Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ ԷՐ, ԹԵ ԿՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյա նի հերթական կանխատեսումները Երեկ ընդդիմության հանրահավաքի սկսվելուց 6 ժամ առաջ իր կանխատեսումներով հայտնի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Տեսակետ» ակումբում կանխատեսեց. «Միտինգը կավարտվի առանց որեւէ բնորոշիչ ունենալու»: Ըստ նրա՝ ասվելու են նույն խոսքերը. «Այսինքն՝ նույն ճզվզոցը, ոնց որ առաջներում եղել է»: Անդրադարձավ իր նախորդ կանխատեսմանը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի հեռանար Հայաստանից,

Հայաստանցիները՝ Ստամբուլում

«Պոլիսը գիտի ամեն մեկիս՝ որտեղ ենք ապրում, եթե ուզենան՝ մի գիշերում բոլորիս կհանեն էստեղից»,- ասում է նրանցից մեկը 2007 թ. հոկտեմբերին Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Շուքրույ Էլեքդաղը Մեջլիսում հայտարարեց, որ «Հայաստանի 70 հազար քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում»: Ի պատասխան՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ներկայացրեց հետեւյալ թվերը. «2007 թ. Հայաստանից Թուրքիա է մուտք

ԽՈՍՏԱՑՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ

Մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկի՝ «Այրարատ» կինոթատրոնին հարակից ճանապարհային ուղետարի շինարարությունն ավարտված է: Երեկ հանդիսավոր պայմաններում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ, շահագործման հանձնվեց «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող՝ շուրջ 360 մետր ընդհանուր երկարությամբ ճանապարհային հանգույցը: Մայրաքաղաքի այս ամենալարված տրանսպորտային հատվածի շինարարությունը կատարվեց բավականին սեղմ ժամկետում՝ ընդամենը մեկ տարի եւ մեկ ամսում,

ՄԱԿԱՐԴԱԿԻ ՑՈՒՑԻՉ

«Ավելի լավ կլիներ՝ Նաիրա Զոհրաբյանն իր պրոֆեսիոնալ գործունեության մեջ հաջողության հասներ եւ ոչ թե նման հայտարարություններ աներ»,- «Առավոտին» ասել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, կոալիցիայի անդամների միջեւ այս հրապարակային բանավեճի առիթը դարձավ այն, որ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում Արծվիկ Մինասյանն ընթերցեց Շանթ Հարությունյանի դիմումը, եւ «Բարգավաճ

ՀԵՐԹԱԿԱՆ «ԳԵԼԹՈԶԸ»

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ «Ինտերֆաքսի», հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը եւ ընթացել է փակ դռների ետեւում: Ավելի ուշ նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը: Նախօրեին համանախագահները խորհրդակցություն էին անցկացրել, որից հետո Բեռնար Ֆասիեն հայտարարել

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ» ՁԵՎԱՎՈՐՎԵՑ

Երեկ այդ նախաձեռնությանը միացան Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից 16 կուսակցություններ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ՝ հուլիսի 4-ին էին հայտարարել, որ օգոստոսի 1-ին կայանալիք հանրահավաքը վճռորոշ է լինելու, եւ «այդ օրը ժողովուրդը հավաքվելու է իր վերջնական վճիռը հայտնելու արդեն ոչ թե քոչարյանասերժական ռեժիմին, այլ հենց Սերժ Սարգսյանի կառավարմանը»: Հանրահավաքի նախորդ օրն էլ՝ հուլիսի 31-ին,

ՍԱ ՄՈԼԱԳԱՐ Է ԿԱՄ ՍՐԻԿԱ

Սրանք ամենամեղմ բնորոշումներն էին, որոնք լսեցի ՀՀԿ-ականներից Վազգեն Սարգսյանի հասցեին կեղտոտ հրապարակումների հեղինակ Արտյոմ Խաչատրյանի հասցեին: Այս տարվա ապրիլից լույս է տեսնում «Ազգային գաղափար» ամսագիրը, որի հիմնադիրը «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» առեւտրային ընկերության տնօրեն Արտյոմ Խաչատրյանն է: «Առավոտը», որպես կանոն, չի անդրադառնում այլ ԶԼՄ-ների հրապարակումներին, սակայն այն, ինչ ամսագրի արդեն 3-րդ համարում հրապարակեց Արտյոմ Խաչատրյանը՝ այնքան

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆԵՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքը, որին, ի դեպ, մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ, ավարտվեց ավելի քան տպավորիչ երթով, որն անցավ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան ու Թումանյան փողոցներով, ընթացավ առանց միջադեպերի եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Երթի մասնակիցները շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի կոչով հարգեցին ոստիկանության խնդրանքը՝ քայլել փողոցների մի հատվածով՝ երթեւեկությանն ամբողջովին չխանգարելու համար:

Ընկած թուղթը

/հատված/ Թագադիր Ասպետ Իշխան Սահակ Բագրատունին այդպես էլ չէր իմանալու, որ իր ցեղի անցյալ փառքը մի օր թագավորական խույր է կրելու, եւ դա լինելու է իր նահատակությունից չորս հարյուր տարի հետո: Չէր իմանալու նաեւ, որ Մովսես փիլիսոփային գրած իր առաջարկ-նամակը դառնալու էր Բագրատունյանց թագավորության բանալին: Իշխանը հաստատ չգիտեր նաեւ, որ իր սերմը աշխարհում դեգերելու է

«Մի՛ քանդեք մեր թատրոնը»

Երիտասարդ սունդուկյանցիները սատար ում են Վահե Շահվերդկյանին Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի մի խումբ երիտասարդ արտիստներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին ու վարչապետին: «Մայր թատրոնը հայտնվել է բամբասանքների կիզակետում, ու հեռուստաեթերներից շրջանառվող լուրերը ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ամեն ինչ սկիզբ առավ ՀՀ «մշակույթի» նախարար տիկին Հ. Պողոսյանի հրավիրած նիստից, որ կայացավ հենց

«ՄԵԶ ԷԼ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԵԿԵՆԱՍՆԵՐ»

Կարծում է պրոդյուսերության ոլորտում բազմամյա փորձ ունեցող Զառա Պետրոսյանը Չնայած վերջին տարիներին հիմնված հայաստանյան պրոդյուսերական կենտրոնները, այսպես թե այնպես, ծավալում են գործունեություն, սակայն, շատերի համոզմամբ, այդ ինստիտուտը դեռ սաղմնային վիճակում է: Պատճառներից մեկն այն է, որ բոլոր, այդ թվում՝ մշակութային ոլորտում մենաշնորհային վիճակներ են տիրում, ինչը խանգարում է պրոդյուսերական ինստիտուտի կայացմանն ու միջազգային փորձի ներկրմանը:

Անձնական դրդապատճառներո՞վ

Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանն իր դեմ հարուցված քրգործը համարում է շինծու: Վերջերս Կարինե Խաչատրյանի բողոքի հիման վրա Շիրակի ոստիկանության մարզային քննչական բաժինը քրգործ հարուցեց ինչպես Աշոտ Քալաշյանի, այնպես էլ քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի 3 այլ աշխատակիցների նկատմամբ, ըստ որի՝ «քաղաքապետարանի պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական հանցավոր

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ՝ ԲԱՆՏԵՐՈՒՄ

Վրացական իշխանությունների կողմից Ջավախքում եւս ոտնահարվում են մարդու իրավունքները Երեկ «Ուրբաթ» ակումբում Ջավախքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մանրամասներ ներկայացրին «Երկիր» միության համակարգող Ռոբերտ Թաթոյանը եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, այժմ Թբիլիսիի մեկուսարանում պահվող Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ռ. Թաթոյանը հայտնեց, որ հուլիսի 23-ին փաստահավաք խմբով մեկնել են Ջավախք՝ տեղում իրավիճակը ուսումնասիրելու եւ արձանագրելու մարդու

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր երկրի պետական կառավարման համակարգում մեկնարկել է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Հիմնական նպատակը՝ քաղաքացի-պետական կառավարման մարմիններ փոխհարաբերությունները հեշտ, օպերատիվ եւ արդյունավետ դարձնելն է: Էլեկտրոնային կառավարման համակարգն արդեն ներդրվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Աշխատանքներն իրականացնում է նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, որի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքերով՝ էլեկտրոնային կառավարման համակարգը հեղափոխություն է կատարելու մեր

Պաշտոնյաների գութը չշարժվեց

Տեսնելով, որ իրենց խնդիրները կառավարության անդամներին բացարձակապես չեն հետաքրքրում, ցուցարարները փորձում են գոնե նրանց խիղճն արթնացնել: Կառավարության շենքի առջեւ ամեն շաբաթ հարյուրավոր մարդիկ են ցույցի դուրս գալիս: Հանրապետության նախագահի, վարչապետի ու գրեթե բոլոր պաշտոնյաների դռները հերթով ծեծելուց հետո, այդ մարդկանց խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, իսկ դիմումներն էլ ամիսներով մնում են անպատասխան: Ավելին, եթե առաջ

ԳՆԱՀԱՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿՈՉ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբում դրանք չեն տարբերում ՀՀ նախագահական անցած ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մարտի 10-ից ի վեր՝ արդեն ավելի քան 4 ամիս, գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածների՝ 225-ի 3-րդ մասի՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել

ԱԶԿ-ն հանգիստ շունչ քաշեց

Թուրքիայի Սահմանադրական դատարանը չի բավարարել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) իշխող կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով ներկայացված հայցը: Այն դատարանի վարույթ էր ընդունվել հուլիսի 28-ին: ՍԴ 11 անդամներից 6-ը՝ կողմ, 5-ը դեմ է քվեարկել հայցի բավարարմանը: Իշխող կուսակցությունը փակելու որոշման կայացման համար, փաստորեն, չի բավարարել ընդամենը մեկ ձայն: Ըստ «Նոյան տապանի»,

Կոռեկտության սահմաններից անդին

Շանթ Հարությունյանի հայտարարությունը բանավեճի առիթ դարձավ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների համար: «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանին զայրացրել էր, որ հանձնաժողովի վերջին նիստում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ընթերցեց Շանթ Հարությունյանի հետեւյալ դիմումը. «Դուք ո՞վ եք, որ որոշեք Շանթ Հարությունյանի ճակատագիրը: Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյա՞լ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼՈՒ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նկատի ունենալով «մարտի 1»-ի գործով կալանավորման որոշումները՝ կանխատեսում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: – «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահին ուղարկված Ձեր առաջին նամակում չափազանց կարեւոր էիք համարել, որ հանձնաժողովն իր աշխատանքները սկսի մարտի 1-ի առավոտվա դեպքերի համակողմանի ուսումնասիրությունից: Սակայն պարզվեց, որ այս առումով փաստական շատ քիչ նյութ կա՝ միայն ոստիկանության ուղարկած տեսաերիզը: Այս

«ԿԼԻՆԵՄ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԿՈՐՈՇԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

«Առավոտի» հարցազրույցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ – Պարոն Աբրահամյան, շատերի համար անսպասելի էր օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ձեր անակնկալ ցանկությունը: Ի վերջո, ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը որոշել առաջադրվել պատգամավորության թեկնածու: – Չեմ բացառում, որ ոմանք կարող է եւ տարակուսում են: Իրականում նման հարց կարող է ծագել միայն այն շրջանակներում, որտեղ

ԻՄ ԶԵՆՔՆ ԻՄ ԿԱԼՈՇՆ Է

Երեկ առավոտյան, ժամը 07.56-ի սահմաններում, Երեւանի Կասյան փողոցի թիվ 3 շենքին հարակից տարածքում այրվել է «Միկա» ՓԲԸ-ին պատկանող «ԶԻԼ 130» մակնիշի 903 ՏՍ 62 պետհամարանիշով բենզատարը: Հրդեհը, ըստ նախնական վարկածի, բռնկվել է մեքենայի շարժիչի տեղամասում: Դեպքի վայր է մեկնել հրշեջ ծառայության մեկ մարտական հաշվարկ, ու թեեւ հրդեհը մարվել է տեղի ուժերով, բայց հրշեջ-փրկարարներն էլ են

Փառատոնային օգոստոս

Մշակույթի նախարարությունում երեկ հրավիրված ասուլիսը վերաբերում էր մշակութային երեք միջոցառման: Առաջինը Ավստրիայի Գրաց քաղաքում հուլիսի 9-19-ը անցկացված Համաշխարհային երգչախմբային հինգերորդ խաղերն էին, որին փառատոնի կազմակերպիչ «Մուզիկա-Մունդի» հրավերով մասնակցել է Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը: «Տարոնը» 8 փոքրիկ երգիչների կազմով՝ ֆոլկ ազգային երգարվեստում, կիսաեզրափակիչում վաստակել է «Ոսկե դիպլոմ», իսկ եզրափակիչում՝ բրոնզե մեդալ: «Տարոնի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ

«Նիգն» ու «Բանանցը» շարունակում են պայքարը

Օսլոյում արդեն չորրորդ օրն է, ինչ մեկնարկել է ֆուտբոլի «Նորվեգիայի գավաթի» ավանդական խաղարկությունը, որին մասնակցում են 10-19 տարեկան տղաների եւ աղջիկների թիմեր: «Նորվեգիայի գավաթն» առանձնանում է մասնակիցների աննախադեպ մեծ քանակով: Այս տարի էլ մասսայականությունն ապահովված է: Օսլոյի ֆուտբոլային խաղադաշտերում պայքարում է աշխարհի 50 երկրի 1500 թիմ, իսկ միայն մասնակիցների թիվը 30.000 է: Ինչպես անցած տարի,

ՎԻՃԱԿԸ ԼՐՋԱՑԵԼ Է

Ներսի ակտիվությունից է կախված դրսի հետեւողականությունը «Կոալիցիան մարտի 1-ից հետո ստեղծվեց հապճեպ եւ այն ժամանակ դժվար թե որեւէ մեկին խորը հարցեր էին հետաքրքրում: Բնական է, որ այս հանգամանքն ինչ-որ ձեւով պիտի իրեն ցույց տա: Պիտի ի հայտ գային ինչ-որ խնդիրներ, հատկապես, եթե նկատի ունենանք, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններում իշխանություն դառնալու առումով մոտեցումները միանշանակ չէին»,-

Էջմիածնի երաժշտականը քանդվում է

Դպրոցի տնօրենը SOS է հնչեցնում Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1945թ.: Այն մինչ օրս տվել է 2000 շրջանավարտ: Այս դպրոցի սանն է եղել նաեւ ճանաչված օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Սերգեյ Բեգլարյանն ասաց, որ մինչեւ անկախությունը յուրաքանչյուր խմբակում 20-30 աշակերտ է եղել, այժմ հետաքրքրությունը պակասել է

ԱՐԴԵՆ «ԿԱՆՆ» ԷԼ ՀԱՍԱՆՔ

Երիտասարդ կինոբեմադրիչ Արման Թադեւոսյանի «Փոխակերպումներ» ֆիլմը ներկայացվեց հեղինակավոր կինոփառատոնին: Կաննի միջազգային կինոփառատոնը, որը կինոարվեստի ոլորտում ամենահեղինակավորներից մեկն է, անպայմանորեն ունեցել է հայազգի մասնակիցներ՝ ի դեմս ճանաչված կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանի, Անրի Վերնոյի, Ատոմ Էգոյանի, սակայն Հայաստանը որպես ինքնուրույն կինեմատոգրաֆ ունեցող երկիր, երբեւէ չէր մասնակցել այդ փառատոնին եւ չէր ներկայացրել ստեղծագործական այն խմորումները, որոնք տեղի են ունենում

«Ուսուցիչը նվիրական գործ է եւ դժբախտություն»

Սփյուռքահայ ուսուցիչների խնդիրներին է անդրադարձել Համահայկական կրթական երրորդ համաժողովը: ԿԳ նախարարությունում հրավիրված երեկվա ասուլիսի թեման օրերս Ծաղկաձորում անցկացված Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովն էր, որի արդյունքներն ամփոփեցին ԿԳ նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ջուլիետա Շիլամիրյանը եւ Տորոնտոյի հայկական կրթօջախի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգար Շարաբխանյանը: Հ.

ՄՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ, ՄՐՋՈ՞ՒՐԸ ՄՏԱՆ

Բնակիչները, ազատվելով «Յոժիկի» ստրկությունից, մտավախություն ունեն, որ հիմա էլ կընկնեն «Դուետի» լծի տակ: Երեւանի Թումանյան փողոցի առաջին անցումի թիվ 13 բնակելի շենքի նկուղային եւ նկուղին հաջորդող առաջին հարկում այժմ բուռն շինարարություն է ընթանում: Շենքի բնակիչները «Առավոտին» դժգոհել էին, որ նոր տերերն օբյեկտը վերանորոգելուց հետո մտադրություն ունեն այն կրկին, «Յոժիկի» նման, գիշերային ակումբ դարձնել, կամ բար-սրճարան,

«ԱրմենՏելը» տուգանվեց 300 միլիոն դրամով

Ընկերությունը ոչ մի գնով չի ցանկանում կատարել հանձնաժողովի որոշումը եւ պրովայդերներին մատչելի ու որակյալ կապ տրամադրել: Արդեն մի քանի ամիս է, ինչ «ԱրմենՏելի» եւ ինտերնետ կապի ծառայություններ մատուցող պրովայդերների վեճն այդպես էլ չի լուծվում: Բանն այն է, որ «ԱրմենՏելը» միտումնավոր կերպով, չարաշահելով շուկայում ունեցած մենաշնորհային դիրքը, իր բաշխիչ ցանցը «Հայ-լայն» կամ համանման ծառայություն մատուցելու համար

«ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ, ՈՉ ԷԼ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

«Առավոտի» հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որը պատրաստվում է առաջադրվել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում: – Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ, երբ դուք աշխատում էիք Սերժ Սարգսյանի շտաբում, Էջմիածնում լուրեր էին շրջանառվում, թե համագործակցում եք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հետ: Այժմ դուք ո՞ր ճամբարից եք՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: – Ես ոչ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031