Օրվա լրահոսը

ՄԵՐ ԵՍԻ ԱՆՑՅԱԼԸ

Գլենդելում տպագրվող «Օրակարգ» թերթն օրերս անդրադարձել է տեղի Casitas AT1 ստուդիայում բացված ցուցահանդեսին: «Ցուցահանդես մտնելիս առաջինը, որ տեսնում է այցելուն, հայելու մեջ սեփական արտապատկերումն է»,- գրում է թերթը: Նաեւ հավելում, որ սրահի առաստաղից կախված է ամերիկյան պետական դրոշը, սակայն հայկական եռագույնի գույներով (Identity crisis) է, կամ սիրային երկտող հիշեցնող աշխատանքը (Love Note) թվերի շարք է:

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայրս՝ Թամարա Տեր-Սիմոնյանը, երկար տարիներ փնտրեց եղբորը՝ Ռաֆայելին, ձեռքում ունենալով նրա վերջին նամակը՝ Լենինգրադից, որտեղ մորեղբայրս գրում էր, թե քաղցած է, մարմինը այտուցված, գուլպաներ էր խնդրում: Մորս բազմաթիվ նամակներին պատասխան եկավ (25.08. 75թ.), թե «Շարքային Ռաֆիկ Մկրտչի Սիմոնյանը, նույն ինքը՝ Ռաֆայել Տեր-Սիմոնյանը, մահացել է 1942թ. փետրվարի 22-ին եւ այժմ թաղված է Լենինգրադի մարզի Սասնովկա գերեզմանոցում»:

Պաստեռնակը՝ հայերեն

Օրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ ռուս բանաստեղծ Բորիս Պաստեռնակի ծննդյան 120-ամյակին նվիրված երեկո: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Բ. Պաստեռնակի բանաստեղծությունները՝ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի թարգմանությամբ: Միջոցառումը վարում էր Սարգիս Նաջարյանը: Բեմում էին դերասաններ Արթուր Ութմազյանը, Աշոտ Ադամյանը եւ այլք: Ընթերցումները ընդմիջվեցին դասական երաժշտությամբ: Հնչեց Մոցարտ, Շոպեն՝ դաշնակահարուհիներ, «Արամ Խաչատրյան» տրիոյի անդամ Արմինե Գրիգորյանի եւ

«ՏԺՎԺԻԿԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

«Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը այս կարծիքին է մերօրյա հովանավորների մասին: Այսօր ով հետեւում է ազգային ծեսերին ու ավանդույթներին, շարունակում ազգային երգն ու պարը, շատերի աչքին հետամնաց է: «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, սակայն, այլ կարծիքի է, նա հակառակն է կոչ անում: Ա. Մանուկյանը ոչ միայն մասնագիտական կրթություն է

20 ՏՈՆՆԱ ՑՈՐԵՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 4 ՀՈԳՈՒ

Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ «2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրով» կառավարության կողմից Տավուշի մարզին հատկացվել է 20 230 կգ աշնանացան ցորենի էլիտար սերմացու: Այն տրվել է Արծվաբերդ, Չինչին եւ Նավուր գյուղերի եւ Նոյեմբերյան քաղաքի մեկական բնակչի: Ամենաշատ սերմացուն տրվել է Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանին՝ 9900 կգ: Նա 33 հեկտար աշնանացան է կատարել:

ՏՈՒՐ ՄԻԼԻՈՆ

Հայաստանի մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք չեն մասնակցել թվային հեռարձակման արտոնագիր ստանալու համար Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթին, անալոգային եղանակով հեռարձակումը շարունակելու են մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը եւ դրա համար տարեկան 50 հազար դրամ պետական տուրք են վճարում: Օրերս Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից զանգահարել են Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանին եւ

Եզակի լաբորատորիաներ՝ Քաջարանում

Նոյեմբերի 25-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում հիմվել են էկոլոգիայի լաբորատորիաներ: Բացումը երեկ էր: Նորաբաց լաբորատորիաները միակն են ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարածաշրջանում: Լաբորատորիաները ստեղծվել են Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ (ծախսվել է 20 միլիոն դրամ), «Այբ» կրթական հիմնադրամը իրականացրել է «ԱյբԼաբ»-երի ամբողջական նախագծումը եւ հեղինակային

650 հազար վնասի դիմաց 100 հազար դրամ տուգանք

Նոյեմբերի 17-ին եւ 20-ին տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի արդյունքում Ողջի գետ 50 տոննա պոչհանք է լցվել, շրջակա միջավայրին հասցված 650 հազար դրամ վնասի դիմաց՝ 100 հազար դրամ տուգանվել է պոչատարի պետը: Իսկ երեկ «Էկոլուրը» տեղեկացրեց, որ «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ծիծաղելի գումարով՝ 100 հազար դրամով է տուգանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային

Յոթ ամսվանը՝ յոթ օրից

«Վանաձոր քիմպրոմ» ընկերության աշխատակիցները յոթ ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել եւ երեկ մտադիր էին բողոքի ակցիա կազմակերպել: Ակցիան սակայն չի կայացել, քանզի ընկերության ղեկավարները աշխատողներին խոստացել են, որ առաջիկա մեկ շաբաթում բոլոր հարցերը կլուծվեն: Ընկերության ղեկավարությունը միաժամանակ խոչընդոտել է գործարանի մուտքի մոտ եկած լրագրողների աշխատանքը՝ նրանց արգելելով լուսանկարել հավաքված բազմությանը:

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ ՄԻ ՀՈՂԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՐ ՈՒՆԻ

Գործող գյուղապետը պնդում է, որ նախկին գյուղապետը ապօրինություններ է թույլ տվել, ապա վերացրել բոլոր փաստաթղթերը: «Առավոտի» խմբագրություն է դիմել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը՝ բողոքելով իրեն պատկանող վարելահողն ապօրինաբար իրենցից խլելու եւ աճուրդով մեկ ուրիշին վաճառելու՝ գյուղապետարանի անօրինականության մասին: Ըստ նամակագրի՝ 2001թ. տեղի ունեցած աճուրդը, որի ընթացքում իր հողը վաճառվել է այսօրվա

Կընդունեք, թե ոչ՝ ձեր գործն է

Կարդացի «Տնօրենները օրենք չեն սիրում» հոդվածը («Առավոտ», 10.11.2010թ.): Հենց սկզբից ասեմ, որ ես կիսում եմ Մելանյա Ծատինյանի կարծիքը եւ չեմ ընդունում պատգամավոր Ա. Բախշյանի այն կարծիքը, որ տնօրենները օրենքներ չեն կարդում, մոռանալով, որ ինքն էլ նախկինում տնօրեն է եղել: Ես ունեմ որոշ նկատառումներ, որոնք ուզում եմ ձեզ հաղորդել: Կընդունեք դրանք, թե ոչ՝ ձեր գործն է:

Հաղթաթուղթ եւ հոբելյան

Կամ՝ ինչպես սեփական գիտական ժառանգությունը ճիշտ ներկայացնել աշխարհին Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Մատենադարանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ԻԿՕՄՕՍ կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել են 2011 թվականին մի շարք միջոցառումներով նշել գիտնական, տոմարագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ եւ աստղաֆիզիկոս Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Երեկ Բյուրականում մի խումբ լրագրողների այս մասին տեղեկացրին Հայկական աստղագիտական միության

ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ ՈՒ ԽՓԵԼ ԴՊՐՈՑԻՆ

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի դիտարկումները Ներկայումս ՀՀ հանրակրթական դպրոցներում մի յուրօրինակ շարժ է սկսվել: Դպրոցներն այսպես ասած փոխանակվում են կադրերով՝ մեկի փոխտնօրենը նշանակվում է մյուս դպրոցում տնօրենի պաշտոնակատար, մեկ այլ տեղում նոր փոխտնօրեն են նշանակում եւ այլն: Այս աժիոտաժը մի կողմից պայմանավորված է նրանով, որ «Տնօրենի ընտրության» կարգից հանվել է այն կետը, ըստ որի՝ տնօրենի

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԴԱՏԱՎՈՐԻ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ»

«Ինչո՞ւ դատավորների «Հատուկ կարծիք» ինստիտուտը չի վերանայվել դատաիրավական բարեփոխումների վերջին փուլի ընթացքում» հարցին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Չի կարելի ասել, թե այս ինստիտուտը բացարձակապես փոփոխությունների չի ենթարկվել: Մասնավորապես, ի տարբերություն նախկին կրավորական ձեւակերպումների՝ այսօր դատավորի «հատուկ կարծիք» ներկայացնելու իրավունքը շաղկապված է պատճառաբանված գրավոր իրավական դիրքորոշում ներկայացնելու պարտականությամբ: Սա շատ կարեւոր է

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ՝ ԽՈՇՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 2009-2010 թթ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնում «ՀայԷլեկտրամեքենա» ԲԲԸ-ից բռնագանձման պահանջով հարուցվել է 475 կատարողական վարույթ: Դրանք հիմնականում աշխատավարձի բռնագանձման պահանջներ են: Մասնավորապես, 2009 թ. հարուցվել է թվով 347 կատարողական վարույթ՝ 95 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել եւ բռնագանձվել է

Ոռոգման ջուրը գնում է այլ ուղղությամբ

Մատների վրա՝ մի ողջ համակարգ Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի Նոր Խարբերդի այգեգործական ընկերության «Պոլիվին» թաղամասի բնակիչ, այգեգործությամբ զբաղվող Վլադիմիր Ղազարովը «Առավոտի» խմբագրությանն է հանձնել բազմաթիվ դիմում-բողոքների ու համարժեք պատասխանների մի «տրցակ»: Ըստ այդ փաստաթղթերի, Վ. Ղազարովը 3 տարի է, ինչ դիմում է տարբեր գերատեսչությունների, քանի որ մինչ օրս զրկված է ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: 2008թ.

«ՏՅՈՄ ՅՈՒԺՆԻԻ» ԲԱԶՄԱՍԵՐԻԱԼԱՆՈՑ ԳՈՐԾԸ

10 ամիս՝ անազատության մեջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նախորդ օրը հաստատեց Արտավազդ Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, եւ այն առաջիկա օրերին կուղարկվի դատարան: Արտավազդ Առաքելյանը հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով, նրան ճանաչում են «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից, որոնց գլխավոր դերակատարներից էր: Նա զբաղվել է թայբոքսինգ եւ պաուերլիֆտինգ մարզաձեւերով: Նրա խնամքին

ՀԱ՛Մ ԼՑՆՈՒՄ ԵՆ, ՀԱ՛Մ ՈՐՍՈՒՄ

3-4 տարի առաջ Սեւանա լիճ բաց թողնված մանրաձկները զարգացել են եւ հասել ձվադրման շրջանին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանը: Նրա տվյալներով, նախարարությունը մինչեւ 2007թ. 10 մլն դրամ է տրամադրել մանրաձկան գնման եւ Սեւանա լիճ բաց թողնելու համար, իսկ 2008 թ.-ից կառավարությունն ավելացրել է այդ

Գրանցումից չեն հանում, որ գրանցեն

Ոստիկանությունից խոստացել են հարցին լուծում տալ «Արդեն 5-րդ տարին է՝ պայքարում ենք նրա համար, որ մեր լուծարված կոոպերատիվի հաշվեկշռում եղած ավտոմեքենան գրանցենք իմ անունով: Ոչ մի կերպ չի ստացվում: Անընդհատ տարբեր պատճառներով մեզ մերժում են»,- նման դժգոհությամբ օրերս «Առավոտին» էր դիմել Ռոզա Հովհաննիսյանը: Նրա ամուսինը ժամանակին «Նյութական ռեսուրսներ» կոոպերատիվ է ունեցել, որը լուծարվել է 1997

ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ

Բնակիչները չեն հասցրել անգամ տաք շորեր վերցնել Կորյունի փողոցի, իսկ ավելի կոնկրետ, պոնչիկանոցի հետնամասում գտնվող հրդեհի բաժին դարձած 14 սեփական տների բնակիչներն արդեն 3-րդ օրն է գիշերում են փողոցում: Իսկ ՀՀ կառավարությունը մոտ ապագայում ոչ մի աջակցություն չի էլ նախատեսում: Երեկ «Առավոտը» այցելել էր տուժած բնակիչներին: Նրանք հանդիպել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Գյանջումյանի

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 9 ԳՈՐԾԱԿԱԼ

Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, եւ բոլորն էլ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման: Պետական դավաճանության կամ լրտեսության առարկա է հանդիսանում ոչ միայն պետական գաղտնիք հանդիսացող նյութերի հավաքումը եւ տրամադրումը օտարերկրյա պետության հետախուզությանը, այլեւ՝ պետական գաղտնիք չհանդիսացող այլ տեղեկությունների հավաքումն ու հաղորդումը: Այլ տեղեկությունների ներքո օրենսդիրը եւ դատական

ԵԹԵ ՆՈՐՄԱԼ ԼԻՆԵՐ՝ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԻՔ ՉԷՐ ԼԻՆԻ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ զրույցում հիշեցրինք ընդդիմության քննադատությունը, որ 1-2 տարի առաջ ինքը խոստանում էր արտահայտել իր հստակ կարծիքը՝ մարտի 1-2-ի դեպքերին առնչվող դատավարությունների ավարտից հետո: Սակայն հարցը տալու ընթացքում հիշեցինք, որ 2009-ին նա հանդես է եկել «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը ՀՀ-ում» արտահերթ հրապարակային զեկույցով, որը նախորդել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ նույն թեմայի վերաբերյալ

ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Համադրենք, թե ինչ պատասխաններ է տվել այդ նամակում արծարծված խնդիրներին քաղաքաշինության նախարարը: Էլի՝ կանաչ տարածքների հաշվին «Շարունակվում են Երեւանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը: Քաղաքաշինության նախարարությունն էլ շարունակում է իր անդեմ կեցվածքը՝ անկարող լինելով անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել»,- հոկտեմբերի 19-ին գրել էր

ԹՈՂ ՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԹՈԶ ՓՉԵՆ

«Այն կետում, որում այսօր մենք հանգրվանել ենք, կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի հաջող եզրափակման համար հարգարժան Սարգսյանը համարձակորեն կշարունակի պահպանել մինչեւ օրս ցուցաբերած առաջնորդի եւ պետական գործչի իր գործելաոճը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն «Առավոտին»

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՐԵԿ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻՆ»

Նոյեմբերի 24-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ու Հայ ազգային կոնգրեսի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցել է Սարյանի արձանին հարող պուրակում ամեն օր անցկացվող «քաղաքական զբոսանք» ակցիային: Հավաքվածները նրան ջերմ ծափողջույններով են դիմավորել: Սաղաթելյանը ընդդիմության ներկայացուցիչներին

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Երեկ հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսի խմբագիրները, նաեւ լրագրողներ ու պարզապես շարքային քաղաքացիներ Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում՝ ի պաշտպանություն «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի, հերթական բողոքի ցույցն են արել: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի եւ էլեկտրոնային կայքերի շուրջ մեկ տասնյակ խմբագիրներ համատեղ հայտարարություն էին արել՝ իշխանություններից պահանջելով ապահովել Փաշինյանի անվտանգությունը «Կոշ» ՔԿՀ-ում ու, որ

Մենք գիտե՞նք մեր անելիքը

Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ եթե ԵԽԽՎ-ում այնուամենայնիվ ստեղծվի Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողով, ինչին շարունակ ձգտում է Վեհաժողովի թուրք նախագահը,  ապա մենք գիտենք, թե ինչ ենք անելու: ԵԽԽՎ  նախագահ Մեւլութ Չավուշօղլուն օրերս կրկին խոսել է Խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղի հարցող ենթահանձնաժողով ստեղծելու մասին: «Մենք կփորձենք Եվրախորհրդարանում առկա խնդիրները լուծել, դրա համար առաջին հերթին այցելել

ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅԵՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐՆ ԵՆ

Վստահ են Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամները «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ 2010-ի փետրվարի 28-ին ազատագրված տարածքներում տեղի կունենա Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարը, որը հետագայում նախատեսվում է վերածել բնիկ ժողովուրդների լիազոր ներկայացուցիչների համաժողովի: Միջոցառման կոնկրետ վայրը դեռ հստակեցված չէ: «Առավոտի» հետ զրույցում Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արարատ Ծատուրյանն այդ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵԿԱՆ

Նրանք նախապատրաստվում են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ ժամանեցին Երեւան: Մինչ Հայաստան գալը՝ նրանք երկար ճանապարհ էին կտրել՝ նախ այցելելով Մոսկվա, ապա՝ նաեւ Բաքու: Երեկ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախ՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի

ԳՈՒՑԵ ՇԵՆՔԸ ԹՈՂՆԵՆ ՆՈՒՅՆ ՏԵՂՈ՞ՒՄ

Պատմամշակութային արժեք ներկայացնող այս երկհարկանի շենքը գտնվում է Երեւանի Բուզանդի 26 հասցեում: Կառավարության որոշմամբ, այդ տարածքը ճանաչվել էր հանրային գերակա շահ, ինչը կնշանակի՝ թե՛ բնակիչները եւ թե՛ հուշարձան-շենքը պետք է տարածքն ազատեն: Եթե բնակիչների պարագայում բոլորը փոխհատուցվել են, եւ որեւէ դժգոհ մարդ չկա, ապա շենքի ապամոնտաժման հարցը շատ երեւանցիների սրտին ցավ է պատճառում: Նրանք համոզված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031