Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Ապրիլ 13,1999 00:00
Vazgen sargsyan

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Միասնություն» դաշինքի համատեղ նիստ, որին մասնակցել են թե ՀՀԿ-ի, թե ՀԺԿ-ի անդամները։ Ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանը, որի խոսքը 6 անգամ ընդմիջվել է ծափահարություններով։ Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է՝ գիտեմ, որ հետաքրքրվում եք, թե ինչպես է, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էի, հետո Ռոբերտ Քոչարյանի, իսկ հիմա էլ՝ Կարեն Սերոբիչի։ Վազգեն Սարգսյանն ասել է, որ իր համար պատիվ է ժամանակի երեք խոշոր գործիչների հետ աշխատած լինելը։ Եվ հիմա ինքը մեծ հույսեր ունի, որ Կարեն Դեմիրճյանի փորձը պետականանպաստ ազդեցություն կունենա։

ԻՆՉՊԵՍ ԳՈՄՈՒՄ

gom

«Հայրենիք» պատգամավորական խմբի մի անդամ, որն առայժմ չցանկացավ բացահայտվել՝ խոսելով ապրիլի 12-ին խորհրդարանում վարչապետի ելույթի մասին, ասաց. «Եզդին գոմում իրեն այնպես չէր պահի, ինչպես վարչապետը Ազգային ժողովում»։

Ազգային ժողովից ռեպորտաժը կարդացեք 4-րդ էջում։

ՈՉ ՁԵՌՆՏՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Robert Qocharyan

Լրացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության մեկ տարին: Վերջին շրջանում զգալիորեն ստվարացած իշխանամետ կուսակցություններն ու մամուլը, բնականաբար, չեն ցանկանում Հայաստանի երկրորդ նախագահի մասին որեւէ թթու խոսք ասել: Եվ հակառակը՝ նոսրացած ընդդիմությունը ոչ մի բառ չի ուզում լսել այս մեկ տարվա ընթացքում կատարված դրական տեղաշարժերի մասին:

Երկու կողմի համար հավասարապես ոչ ձեռնտու մեր վերլուծությունը կարդացեք 11-րդ էջում:

ՆԱՏՕ-Ն՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Nato

ՆԱՏՕ-ն իր 50-ամյակի օրը հանդես կգա նոր հայեցակարգով։ Ճակատագրի հեգնանքով ՆԱՏՕ-ի 50-ամյակը կնշվի ապրիլի 23, 24, 25-ին։ Նախագահի արտաքին հարցերի խորհրդական Արամ Սարգսյանն ասաց, թե ՀՀ նախագահը կմասնակցի ՆԱՏՕ-ի 50-ամյակի միջոցառմանը, քանի որ «այսպիսի մեծ ֆորումից հեռու մնալը ճիշտ չէ»։

Այս մասին ավելի մանրամասն 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930