Օրվա լրահոսը

Վարակի աղբյուրը չեն գտնում

Լոռու մարզում 100-ից ավելի մարդ թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց Շուրջ 5 օր է՝’աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվում բազմաթիվ բնակիչներ: Հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ ու լուծով: Հոսպիտալացված մոտ 70 հիվանդների մեծ մասը երեխաներ են՝ քաղաքի տարբեր թաղամասերից: Մայրաքաղաքից Վանաձոր մեկնած համաճարակաբանների կատարած լաբորատոր հետազոտությունների նախնական տվյալներով, մարդկանց մոտ հայտնաբերվել է աղիքային ինֆեկցիա, մասնագետները

ՎԵՐՋԱԿԵՏ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Սամվել Շահինյանը գտնում է, որ ԼՂՀ հարցը հայկական էթնոսի գոյատեւման հարց է «Ցանկացած լուծում չի կարող վերջակետը լինել, քանի որ այդ հարցը մեզ առաջադրվել է մեր հարեւանների կողմից՝ համաշխարհային հանրության եւ 21-րդ դարում ընթացող գործառույթների, քաղաքական խոշորագույն տեղաշարժերի ծիրում»,- ԼՂՀ հարցի հնարավոր հանգուցալուծումների մասին ասում է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը: Նա գտնում է,

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հոկտեմբերի 24-ին եռամսյա վարույթից հետո կարճել է Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի հայցի վարույթն ընդդեմ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ նրան «իր պաշտոնից բխող գործողություններ կատարել պարտադրելու» պահանջով: Հիշեցնենք, որ Կարեն Հեքիմյանը մարտի 27-ին եւ մայիսի 6-ին դիմել էր Պաշտպանին՝ իրեն առանց որեւէ հիմնավորման ոստիկանության բերման ենթարկելու եւ ժամեր

ՀՌԱԿ. ԼՂ մանդատը տալ ԵՄ-ին

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը «Հայացք» ակումբում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները վարում են ղարաբաղյան հարցի ոչ արդարացի լուծման քաղաքականություն՝ բացահայտ հետապնդելով կարգավորման խնդիրը սեփական շահերին ծառայեցնելու նպատակ: Նրա դիտարկմամբ, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի, նաեւ՝ եվրոպական երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները սովորություն են դարձրել հայ ազգի ճակատագրի հանդեպ դատավորի

«Ես ոչ հոգնած եմ, ոչ էլ սպառված»

Ասում է Գյումրիի քաղաքապետը՝ արդեն իսկ պատրաստվելով քաղաքապետի հաջորդ ընտրություններին Երեկ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպեց լրագրողների հետ: Նախ հայտարարեց, որ ինքը «ներողամիտ մարդ է», հանուն իր քաղաքի պատրաստ է համագործակցել բոլորի՝ «ջահել» պատգամավորի (քաղաքապետի ընտրություններում իրեն պարտված Մարտուն Գրիգորյանի), իրեն սատարող ու չսատարող կուսակցությունների, անգամ՝ լրատվամիջոցների հետ, սակայն նախ խայթեց թեմի առաջնորդ Միքայել

«ՀԻՄԱ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ»

ԱԺ նախկին նախագահը չի ափսոսում իր նախկին քվեարկությունների համար – Ձեր «Նահանջ՝ երգով» հոդվածը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մեկնաբանություն թիվ 1. ըստ որոշ հանրապետականների, հոդվածում արտահայտում եք մտքեր, որոնք համահունչ են ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս հնչեցրած մտքերին: – Նման մեկնաբանությունների նպատակն ակնհայտ է. սա շարունակությունն է այն ասեկոսեների, թե, իբր, Վարդան Օսկանյանի հետ

ԳՈՐԾԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ՝ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

«Մարտի 1»-ի գործով պաշտպանները համարում են, որ իր այս որոշմամբ նախաքննության մարմինն իրենց զրկում է արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունից: Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հոկտեմբերի 23-ին գրությամբ հայտնել էր «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպաններին, թե իրենց տրամադրվել են գործի նյութերի պատճեններն ու ապացույցները, եւ անցել է բավարար ժամկետ. «Առաջարկում

«ՄՅՈՒՍԸ ԵՍ ԵՄ»

Այսօրվանից ՀՀ քաղաքացիների մի խումբ սկսելու է «Մյուսը ես եմ» անունը կրող ակցիա: Մարդիկ մտադիր են առայժմ մամուլի միջոցով հայտարարություն անել այն մասին, որ իրենք էլ են կատարել այն նույն գործողությունները, որոնց համար «Մարտի 1»-ի գործով մեղադրվում են 7 քաղբանտարկյալները: Այսինքն՝ եղել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը, անվերապահորեն հավատացել են իրենց թեկնածուի հաղթանակին,

«ՕՏԱՐՈՒՄ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում «Օտարում» փաստագրական ֆիլմի շնորհանդեսն էր, որի գաղափարը «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանն է: Ֆիլմի սցենարի հեղինակը գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն է, իսկ ռեժիսորը՝ Կարեն Ադամյանը: «Ֆիլմի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ 2001-ին կառավարությունը, ոտնահարելով ՍԴ համապատասխան որոշումը, Հյուսիսային պողոտայի եւ Գլխավոր պողոտայի պետական կարիքների անվան տակ քաղաքացիների սեփականությունը օտարելու խնդիր դրեց: Ֆիլմն

Իրավական խճանկար

Կացնահարություն՝ Նոր Նորքում Կիրակի օրը Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց էր տարվել Նառա Ծառուկյանը: Նրան կացնահարել էին քույրը՝ Վերոնիկան, եւ վերջինիս ընկերը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդ Աշոտ Թորոսյանը: «Առավոտի» տեղեկություններով, քույրն ու նրա ընկերը դարանակալել են 4-րդ զանգվածի 3-րդ շենքի դիմաց: Տեսնելով Նառային շենքից իջնելիս՝ 11 շենքի մոտ նախապես թաքցրած կացնով հարվածել են գլխին, մեջքին եւ դիմել

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Կրամնիկի վիճակն օրհասական է Բոննում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 12 պարտիայից բաղկացած Վիշվանաթան Անանդ-Վլադիմիր Կրամնիկ մրցամարտը մոտենում է եզրագծին եւ ռուսաստանցու գործերը, մեղմ ասած, լավ չեն: 9-րդ տուրից հետո նա հնդիկ գրոսմայստերից ետ էր մնում երեք միավորով՝ 3:6: Երեկ շախմատիստները հանդիպում էին 10-րդ անգամ: Կրամնիկի համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ նա հաշիվը հավասարեցնելու

Հիմնականում վերընտրվեցին գործող քաղաքապետերը

ՀՀԿ-ի հաղթարշավը տեղական ինքնակառավարման մարմիններում շարունակվում է Հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի թվով 279 համայնքներում, որոնցից 197-ում՝ միաժամանակ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Շիրակի մարզում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը՝ հավաքելով 31375 ձայն: Նրա մրցակիցները՝ անկուսակցական Մարտուն Գրիգորյանը եւ ԱԻՄ անդամ

«ՉԷԻ ԿԱՐՈՂ ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼ»

Ասում է «Գրական թերթի» նախկին խմբագիր, գրող Նորայր Ադալյանը՝ կոչ անելով Գրողների միությունը շրջափակել՝ գրական գորշ հեղեղից պաշտպանելու համար: ՀԳՄ նախագահության անդամ, գրող Նորայր Ադալյանը «Առավոտի» հետ զրույցում փաստում է, որ Գրողների միության եւ իր խոսքով՝ որոշ գրական անձնավորությունների միջեւ հակամարտությունը ոչ թե մեկ-երկու ամսվա, այլ տարիների պատմություն ունի: Իսկ թե ինչո՞ւ են գրական շրջանակներն

124-րդ դպրոցում կրքերը դեռ թեժ են

Հոկտեմբերի 30-ին ապօրինի խորհուրդը տնօրենի ընտրություններ կանցկացնի «Առավոտի» սեպտեմբերի 25-ի համարում՝ «Ոստիկանի կնոջը չեն ընդունում» հրապարակման մեջ հայտնել էինք, որ Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է գնում: Նաեւ նշել էինք, որ հավակնորդներն են Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը՝ ուսմասվար Հայկուշ Նիկոյանը, կազմակերպիչ Աստղիկ Թադեւոսյանը,

ՍԱԴՈՅԱՆՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության դրվեց ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի հայցն ընդդեմ հորեղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի: Ավետիս Սադոյանը դատարան էր ներկայացել ընտանյոք հանդերձ: Արշակ Սադոյանը նոր ապացույցներ ներկայացրեց դատարանին:     Վիճելի տարածքը՝ երեկվա դրությամբ:     Ավետիս Սադոյանի հայցադիմումն այս անգամ իր եւ իր ընտանիքի անվտանգությանը, կյանքի եւ

Պուրակը սեփականաշնորհել է

Քանաքեռ ՀԷԿ-ի մի խումբ բնակիչներ պնդում են, որ պետական տարածքը վաճառվել է մի շարք կեղծիքներով: Որքան էլ մեր երկրում օրենքները հստակեցվում են եւ դրանց իրագործման նկատմամբ վերահսկողությունը խստացվում է, միեւնույն է՝ չինովնիկները դրանք շրջանցելու հնարամիտ միջոցներ են գտնում: Ապօրինի օգտագործվող հողատարածքը սեփականաշնորհելու համար օրենքը պահանջում է, որպեսզի տվյալ հողատարածքը տնօրինողը զբաղեցրած լինի մինչեւ 2001 թվականը,

ՎԱՐԴԱՆԻԿԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է վերընտրվում արդեն 4-րդ անգամ Գյումրեցիների սպասածին հակառակ, քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին այդպես էլ չհաջողվեց գահընկեց անել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս կիրակի օրը 11.470 ձայնով առաջ անցավ երիտասարդ պատգամավորից եւ կրկին դարձավ քաղաքապետ: Այս անգամ էլ ՀՀԿ վերնախավը փորձել էր ջերմեռանդորեն պաշտպանել քաղաքապետ Վ. Ղուկասյանին, ինչը, մասնավորապես,

«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

Այսպես բնորոշեց Ապարանի քաղաքապետի ընտրությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, որը կիրակի հետեւել էր քվեարկության ընթացքին: Դրա արդյունքում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանը հաղթեց՝ ստանալով 2256 ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, որին սատարելու մասին հայտարարությամբ հանդես էին եկել «մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք քաղբանտարկյալներ՝ ստացավ 1225 քվե: «Կարող եմ

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ ՉԵՆ

Սրա վկայությունը երկու օրերի ընթացքում տեղի ունեցած մի քանի սպանություններն են Հոկտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում, ասել է թե՝ ընդամենը 3 օրվա ընթացքում Հայաստանում սպանվել է առնվազն 5 եւ վիրավորվել 6 մարդ: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել Երեւանում՝ «Ծղոտներ» ռեստորանի մոտ եւ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում, երկուսը՝ Լոռու մարզում՝ Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում: Այս չորսից առնվազն

ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱԾ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ՀԵՌԱՑԱՎ

Ռոբերտ Քոչարյանի մասին ասաց ԱԺ սպանված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որի համար հոկտեմբերի 27-ի էջը մինչ այսօր բաց է, հարցերն՝ անպատասխան, կասկածները՝ չփարատված: «Շիզոֆրենիկ գործեր էին արել եւ ուզում էին, որ դրանց տեր կանգնեն,- այսպես էր Վահան Հովհաննիսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո պատասխանել այն հարցին, թե ինչու էր խորհրդարանի դահլիճում իրականացրած սպանություններից հետո

ԽՄԲԱԿԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Սա Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղում՝ Սլաբոդկայում տեղակայված թիվ 34/24 ընտրատեղամասն է, որտեղ շնորհիվ քաղաքապետի որդու՝ իր քրեական հակումներով հայտնի Սպարտակի, շունը տիրոջը չէր ճանաչում: Սպարտակը, տեղամասից դուրս «մարդաորս անելով», «ընտրողներին» անարգել ներս էր մտցնում ու խմբակային քվեարկության մղում: Վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր այստեղ վեճեր ու ծեծկռտուքներ էին տեղի ունենում: Կարդացեք

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ յոթերորդ ՄԵՐ ՎԱԶՔԸ Եվ Ջավախյանը վրդովված ինձ ասաց՝ «էդ արդեն տղիս կրվելը քեզ էլ ե՞ն հասցրել», եւ ես հարցրի՝ «ո՞վ պիտի հասցներ», եւ ինքն ասաց՝ «Աբոյենք», եւ ես զարմացած հարցրի՝ «Աբոյե՞նք ինչ գիտեն», եւ Ջավախյանը մանրամասն պատմեց էն ամենը, որ արդեն ձեզ պատմեցի, եւ ես ասացի՝ «տղիդ կրվելը գիտեի, բայց

ԸՆԴՀԱՏԵ՞Լ ԿՅԱՆՔԸ, ԹԵ՝ ՈՉ

Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) կայացավ Հերացու անվան բժշկական պետական համալսարանի եւ ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունների կազմակերպած գիտաժողով-քննարկումը՝ «Էֆթանազիա. տեսական եւ պրակտիկ հիմնախնդիրներ» թեմայով: «Ըստ իս՝ հասունացել է այն պահը, երբ մենք պետք է քննարկենք էֆթանազիա երեույթը, դրա դրական եւ բացասական ազդեցությունները: Մեր հասարակությունը դեռեւս լիարժեք չի տիրապետում դրան: Կա լուրջ հակասություն՝ ճի՞շտ է այն,

ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Լույս է տեսել Գագիկ Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը»: Գրքում ներկայացված է կենդանիների, թռչունների, բույսերի, թանկարժեք քարերի առավել հայտնի եւ ավելի քան 1000 խորհրդանշան: Ընթերցողի համար շահեկան է գրքի յուրաքանչյուր բաժնին վերաբերող հեղինակի կողմից ներկայացվող մշակութամեթոդաբանական եւ գիտահանրամատչելի վերլուծությունը, քանի որ խորհրդանշանի ըմբռնումը պահանջում է որոշակի գիտելիք եւ իմացություն: Օրինակ՝ մեկնաբանված է ամենատարածված խորհրդանշաններից մեկը՝ սվաստիկան (կեռխաչը),

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ «Ինքնագիր» հանդեսի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: Նրանք բանավիճեցին ստեղծագործական ազատության թեմայով: «Մենք այսօր ապրում ենք խմորումների ժամանակաշրջանում, կործանումների ու նորոգումների, փլուզումների ու կառավարումների շրջանում, ու հիմա արվեստն առավել մեծ խնամքի է արժանի…»,- ասաց Տիգրան Մանսուրյանը: Այլ կարծիքի է գրող Վիոլետ Գրիգորյանը. «Հիմա ապրում ենք սպասման

Օրգանների պահանջարկը մեծ է

Ծիսական սպանությունների խնդրով զբաղվող իրավապահներն անհանգստացած են: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գյուղական շրջանների բնակիչները ահաբեկված են տեղական կախարդներից եւ նրանց օգնականներից, որոնք զբաղված են մարդաորսով՝ նրանց սեռական օրգաններին տիրանալու համար: Լիմպոպո գավառի բնակիչներն այնքան են վախեցած, որ բաժանվել են ջոկատների, եւ մինչեւ ուշ գիշեր բոլոր ուղղություններով հետախուզում են տեղանքը: Մարդիկ ստիպված են իրենք ապահովել իրենց անվտանգությունը, գյուղերում

Անտոն Քոչինյանի «Անավարտ հուշեր»-ը

Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի «Անավարտ հուշեր» գրքի շնորհանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 95-ամյակին: Շնորհանդեսին մասնակցում էին Ա. Քոչինյանի ժամանակակիցներ Վլադիմիր Մովսիսյանը, Ամատունի Վիրաբյանը, Բաբկեն Վարդանյանը, Իրմա Սաֆրաստբեկյան-Թումանյանը, Սոս Սարգսյանը եւ այլք: «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն ասաց. «Այսօր երիտասարդները չգիտեն, թե ով

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Առանց մրցանակային տեղերի Հունաստանի Կալիթեա քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց 24-րդ եւ կանանց 13-րդ ակումբային առաջնությունները, որոնց մասնակցող Հայաստանի չորս թիմերից եւ ոչ մեկը մրցանակային տեղի չարժանացավ: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի երեք ակումբներից լավագույնը 7-րդ հորիզոնականը գրաված «Բանկային Արքան» էր՝ թիմային 10 եւ անհատական 27,5 միավորով: «ՄԻԿԱ» շախմատային ակումբը թիմային նույնքան, բայց երկրորդ ցուցանիշով 24 միավորով

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Թուրքական ուղեկալի վրա հարձակումը զինվորականներին կանգնեցրել է նոր ռազմավարության որդեգրման խնդրի առջեւ Թուրքիայի քաղաքական ու զինվորական իշխանությունները կանգնել են ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության առջեւ: Քուրդ զինյալների կողմից հոկտեմբերի 3-ին թուրք-իրաքյան սահմանին տեղակայված Աքթյութունի զինվորական ուղեկալի վրա հարձակման հետեւանքով զոհ գնաց թուրքական բանակի 17 զինծառայող: Թուրքական օդուժը շարունակաբար սկսեց օդային հարվածներ հասցնել Հյուսիսային

Վտարում են, հետո՝ իրազեկում

Գյումրեցիները փաստաբաններին ավելի հաճախ դիմում են օտարման հարցերով Գյումրու քաղաքապետարանը վերջերս սկսել է քաղաքը «գեղեցկացնել»՝ անօթեւաններին դուրս շպրտելու միջոցով: Փողատերերին վաճառվում են հենց այն տարածքները, որտեղ գտնվում են անօթեւանների տնակները: Իսկ վերջիններիս առաջարկում են վարձով ապրել կամ էլ տնակները մեկ այլ տնակային թաղամաս տեղափոխել: Բայց քանի որ դրանք 20 տարվա հնության են, ապա տեղափոխությունից վերջնականապես

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031