Օրվա լրահոսը
ՄԱՐՄՆԵՂԵՆ ԿՐԱԿ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ԴԱԼԻ
Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայֆեստ» 6-րդ միջազգային փառատոնը, որի կարգախոսն է՝ Remaking the city (վերափոխել քաղաքը): Այն կշարունակվի եւ տոնական շունչ կհաղորդի քաղաքին մինչեւ հոկտեմբերի 12-ը: «Հայֆեստի» բացումը կայացավ Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացմամբ՝ նվիրված Սալվադոր Դալին (ռեժիսոր՝ Իգոր Գրիգուրկո):
Օրենքը չի կիրառվում անվան պատճառով
Արդարադատության նախարարությունում սպասում են «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուն: 2007թ. սեպտեմբերի 4-ին ընդունվել է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքը: Ըստ վերջինիս 2-րդ հոդվածի՝ «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.lraber.am հասցեում գտնվող
ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Լեհաստանում կատարված սպանության գործով չկան ապացույցներ Երեւանի քրեական դատարանում քննվող (թիվ 14808406) քրեական գործով Արմեն Թադեւոսյանը մեղադրվում է սպանության եւ սպանության փորձի համար՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1, 15 կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Արմեն Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննություն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է
Լրագրողները լրագրող չեն
Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը ռուս ժուռնալիստների՝ տարեցտարի որակազրկվելը պայմանավորում է նրանով, որ նրանց մեծ մասը ժուռնալիստական կրթություն չունի: Սոչին Ռուսաստանի ամենաթանկ քաղաքներից է, այդուհանդերձ, անգամ աշնանը հյուրանոցները տուրիստներով լեփ-լեցուն էին: Սոչիում մատուցվող ծառայությունների ու ապրանքների գները գրեթե նույնն են, ինչ ամենաթանկ քաղաքներից մեկում՝ Մոսկվայում: Պատկերացնելու համար նշենք, որ անգամ ամենասովորական կարտոֆիլով կարկանդակը, որը Երեւանում 60 դրամ
ՄՐՑՈՒՄ ԵՆ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐՈՎ
Վեդիի քաղաքապետի թեկնածուները հույսները դրել են իրենց բազմամարդ ազգուտակի վրա Առաջին հայացքից Արարատի մարզի Վեդի քաղաքը հազարավոր խնդիրներ ու սոցիալապես անապահով բնակչություն ունեցող գյուղ է հիշեցնում: Չնայած դրան, Վեդիի քաղաքապետի աթոռը շատերին է հրապուրում: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, քաղաքագլխի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը, Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ՝ կադաստրի
«ԵԹԵ ԼԱՎՐԵՆՏԸ 10 ՀԱԶԱՐ ՏԱ, ԵՍ 15 ՀԱԶԱՐ ԿՏԱՄ»
Խոստանում է Սիսիանի քաղաքապետի թեկնածու Աղասի Հակոբջանյանը Արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ին Սիսիանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծես «խաղեր է տալիս»՝ հայտարարելով, որ նախընտրում է թեկնածուներից Սամվել Թանգյանին, սակայն սիսիանցիները արդեն ունեն դառը փորձ, երբ մարզպետը կանգնելով այս կամ այն թեկնածուի կողքին՝ իրականում սատարում է իր հիմնական թեկնածուին: Երեկ «Առավոտի» թղթակիցը
Մարտի 1-ն է՞լ էր ահաբեկչություն
Որքանո՞վ օգտակար կլինի «Սեպտեմբերի 11»-ի գործով ամերիկյան հանձնաժողովի փորձը «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի համար: Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները երեկ հանդիպեցին Հայաստան ժամանած ամերիկյան փորձագետներ Քրիստոֆեր Կոյմին եւ Մայքլ Հարլիին, որոնք նախկինում եղել են ԱՄՆ նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների՝ «Սեպտեմբերի 11-ի» գործով հանձնաժողովի անդամներ: Վերջինիս փորձը
ՄԻ ՏՈՒԺՈՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող ճանաչվեց միայն սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: Թերեւս չկա մարտի 1-ի վերաբերյալ որեւէ տեսաֆիլմ կամ հոլովակ, որում առկա չլինի այս երիտասարդի պատկերը: Սա 22-ամյա Արթուր Ավագյանն է, որը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի
ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԻ
Որքան էլ տարօրինակ է, բայց Կենտրոն համայնքի 15 ավագանիներից մեկը ՀՀՇ վարչության անդամ է ՀՀՇ վարչության անդամ եւ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը միակն է Հայ ազգային կոնգրեսի 12 թեկնածուներից, ով անցած շաբաթ կայացած մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ընտրություններում ընտրվեց ավագանու անդամ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞րն էր նրա հաջողության գրավականը, երբ իր իսկ ընկերների ու թիմակիցների
ԶԳՈՒՇԱՑԻՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ պետք է զգուշանա Ռոբերտ Քոչարյանից, քան Լեւոն Տեր-Պետրոսյանից: «ԱրմԻնֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մի մարդ է, որը կարողանում է կառավարել զանգվածները. այդ առումով նա շահավետ է Սերժ Սարգսյանի համար, քանի որ ուրիշ վտանգ նա չի ներկայացնում: Իսկ Ռոբերտ Քոչարյանն
Վերականգնվում են մեր որմնանկարները
Դեռեւս խորհրդային տարիներից ճարտարապետներ, պրոֆեսորներ Ալպագո Նովելլոյի (Իտալիա) եւ Արմեն Զարյանի համագործակցության արդյունքում հայկական ճարտարապետությանը նվիրված 23 գիրք է տպագրվել եւ 5 համաշխարհային սիմպոզիում կազմակերպվել: Իտալիայից ժամանած ճարտարապետ-վերականգնող Գայանե Կազնատին, որն իր իտալացի եւ հայ գործընկերների հետ Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» եւ Քոբայրի վանքի որմնանկարների վերականգնողական աշխատանքներն էր իրականացնում, «Առավոտին» հայտնեց, որ ինքն աշխատում է
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ չորրորդ ԼԵՆԻՆ ՊԱՊԻՆ ԷԼ Եվ ես Վահրամին ասացի՝ «հերիք ա Մոցարտի պատճառով իրար նեղացնենք» եւ ժպտալով ավելացրի՝ «քիչ էր մնացել՝ կռիվ անեինք», եւ Վահրամը ժպտաց ու ասաց՝ «կռվից շատ կվախնաս» եւ ավելացրեց՝ «էդ եմիշգլուխներն էնքան սարսափելի չեն՝ ինչքան քեզի կթվա», եւ ես ասացի՝ «ճիշտ չհասկացար», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչը ճիշտ
ՖՈՒՏԲՈԼԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐՎՈՔ ՉԷ, ԲԱՅՑ ԼԱՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒՆԵՆՔ
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի վերլուծությունները հաճախ չեն համընկնում միմյանց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից սկսելու է նախապատրաստվել 2010 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի Բելգիա-Հայաստան (հոկտեմբերի 11-ին) եւ Բոսնիա-Հայաստան (հոկտեմբերի 15-ին) արտագնա հանդիպումներին: Երեկ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն այդ առիթով հանդիպեց լրագրողների հետ: Հրապարակելով հրավիրված 27 ֆուտբոլիստների անունները՝ դանիացին նշեց, որ
Լինել ընդդիմություն, նշանակում է՝ լինել անիծված
Երեկ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը Երեկ ՄԱԱ-ում կազմակերպված «Քաղաքական ընդդիմության կայացման միտումները, զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, Քաղաքագետների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը եւ այլք: Լ. Ալավերդյանի խոսքերով՝ ընտրված թեման օրհասական է ու դեռ երկար ժամանակ այդպես է
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ ԿԱՄ «ՀՈԳՆԱՏԱՆՋ ԱՉՔԵՐ»
Երջանիկ Կարախանյանի «Երվանդ Քոչարը իմ հուշերում» «գրքի» առիթով «Երվանդ Քոչարը իմ հուշերում» գրքի առաջաբանը մեզ ծանուցում է, որ Երջանիկ Կարախանյանը (նա այդ տարիներին տաքսու, թե ծառայողական մեքենայի վարորդ էր), «մխիթարանք է հանդիսացել» Ավ. Իսահակյանի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի եւ Ե. Քոչարի համար: Առաջաբանի տրամաբանական ջղաձգումներով՝ նույն ձեռագիրը մեզ ուղեկցում է նաեւ Ե. Կարախանյանի «գրած» խոսքում:
Լռությունն այլեւս խախտվել է
«Իմ տատը» գրքում («My Grandmother», Verso Books հրատարակչատուն, 2008 թ.) Ֆեթիյե Չետինը ներկայացնում է իր տատի պատմությունը՝ միաժամանակ նաեւ պատմելով իմ տատի մասին: Պարզվում է՝ զարմուհիներ ենք եղել, ում ծննդյան օրվանից բաժանել են իրարից: Արեւելյան Թուրքիայում՝ Անատոլիայում, բնակվող մի երիտասարդ աղջիկ, ում բռնությամբ բաժանել են ծնողներից վաղ տարիքում՝ այնքան վաղ, որ չի հիշում: Դա նրա
ԱՌԱՅԺՄ ՉԻ ԼՔԻ ՀՀԿ-Ն
Խոսքը նախկին սոցապ նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանի մասին է – Պարոն Մարտիրոսյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ առաջիկայում Դուք պատրաստվում եք համալրել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շարքերը: – Ես աշխարհի ամենաանշտապ ապրող մարդն եմ եւ երբեք հապճեպ որոշումներ այլեւս չեմ կայացնում: Վերջերս հանդիպել եմ ՍԴՀԿ երիտասարդական խմբի հետ, բայց՝ որպես հասարակագետ: Վերջին շրջանում ես
ՎՐԱՍՏԱՆ. ԽԱՌՆԱՇՓՈԹ՝ ԿԱՊՎԱԾ ԶՈՀԵՐԻ ԹՎԻ ՀԵՏ
Անհայտ կորած անձանց երկար ցուցակից կարելի է ենթադրել, որ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են թերի ներկայացված լինել: Թբիլիսիի Մուխատգվերդի գերեզմանատան շիրիմների երկար շարքի վրա գրված է՝ «Անհայտ զինվոր»: Այստեղ թաղված են օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հնգօրյա պատերազմում զոհվածները: Կան նաեւ շիրմաքարեր, որոնց վրա ոչ թե անուններ են գրված, այլ երկնիշ թվեր. այնուամենայնիվ, սգացող մարդիկ
Հպանցիկ անդրադարձ՝ գլոբալ ճգնաժամերի պատմությանը
Ներկայիս ֆինանսական փլուզումը հավակնում է ռեկորդակրի «դափնիներին» Համաշխարհային ինդուստրիալ հասարակության ձեւավորման եւ զարգացման գրեթե երկդարյա պատմության ընթացքում շատ երկրների տնտեսությունների մեջ արձանագրվել են ճգնաժամեր, որոնք հանգեցրել են արտադրության կտրուկ անկումների, բանկային համակարգի փլուզումների եւ ճգնաժամին բնորոշ այլ երեւույթների: Շուկաներում կուտակվել են հսկայական քանակությամբ չիրացված ապրանքներ, արձանագրվել է գների կտրուկ նվազում, կաթվածահարվել են փոխադարձ հաշվարկների համակարգերը,
ՆՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Իրանական եւ հյուսիսկորեական սպառնալիքների կողքին հայտնվել է եւս մեկը՝ չինականը Դատելով ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջերս պատրաստած մի զեկույցից, որի հիմնական դրույթները հայտնվել են Washimgton Times-ի էջերում, Միացյալ Նահանգները մտահոգված է ոչ միայն Ռուսաստանի աճող միլիտարիստական ամբիցիաներով ու իրանական եւ հյուսիսկորեական միջուկային ծրագրերով, այլեւ Չինաստանի սպառազինման ծավալներով: «Միացյալ Նահանգները պետք է հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր ստեղծի՝ զսպելու
Սահմանադրական փոփոխություններ՝ ընդդեմ ՌԴ-ի եւ հանուն ԱՄՆ-ի
Վիլնյուսը ձգտում է օրինականացնել ամերիկյան ռազմակայանների ներկայությունը Որեւէ մեկը կասկած չուներ, որ ռուս-վրացական հակամարտությունն ու, մասնավորապես, այդ հակամարտության շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումներն անհետեւանք չեն մնալու՝ նշանավորելով նոր սառը պատերազմի սկիզբը: Բայց որ «սառեցման» գործընթացներն ու Ռուսաստանը եզերող տարածաշրջաններում նոր բաժանարար գծերի առաջացումը կընթանար այսչափ սրընթաց տեմպերով, իրոք դժվար էր կանխատեսել: Վերջին օրերին Լիտվայում բուռն
ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐԹՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է
Դառը ճշմարտությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանական բնազդ Իսրայելի վարչապետի պաշտոնից ընդամենը մի քանի օր առաջ հրաժարական տված Էհուդ Օլմերթը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը, իսրայելական լրատվամիջոցների գնահատմամբ, եզակի է իր բովանդակությամբ: Տեղի թերթերից մեկը նկատել է, որ «դեռեւս ոչ մի նախկին կամ գործող պաշտոնատար, առավել եւս՝ վարչապետ, չէր հանդգնել արաբ-իսրայելական հակամարտությանը վերաբերող նման ոչ ավանդական մտքեր
Կինո՝ թղթի վրա
Կոմիքսների փառատոն՝ Հայաստանում Իտալերեն՝ կումետի, ֆրանսերեն՝ բանդեսինե, ճապոներեն՝ մանգա, իսկ հայերեն՝ պատկերապատում: Այս բառն ավելի հայտնի է կոմիքս անվանումով, որն, ըստ մասնագետների՝ քիչ-քիչ դուրս է գալիս շրջանառությունից: Երեկ Կամերային թատրոնում պատկերապատումների ֆրանսիացի հեղինակների գործերի ցուցահանդեսով բացվեց ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվող Պատկերապատումի եւ պատկերի միջազգային փառատոնը: 3 փառատոնային օրվա ընթացքում Ֆրանսիայից ժամանած պատկերապատման մասնագետները հայաստանցի հեղինակների
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ «ԽԱՂԵՐ»
Ինչ է կատարվում մայր բուհում «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է միջամտում ԵՊՀ գործունեությանը: Ըստ մեր աղբյուրի, օրինակ, Ասատրյան ազգանունով ուսանողը, որն իրավաբանական ֆակուլտետից հեռացվել էր անցյալ տարի՝ վատ վարքի համար, վերականգնվել է ռեկտորի կողմից միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով: Ու երբ համալսարանականները դժգոհել են, ԵՊՀ ռեկտորը «պարզաբանել» է, թե այնպիսի
«Հայաստանը հո չի՞ գնալու «Լինչի» ճանապարհով»
Ասում է Մարդու իրավունքների պաշտպանը Երեկ տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ասուլիսը: Նա խոսեց վերջին օրերի իրադարձությունների մասին՝ տալով գնահատականներ: Պաշտպանը նախ անդրադարձավ խոսքի ազատությանը վերաբերող խնդիրներին. «Բազմիցս եմ նշել, որ ՀՀ-ում խոսքի ազատության տեսանկյունից լուրջ խնդիրներ կան: Հեռուստատեսության ոլորտում, ըստ էության, բազմակարծություն չունենք, տպագիր մամուլում բազմակարծությունը շատ դեպքերում վեր է ածվում վիրավորանքների:
ԶԻՆՎՈՐԸ «ԻՆՔՆԱՍՊԱՆ» Է ԵՂԵԼ
Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ դա խմբակային սպանություն էր 2004թ. դեկտեմբերին Աղվան Հարությունյանը զորակոչվել է պաշտպանության նախարարության Կապանի N զորամաս: 2006թ. ապրիլին զինվորն «ինքնասպան» եղավ: Հարուցվեց քրեական գործ՝ շարքայիններ Ալիկ Մաթեւոսյանի, Ռաֆիկ Հարությունյանի եւ «Ժամհար-ԴԴ» ՍՊԸ-ի ինժեներ-կոնստրուկտոր Համլետ Ազիզյանի նկատմամբ: Նախաքննության ավարտից հետո դատաքննությունը տեղի ունեցավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում: 2007թ. օգոստոսի
Կաղամբ ու գազար են մշակում
Մոլոկան երիտասարդները դպրոցում կամ բուհում սովորելու փոխարեն՝ գերադասում են կաթի ու բանջարեղենի վաճառքով զբաղվել: Լոռու մարզի բնակչության ավելի քան 1,3%-ն այսօր մոլոկաններ են: Նրանք հիմնականում բնակվում են մարզի Լերմոնտովո եւ Ֆիոլետովո գյուղերում: Մոլոկանների խնդիրներին ու հոգսերին ծանոթանալու նպատակով՝ օրերս «Առավոտն» այցելեց այդ գյուղերի բնակիչներին: Իրենց պրոբլեմների մասին խոսելիս նրանք բավականին զուսպ էին. «Դե, լավ կլիներ,
ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐՆ ԱՆԳՐԱԳԵ՞Տ ԵՆ
Գյուղական համայնքների ՏԻՄ թեկնածուներից շատերն անգամ սեփական անուն-ազգանունն առանց տառասխալների չեն կարողանում գրել: Շիրակի մարզում տեղակայված թիվ 33 ու 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահներ Մաքսիմ Շահբազյանն ու Մարզպետունի Մարգարյանը, որոնք ընդունել են գյուղական համայնքների ՏԻՄ թեկնածուների փաստաթղթերը, ցնցված են նրանցից ոմանց անգրագիտությունից: «Առավոտի» հետ զրույցում նրանք պատմեցին, որ թեկնածուները փաստաթղթերում իրենց անձնական տվյալները ուղղագրական եւ
«Դպրոցը չի կարող մնալ ազնվության կղզյակ»
«Հանրակրթության մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Հանրակրթության մասին» օրենքի քննարկումները տեւեցին երեք օր, պատգամավորները զարմանալիորեն ակտիվ էին այս քննարկումներին, անգամ ԱԺ նորընտիր նախագահն էր հայտարարել, թե արտահերթ խոսելու է այս կապակցությամբ, սակայն դա առայժմ չի արել: Քննարկումներին հետեւեց ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ բավականին մեծ տեղ էր հատկացված դպրոցին եւ կրթությանը: Հետաքրքիր
«ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ»
Վստահեցնում է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը – Ինչո՞վ եք զբաղված նորաստեղծ Ձեր ղեկավարած՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ԱԺ հանձնաժողովում: Գործ կա՞ անելու, թե ուղղակի ստեղծվեց եւս մեկ հանձնաժողով, որ ՕԵԿ-ին պաշտոն տրվի նաեւ խորհրդարանում: – Աշխատող մարդկանց համար միշտ էլ գործ կա, եթե կա աշխատելու ցանկություն, ինչն էլ գործնականում մենք բազմիցս ենք