Օրվա լրահոսը
ԲԱՆԱՁԵՎՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւը ընդդիմության մարտավարության վրա ազդեցություն չի ունենալու։ Այս մասին երեկ «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա փոխանցմամբ, Կոնգրեսի ռազմավարությունը միշտ էլ հիմնված է եղել «այն պարզ իրողության վրա, որ Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելը բացառապես մեր ներքին գործն է։ Ուրիշ բան, որ
«Եթե հայտարարում եք՝ դրան պիտի հետեւի գործողությունը»
Վարչապետի խոսքի եւ գործի միջեւ հակասություն է տեսնում «Ժառանգության» փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանն ահազանգեց, որ խնդիրներ են առաջացել բյուջետային մուտքերն ապահովելու հարցում, եւ արդեն իսկ արձանագրվում են կրթական ոլորտի աշխատողների աշխատավարձերի, կենսաթոշակների վճարման ուշացման դեպքեր. «Ինչի՞ են ուշանում՝ կազմակերպակա՞ն խնդիր է, թե՞ բյուջետային մուտքերի պակասորդի, այժմ
ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ
Կարծում է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը Հունվարի 4-ին Ռուսաստանի փոխվարչապետ, այդ երկրի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Լոնդոնում հայտարարել է, թե՝ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրել 500 մլն դոլարի «կայունացման» վարկ։ «Մենք պետք է օգնենք հարեւան երկրներին, որոնց հետ աշխատում ենք»,- ըստ ռուսական աղբյուրների, հայտարարել է Կուդրինը:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ»
Վստահ է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը – Ձեր գործընկեր ազատազրկված պատգամավորները բաց նամակով դիմել էին ԱԺ նախագահին՝ իրենց հարցով արտահերթ նիստ անելու եւ ՀՀ գլխավոր դատախազին հրավիրելու պահանջով: Այս մասին Դուք ի՞նչ եք մտածում: – Անձեռնմխելիության հարցը ժամանակին քննարկվել է, չեմ կարծում, որ այսօր ԱԺ-ն նորից պիտի անդրադառնա այդ հարցին: Անձեռնմխելիությունից զրկել
ՀՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՍՊԱՆՈՂԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանությանը հաջողվել է գտնել ականատեսների, որոնք, ենթադրաբար, տեսել են փետրվարի 3-ին ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին սպանած անձնավորությանը: Ականատեսների տված տեղեկությունների հիման վրա արդեն կազմվել է ենթադրյալ հանցագործի ֆոտոռոբոտը (տես՝ նկարում), որը բաժանվել է ոստիկանության բոլոր բաժիններին: Ըստ այդմ, ոստիկանությունը փնտրում է մոտ 40 տարեկան, ամրակազմ, թուխ դեմքով, սեւ աչքերով եւ սեւ մազերով,
ՑԱՎԱԼԻ Է
Գրեթէ ամեն օր հետեւում եմ Հայաստանի մի շարք թերթերին, ներառեալ «Առաւօտ»-ին։ Կարդում եմ բոլոր լուրերը։ Ինձ հետաքրքրում է այն, ինչ որ առնչւում է Հայաստանի հետ, լինի դա քաղաքական, տնտեսական, թէ հասարակական։ Ուրախանում եմ լաւ լուրերով, անհանգստանում եմ վատ լուրերով։ Կասկած չունեմ, որ ինձ նման շատ-շատերը կան սփիւռքում, որոնք հետեւում են Հայաստանի անց ու դարձին։ Ինձ
ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ
Առաջնորդվելով «Կրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածով, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ պետական հանրակրթական հաստատությունների մասին այլ փաստաթղթերով, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնին հանձնարարվել էր ստեղծել «Արագ արձագանքման թեժ գիծ»՝ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դրամահավաքությանը առնչվող բողոքները արձանագրելու եւ դրանց ընթացք տալու համար: Կարգադրությունը գալիս
Կրոնները ազգերը պառակտելու հնարքներ են
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) նախագահ Սամվել Կարապետյանն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Մելքոնյանը երեկ «Հայելի» ակումբում խոսեցին Թուրքիայում ապրող իսլամացած հայերից եւ նրանց ազգային ինքնության փնտրտուքից: Ռ. Մելքոնյանը փաստեց, որ այդպիսի հայերը «միատարր» չեն՝ Հայոց ցեղասպանության ժամանակ առեւանգված հայ կանայք եւ աղջիկներ, բռնի որդեգրված հայ երեխաներ, մուսուլմանական ընտանիքների, ցեղերի մոտ ապաստան
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ «MOSCOW OPEN»-ՈՒՄ
Շախմատի «Moscow Open» բաց առաջնությունում ամեն մի հաջորդ օրն ավելի դժվար է լինում հատկապես բարձր տեղերի հավակնողների համար, քանի որ յուրաքանչյուր մասնակից, ըստ վաստակած միավորների պաշարի, հերթական տուրում հանդիպում է մոտավորապես հավասարազոր մրցակցի հետ: Այստեղ արդեն կարեւորվում է շախմատիստի իրական վարպետությունը: Նախորդ օրը կայացած չորրորդ տուրում ուժեղների «A» խմբում հանդես եկող մեր ամենափորձառու երկու գրոսմայստերները՝
«ԱՐԱՐԱՏ» ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, «Արարատ» ակումբի ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը 2008 թ. դեկտեմբեր եւ 2009 թ. հունվար ամիսներին, առանց որեւէ պատճառաբանության, չի հաճախել ակումբ եւ չի մասնակցել թիմի մարզումներին: Ըստ հավաստի տվյալների, հունվար ամսից Վահագն Մինասյանը մարզվել է «Փյունիկ» թիմում եւ հունվարի 24-ին նրա հետ ուսումնամարզական հավաքի է մեկնել Սոչի: «Արարատն» իր վրդովմունքն է արտահայտում այդ կապակցությամբ,
Փետրվարի 5
ԽՈՅ (21.03-20.04)- Որոշումներ կայացնելիս երկար մտածեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հնարավոր է նվերներ ստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել եք որեւէ մեկին, մի խուսափեք ներողություն խնդրել: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
ՄԻԱՍԻՆ ՔՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՌԱՆՁԻՆ ՈՒՏԵԼ
Կյանքում լինում են իրավիճակներ, երբ գեղեցիկ, սլացիկ կազմվածք ունեցող կնոջ հետ ամուսնությունից ընդամենը մի քանի տարի անց տղամարդը նկատում է, որ իր կողքին հայտնվել է ճարպակալած ու հեւացող ուրիշ մեկը: Դրա արդյունքը սովորաբար տղամարդու վերաբերմունքի սառեցումն է, ինչպես նաեւ սեքսուալ կյանքի նվազեցումը: Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են փոքր-ինչ գիրուկներին ու առողջներին, բայց ոչ ճարպակալած
Մեր կյանքն առանց սթրեսի՝ անհետաքրքիր կլիներ
Ըստ հոգեբանի՝ սթրես բառն օգտագործվում է բացասական հույզերի իմաստով, բայց՝ այդպես չէ Դժվար թե լինի մեկը, որը սթրես ապրած չլինի եւ պատկերացում չունենա, թե ինչ է այն: Սթրեսի առաջին բնութագրումը տվել է կանադացի ֆիզիոլոգ Գանս Սելյենը, համաձայն որի՝ սթրեսն այն ամենն է, ինչը բերում է օրգանիզմի արագ ծերացման կամ հիվանդության, եւ նշում, որ սթրեսից խուսափել
ԴՐԱՄԱՏԻԿ ՍԻՐՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԳՍԱՇԱՏ ԿԵՆՑԱՂ
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի խոսքերով՝ բարոյականությունը հոգու մեջ է, ոչ թե ֆիզիկական դրսեւորումների Իմ կյանքում մեկ անգամ եմ սիրահարվել, դա պատանեկան տարիքում էր, եւ այդ տղան եղբորս ընկերն էր: Դեռ այդ ժամանակվանից բնավորությամբ շատ խիստ եմ եղել ու պահպանողական: Ճիշտ է, շատ մտերմիկ էի, սակայն կին-տղամարդ հարաբերությունների հարցում երկուսի արանքում «պատ» էի դնում, եւ տղամարդիկ ինձնից
«Տոյոտան» եւ «Մակլարենը» ամենահարո՞ւստն են
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Ֆորմուլա 1» դասի աշխարհի 2009 թվականի առաջնությունում ամենամեծ բյուջեն կունենան «Տոյոտան» եւ «Մակլարենը», որոնցից յուրաքանչյուրի ֆինանսական հնարավորությունը կազմելու է 270 մլն եվրո: Այս թվերը հրապարակել է «motorsport-total.com» ինտերնետային կայքը՝ չմոռանալով ավելացնել նաեւ, որ տվյալներն առայժմ պաշտոնական չեն: Մրցաշրջան 2009-ում «Ֆորմուլա 1»-ի թիմերի տարեկան բյուջեների կանխատեսումն այսպիսին է: 1-2. «Տոյոտա» 270
Հերթը մեծահասակներինն է
Հոլանդիայում անցկացված ձյուդոյի պատանիների եւ դեռահասների միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 19 մարզիկով, որից չորսը մեդալների է արժանացել: Առավել հաջող է հանդես եկել մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը, որը, չկրելով ոչ մի պարտություն, նվաճել է հաղթողի կոչումը: Երկրորդ տեղ է զբաղեցրել Իշխան Գրիգորյանը՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ: Եվս երկու ձյուդոիստ՝ 55 կգ քաշային
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Regnum» գործակալությունը, վկայակոչելով ըմբշամարտի եվրոպական կոմիտեի փոխնախագահ Գեորգի Բրյուսովի՝ ռուսաստանյան լրատվամիջոցներին արած հայտարարությունը, տեղեկացնում է, որ սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար բարձրագույն մարմինն օրերս Հռոմում կայացած նիստում հունահռոմեական ըմբշամարտի կանոններում փոփոխություններ է կատարել: Գ. Բրյուսովը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունները կատարվել են նաեւ ՄՕԿ-ի գործադրած ջանքերի շնորհիվ: Ու թեեւ, ըստ սահմանված կարգի, այդ իրավունքը վերապահված
Կոստանյանն ինքնակամ հանձնել է Դադասյանին
Վերջինս հավաստիացնում է, որ ինքն էլ թատրոնը «կփոխանցի» մեկ այլ շնորհալի դերասանի Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը շուրջ տասը տարի ղեկավարում է Ժիրայր Դադասյանը, այն բացառիկ թատերական օջախներից է, որի նկատմամբ, ի տարբերություն այլ մշակութային օջախների, ստեղծվել է բարյացակամ վերաբերմունք, երբ ոչ քննադատվում են այս թատրոնի ներկայացումները եւ ոչ էլ, ցավոք, ենթարկվում մասնագիտական լուրջ քննարկումների:
ՀԱՅԵՐՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՆ
Ավստրիաբնակ Գայանե Սարգսյանի դիտարկումները Մեր զրուցակից Գայանե Սարգսյանը (անունը փոխված է) արդեն 8 տարի ապրում է Վիեննայում: Երեւանում գլխավոր հաշվապահ է աշխատել, թե ինչու է տեղափոխվել Ավստրիա, չի մանրամասնում: Ասում է՝ իր պատճառներն ուներ, հենց խնդիրները լուծվեն՝ անպայման Հայաստան է վերադառնալու, որովհետեւ կարոտից մեռնում է: Ընդհանրապես հայերը, որոնք այս երկրում 7000-8000 են կազմում, Ավստրիայում հայտնվել
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՂԻ ԴԻՄԱՑ Մոսկվայում հավաքվել են Ռուսաստանի բարեկամ երկրների ղեկավարները, որոնք մասնակցելու են Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ), ինչպես նաեւ «Եվրազեսի» գագաթաժողովներին: ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը պայմանավորվեցին ստեղծել արագ արձագանքման ուժեր, իսկ «Եվրազեսը» (որտեղ Հայաստանը չի մտնում) որոշում ընդունեց ստեղծել հակաճգնաժամային հիմնադրամ՝ $10 միլիարդի չափով, որի գլխավոր ներդրումը կատարելու
Քննարկում են Կիպրոսի հարցը Արդյոք Թուրքիան փոխհատուցում կվճարի՞ այն կիպրոսցի հույներին, որոնք կորցրել են իրենց ունեցվածքը 1974 թվականի թուրքական ներխուժման ընթացքում. սա է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրաս Խրիստոֆիասի եւ կղզու թուրքական հատվածի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթի՝ երեկ Նիկոսիայում կայացած բանակցությունների հիմնական թեման, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Խնդիրը բարդանում է այն պատճառով, որ թուրքական կողմը եւս
Երկու մրցույթ
Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը՝ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, 2009 թվականի փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը հայտարարում են ուսանողների եւ աշակերտների համար անցկացվող՝ «Իմ հեռու, իմ մոտիկ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր դասարանների աշակերտները։ Մրցույթում առաջին երեք
«Խտրականություն չեմ տեսնում»
«Առավոտն» արդեն անդրադարձել է օրենսդրական միջամտությամբ մասնավոր դպրոցների սաներին պետական հոգածությունից դուրս թողնելու հավանականությանը («Առավոտ», 13.01.2009): Մասնավոր դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ ծնողական համայնքի կարծիքով՝ դա խտրականության դրսեւորում է: Փորձեցինք այս առնչությամբ իմանալ ՀՀ ԿԳ նախարարի կարծիքը: Պարոն Սեյրանյանը խոսակցության հենց սկզբից հերքեց այն կասկածները, որ մասնավոր եւ պետական դպրոցների նկատմամբ՝ պետական վերաբերմունքի մեջ կա խտրականություն
Ուսուցիչների մինի-ցույց Նախորդ օրը «Առավոտի» խմբագրություն էր այցելել թիվ 162 դպրոցի ուսուցիչների եւ ծնողական համայնքի մի հսկա բանակ, ավելին՝ նրանք իրենց հետ խմբագրություն էին բերել մի քանի աշակերտի: Այդ մեծ աղմուկ-աղաղակը նրանք բարձրացրել էին՝ կապված «Առավոտի» փետրվարի 3-ի համարում տպագրված «Դրամահավաքությո՞ւն, թե՞…» հոդվածի հետ: Հիշեցնենք, որ հոդվածում մեջբերել էինք այդ դպրոցից դժգոհ որոշ ծնողների բողոքը,
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԱՓԻ» ՄԵՋ
ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ամփոփում է նախորդ տարվա արդյունքները «Գիտության նախարարություն ստեղծելը երկրի ղեկավարների որոշման խնդիրն է,- երեկ տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ հավելեց:- Իմ համոզմամբ՝ միգուցե իմաստ ուներ ստեղծել առանձին նախարարություն՝ «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների նախարարություն» անվանմամբ: Բայց մեր ունեցած ներկայիս գործառույթները դրա համար
Չարածի համար ներողություն չեն խնդրում
Արմեն Կաքավյանի մի նախաձեռնության մասին Իմ կարծիքով, ոչ այնքան տրամաբանական նախաձեռնությամբ են հանդես եկել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Macquarie համալսարանի դասախոս, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանը եւ նրա ընկերները: Տեղեկությունը վերցրել եմ տարբեր կայքերից: Ի պատասխան Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների ակցիայի, մի խումբ սփյուռքահայեր որոշել են ներողություն խնդրել
«ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ»
Դավադրություն հանդուրժելը դավաճանություն է Համընդհանուր ճգնաժամի քաոսում անհանդուրժելի շռայլություն է պետականության հոգեւոր նկարագրի հանդեպ տիրող հանցավոր անփութությունը։ Կույր հանդուրժողականությամբ մենք ակամայից մասնակիցն ենք ազգակործան մի դավադրության, արդյունքում տանուլ տալով հոգեւոր հայրենիքը՝ բոլոր հնարավոր հետեւանքներով։ Թրքաբարո արշավանք սեփական ժողովրդի արժանապատվության զարթոնքի դեմ եւ… ընդվզման փոխարեն համատարած ստորաքարշություն, քծնանք, կեղծիք… լավագույն դեպքում՝ դավադիր լռության այլասերված աղաղակ… այս
Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր
Հնագետների ահազանգերն առայժմ անարդյունք են Հայ երկրաբանները Աշտարակի տարածաշրջանից մինչեւ Արմավիրի մարզի Ծաղկալանջ եւ Աղավնատուն համայնքներն ընդգրկող հատվածում դամբարանադաշտեր են հայտնաբերել, որտեղ, իրենց կարծիքով՝ միայն իրենց հայտնի, բայց դեռեւս չպեղված շատ ամրոցներ ու դամբարաններ կան: Բայց մինչ գիտնականները գործի կանցնեն՝ ավելի արագ կողմնորոշվում են գանձահենները, որոնց հոտառությունն այս առումով անգերազանցելի է: Հնագետներից մեկի փոխանցմամբ, երբ
«ՔԱՐԱԿՌԻՎ»՝ ԱՆԳԵՂԱԿՈԹՈՒՄ
Գործարարը չի հավատում դատարանին ու փորձագետներին եւ խոստանում է շարունակել աշխատանքը Պատմական միջավայրի պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանն արդեն մի քանի տարի է՝ ինչ բարձրաձայնում եւ ահազանգում է, որ Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանի պատմական հուշարձաններով հարուստ Անգեղակոթ գյուղի «Պոլիգոն» եւ «Գութանաբլուր դամբարանադաշտ» հնավայրերի տարածքում գործող քարհանքում կատարվող արդյունահանման աշխատանքները վնասում են 2005 թվականի
ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, փետրվարի 3-ին Կիեւյան կամրջի մոտ հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, 25-ամյա Արթուր Մաթեւոսյանի դիակը: ՆՈՐ ԴԱՋՎԱԾՔ Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի անչափահաս դատապարտյալները գերադասում են իրենց թեւերին «Մամա» մակագրությունը դաջել: Ընդ որում, այս անմեղ մակագրությունը ուղեկցվում է ձեռնաշղթաների պատկերով: Այն նշանակում է, որ ճիշտ է, շղթայված են