Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Դեկտեմբեր 04,1998 00:00
lurer

Հրանտ Խաչատրյանը նախապես նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականի համար ՀՀԿ-ի՝ հիմք ընդունված թույլ տարբերակի մասին ասել էր, թե «մինչեւ վերջին պահը կարելի է ցանկացած թույլ բան ուժեղացնել»։ Այնուամենայնիվ, թերեւս այս անգամ դա չհաջողվեց իրականացնել եւ այդ պատճառով նաեւ ՍԻՄ-ը ստիպված եղավ հանդես գալ հատուկ կարծիքով։ «Ես անընդունելի եմ համարում թույլ, ուժեղ եւ նման որակումները»,- այս առնչությամբ մասնավորապես ասաց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։

Կարդացեք նաեւ՝ էջ 3։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄՍԽՎԵԼ ՎԱՐԿԵՐԸ

Ազգային ժողովի առաջիկա եռօրյայում խորհրդարանը, հավանաբար, կընդունի օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի հաշվետվությունը։ Նիստում մանրամասնորեն կներկայացվի, թե ինչ խախտումներ են կատարվել։ Հանձնաժողովի անդամներից տեղեկացանք, որ կհրապարակվեն նաեւ ազգանուններ։

Կարդացեք էջ 4:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանը դեռեւս ամիսներ առաջ ապրում էր 17 թաղամասում։ Չար լեզուներն ասում են, որ նա այժմ ապրում է Կոմիտասում։ Ժամացույցի գործարանի հարեւանությամբ 3 սենյականոց բնակարան է գնել եւ մեծածախս վերանորոգումներ է կատարել։ Նույն չար լեզուներն ասացին նաեւ, որ Ա. Մանուկյանը տուն գնալիս իր ծառայողական մեքենան շենքից 100 մետր հեռավորության վրա է կանգնեցնում ու ոտքով գնում տուն։

Մշակութային եւ մշակութամերձ այլ լուրերը՝ 12-րդ էջում:

ԿԱՇՊԻՐՈՎՍԿԻՆ ԵՎ ՓՈԽԱՆՈՐԴԸ

Լրագրողներից մեկի անհանգստությանը, կապված «սեւ մոգ» Կաշպիրովսկու այցի հետ, Գարեգին սրբազանն ասաց. -Ես ծանոթ չեմ, թե ինչ առաքելությամբ է Կաշպիրովսկին գալիս այստեղ եւ ինչ գործունեություն պիտի իրականացվի։ Սակայն, եթե անհրաժեշտություն նկատվի, որպեսզի եկեղեցին այդ առումով լուսաբանի իր ժողովրդի զավակաց, ուրեմն եկեղեցին իր պարզաբանումը կտա։

Գարեգին արք. Ներսիսյանի ասուլիսի մասին կարդացեք էջ 5։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031