Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտի ռադիոն արժանացել է մրցանակի

Մայիս 15,2009 00:00 Share

Բրիտանական Բրիքսթոնի տղամարդկանց կալանավայրի Electric Radio Brixton ռադիոկայանն արժանացել է Sony Radio Academy 2009թ. մրցանակաբաշխության չորս մրցանակների։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Ստացված մրցանակների թվում են երկու ոսկե եւ երկու բրոնզե մրցանակներ, այդ թվում նաեւ մրցանակներ՝ «լավագույն հարցազրույցի» ու «լավագույն ելույթի» համար։ Ռադիոկայանի աշխատանքին մասնակցում են միայն բանտարկյալները։

Electric Radio Brixton ռադիոկայանը նաեւ խրախուսական մրցանակներ է ստացել երեք անվանակարգերում, այդ թվում՝ նաեւ կատակերգական շոուի համար։ Նշենք, որ Electric Radio Brixton-ի հաղորդումները հեռարձակվում են միայն բանտում։ 2009թ., Sony Radio Academy Awards մրցանակաբաշխությունը անցկացվել է 27-րդ անգամ։ Նախկինում բազմաթիվ մրցանակների արժանացած Radio BBC-ն առաջին անգամ չի ստացել ոչ մի մրցանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031