Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 29-ին Փորձագետների փաստահավաք խմբի անդամ առաջադրեց ՄԻՊ աշխատակազմի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ստեփանյանին: Որոշ լրատվամիջոցներ այս կապակցությամբ անմիջապես հիշեցին, որ նա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք՝ 1990-1996 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը: Վահե Ստեփանյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այո՛,

Ապացույցները բավարար չէի՞ն

«Նոյյան տապան» ՍՊԸ ղեկավար Տիգրան Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով անընդունելի է ճանաչվել «Նոյյան տապանի» գանգատն ընդդեմ Հայաստանի: Հիշեցնենք, որ «Նոյյան տապան» ՍՊԸ-ն 2002թ. հոկտեմբերի 18-ին ընդդեմ ՀՀ-ի գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ: Ընկերությունն իր գանգատում պնդում է, որ խախտվել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ

ԿՈՆԳՐԵՍԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ասում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Վերջին մի քանի օրերին իշխանություններն՝ ի դեմս պետական համապատասխան կառույցների, քաղաքական հետապնդումների հերթական արշավն են սկսել ԱԺ պատգամավոր, նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի եւ նրա

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ այլ բացատրություն չգտնելով այս փուլում հանրահավաքների կասեցման համար: «Ղարաբաղի շուրջ կատարվող զարգացումն այսօր կրիտիկական է եւ զգալիորեն տարբերվում է մինչ օրս եղած գործընթացից»,- պատասխանելով «Առավոտի»՝ իսկապե՞ս ԼՂ հարցում այդքան օրհասական վիճակ է հարցին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Տիկին Խառատյանը կարծում է, որ այսօր ՌԴ կողմից ակտիվ նախաձեռնություն կա՝ հարցի լուծումն

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ» ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԷԻՆ

Երեկ խորհրդային քաղբանտարկյալների օրը յուրովի «նշեցին» անկախ Հայաստանի քաղբանտարկյալները: 40-ից ավելի քաղբանտարկյալներ երեկ «մասնակցեցին» Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքին: «Ա1+»-ի մատուցմամբ, նրանց հայտնվելը պողոտայում իրարանցում առաջացրեց ոստիկանների շարքերում. մոտ 50 ոստիկան միանգամից վազեց դեպի պողոտա: Նրանք հանդարտվեցին միայն այն պահից, երբ պարզվեց, որ զբոսանքի մասնակիցները ընդամենը հայ քաղբանտարկյալների դիմակներն են կրում: Ոստիկանների երեկվա պահվածքը բավականին զուսպ

ՀԵԿ-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ

«Բավականին մտահոգիչ է այն փաստը, որ Պետեկամուտների կոմիտեն հետաքրքրվում է ՀԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում Սարգիս Ասատրյանի վարած գործունեությամբ: Մտահոգիչ է, քանի որ, փաստորեն, եղել են գործարքներ, որոնց մասին տեղյակ չի եղել կուսակցության խորհուրդը՝ ղեկավար կազմը»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ՀԵԿ ներկայիս նախագահ Վահան Բաբայանը: Սակայն նա չցանկացավ գնահատականներ տալ իր նախորդին՝ «դրանք կտան իրավապահները»:

«ՄԱՐՏԵՐՈՎ» ԸՆԴՈՒՆՎԱԾ ԾՐԱԳԻՐ

«Աշխարհի առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողներին օժանդակելու ծրագրի իրականացումն արդեն մեկնարկել է»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծրագրի հեղինակ Արթուր Իշխանյանը: Այս տարվա հոկտեմբերի 3-ին արդեն վերջնականապես հաստատվեց ծրագրի հայեցակարգը, որին կարելի է ծանոթանալ ԿԳՆ-ի կայքէջում՝ www.edu.am: Ծրագրի դրույթների հիման վրա ստեղծվել է «Լույս» հիմնադրամը,

Գնահատականը ժողովուրդը թող տա

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2005թ. կառավարության որոշումով վաճառքի կերպով օտարվեց Ռուսաստանում շինարարական բիզնեսով զբաղվող հայ Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությանը: Այն ժամանակ գործարքը բավականին քաղաքականացվեց: Կարծիքներ հնչեցին նաեւ, որ ԲԱՄՕ-ն այդ կառույցը «ջրի գնով» ձեռք է բերել ավելի ձեռնտու գներով վերավաճառելու նպատակով: Բացառված չէ, որ շատերն այսօր էլ դրանում համոզված են: Սակայն հոկտեմբերի 31-ին

«ՄԱՐՏԻ 1-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԷՐ»

Երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մարտի 1-2-ի դեպքերն ամենից շատ բացասական անդրադարձան ՀՀ իշխանությունների վրա. «Պետք է արձանագրենք, որ ամենից շատ իշխանությունների՛ն ձեռնտու չէր, որ նման դեպքեր տեղի ունենային մեր երկրում: Արմատական ընդդիմությունը փորձում է ձեւակերպել,

Կրթամշակութային խճանկար

Հոգուն վրա հասան Այսօր Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցում պետք է կայանային տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ: Տեղեկացրել էինք, որ դպրոցի խորհրդի նախկին կազմը անօրեն ճանապարհով ցրվել էր եւ նոր խորհուրդ ձեւավորվել, որպեսզի տնօրեն դառնար «վերեւներին» հաճելի թեկնածուն՝ Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը՝ ուսմասվար Հայկուշ Նիկոյանը, ում կոլեկտիվը տեսնել անգամ

«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՄԱՍԻՆ՝ ՍԱՏԻՐԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Ալեքսանդր Թոփչյանի նոր վեպը Երեկ Գրողների միությունում կայացավ գրականագետ, թարգմանիչ եւ դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի շնորհանդեսը: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է անդրադարձել մի թեմայի, որն ավելի շատ դաշնակցության հետ է ասոցացվում: Պարոն Թոփչյանն ասաց. «Առ այսօր այդ մասին գեղարվեստական որեւէ գործ չի գրվել՝ չհաշված Երվանդ Օտյանի ծաղրական մի քանի էջերը… Իսկապես, դժվար եւ քաղաքական

Ընդդեմ ուծացման, հանուն՝ հայրենադարձման

Սփյուռքի նախարարն իր անդրանիկ ասուլիսում հստակեցրեց գերատեսչության անելիքները Երեկ նորաստեղծ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանի ասուլիսը: Նա անդրադարձավ գերատեսչության հիմնական նպատակներին ու առաքելությանը: «Կառավարության որոշմամբ հաստատել ենք Սփյուռքի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը, ստեղծված է լուրջ աշխատանքային խումբ: Արդեն պատրաստ է Սփյուռք-Հայրենիք գործակցության հայեցակարգը, մշակել ենք նաեւ տասնյակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն 2009 թ.-ին:

«8-Ի ԳՈՐԾԸ»

«Պետական կարիքների» ութ զոհերը չեն հաշտվել իրենց տրված չնչին փոխհատուցման հետ եւ պահանջում են հանդիպում հանրապետության նախագահի հետ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Հյուսիսային պողոտայի նախկին 8 բնակիչներ դիմել են դատարան, որպեսզի չեղյալ համարվի Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) հետ կնքած անշարժ գույքի

Լուսացույցերն անսարք են

Մայրաքաղաքում եթե փորձես լուսացույցի ցուցումով փողոցն անցնել՝ կընկնես մեքենայի տակ «Ամեն անգամ փողոցն անցնելիս աղոթում եմ, որ կենդանի մնամ, նունիսկ կանաչ լույսի ժամանակ անցնելիս ինձ վտանգված եմ զգում»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Իրինա Առաքելյանը: Չնայած մայրաքաղաքի մոտ 200 խաչմերուկներում հիմնականում գործում են դիոդներով աշխատող (սրանց ՕԳԳ-ն ավելի բարձր է) լուսացույցեր, սակայն նույնիսկ կենտրոնական

ՇԱՀՈՒՄՈՎ ԱՆՏԻԲԻՈՏԻԿ

Դեղագործական ընկերությունները երեխաների առողջության հաշվին են եկամուտներ ստանում Մեր երկրում դեղերի բիզնեսով զբաղվող որոշ ընկերություններ իրենց ապրանքը սպառելու համար պատրաստ են դիմել անգամ այնպիսի մեթոդների, որոնք վնաս կարող են հասցնել մարդու առողջությանը: Չբավարարվելով դեղերը գովազդելով՝ այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները, գնորդներին շահագրգռելու համար, անգամ դեղերն են շահովի դարձրել: Դեղագործական «Լեկ» ընկերությունն իր արտադրած ամոքսիկլավ մանկական հակաբորբոքիչ

ՀՀՇ-ԱԿԱՆԸ՝ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, մաս կկազմի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբին. «Խոսակցությունները մեզ մոտ գնում են ավելի շատ մասնակցելու ուղղությամբ: Որոշումն առայժմ չի կայացվել: Իմ կարծիքով եւ իմ շրջապատում պտտվող խոսակցությունների համաձայն, ես կարծում եմ, մենք կմասնակցենք»: Արամ Մանուկյանը նաեւ անդրադարձել է

«Պահը եկել է այս զույգի էջը փակելու»

Ասում է Ժիրայր Սեֆիլյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին «Այսօրվա վտանգն աննախադեպ է,- ԼՂ հարցի կարգավորման մասին երեկ կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը,- երբեք այսօրվա վիճակին չենք եղել»: Այս վիճակը համարում է «վերջին տարիների քոչարյանասերժական ռեժիմի ապիկար գործունեության արդյունք»: Ստեղծված իրավիճակից նա ելք է առաջարկում՝ «ՀՀ-ում եւ Արցախում բնակվողներս մեր

ՆՐԱ ԱՆԱՌՈՂՋ ՀՈԳՈՒՑ ԵՆ ԱՇԽԱՐՀ ԵԿԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԸ

Գրել է Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը՝ Հրաչյա Հունանյանը, իր որդիների մոր մասին 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում երկրի ղեկավարությանը գլխատած ահաբեկիչներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը՝ Հրաչյա Հունանյանը, շուրջ 1 ամիս առաջ դիմել է առողջապահության նախարարություն եւ բողոքել իր նախկին կնոջից՝ Նաթելլա Գալստյանից: Վերջինս Եվպատորիա քաղաքի բնակիչ էր, բայց այս տարվա ապրիլից վերադարձել

ՍԵՐԺԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆՔ

Մոտավորապես այս էր Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ասածը – ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում խոսվում է ՀՀ համար ցավալի զիջումների, ազատագրված տարածքների վերադարձի մասին: – Երբ հակամարտող կողմերը գնում են փոխզիջման, երկուսն էլ անում են ցավոտ զիջումներ, երկուսն էլ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվել կամ շահած դուրս գալ չեն կարող: Բնականաբար, կարգավորման գործընթացում ավելի շատ

«ՄԻԱՑՈՒՄ»

Այսպես է կոչվելու շարժումը, որն առաջիկայում կսկսի ակտիվ գործունեություն ծավալել, մասնավորաբար, ԼՂՀ հարցի հետ կապված: Նախաձեռնող խմբի համակարգողներն են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ԼՂՀ ազատագրական պայքարի մասնակից Սարգիս Հացպանյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Վերջին շրջանում քաղաքական դաշտում խոսակցություններ էին շրջանառվում նոր «Ղարաբաղ» կոմիտե ստեղծելու շուրջ: Երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, Ժիրայր Սեֆիլյանը չհերքեց, որ այս

ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՆԱԵՎ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե՝ «շարունակվում են 2008թ. փետրվարի 19-ի օրինախախտումներով աննախադեպ ընտրությունների արձագանքները՝ իրավական տեսակետից բացարձակապես անգրագետ, քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունները»: «Այլընտրանքը» որպես այդպիսին է որակել հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով երեքուկես տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի

Այլընտրանքային երթուղիներ կան

Հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանն ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու, թե ժամանակավորապես ինչպես է երթեւեկելու տրանսպորտը Հերացի փողոցից դեպի Նորք-Մարաշ եւ հակառակ ուղղությամբ: Հոկտեմբերի 26-ից նշված ճանապարհը փակ է, քանի որ այս հատվածում քանդվել է Նորքի հին կամուրջը, ինչն, ըստ Կարեն Դավթյանի, պայմանավորված է Սարալանջի մայրուղու նորակառույց թունելի ձախ ելքով դեպի Խորենացի եւ Տիգրան

«Книжка»-ն դարձել է «книшка», «собака»-ն՝ «сабака»

Ռուսաց լեզվի դասավանդման համար նախատեսված աշակերտական գիրք-տետրերում մի շարք վրիպակներ կան: ՀՀ հանրակրթական դպրոցների 2-5-րդ դասարաններում ռուսաց լեզու առարկան դասավանդելիս ուսուցիչներն օգտագործում են ռուսաց լեզվի Моя волшебная ручка գիրք-տետրը: Երեխաներն այդ գիրք-տետրերում քերականական խնդիրները լուծում եմ վարժությունների միջոցով: Օրերս «Առավոտը» որոշ ծնողներից եւ ուսուցիչներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ տետրերում կան ուղղագրական սխալներ, որոնք շփոթության

ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

ՀՀ ոստիկանությունը երեկ տարածել է հայտարարություն՝ հոկտեմբերի 26-ին կատարված սպանության վերաբերյալ: «Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված շենքի բակում անհայտ անձինք ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ եւ սպանել

ԵՊՀ պրոֆեսորը՝ ընդդեմ ԵՊՀ ռեկտորի

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն աշխատանքի իր իրավունքը փորձում է վերականգնել դատարանով: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանի հայցն՝ ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի (դատավոր՝ Գայանե Կարախանյան):

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Կրամնիկի առաջին հաղթանակը Բոննում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ մրցամարտի վերջնամասում պայքարը սրվում է: 10-րդ պարտիայում՝ մինչ այդ 3 միավորի տարբերությամբ պարտվող ռուսաստանցին սպիտակներով տարավ առաջին հաղթանակը եւ հաշիվը դարձավ 6:4՝ հօգուտ հնդիկ գրոսմայստերի: Կրամնիկին կհաջողվի՞ անել անհավատալին եւ այսօր ու վաղը կայանալիք տուրերում հավասարեցնել հաշիվը: Սպասենք եւս երեք օր:  

«Շունը կհաչա, քարավանը կանցնի»

Այսպես է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը պատասխանում իրեն քննադատողներին «Հայացք» ակումբի երեկվա հյուրը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանն էր: Հանդիպման թեման տպագրության գյուտի 500-ամյակն ու այդ առիթով ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովն էր: «Առավոտը» պարոն Անանյանին խնդրեց մեկնաբանել Գրողների միության հետ կապված վերջին իրադարձությունները եւ հարցրեց՝ արդյո՞ք ճիշտ էր Ա. Ափինյանին ու Ա. Ղումաշյանին

«ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻԲՐԵՎ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԻ»

Ֆրանսաբնակ ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանը անհրաժեշտության դեպքում կվերադառնա Հայաստան եւ կկանգնի Ազգային օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է ընտանեկան հանգամանքներով 1991-ից Ֆրանսիայում ապրող ու ստեղծագործող ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանի ծավալած գործունեությանը: Այս տարիների ընթացքում երաժիշտը քանիցս հանդես է եկել հայրենիքում: Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը արվեստագետը հայ ունկնդրին առաջին անգամ ներկայացավ

Դատախազության «քննիչը» հարցաքննո՞ւմ է

Հարեւանի հիվանդ որդու համար «թատրոն» խաղալու տխուր հետեւանքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության քննիչ Արսեն Վարդանյանը հոկտեմբերի 10-ին իր մոտ հարցաքննության է կանչել կասկածյալ Հասմիկ Պետրոսյանին: Վերջինս աշխատել է Ապարանի բժշկական կենտրոնում՝ որպես կադրերի գծով տեսուչ: Անշուշտ, դատախազությունը քննիչի հաստիք չունի (աշխատում են միայն դատախազներ) եւ նկարում պատկերված փաստաթղթով Ա. Վարդանյանն ակնհայտորեն դուրս է եկել իր

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ի ՈՃԻՐԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Գ. Ջհանգիրյանը դատավարության սկզբում հանդես եկավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը վերաբերող հայտարարությամբ. «Հոկտեմբերի 27»-ը ՀՀ-ն շեղեց առաջընթացի բնականոն ուղուց, աննկարագրելի վնաս հասցրեց պետական կառույցներին ու հաստատություններին, երկրի միջազգային վարկին ու հեղինակությանը, խախտվեց երկրի ժողովրդի հավատն արդարության ու ապագայի նկատմամբ: Այդ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031