Օրվա լրահոսը

Ժամանակ են շահում

Նախագահների հանդիպումից էական սպասելիքներ չկան Երեկ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի թվով երրորդ հանդիպումը: ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ցյուրիխյան հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ գործընթացներն ամենեւին էլ ՀՀ-ի օգտին չեն. «Դա արտահայտվում է ժամանակի մեջ եւ ադրբեջանական ակտիվության հաջողությունների միջոցով: Ադրբեջանը որոշակի քաղաքականություն է վարում

«ԿՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՊՐԻԼԻՆ»

Խոստացավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին ՀՀ-ի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի քննարկման ժամանակ: Հայաստանում դեռ բազմաթիվ վերլուծություններ կլինեն, թե ինչու ԵԽԽՎ-ն փոխեց մեր պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու մտադրությունը: Առավել մանրամասն ներկայացնենք, թե հունվարի 27-ին Վեհաժողովի նիստում ինչպես էին այս փոփոխությունը հիմնավորում ԵԽԽՎ պատվիրակները: Նախապես նշենք, որ չենք անդրադառնալու արտառոց պատճառաբանություններին: Իսկ դրանք

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ Եվրոպան մեզ պետք է նույնքան, որքան որ մենք ենք Եվրոպային հարկավոր ՀՀ պատվիրակությանը ձայնից չզրկելու ԵԽԽՎ-ի որոշումը բոլորի համար ե՛ւ սպասելի էր, ե՛ւ անսպասելի: Նրանք, ովքեր մինչ այս որոշումը Եվրոպայի խորհրդին մեղադրում էին երկակի ստանդարտների եւ կողմնակալության մեջ, հիմա սազն առած գովերգում են նույն եվրոպացիներին, համարելով, որ նրանք քաջություն ունեցան տեսնելու քաղաքական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ 17 ՏԱՐԵԿԱՆ Է

R Հունվարի 28-ին, Հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, տասնյակ հազարավոր երիտասարդներ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու մեր բանակի հիմնադրման ակունքներում կանգնած հերոսների հիշատակին: Բազմահազարանոց երթի մասնակիցներին առանձնապես ոգեւորում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, որի գլխավորությամբ երիտասարդները պսակներ ու ծաղիկներ դրեցին հերոս ազատամարտիկների հուշահամալիրին, իսկ եկեղեցում մոմ վառեցին ու աղոթեցին զոհվածների հոգու հանգստության համար:

Հունվարի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բիզնեսով զբաղվելու համար արդյունավետ օր է: Ֆինանսական հարցերը կարգավորելիս շահույթը ձերը կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր

ԱՅՍՕՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՏՈՆՆ Է

Հավանաբար, ոչ ոք չի վիճի, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամեծ նվաճումն է հզոր եւ մարտունակ բանակի ստեղծումը: Դա մի նվաճում է, որով իրավամբ հպարտանում են Հայաստանի բոլոր քաղաքացիները: ««Առավոտը» սրտանց շնորհավորում է բոլոր ընթերցողներին՝ զինվորական թե քաղաքացիական, բանակի տոնի առթիվ: Լուսանկարում՝ գլխավոր շտաբի զինվորական նվագախումբն է՝ փոխգնդապետ Ա. Պողոսյանի գլխավորությամբ:

Ով՝ ում բարեկամն է

Մասնագետներն ուտեստների եւ ըմպելիքների միջեւ «բարեկամական» կապեր են բացահայտել Էթիկետ բառը ֆրանսերեն է եւ թարգմանաբար նշանակում է հանդիսակարգ: Այն միավորում է այս կամ այն իրավիճակներում վարվեցողության կանոնները: Եթե եվրոպացիներն, իրենց ազգային խառնվածքով պայմանավորված, հաճախ են ընկնում էթիկետի այս կամ այն ծայրահեղությունների մեջ ու կորցնում անմիջականությունը, ապա կովկասյան ժողովուրդներին հատուկ կոշտուկոպիտ եւ շուտ բռնկվող խառնվածքի տեր

ԵՍԵՆՅԱՆ ԴԵՄ Է ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Ըստ նրա՝ երկրի ղեկավարությունը պետք է մտածի օրեցօր ավելացող աղանդավորների մասին «Ես ծնված եմ աղանդավոր գուշակի դեմ պայքարելու համար: Ունեմ իմ հիմունքները՝ իմ ձեւով դրանց դեմն առնելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գնչուհի Եսենյան: Նա մտահոգված է Հայաստանում օրեցօր սնկի պես աճող, դեռ պետական գրանցում էլ ստացող աղանդավորական շարժումներով, խմբակներով: Նրա ձեւակերպմամբ. «Աղանդավորությունը ստեղծված է քրիստոնեությունը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՉԱՓ ԾԱՆՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ

Հերթական հանգստի օրվանից հետո Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի «Corus 2009» 19-րդ կարգի գերմրցաշարի մասնակիցները երեկ պայքարը վերսկսեցին 9-րդ տուրում: Մասնագետների գնահատմամբ՝ օրվա կարեւորագույնը Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանի եւ ամերիկացի Գատա Կամսկու միջեւ պայքարն էր, որում Արոնյանը խաղում էր սեւերով: Չգիտենք, թե մրցակիցները ժամացույցն աշխատելուց առաջ միմյանց շնորհավորեցի՞ն լուսնային օրացույցով նախորդ գիշեր սկսված արեւելյան

Անսահմանափակ եթերաժամ Կառավարությունն այլեւս «տաբու» չի դնի ազգային փոքրամասնությունների եթերաժամին Կառավարությունը, ի դեմս ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության, վերջերս Ազգային ժողովում հանդես է եկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում» ազգային փոքրամասնություններին վերաբերող մի քանի կետերում փոփոխություններ մտցնելու առաջարկով: «Առաջարկությունը հետեւյալն է՝ «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ ազգային փոքրամասնությունների մասին հոդվածում առկա եթերաժամանակի

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ «ԿՊԱՇՏՈՆԱԿԱՆԱՑՎԻ»

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի դուդուկի երաժշտության միջազգային փառատոն Տեղի-անտեղի հպարտանում ենք, որ մեր ազգային նվագարաններից դուդուկը, որը շարունակում է զարմացնել յուրահատուկ տեմբրով, դարձել է աշխարհի երաժշտական գանձերից մեկը, «պարտադրել» շատ կոմպոզիտորների, այդ թվում՝ Պիտեր Գաբրիելին, իր երկերում տեղ տալ դուդուկին, փորձել նվագարանի հնչողությունն օգտագործել տարբեր ստեղծագործական խնդիրներ լուծելիս: Սակայն առայժմ ոչ մեկի մտքով չէր անցել,

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ 168 ՀԱՏՈՐՈՎ Նախկին գործարարներ, այժմ ազատազրկման վայրերում գտնվող Միխայիլ Խոդորկովսկին եւ Պլատոն Լեբեդեւը, ինչպես նաեւ նրանց փաստաբանները, երեկ ծանոթացան իրենց դեմ հարուցված երկրորդ քրեական գործի նյութերին: Այդ գործը պարունակում է 168 հատոր, եւ մի քանի ամիսն անգամ բավարար չէր մեղադրյալներին՝ այդ ամենին ծանոթանալու համար: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, այժմ մեղադրական իր եզրակացությունը պետք

Երեխաների մարդասպանը խոստովանել է 20-ամյա բելգիացի Կիմ դե Գելդերը խոստովանել է իր փաստաբանին, որ սպանել է երկու երեխայի եւ մի դայակի՝ Դերդեմոնդ քաղաքի մանկամսուրում։ Նա ձերբակալվել է ուրբաթ օրը, երբ պարզվել է, որ մսուր-մանկապարտեզում սպանվել է 3 հոգի՝ 9 ամսական աղջիկ, 6 ամսական տղա եւ 54-ամյա դայակը։ Մարդասպանը ներխուժել է մսուր-մանկապարտեզ՝ Բեթմենի մասին ֆիլմի հերոսներից

Կյանքն՝ Ավանի Ծերապարտեզում

Տարեցներն այստեղ ճաշում են, մարզվում, երգում, պարում եւ անգամ՝ մկրտվում Ավան Առինջի առաջին միկրոշրջան, թիվ 9 մանկապարտեզի մասնաշենք. սա այն հասցեն է, որտեղ գտնվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կառույցներից մեկը՝ Ծերապարտեզը կամ՝ սոցիալ -վերականգնողական կենտրոնը: Սա ծերանոց չէ, քանի որ 60-ից բարձր տարիքի մարդիկ այստեղ ոչ թե գիշերում են, այլ հավաքվում, ճաշում, շփվում

«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ» ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԸ

Կալիֆոռնիայի հայկական կրթօջախների ղեկավարների դիտարկումները Ուսուցիչների կարիք ունե՞ք, ինչպիսի՞ն է հայերենի իմացության աստիճանը աշակերտների շրջանում, ՀՀ կրթօջախների հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում. սրանք այն հարցերից են, որոնք քննարկվեցին Սփյուռքի նախարարության կողմից երեկ կազմակերպված՝ Կալիֆոռնիայի (Լոս Անջելես) հայկական կրթօջախների ղեկավարների հետ տեսահամաժողովում: ԿԳՆ ներկայացուցիչները եւ կրթությամբ հետաքրքրված մարդիկ Հայաստանից օն-լայն ռեժիմով կապ հաստատեցին սփյուռքահայ գործընկերների

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Մեր բոլոր զիջումները Ադրբեջանին մենք արդեն արել ենք Այսօր ճակատագիրը հայությանը երկրորդ անգամ է հնարավորություն տալիս Հայկական պետականությունը վերականգնելու համար: Դա, ավաղ, ճակատագրի պարգեւն է, այլ ոչ թե՝ ազգային ազատագրական պայքարի հաջող ավարտը: Նման առաջին հնարավորությունը մենք ունեինք Ռուսական կայսրության, իսկ այժմ երկրորդը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Հայկական պետականությումը վերականգնելու իրական հեռանկարներ կային Արեւմտյան Հայաստանում՝

Գեղեցիկ ծրագրի տգեղ վախճանը

Միանշանակ է, որ համահայկական տարատեսակ նախագծերի ու նախաձեռնությունների պակաս չի զգացվում: Իսկ արդյունավետ ու օգտակա՞ր են դրանք՝ արդեն միանշանակ չէ: 2006 թվականին Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի ժամանակ շատ գեղեցիկ բառերով, շատ գեղեցիկ միջավայրում ու շատ գեղեցիկ բուկլետներով ու գրքույկներով «շնորհանդեսվեց» «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագիրը»: Նախնական 100 գյուղի փոխարեն ընտրվեց 20-ը՝ Արծվանիկ, Քարաշեն,

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՓԱՍԻԱՆՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

2007 թվականից սկսած՝ Իջեւան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գետահովիտ գյուղում, միջպետական մայրուղուց 100 մետր հեռավորության վրա փասիաններ են բուծում: Փասիանները պահվում են «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում իրականացվող «Մրցակցային դրամաշնորհներ» ծրագրով: Ծրագրով նախատեսվում էր Եվրոպայից 3 տեսակի փասիանների (որսորդական, ոսկեփայլ եւ արքայական) եւ քարային կաքավների ներմուծում ու բազմացում՝ Տավուշի

«Թեժ գիծն» անհասանելի է

Սպառող-արտադրող հարաբերություններն արդիական չեն Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում, զանգվածային սպառողականություն ունեցող արտադրատեսակների եւ հատկապես սննդային ապրանքների տուփերի վրա, բացի պարտադիր նշագրումից, նշվում է նաեւ անվճար «թեժ գծի» հեռախոսահամար, որի միջոցով սպառողը օրվա ցանկացած ժամի կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, հայտնաբերած թերությունների հետ կապված կիսել իր դժգոհությունը, մասնավորապես՝ մարդկանց առողջությանը վնաս պատճառող,

ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Ոստիկանության փոխգնդապետն իրեն մեղավոր չի ճանաչում Անցյալ տարվա հուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգության գլխավոր վարչությունը միջնորդությամբ դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Աբովյանի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Սեւակ Խաչատրյանի նկատմամբ արտաքին եւ ներքին դիտման օպերատիվ միջոցառումներ իրականացնելու թույլտվության որոշում ստանալու համար: Դատարանը դռնփակ դատական նիստում բավարարեց հակահետախուզական գլխավոր վարչության միջնորդությունը: Հուլիսի 7-ին

«Որբերիս համար գոնե մի դուռ բացվի»

Տիկին Սոնայի անչափահաս երեխաները դպրոց են գնում ուրիշի հագուստով ու քաղցած «Արդեն ձմեռ է, բայց երեխաս դեռ կոշիկների մեջ է, ի՞նչ անեմ, հնարավորություն չունեմ սապոգ գնելու, ստիպված 2 գուլպա է հագնում, որ շատ չմրսի, այսպիսի վատ պայմաններում չեմ կարողանում անչափահաս երեխա պահել, երեխաներս տանն էլ են մրսում: Անձրեւի ժամանակ տնով մեկ դույլեր ու թասեր ենք

«ՇՈՒԿԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍԱՂ-ՍԱՂ ԹԱՂՈՒՄ ԵՆ»

Գյումրիում բողոքի ակցիաները չեն դադարում Սկսենք նրանից, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներն արդեն հասել են Գյումրի: Հանրապետության այս քաղաքում ոչ միայն կտրուկ նվազել են արտերկրից ու Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները, այլեւ ժամանակավորապես փակվել են Գյումրիի առանց այն էլ հատուկենտ աշխատող գործարանները: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ դադարեցվել են ռուսական «Բիզնես-կենտրոնին» պատկանող «Քարհատ մեքենա» գործարանի

«Հայաստանում ֆաշիստական ռեժիմ է»

Հայտարարում են իրացման գոտու բնակիչները «Այլեւս չհամարձակվեք այստեղ հավաքվել, գնացեք ուրիշ տեղերում ցույց արեք»: Երեկ այսպիսի հրահանգով ոստիկանները փորձում էին «ցրել» ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված իրացման գոտու բնակիչներին: Ցուցարարների խոսքերով՝ ոստիկաններն իրենց ահաբեկում ու սպառնում էին ուժ գործադրել, եթե այսուհետեւ կրկին հավաքվեն նախագահի «քթի տակ» ու խանգարեն նրան: Նախագահի հանգիստը ցուցարարներից պաշտպանում էին նաեւ

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Ավտոմեքենաների բիզնեսով զբաղվողները վստահ են, որ նոր ավտոշուկան ապագա չունի, քանի որ շուկան վերահսկողները իրենց «հայավարի» կպահեն՝ մեքենաներից մասեր կհանեն ու գնորդից հավելյալ գումար կգանձեն: Մայրաքաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող ավտոշուկան շուտով կդադարի գործել եւ կտեղափոխվի Երեւան-Աբովյան մայրուղուն հարակից տարածքում ներկայումս բարեկարգվող 5 հա զբաղեցնող վայրը: Այս մասին արդեն տեղեկացրել են ավտոշուկայում մեքենաների առք ու վաճառքով

«7-ի» գործն ապագա չունի

ՍԴՀԿ ԿՎ քաղաքական գծով խորհրդատու Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ շուտով 7-ից 2-ը կմնան «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Համմարբերգին. նա Եվրոպայից եկածներից այն եզակիներից է, ով տարբեր բաներով չի գայթակղվում եւ պահում է իր՝ մարդու եւ քաղաքացու կերպարը: Եվրոպացու մեր պատկերացումներում մենք պետք է ունենանք այդպիսի մարդկանց կերպարը, ոչ թե մյուս եկող-գնացողներինը»,- կարծում է Սոցիալ-դեմոկրատական

ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ

Երեկ եւս մեկ անգամ այս հաստատումն արեցին քաղկալանավորները՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւին: Երեկ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը, ինչպես եւ սպասվում էր, որոշեց ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից եւ էլի՝ մինչեւ ապրիլ, ժամանակ տալ Վեհաժողովի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները կատարելու համար: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ 2008թ. դեկտեմբերի 16-ի զեկույցում տեղ գտած ինչպես ձայնից

ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Երեկ առավոտյան ասուլիսի ընթացքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարեց, թե այդպես էլ Հայաստանի իշխանություններից պատասխան չի ստացել, թե ինչ են արել՝ գտնելու համար այն մարդկանց, ովքեր սպանություններ են կատարել 2008-ի մարտի 1-2-ին: «Ես շատ անհանգստացած եմ այն ամենով, ինչ Հայաստանում կատարվեց անցած տարվա մարտին: Ես հայկական իշխանություններին մշտապես տալիս եմ միեւնույն հարցը եւ

ԵԽԽՎ-Ն ԴԱՐՁՅԱԼ ՔԱՐՏ- ԲԼԱՆՇ ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի վերաբերյալ նոր՝ 1643 բանաձեւից հանեցին հիշատակումը, թե մեր երկրում կան քաղբանտարկյալներ, թեեւ իր ելույթում Ջոն Պրեսկոտն ասաց, թե մնում են նույն կարծիքին. «Մեղադրվողների մի մասը քաղբանտարկյալներ են»: Զեկույցի հավելվածը Ի հավելումն 2008-ի դեկտեմբերի 22-ին հրապարակած իրենց զեկույցի՝ Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջորջ Պրեսկոտը

ԻՆՉՈ՞Ւ Է ՍՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները գտնում են, որ դատախազին հրավիրելու կարիք չկա «Մարտի 1»-ի գործով անցնող ԱԺ երեք պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը, դիմել են խորհրդարանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պահանջելով, որ Ազգային ժողովի նիստ հրավիրվի իրենց մասնակցությամբ: Ըստ պատգամավորների՝ այդ նիստի ժամանակ պետք է պահանջել ՀՀ գլխավոր դատախազից պատասխան տալ, թե մարտի

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈ՞ՒՅՆԸ

Երեկ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ 1643 բանաձեւի քվեարկությունից հետո Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն պատասխանելով «Առավոտի» հարցին, թե չի՞ կարծում, որ պատժամիջոց չկիրառելու ընդունված որոշումից հետո Հայաստանի քաղբանտարկյալները եւս առնվազն 2-3 ամիս կանցկացնեն բանտերում՝ պատասխանեց բացասաբար: Եվ նշեց, թե հարկ էր ժամանակ հատկացնել ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբին, որ փոփոխություններ նախապատրաստեն Քրեական օրենսգրքում: Իսկ մյուս համազեկուցողը՝ Ջոն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031