Օրվա լրահոսը
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆՈՒՄ ԵՆ
Որոշ նախարարություններ ստիպված կլինեն 2009-ին իրենց հատկացված փողերը խիստ խնայողաբար ծախսել, քանի որ այս տարվա համեմատ՝ հաջորդ տարի նրանք մի քանի միլիարդ դրամ պակաս կստանան: Կառավարության հավանությանն արժանացած 2009-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում է մեր պետության կարիքների համար հաջորդ տարի ծախսել մոտ 945 մլրդ դրամ, այսինքն՝ 122 միլիարդով ավելի, քան այս տարի: Չնայած բյուջեն բավականին մեծացել
Յովանովիչի առաջին ասուլիսը
«ԱՄՆ կառավարությունը միշտ հանդես է եկել ի պաշտպանություն տարածաշրջանային համագործակցության, որը նպատակաուղղված է կայունության, անվտանգության եւ ինտեգրման ապահովմանը»: Այս մասին երեկ Երեւանում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը՝ մեկնաբանելով Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը: Դեսպանի խոսքերով, Թուրքիայի առաջարկած ծրագիրը մշակման փուլում է եւ վերջնական տեսքի դեռեւս
«Գաղտնի համաձայնություն»
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սա է եղել Գյուլի՝ Հայաստան այցի հիմքում «Մինչեւ Գյուլի Երեւան ժամանելը՝ Եվրոպայում տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, այս գաղտնիությունն իր մեջ անպայման վտանգավոր տարրեր է պարունակում: Այդ բանակցություններում թուրքերն, ըստ նրա, պայման
ԱՐԱԲԿԻՐԸ ԿԴԱՌՆԱ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
Դեռ նախընտրական շրջանում տված իր այս խոստումը համայնքի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը երեկվանից սկսել է կյանքի կոչել: Այս բեռնատարները Արաբկիրում են՝ համայնքը աղբից մաքրելու առաքելությամբ: Մինչեւ երեկ այսպիսին էր Արաբկիր համայնքի բակերի մեծամասնությունը: Արաբկիրի նորընտիր թաղապետը սկսել է համայնքը աղբից մաքրելու 10-օրյակ: Համայնքը աղբից մաքրելուն լծվել են 100-ից ավելի բեռնատարներ եւ աղբատարներ:
«ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ ԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին եւ Ազգային ժողովին, ասելով, թե դրանով դրվում է նոր ավանդույթի սկիզբը: ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին կետին հղում անելով՝ ԱԺ արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին եւ Ազգային ժողովին: Նա հիշեցրեց իր նախընտրական ծրագրի այն հատվածը, որտեղ ասված է. «Մենք բաց ենք լինելու
ԹԻՐԱԽՆ ԷԼԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ
Երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների եւ հատուկ ջոկատայինների համատեղ ուժերով «քաղաքական զբոսանքի» մասնակից քաղաքացիներին ուժի գործադրմամբ Հյուսիսային պողոտայից դուրս մղելու հերթական փորձն արվեց: Ու թեեւ «կարմիր բերետավորները» երեկ զինված էին ոչ միայն մահակներով, այլեւ՝ էլեկտրաշոկերով, ու չնայած այն բանին, որ ոստիկանները ջանք չխնայեցին «քաղզբոսանքի» եկածներին, ինչպես նաեւ՝ պողոտայում տեղադրված նստարաններին հանգիստ նստած մարդկանց քաշքշելով
Ո՞վ է հայը
Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Իր ելույթում ՀՀ գլխավոր հրամանատարը, մասնավորապես, մատնանշել է. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային,
ԿԼԻՆԵ՞Ն ԿԱԴՐԱՅԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի առաջին կեսին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սկսելու են Պեկինում կայացած ամառային 29-րդ օլիմպիական խաղերին՝ ըստ առանձին մարզաձեւերի, մեր հավաքականների մասնակցության քննարկումները, ինչը նաեւ ֆեդերացիաների կատարած աշխատանքների գնահատական է ենթադրում: Դրանց նախապատրաստությունն արդեն սկսվել է, ճշգրտվում են արծարծվելիք հիմնական հարցերի շրջանակները: Շեշտը դրվելու է հենակետային մարզաձեւերի՝ ծանրամարտի, ըմբշամարտի երկու
Սարոյանը՝ մալյանական մեկնաբանմամբ
Նարինե Մալյանի բեմադրած «Պատմություններ գնացքում» ներկայացումը ստացվել էր Սեպտեմբերի 30-ին կայացավ Նարինե Մալյանի բեմադրած «Պատմություններ գնացքում» ներկայացման պրեմիերան՝ ըստ Վիլյամ Սարոյանի, որը կարելի է իրադարձություն համարել, մանավանդ՝ հանրապետության գորշ թատերական կյանքում հազվադեպ են պատահում նման առկայծումներ: Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանները (Սամվել Թոփալյան, Արա Սարգսյան, Գեորգի Հովակիմյան, Լեւոն Ղազարյան, Լիզա Ազիզյան, Քրիստինե Հովակիմյան, Հարություն Խաչատրյան,
ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝ «ՄԱՐՏԻ 1»-ԻՆ
Ըստ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, միայն այս քայլից հետո կարելի է նոր էջ սկսել «Սիվիլիթաս անունը պատահաբար չի ընտրվել, այն բազմանշանակ բառ է, նշանակում է քաղաքացի, քաղաքակրթություն, քաղաքացիական հասարակություն: Հիմնադրամն աշխատելու է երկու ուղղություններով՝ առաջինը Արտաքին հարաբերությունների խորհուրդն է, երկրորդը՝ «Ժողովրդավարություն եւ զարգացում» նախաձեռնությունը»,- երեկ Հյուսիսային պողոտայում «Սիվիլիթաս» հիմնադրամի բացման արարողության ժամանակ ասաց «Սիվիլիթասի» հիմնադիր,
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Գոռ Աբրահամյան, գրադարանավարներս հաճախ ենք վրդովվում, որ համայնքի շատ ղեկավարներ անուշադրության են մատնում իրենց տարածքում գործող գրադարանները: Հայաստանի ազգային գրադարանը փորձում է իր գրքափոխանակության եւ նվիրատվությունների հավաքածուից մասհանումների միջոցով պարբերաբար լրացնելով այդ բացը՝ համապատասխան գրականություն առաքել մարզային, քաղաքային եւ գյուղական գրադարաններ: Դուք դիմել էիք մշակույթի նախարարություն, խնդրանքով՝ օգնելու ձեր ենթակայության տակ գտնվող քաղաքային
ԵԿՄ-ն կբոյկոտի՞ ընտրությունները
Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից որեւէ մեկին սատարելու փոխարեն, հնարավոր է, որ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը պարզապես բոյկոտի ընտրությունները: «Թող մարդկանց մեջ փարատվի այն թյուր կարծիքը, թե երկրապահն այնքան է թուլացել, որ այս պահին չունի ներուժ, մտավոր կարողություն՝ քաղաքապետ կամ ավագանու անդամ առաջադրելու համար: Պարզապես տեսնելով, թե ինչ է կատարվում հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, մենք եւս
ՁԱՅՆԵ՞Ր ԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ «ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ»
Վանաձորում ընտրապայքարի են դուրս եկել քաղաքապետի՝ 7, ավագանու՝ 59 թեկնածու Թեկնածուների նման «առատությունը» Վանաձորում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ենթադրվում է, որ ոմանք ընդամենը «ձայն փախցնողներ» են եւ աշխատում են այս կամ այն թեկնածուի օգտին, ոմանք էլ առաջադրվել են որոշակի ակնկալիքով՝ լավ պաշտոնի կամ որեւէ յուղալի պատառի սպասելիքներով: Նման ենթադրությունների տեղիք է տալիս այնպիսի թեկնածուների
Դատարանը մերժում է
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն իրենց բնակարանների խնդիրները լուծելու համար սկսել են դիմել դատարան։ Օրերս Սարալանջի մայրուղու բացման ժամանակ լրագրողներից մեկը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցեց ընդդիմության այն դիտարկումը, թե մեր երկրի ներքին քաղաքականության վիճակը շտկելու համար պետք է ազատվել Ռ. Քոչարյանի թողած ժառանգությունից, ինչին նախկին նախագահը պատասխանեց. «Իմ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել, որովհետեւ դա առաջին
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԻՐԱՐ «ՍԵՎԱՑՐԻՆ»
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուները հնարավոր բոլոր մեթոդներով միմյանց վրա ցեխ են շպրտում Էջմիածնում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու. գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), անկուսակցական Արտակ Պողոսյանը եւ ՀՀԿ կուսակցության մեկ այլ անդամ՝ Թամարա Թադեւոսյանը: Մինչ թեկնածուների պաշտոնական առաջադրումը, խոսվում էր
«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼ» ԿԻՐԱՌՎԵ՞Լ Է
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պատմեց, որ անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներն են ցուցմունք տվել, թե «տեսել են մինչ զանգվածային անկարգությունների ավարտը որոշ անձանց, որոնք բացահայտ՝ բենզինով լի տարայից պատրաստել են «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով շշեր»:
«ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
«Ժողովրդի մեծագույն հիասթափությունը գալիս է իշխանություններից»,- երեկ «Հայացք» ակումբում պատասխանելով «Առավոտի» հարցին եւ չընդունելով տեսակետը, որ ժողովուրդը հիասթափվել է պայքարից ու այլեւս չի մասնակցում հանրահավաքներին, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա հուսահատության որեւէ նշույլ չի տեսնում՝ «Ուղղակի մարդիկ կան, ովքեր հոգնել են եւ ուզում են հանգստանալ, մի փոքր «թայմ-աուտ» են վերցրել, նորմալ է»: ՀՀ ԱԺ
«Դա արյուն է»
Ի հեճուկս Շոթա Վարդանյանի՝ ասում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Ոստիկանությունն իրականացրել է ապօրինի հանրահավաքը կասեցնելու գործողություն, եւ այն փաստը, որ նրանք Ազատության հրապարակ էին եկել միայն մահակներով, ոչ թե հրազենով, վկայում է այդ մասին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետը բարձրաձայնեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Ի դեպ, նա բավականին դժկամությամբ խոսեց «Մարտի 1»-ի
ԿԱՐԵՎՈՐԸ ԶՈՀԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔՆԵ՞ՐՆ ԷԻՆ
Հարցաքննությունների ընթացքում տուժողի իրավահաջորդներին անպայման հարցրել են զոհվածների քաղաքական նախասիրությունների մասին: «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ որոշման համաձայն՝ այս մարմինը ձեւավորվեց նաեւ զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Թվում է, թե սա առավել պիտի լիներ նախաքննական մարմնի գործը: Մանավանդ որ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների գերակշիռ մասի հարցերից դատելով՝ նման հանգամանքներ պարզելու նրանք կա՛մ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԻ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Նրանք հանդիպեցին քաղկալանավոր Սուրեն Սիրունյանին «Մարտի 1»-ի գործով կալանավորված եւ այսօր անազատության մեջ գտնվող Սուրեն Սիրունյանը դեռ անցյալ ուրբաթ՝ սեպտեմբերի 26-ին էր դիմել «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին՝ իր հետ հանդիպելու խնդրանքով: Երեքշաբթի օրը այս հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այցելել էին Ս. Սիրունյանին: Վերջինիս ասելով, այդ հանդիպման
ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ Ստրասբուրգում պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ Հայաստանում, ընդգծել է, թե փաստ է, որ երկար ժամանակ շատ մարդիկ բանտերում են, շատերի դեպքում դատավարություններ դեռ չեն սկսվել, ինչը մարդու իրավունքների խախտում է: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն, ինչը ոստիկանության անմիջական
ԱԺ-Ն ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԴԻՏՈՐԴ
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մի շարք թերթեր պետբյուջեից ֆինանսավորվում են՝ առանց տպագրվելու: Մասնավորապես, գրահրատարակչության ոլորտին տրվել է 135,392 մլն դրամ, սակայն բյուջեի փողերով տպագրված գրքերից որեւէ մեկը կարգին չի վաճառվել, քանի որ պետական փողերով գիրք հրատարակելու իրավունք են ստացել
Ուսուցչուհին ինքնասպան էր եղել
Այս տարվա օգոստոսի 8-ին քացախաթթու խմելու միջոցով (էսենցիա) ինքնասպան եղավ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Ալվանք գյուղի միջնակարգ դպրոցի 50-ամյա ուսուցչուհի Լաուրա Սարգսյանը: Փաստի առթիվ նյութեր նախապատրաստվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում: Ուսուցչուհին ուներ երկու երեխա՝ դուստր եւ որդի: Վերջինս զինվորական ծառայությունից ազատվել է 2-րդ կարգի հաշմանդամ լինելու պատճառով: Ամուսնու՝ Խաչիկ Առաքելյանի պնդմամբ, կինն այդ
Աղայանի բացահայտումները
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանի համոզմամբ, կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը դարձել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործիքը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», Ա. Աղայանը հայտարարեց երեկվա ասուլիսում, ժամանակին խոսելով հասարակության գործիքը դառնալու պատրաստակամության մասին, Լ. Տեր-Պետրոսյանը այդպիսով քաղաքական հնարք իրականացրեց եւ մյուս քաղաքական գործիչներին դարձրեց իր գործիքը: Ա.
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱՊԵՍ
Օրերս Երեւանում կայացած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր վեհաժողովը միաձայն մարզական այս կազմակերպության նախագահ ընտրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանին: Երեկ Արմեն Գրիգորյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Պարոն Գրիգորյան, շնորհավորում ենք նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Դրանցից որո՞նք եք ավելի առանցքային համարում: – 2009
«Թատրոնների վերացման քաղաքականություն»
Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ թատրոնների մասին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը, որոնք անդրադարձան թատրոնի խնդիրներին: Լ. Մութաֆյանի խոսքերով, դեռ երկու տարի առաջ նախազգալով հանրապետության ղեկավարների, իշխանության, մշակույթի նախարարության դիրքորոշումը հատկապես դրամատիկական թատրոնների կեցության, պահպանման հանդեպ, ինքը մամուլում իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ
ՋԱԶԱՅԻՆ ՀՐԱԲՈՒԽ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ
Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը 10-ամյա ընդմիջումից հետո փառահեղ անցավ «Հայկական ջազ-70» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայկական ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը: Դահլիճում, բառիս բուն իմաստով, ասեղ գցելու տեղ չկար, կարոտած հանդիսատեսը սիրելի երգչուհուն չէր հանդիպել արդեն 10 տարի: Տաթեւիկը հանդես եկավ ամերիկացի ճանաչված երաժիշտների հետ, որոնցից կիթառահար Ժան Բաբոյանը եւս մեր հայրենակիցն
Ավագանի դառնալու մեծ մրցույթ է
15 տեղի համար 47 հավակնորդ կա, 9-ը ցանկանում է վերընտրվել Այս օրերին Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ասեղ գցելու տեղ չկա. քաղաքում իրենց քիչ թե շատ «լավ տղա» պատկերացնողները շտապում են հանձնաժողով՝ օր առաջ փաստաթղթեր ներկայացնելու: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Գյումրիի ավագանու անդամ դառնալու ցանկություն են հայտնել ԲՀԿ,
ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԴԱՏ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԸ ՇՈՈ՞Ւ Է
Հրազդանի քաղաքապետարանը ոչ միայն իր որոշումները չի փակցնում նախատեսված ցուցանակներին, այլեւ հրաժարվում է այն տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին: Երեկ Երեւանի վարչական դատարանում՝ Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, սկսվեց «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցի քննությունն՝ ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Հրազդանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնին չի տրամադրել Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճենները:
Խոչընդոտում են բնակարանի սեփականաշնորհմանը
Արդեն 3 տարի է՝ ինչ բնակարանի մասնավորեցման համար բնակիչը քաշքշուկների մեջ է Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյաներն իրենց համայնքի բնակիչներին աջակցելու փոխարեն՝ նրանց համար անընդհատ խնդիրներ են ստեղծում: Համայնքի բնակիչները քաշքշուկի մեջ են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ բնակարանի սեփականաշնորհման հարցով դիմում են թաղապետարան: 3 տարի է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիայի թիվ 18 շենքի բնակիչ Մարիամ Գաբրիելյանը փորձում