Օրվա լրահոսը

ԵՐԵՎԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ

Խոստանում է «Աիդա» օպերայի իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադին Մարիո Կորրադին (աջից) եւ Կամո Հովհաննիսյանը: Այս անտանելի շոգին Ազգային օպերային թատրոնում եռուզեռ է. Վերդիի «Աիդա» օպերան են պատրաստում: Երեւանում է բեմադրիչը՝ Մարիո Կորրադին: Բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Մեր օպերային թատրոնում այս ներկայացումն ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն: 1941թ. այն իրականացրել են բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանը

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՀՆՉԵԼ. ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Բաղդադի կենտրոնում իրաքյան բանակի զորակոչային հավաքակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի արդյունքում առնվազն 41 մարդ՝ զորակոչիկ է զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Իրաքի ՆԳՆ-ում հաղորդել են, որ տուժածների թվում կան նաեւ հավաքակայանը հսկող զինծառայողներ: Reuters-ի մատուցմամբ՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող շենքում պայթյունն իրականացվել է Վաշինգտոնի կողմից ամերիկյան զորքերը երկրից

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱՆԵԼ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ, անգլերենը դառնում է այդ երկրի երկրորդ լեզուն: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Կրթության նախարարության մշակած նոր ռազմավարության համաձայն, առաջիկա չորս տարիներին կրթական համակարգը ամբողջովին հարմարեցվելու է նոր չափորոշիչներին: 100 օտարերկրացի ուսուցիչներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, արդեն Վրաստանում են, մինչեւ օգոստոսի վերջ՝ եւս 50-ը կգա, իսկ

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿԲՈՒԺՎԵՆ «ԱՐՅՈՒՆՈՏ ՓՈՂԵՐՈՎ»

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը խոստացել է իր ինքնակենսագրականի հրապարակումից ստացված ողջ հասույթը փոխանցել վիրավոր զինծառայողներին: Այդ մասին հաղորդել է ռազմական տարբեր արշավանքների մասնակցած՝ վետերաններին օգնություն ցուցաբերող The Royal British Legion բարեգործական հիմնադրամի կայքէջը: BBC-ի մատուցմամբ, Բլերի մամլո խոսնակը հայտնել է, թե քաղաքական գործիչը բարեգործության նպատակով կնվիրաբերի նաեւ գրքի համար վճարված 4 մլն ֆունտ

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը չի վերանայվել

Երեկ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փակ դռների ետեւում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպում: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը: Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահները ստորագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական

ՀԲ-ն Պակիստանին 900 մլն դոլարի վարկ է տրամադրել

Համաշխարհային բանկը Պակիստանին 900 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել՝ երկրում ավերիչ ջրհեղեղների հետեւանքները չեզոքացնելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ տարերային աղետից տուժել է ավելի քան 20 մլն մարդ, մոտ 2000-ը զոհվել է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների դիտարկմամբ, միջազգային օգնությունը դանդաղում է: Բացի այդ, առայժմ հաջողվել է հավաքել ՄԱԿ-ի կողմից խոստացված 460 մլն դոլարի օգնության միայն մեկ երրորդ

ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԹԻՐԱԽ

Իսրայելի զինված ուժերի նախկին զինծառայողը միջազգային սկանդալի հեղինակ է դարձել: Աշդոդի 20-ամյա բնակիչ Էդեն Աբարջիլը Facebook սոցիալական ցանցի իր բլոգում իր բանակային առօրյան պատկերող 26 լուսանկար է տեղադրել, որոնցից երկուսում նա զինվորական համազգեստով, ժպիտը դեմքին հպարտորեն «դիրքավորվել» է՝ աչքերն ու ձեռքերը կապած պաղեստինցիների ֆոնին: Լուսանկարների այդ շարքը նա վերնագրել է այսպես՝ «Ծառայություն բանակում. իմ կյանքի

Ինչպե՞ս ընդունվել քոլեջ

«Առավոտին» էր դիմել  Էրեբունու պետական բժշկական քոլեջի մի դիմորդ ու նեղսրտել, թե քոլեջի փոխտնօրեն Վարդուհի Ավետիսյանը չի ընդունել իր գործերը, ավելին՝ պահանջել է $350՝ ասելով, թե առանց հատուկ պարապելու հնարավոր չէ իրենց քոլեջ ընդունվել: Միակողմանի ծնողազուրկ տղայի պատմելով, որը քոլեջ էր գնացել մորաքրոջ հետ,  ստիպված են եղել առանց գործերը հանձնելու հեռանալ՝ այլ ուսումնական հաստատություն դիմելու

Հակակոռուպցիոն ծրագիր՝ դպրոցներում

Նոր ուսումնական տարեսկզբից հանրակրթական դպրոցներում կներդրվի «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ծրագիրը: Այն ավելի համակարգված իրականացնելու համար արդեն հրատարակվել է համապատասխան մեթոդական ձեռնարկ: Ծրագիրը մեր երկրում մշակվել է առաջին անգամ եւ այն իրականացնելու գործում ներգրավված են արտասահմանցի եւ տեղացի փորձագետներ: «Ծրագիրն արդեն փորձարկվել է 9-10-րդ դասարաններում: Մոտ 1000 աշակերտի հետ աշխատանքներ են տարվել, ամեն դպրոցում գոնե

«ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒՑ Է ՏՐՎԱԾ»

Կամ՝ էսքիզներ «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սաների առօրյայից Գյումրիի մանկատան սաներ՝ 12-ամյա Լեւոնը կլառնետահար է, իսկ 13-ամյա Ավետիքը բժիշկ դառնալու մասին է երազում: 7-ամյա Մարգարիտա Շահջանյանը Գավառի մանկատնից է: 14-ամյա գյումրեցի Օվսաննան երազում է բռնցքամարտիկ դառնալու մասին, բայց ամենից շատ սիրում է անգլերենը. «Ես ինձ կարամ պաշտպանել, բոքսի կերթամ, 2 անգամ 2-րդ տեղ եմ գրավել, քույրիկս

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Իրերը իրենց անունով կոչելու օգուտը Հրապարակախոսությունը իմաստ ունի, եթե պետության հասարակարգը քաղաքացիական է եւ հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, երբ նրանք որոշումներ են ընդունում, առավել եւս, եթե այդ որոշումները եւ դրանց իրագործումը կարող են ճակատագրական լինել երկրի եւ ժողովրդի համար:   Հետխորհրդային պետությունները, թերեւս որոշ բացառությամբ՝ մերձբալթյան հանրապետությունների, դեռեւս հեռու են լիարժեք, լիակատար

Կունենա՞նք «Խելացի գյուղ»

Սկսած գարնանից ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու փոխվարչապետը, հանդիպումներ են ունենում եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակության հետ եւ քննարկում Երեւանի մոտակայքում «Խելացի գյուղ» ծրագրի իրականացման մանրամասներ։ «ԱՐՏՈԿ գրուպի» հետ շփումներին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին էլ խնդրեցինք որոշ մանրամասներ ներկայացնել: Պարզվեց՝ «Խելացի

«Իմ տեսակն ընդունելի չէ»

Գիտնական դառնալու ունակ, սակայն հողագործությունն ընտրած երիտասարդի խոստովանությունը Կարտոֆիլի պարկի ծանրության տակ կքած երիտասարդին չնկատել հնարավոր չէր: Աշխատանքային հագուստն ու դաշտում՝ արեւից այրված դեմքը անկարող էին սքողել նրա ազնիվ դիմագծերը: Իսկ երբ բեռը թոթափեց ու կարտոֆիլով լեցուն պարկերի մոտ ձգվեց, աչք շոյեց նաեւ երիտասարդի բարձր հասակն ու սպորտային կազմվածքը: Հետաքրքրվեցի: Ասաց՝ անունն Արմեն է, 25

ՋՈՒՐ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ

«Հայջրմուղկոյուղի» տեղեկատվական թերթիկը եւ իրականությունը իրարից շատ տարբեր են Դեղձավանցի Շալիկո Թորոսյանը: Տավուշի մարզի Դեղձավանը: Շուրջ 300 բնակիչ ունեցող, Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Դեղձավան գյուղը խմելու ջրի մեծ հիմնահարց ունի: Անձրեւի ժամանակ առանձնատների ջրհորդաններից թափվող ջուրը չի կորչում, դեղձավանցիներն այն օգտագործում են տնային կարիքների համար: Գյուղացիները գանգատվեցին, որ ջրի, ավելի ճիշտ՝ որակյալ ու մաքուր ջրի

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍՏԱՏԵՑ Երեկ մենք տեղեկացրել էինք, որ շաբաթ օրը մայրաքաղաքի դիսկո-ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել նախկին նախագահ Ռ. Քոչարյանի եւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի որդիները: Ոստիկանությունը երեկ պաշտոնապես պատասխանեց, որ միջադեպ չի գրանցվել, իսկ նշյալ անձինք ընդհանրապես չեն տարվել բաժին: ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ տեղադրվել

Դատապարտյալի դիմումը

Դատապարտվել եմ 6 տարի ազատազրկման՝ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի վճռով: Իրականում անմեղ եմ, տուժող: 2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում սպանված եղբորս եւ մորս միակ ողջամիտ իրավահաջորդն եմ: Եղբայրս սպանվել է 2008-ի ապրիլի 1-ին, մայրս՝ անցյալ տարվա հունվարի 29-ին, քրոջս սպանվելու 6-րդ տարելիցի օրը: 2003-ից համառորեն բողոքում եմ ՀՀ իշխանություններին՝ տարածելով դիմումների

Վիրավորվել էին ուղեւորներ

Օգոստոսի 15-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 71-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: Բախվել են «ՎԱԶ-21015» մակնիշի 88 ՏՕ 055 եւ «Միֆ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21014» մակնիշի Տ 7478 պետհամարանիշների ավտոմեքենաները: Ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ Պայծառ Դանասյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արամ Թորոսյանը, ստացել են վնասվածքներ ու մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել Սեւանի

ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՄՈՏ

Ընթերակայի «պաշտոնը» վստահում են այս անգամ կալանավորին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ 10 րոպե ուշ սկսեց  ժ.12-ին նշանակված դատական նիստը: Պատճառը արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ ուղեկցողներն էին, որոնք ուշացումով բերեցին դատարան՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր-մասնագետ, ամբաստանյալ Նվեր Զաքարյանին: Նա կալանավորվել է այս տարվա մարտի 27-ին:

ՏՈՒԳԱՆԵ՛Ք

Փողոցում աղբ թափելու սովորությունից ձերբազատվելը հայերի մոտ չի ստացվում: Եթե օրը ցերեկով էլ չէ, ապա մութն ընկնելուն պես մարդիկ արագ-արագ տոպրակներով աղբը տնից հանում են դուրս ու թողնում հենց փողոցում: Օրինակ՝ Մոսկվայում գտել են դրա դեմ պայքարելու ձեւը. տեսախցիկի օգնությամբ նկարահանվում են այն կարգազանց քաղաքացիները, որոնք փողոցում աղբ են թափում: Այդ լուսանկարները հանձնվում են տվյալ

ՆԱԽԱԳԱՀԻ ՏՈՒՆԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Ղրղըզստանի Ջալալաբադի շրջանում վերականգնվում է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հարազատ տունը, որն ավերվել ու այրվել էր այդ երկրում մայիսին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: lragir.am-ը վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, տեղեկացնում է, որ Բակիեւի տունը առաջիկայում կարող է ծառայել որպես մանկապարտեզ: Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրների, Ղրղըզստանը լքելուց առաջ դրան արդեն իսկ համաձայնություն է տվել Բակիեւի եղբայրներից մեկը:

Վետերանին զրկել են սեփական կրպակից

Նա հավաստիացնում է, որ դրա համար որեւէ հիմք չի եղել Հայրենական մեծ պատերազմի վետերան՝ 86-ամյա Կոնստանտին Հարությունյանը զրկվել է իր եկամտի միակ աղբյուրից՝ իր տան բակում օրինական կարգով տեղադրված կրպակից, որտեղ ինքը մթերք էր վաճառում: Սունդուկյան փողոցի 26 շենքի բնակչի խոսքերով, ինքը դեռեւս 1994 թվականից է ընտանիքի հոգսերը հոգալու համար տան հարեւանությամբ՝ Գյուլբենկյան 24 շենքի

ՀԱՑԻՑ ԿՏՐԵԼ ԵՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԴՎԵԴԵՎԻ

Մայրաքաղաքի 10 ընտանիք պետք է մի կերպ գոյատեւի՝ մինչեւ ՌԴ նախագահը Հայաստանից կգնա Շիրազի փողոցը պատրաստ է դիմավորելու Մեդվեդեւին: Երբ ՌԴ նախագահը գնա, այստեղ գործող շուկան նորից կլցվի առեւտրականներով: Այս հատվածում նույնիսկ մայրուղու ծառերի բներն են ներկել, ինչը սովորաբար անում են գարնանը: Շիրազի փողոցում մայթերին անգամ ծաղիկ չէին վաճառում: Լուսանկարում Երեւանի Աջափնյակ համայնքի Շիրազի փողոցն

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ Է

Newsweek հանդեսը բացառիկ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե որն է լավագույն երկիրը: Հետազոտության հեղինակների կարծիքով, լավագույն երկիրը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրալիան եւ Լյուսքեմբուրգը: ԱՄՆ-ը ցանկում 11-րդն է, Ռուսաստանը 51-րդը: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից, համաձայն որի՝ Ֆինլանդիան ոչ միայն լավագույնն է, այլեւ առաջատարն է բնակչության եկամուտներով եւ կրթության որակով: Միջին եկամուտներով

7 ԱՄՍՈՒՄ՝ 400 ԲՈՂՈՔ

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010 թվականի հունվարից մինչեւ օգոստոսի 10-ը տարբեր բնույթի 400 բողոք է ստացել, որոնցից 231-ը ենթակա է ֆինանսական հաշտարարի ուսումնասիրմանը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի համաձայն: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա տվյալներով, 400 բողոքներից 273-ը վերաբերում են բանկերին, 48-ը՝ վարկային ընկերություններին, 43-ը՝ ապահովագրական ընկերություններին, 32-ը՝ գրավատներին

Քառակողմ ավիամիություն՝ «Արմավիայի» մասնակցությամբ

«Արմինֆո» գործակալությունից տեղեկանում ենք, որ «Էլ-Ալ» (Իսրայել), Utair (Ռուսաստան), «Աերոսվիտ» (Ուկրաինա) եւ Armavia (Հայաստան) ավիաընկերությունները հռչակագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու մտադրությունների վերաբերյալ, որը կստանա WE (Western- Eastern) անվանումը: «Եդիոտ Ախրոնոտ» թերթի «Մամոն» տնտեսական հավելվածի համաձայն, 90 օրվա ընթացքում այդ չորս ընկերությունները պատրաստվում են ստորագրել լայնաֆորմատ համաձայնագիր: Արդեն բանակցություններ են տարվում այլ ավիափոխադրողների հետ, մասնավորապես

ՈՍԿԻՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացանք, որ նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 16.08.2010-22.08.2010թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով. ոսկի՝ գնման գին՝ 13083,75 (+176,92), բացթողնման գին՝ 14221,17 (+192,31), արծաթ՝ գնման գին՝ 197,00 (-1.67), բացթողնման գին՝

Արդիականացումը՝ $210 մլն

«Նաիրիտ» գործարանի վերակառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է $210 մլն: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է «Նաիրիտ» ՓԲԸ վերակառուցման եւ արդիականացման՝ լեհական PBG ընկերության կողմից կազմված նախագծի ղեկավար Եժի Կովալսկին: Հիշեցնենք, որ 2008 թվականի ապրիլին PBG-ն եւ կաուչուկի հայաստանյան արտադրող «Նաիրիտ» ՓԲԸ-ն համանուն պայմանագիր են ստորագրել: «Իհարկե, առեւտրային բանկերն առայժմ այդ ծրագրի վարկավորումը չեն իրականացրել, սակայն

ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է, ՈՐԱԿՆ ԷԼ՝ ԲԱՐՁՐ

 Չնայած մի քանի հազար հեկտար հիվանդ այգիներ կան Հայերի նախասիրությունները ոգելից խմիչքների հարցում վերջին տարիներին փոփոխություն են կրել: «Նախասիրությունները կամաց-կամաց տեղափոխվում են գինու-կոնյակի դաշտ, սկսել ենք քիչ նախապատվություն տալ օղուն, լիկյորին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 8,8%-ով պակասել է օղու, լիկյորի արտադրությունը:

Իրավապաշտպանի հիշատակը կհարգեն նաեւ Երեւանում

Օգոստոսի 20-ին, ժամը 12-14-ը «Հելսինկյան  ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում (Երեւան, Բաղրամյան 1-ին փակուղի, շենք 14, բն. 127 հասցեում) կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի: Հելսինկյան ասոցիացիայի անդամ, 37-ամյա Արշալույս Հակոբյանը մահացել է մենինգիտից, Կանադայում: Հիշեցնենք, որ նա Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ հունիսի 5-ին ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում դաժան

Բախում չի եղել, եղել է ապատեղեկատվություն

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե Չայլուի այն նույն դիրքում, որտեղ հունիսի 17-ին ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել, Պաշտպանության բանակի զինծառայողների միջեւ հերթական բախումն է եղել, որը կասեցվել է միայն սպաներից մեկի միջամտությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցը նաեւ նշել է, թե, իբր, հայ զինծառայողները փորձել են ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող գոտի: «Դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031