Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 05,2009 00:00

ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ

Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, փետրվարի 3-ին Կիեւյան կամրջի մոտ հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, 25-ամյա Արթուր Մաթեւոսյանի դիակը:

ՆՈՐ ԴԱՋՎԱԾՔ

\"\"Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի անչափահաս դատապարտյալները գերադասում են իրենց թեւերին «Մամա» մակագրությունը դաջել: Ընդ որում, այս անմեղ մակագրությունը ուղեկցվում է ձեռնաշղթաների պատկերով: Այն նշանակում է, որ ճիշտ է, շղթայված են ձեռքերը, բայց այս անազատության մեջ մայրը՝ որդուն հավատարիմ սպասողը, անփոխարինելի է: Ի դեպ, եթե նախկինում դատապարտյալները նկարում էին գանգեր, շթայված եւ նետահարված սրտեր, խաչեր, ապա հիմա նկարում են լացող մայրեր, սրբապատկերներ եւ ծաղիկներ:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել