեին «Նաիրիտի» քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով բռնկվել է ուժեղ հրդեհ, մայրաքաղաքի, հատկապես գործարանին հարակից թաղամասերի բնակիչների շրջանում անհանգստության պատճառ է դարձել: Չնայած «Նաիրիտից» վստահեցնում են, որ վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել եւ վտանգավոր արտանետումներ չկան, սակայն, ըստ բնակիչների, նախօրեին՝
Հանձնաժողովը դե՞մ գնաց կառավարությանը
ԱԺ-ն ու գործադիրը պայքարում են գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու իրավունքի համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանձնաժողովականներին հայտնել է, որ այս օրինագծերին կառավարությունը բացասական եզրակացություն է
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Այն գործիչները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին սրա համար՝ հիմա պաշտպանում են Սերժ Սարգսյանի նույն քաղաքականությունը: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները՝ Պրահայում: Երբ ապրիլի 28-ի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել՝ «Առավոտը» հիշեցրեց, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական հակաքարոզչությունն իրականացվում էր նաեւ
ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքվում մայիսի 13-ին արած հայտարարությունը՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի հետ համաձայնագիր չստորագրելու մասին, ըստ ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի՝ ոչ այլ ինչ է, քան նախապայման: Այդ մասին նա հայտարարեց երեկ՝ «Փաստարկ» ակումբում: Ըստ Կիրո Մանոյանի՝ Բաքվում հնչած հայտարարությունից հետո Հայաստանը պետք է դադարեցներ
Ադիբեկյանին չեն հավատում
Երեկ հրավիրած ասուլիսում առաջիկա ընտրություններում Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը հրապարակեց «Երաշխիքներ երեւանցիներին» կարգախոսը, որով իրենք առաջնորդվում են այս ընտրություններում, եւ որն, ըստ նրա, շատ արդիական է: Նա նաեւ կարգախոսին համահունչ խոստումներ տվեց երեւանցիներին՝ ընտրվելու դեպքում լուծել նպաստների հարցը, քաղաքային տրանսպորտը դարձնել 50 դրամ, Երեւանի համար սեփական հեռուստաընկերություն հիմնել: Կարապետիչը վստահություն հայտնեց նաեւ,
ՀԿԿ-ն պատրաստ է աջակցել դատախազությանը
«Այս անգամ բախտներս բերեց»,- «Նաիրիտի» վթարի մասին ասում է Ռուբեն Թովմասյանը Նախորդ օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարը առաջ է բերել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի վրդովմունքը, ինչը երեկ նա հարկ համարեց կիսել «Առավոտի» հետ: Ընկեր Թովմասյանը գտնում է, որ մահացու ելքերով այդ վթարը «կապիտալիզմի թալանչիականության վառ ապացույցն է»: Նա Հայաստանի իշխանություններին մեղադրում է անտարբերության եւ
ՔՎԵԱՐԿԵՔ ԱՐՅԱՆ ԴԵՄ
Երեկ ընդդիմության հրավիրած հանրահավաքում երեւանցիներին կոչ արեց դերասան Երվանդ Մանարյանը Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի՝ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նախավերջին համապետական հանրահավաքը: Կոնգրեսի ներկայացուցիչների ասելով, վերջին համապետական հանրահավաքը Մատենադարանի մոտ տեղի կունենա մայիսի 29-ին՝ քարոզարշավի վերջին օրը: Իսկ երեկ հանրահավաքը մեկնարկեց նախորդ օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի
«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»
Հիշեցնում է քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Հեղինե Բիշարյանը Աջափնյակ համայնքի ընտրողների հետ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի հանդիպումը նախատեսված էր անցկացնել բացօթյա, սակայն վերջին պահին այս որոշումը փոխվեց, եւ հանդիպումը կայացավ «Անի» հանդիսությունների սրահում: Այստեղ սովորաբար հարսանիքներ եւ խնջույքներ են տեղի ունենում, եւ տարածքը հարմարեցված է միայն նման միջոցառումների համար: Նախապես հայտնի էր, որ
ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐ ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում, որը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, ներկա էին նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, այս օրերին Երեւանում գտնվող Պիտեր Սեմնեբին եւ Երեւանում նրա ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն: ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը երեկ հենց հանրահավաքի վայրում կարճատեւ զրույց էր ունեցել Պիտեր Սեմնեբիի հետ, «Առավոտին»
«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ» ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԸՀ-Ն
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում ընդդիմությունը շատ ավելի կազմակերպված ու վճռական է լինելու, քան 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր: Ըստ նրա, այս անգամ ընդդիմությունը որդեգրել է այնպիսի մարտավարություն, որով անելանելի վիճակ է ստեղծելու հակառակորդի ճամբարում: Օրինակ, ընտրատեղամասերի փակվելուց հետո դրանց առջեւ հավաքվելու են 100-150 մարդ եւ վերահսկելու
ՀԻՇԵՑՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեկ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար ասված է. «Անցյալ շաբաթ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյի Հայաստան կատարած այցելությունը առիթ տվեց ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց վերահաստատելու ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս արտահայտած այն տեսակետը, որի համաձայն՝ Հայաստանում հիմնականում լուծված է ադրբեջանահայ փախստականների՝ երկրի հասարակությանը ինտեգրվելու
ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ Է
Երեկ իրացման գոտու բնակիչներին կրկին թույլ չտվեցին, որպեսզի իրենց բողոքի ակցիան անցկացնեն կառավարության շենքի առաջ: Այս անգամ էլ ոստիկանները նրանց հորդորեցին ցույցն անցկացնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Մոտ 60 ցուցարարներ վրդովված բղավում էին՝ «Վերադարձրեք մեր սեփականությունը: Վերականգնեք մեր ընտրելու իրավունքը» եւ այլն: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանի ներկայացմամբ՝ իրենք շատ զայրացած են Երեւանի
Մայիսի 15
ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր պետք չէ նոր պարտավորություններ ստանձնել, որովհետեւ հնարավոր է ձախողվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք: ԿՈՒՅՍ
Բանտի ռադիոն արժանացել է մրցանակի
Բրիտանական Բրիքսթոնի տղամարդկանց կալանավայրի Electric Radio Brixton ռադիոկայանն արժանացել է Sony Radio Academy 2009թ. մրցանակաբաշխության չորս մրցանակների։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Ստացված մրցանակների թվում են երկու ոսկե եւ երկու բրոնզե մրցանակներ, այդ թվում նաեւ մրցանակներ՝ «լավագույն հարցազրույցի» ու «լավագույն ելույթի» համար։ Ռադիոկայանի աշխատանքին մասնակցում են միայն բանտարկյալները։ Electric Radio Brixton ռադիոկայանը նաեւ խրախուսական մրցանակներ
Կեսը կդիտի, կեսը՝ ոչ
Ռուսաստանցիների գրեթե կեսը (47%) մտադիր է դիտել «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակչի ուղիղ հեռարձակումը։ Հարցման արդյունքում նման տվյալներ է ստացել Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնը։ Այդ մասին հաղորդում է rbc.ru-ն։ Առավել շատ «Եվրատեսիլը» դիտելու են միջին մեծության քաղաքների բնակիչները (53%)՝ կանայք (54%) եւ 18-24-տարեկանները (64%)։ Ռուսաստանի բնակիչների 37%-ը մտադիր չէ դիտել մրցույթի եզրափակիչը։ Առավել շատ երգի մրցույթը չեն
Հաղթողի անունը՝ տիեզերքի՞ց
Մայիսի 16-ին «Եվրատեսիլ-2009»-ի հաղորդավարները եզրափակիչի ժամանակ կապ կհաստատեն Միջազգային տիեզերական կայանի հետ։ Այդ մասին հայտարարել է մրցույթի երաժշտական պրոդյուսեր Յուրի Ակսյուտան։ Իսկ ըստ որոշ լրատվամիջոցների՝ մրցույթի հաղթողի անունը հայտարարվելու է հենց տիեզերքից։ Մոսկվայում անցկացվող «Եվրատեսիլն» արդեն մտել է մրցույթի պատմության մեջ՝ իբրեւ ամենաթանկ շոու։ Մրցույթի համար ծախսվել է ավելի քան 24 միլիոն եվրո եւ, ըստ
Կաթողիկոսն անընդունելի է համարում խառնամուսնությունը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի մայրավանքի Վեհարանում օրերս ընդունել է համայնքի ավելի քան 150 տիկնանց խումբը՝ կաթողիկոսարանի կրոնական դաստիարակության բաժնի պատասխանատուների գլխավորությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ տիկնանց համար աստվածաշնչյան թեմաներով դասընթացներ են անցկացվել՝ Կրոնական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վեհափառ հայրապետը անդրադարձել է հասարակական կյանքի որոշ անընդունելի
Քնած ժամանակ ընդունած դիրքը ձեզ կմատնի
Հոգեբաններն ասում են. «Քնած ժամանակ մարդու ընդունած դիրքը խոսում է տվյալ գիշեր զուգընկերոջ հետ ունեցած սեռական հարաբերության հաջողված կամ անհաջող լինելու մասին»: Քնած ժամանակ մարդն իրեն լիարժեք ազատ է պահում, այսինքն՝ մարդը քնելիս չի կարող հատուկ ձեւ կամ դիրք ընտրել, որպեսզի գեղեցիկ, բավարարված կամ մոդայիկ տեսք ունենա: Օրինակ, կանայք քնից արթնանալիս հաճախ, զուգընկերոջը չնեղացնելու համար,
ՄԻՆՉ ԱՄՈՒՍՆԱՆԱԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԿՈՒՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ
Հոգեւոր տեսանկյունից կիրքը մեղք է Դժվար թե հայտնվի այնպիսի մեկը, որն իր սիրելիին համբուրելիս մտածի իր այդ քայլի ճիշտ կամ սխալ լինելու մասին: Համբուրվելիս, հավանաբար, ոչ ոքի մտքով չի անցնում, որ ինքը մեղք է գործում, կամ եկեղեցու կողմից դա չի ընդունվում եւ այլն: Նախքան օրինական ամուսիններ դառնալը, յուրաքանչյուր զույգ որոշակի շրջան ընկերություն է անում, որի
«Գոնե կես ժամ երաժշտություն լսեք»
Ապրիլի 22-ից մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը շարունակվելու է մինչեւ մայիսի 29-ը: Երեկ պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում մայիսի 15-ին կայանալիք «Տիգրան Մանսուրյան-70» համերգին նվիրված մամուլի ասուլիս: Ճանաչված երաժշտագետ Արաքսի Սարյանը ցավ հայտնեց, որ կոմպոզիտորի ստեղծագործությունների պրեմիերաներն ավելի հաճախ տեղի են ունենում դրսում, որտեղ ավելի շատ հասկացող ունկնդիր ունի,
Վերազինման քաղաքականության հետեւանքները
15 տարի առաջ այս օրերին ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց զինադադարի համաձայնագիր: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության եւ միջազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ «Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ կերպափոխում» խորագրով: Մասնակցում են մի քանի տասնյակ փորձագետներ՝
Կարլսենի «չբացառվող» անակնկալը
Սոֆիայում մեկնարկեց շախմատի «Mtel Masters» գերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի ներկայիս առաջին մեծության աստղերը (մրցաշարին չի մասնակցում գրոսմայստերական աստղաբույլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը համարվող Լեւոն Արոնյանը): Առաջին տուրում դեռ վերջերս որպես «Հրաշամանուկ» բնութագրվող, բայց վաղուց արդեն կայացած բարձրակարգ շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտության մատնեց ժամանակակից շախմատում եղանակ ստեղծողներից մեկին՝ բուլղարացի Վեսելին Տոպալովին: Վերջին շրջանում շարունակվում
Որտեղ է Ցոլակը
Չեխիայի Ուստի Նաբ Լաբեն քաղաքում մեկնարկած սիրողական բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին անպայման մասնակցելը մտնում էր մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական խորհրդի՝ նախապես կազմած ծրագրի մեջ, հանդես է գալիս նաեւ մեր հանրապետության հավաքականը: Մրցաշարի առաջին օրը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ վերջերս գործել սկսած ինտերնետային կայքէջը, մեկնարկային մենամարտերը տանուլ են տվել մինչեւ 54 կգ