Օրվա լրահոսը

ԿԱՄՈՒՐՋ ՉԷՐ՝ ՀԵՂԵՂԱՏԱՐ ԷՐ

Էներգետկայի բնագավառի օբյեկտներն օգտագործվում են որպես կամուրջ, լողավազան, իսկ դրանց անվտանգության գոտիներում էլ վարուցանք են անում, տուն կառուցում: Հունիսի 25-ին Գեղամավան գյուղի 38-ամյա բնակիչ Հայաստան Խաչատրյանի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքը եւս մեկ ապացույց էր, թե մեր քաղաքացիները որքան անլուրջ են վերաբերվում այս կամ այն տարածքում առկա անվտանգության գոտիներին: Եթե էլեկտրացանցին, հիդրոէլեկտրակայանին, գազամատակարար կամ ջրամատակարար

Ինչո՞ւ է գալիս ԱՄՆ պետքարտուղարը

Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան Քաղաքական գործիչները արդեն հասցրել են հատուկ իմաստ եւ նշանակություն տեսնել նրանում, որ ԱՄՆ պետքարտուղարը մեր երկրում է գտնվելու երկու կարեւոր օրերի՝ ԱՄՆ Անկախության օրը եւ ՀՀ Սահմանադրության 15-րդ տարեդարձի օրը: Իսկ պաշտոնական աղբյուրներն առանց որեւէ խորհուրդ մատնանշելու՝ ուղղակի հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Պետության, արտաքին գործառնությունների եւ առնչվող ծրագրերի ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների ենթակոմիտեն հաստատեց իր 2011թ. ֆինանսական օրինագիծը, որը ներառում է $44 մլն տնտեսական օգնություն Հայաստանին եւ $10 մլն աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղին. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ): Այս տարի Հայաստանին հասանելիք ֆինանսական օգնությունը ավելացել է 10%-ով, ինչը $3 միլիոնով ավելի է 2010 թ. ֆինանսական

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 6-ին Հրազդանի դատարանում, դատավոր Մ. Մակեյանի նախագահությամբ, կսկսվի Չարենցավանի ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ոստիկանության բաժնում ծեծից հետո հնարավոր ինքնասպանության էր դիմել գողության կասկածանքով բաժին տարված Վահան Խալաֆյանը: Մեղադրանքը, ըստ մեր տեղեկությունների, պաշտպանում է Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալներից Աշոտ Հարությունյանի եւ Մորիս Հայրապետյանի նկատմամբ ընտրվել է խափանման

Կիսամյակային ամփոփումներ

Գերազանցիկ ՊԵԿ-ը Այս տարի պարբերաբար տեղեկացրել ենք ՀՀ պետեկամուտների կոմիտեի ամենամսյա գերակատարումների մասին: Կիսամյակային ամփոփումը եւս բացառություն չէ: Ըստ ՊԵԿ-ից ստացված հաղորդագրության՝ 2010թ. առաջին կիսամյակի հավաքագրումները եւս գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 285, 2 մլրդ դրամ՝ առանց սոցիալական ապահովագրության վճարների, կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Կառավարության երեկվա որոշմամբ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ժամանակավոր մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թվականը: Հայաստանում հանքային ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով ընկերությունը Հայաստան է ներմուծել ժամանակակից տեխնիկա եւ տեխնոլոգիաներ՝ կատարելով $5 միլիոնի ներդրում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսել է ներդրումների ծավալը հասցնել $27 միլիոնի: Արդյունքում նախատեսվում

ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵԽ-ՈՒՄ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Բայց 1994-ին ԵԽԽՎ-ն պատրաստակամ էր փորձագետներ տրամադրել, ովքեր կօգնեն սահմանել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ շրջանում՝ 1992թ. հուլիսին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հանձնարարական էր ընդունել, որով հակամարտությունների կարգավորման հարցում լիովին ապավինում էր ԵԱՀԽ-ին եւ նրա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկում կառույցի բարեփոխում: Մինչդեռ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում ակնհայտ է ցանկությունը՝ ծավալելու ԵԱՀԿ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍԽԱԼՎՈՒՄ Է

Երեկ «Առավոտի» առաջին էջում հրապարակվել էր Երեւան-Սեւան ճանապարհի վրա գտնվող մի շինության լուսանկար, որը դեռեւս խորհրդային շրջանից տեղացիները անվանում էին «կագեբեի պանսիոնատ»: Սակայն երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ այդ հանգստյան տունը երբեւէ Ազգային անվտանգության ծառայությանը չի պատկանել, եւ ԱԱԾ-ն դրա հետ որեւէ կապ չունի:

«ԿԱՐՈՂ ԵՆՔ, ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ»

«Ռեգնում» գործակալությունը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսից մեջբերել էր, թե ըստ նրա՝ ադրբեջանական կողմը երկար է «աշխատել» Եվրոպական խորհրդարանի պատվիրակ Եվգենի Կիրիլովի հետ, որի հետեւանքով էլ մշակվել էր Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման բանաձեւը: Եվ Կիրիլովն ինքն էր խոստովանել Արտակ Զաքարյանին, որ իր հետ «աշխատել են»: Սակայն վերջինս նրան բացատրել էր, որ այդ բանաձեւում

ՄԱՐԴԸ ԼՃԱՓԻՆ

Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերն իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց երկուսի արանքում ծնվում է սերը… Նայում էի Փարվանա լճի՝ մինչեւ լեռները ձգվող կապույտ ջրերին, որոնք ձուլվում էին հորիզոնների հեռո՜ւ, հազիվ տեսանելի սահմանագծերին, եւ թվում էր, թե մահն ինքը անմահությունն է,

«ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է»

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին – Պարոն Աբրահամյան, վերջին ամիսների կարեւորագույն իրադարձությունը ՀՀ նախագահի եւ կոալիցիայի կողմից խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման առկախումն էր։ Ձեր գնահատականը։ – Դա ճիշտ ժամանակին արված, ճշգրիտ հաշվարկված, հավասարակշիռ եւ արժանապատիվ քայլ էր։ ՀՀ նախագահն իր ուղերձում իրավացիորեն նշել է, որ

ՔԼԻՆԹՈՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԳԱՂՏՆԻ Է

Հայտնի է միայն, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նաեւ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ: Ընդդիմության հետ հանդիպման մասին՝ ոչ մի խոսք. իշխանությունը դրա մասին հոգ է տարել: Հուլիսի 1-ին մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս հնգօրյա այցելությունների շարքը: Ըստ այցելությունների օրակարգի, նախատեսվում է, որ պետքարտուղարը Երեւան կայցելի

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-ի երեկոյան կժամանի Երեւան: Նախատեսված է, որ նրա այցի շրջանակներում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկման առանցքում են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցերը: Ընդդիմությունը, սակայն, դրան, ըստ ամենայնի, անմասն կմնա: «Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, ՀՀ իշխանությունները «դիվանագիտական

ՀԱՅՐԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ Ստոկհոլմի Կարոլինսկա արքայական ինստիտուտի գիտախումբն ուսումնասիրել է 70000 երիտասարդ շվեդ հայրերի առողջական վիճակը եւ պարզել, որ իրենց նորածին երեխաներին խնամող հայրերի մոտ վաղաժամ մահվան վտանգը նվազում էր 25%-ով: Այժմ տղամարդիկ կարող են արձակուրդ ձեւակերպել եւ խնամել իրենց նորածին փոքրիկներին. երեխաների համար պատասխանատվությունը կստիպի նրանց հոգ տանել սեփական առողջության մասին: Բացի

Հուլիսի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հանգստացեք ընտանեկան միջավայրում: Ինքներդ ձեզ ազատեք ավելորդ աղմուկից ու ծանրաբեռնվածությունից: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր անձնական գործերը:

ՄԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Շունն առաջին կենդանին է, որին ընտելացրել է դեռ նախնադարյան մարդը քարի դարում (մ.թ.ա. 10-15 հազար տարի առաջ): Շան հավատարմության, քաջության, անձնազոհության մասին բոլորն էլ գիտեն (իհարկե, չպետք է մոռանալ, որ շունը գազան է եւ կարող է հարձակվել, կծել, պատառոտել, տարբեր վարակիչ ու ճիճվային հիվանդություններ փոխանցել…): Ներկա ժամանակներում մեր հանրապետությունում խիստ բարձրացել է հետաքրքրությունը շների տարբեր

ՍԵՔՍԸ՝ ՈՐՊԵՍ ԴԵՂ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ 10 րոպե սեքսով զբաղվելն ամենահարմար տարբերակն է զուգընկերներից երկուսին էլ բավարարելու համար: Չնայած հեռուստասերիալների ստեղծած երկարաժամյա սեռական հաճույքներին, երկարատեւ սեռական բեռնվածությունը կարող է հոգնեցուցիչ լինել: Այս մասին գրում է The Daily Mail–ը: Ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տվել, որ 1-2 րոպե տեւողությամբ սեքսը շատ քիչ է զուգընկերներին բավարարելու համար,

«Բազեն» 90 տոկոսով կլինի

Մասնակցելու համար պետք չէ լինել ՀՀԿ-ական ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի փոխանցմամբ՝ «Բազեն» ոչ մի անգամ էլ չի եղել Հանրապետական կուսակցության ծրագիր, այն եղել է, եւ այս անգամ էլ եթե լինի, ապա լինելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագիր: Ու եթե ծրագիրը հաստատվի, կընդգրկվեն թե ընդդիմադիր եւ թե իշխանական թեւում գտնվող երիտասարդներ»: Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին,

ԽԱՂ ՔԱՄՈՒ ՀԵՏ…

Ցանկություն եւ վերջ՝ վինդսերֆինգով զբաղվելու համար Քամի, ջուր, քամու շնչով փքված առագաստ եւ փոքրիկ տախտակ, եւ մեկը, ով կկարողանա ճիշտ կառավարել առագաստը քամու արագության տակ: Սրանք վինդսերֆինգի համար պահանջվող պարագաներն են: Ամեն օր հեռուստացույցով, գովազդային վահանակներով եւ ինտերնետում, մասնավորապես ամռան օրերին, ցուցադրվում են տարբեր վինդսերֆինգյան պտույտներ,  մրցումներ: Կարելի է ենթադրել, որ այդ սպորտով զբաղվելու համար

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՏԱԼԻԱ՞

«Sportinfo»-ն, վկայակոչելով «Sportmediaset»-ը, տեղեկացնում է, որ ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականն ուշացումով սկսել է զբաղվել օգոստոսի 11-ին նշանակված ընկերական հանդիպման համար մրցակից որոնելով: Եվրոպական միակ հավաքականը Հայաստանինն է, որի հետ աշխարհի առաջնությունում ձախողված երկիրը կարող է հանդիպել: Իտալիան, սակայն, այլընտրանքի հնարավորություն ունի այլ մայրցամաքներում: Սակայն այդ դեպքում խաղը կկայանա չեզոք դաշտում:

ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ «ԲՐՈՆԶԸ»

Օրենբուրգում անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեց 23 երկրի 275 ձյուդոիստ: Հայաստանը ներկայացված էր յոթ մարզիկով: Նրանցից միայն 66 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Նազարյանն արժանացավ բրոնզե պարգեւի:

ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎ՝ ՆԱԽԱԳԱՀ

Armchess.am-ը երեկ պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշում է կայացրել ՖԻԴԵ-ի առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովի թեկնածությունը:

ԼԻԼԻԹԸ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի վեցերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթեց աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեին եւ 4,5 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ «մաքուր» երկրորդ տեղ:

ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԸ՝ ՀԱՀ-ՈՒՄ

Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի կոմունիստները բաց նամակ են հրապարակել, որով ՖԻՖԱ-ից պահանջում են վերախաղարկել ԿԺԴՀ-ի բոլոր հանդիպումներն աշխարհի առաջնությունում: Նամակում ասվում է. «Շարունակվում է իմպերիալիստների ամենաթողությունը ՀԱՀ-ում: Հիմա արդեն միանգամայն պարզ է, որ աշխարհի առաջնությունը սկզբից մինչեւ վերջ կազմակերպված է երրորդ երկրներին նվաստացնելու նպատակով: ՀԱՀ-ում վարագույրների ետեւում կատարվող իրադարձությունների գլխավոր առաջադրանքը ԿԺԴՀ-ին հնարավորին չափ ցավագին

Այսօր երեկոյան՝ «Ուլիսի» նորամուտը եվրոասպարեզում

Այսօր երեկոյան եվրոպական մրցասպարեզում իր առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանի «Ուլիսը»: Իսրայելական «Բնեի Յեհուդայի» հետ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլի մեկնարկային խաղից առաջ Սեւադա Արզումանյանի թիմը թե կորուստներ է կրել, թե համալրվել: Այդպես, վնասվածքից դեռ չի ապաքինվել Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ առաջնության վերջին խաղում թիմը զրկվել է նաեւ փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանից: Փոխարենը՝ Բաքվի

ԵՎՐՈՊԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ, ԳՈՒՄԱՐԱԾ ԱՖՐԻԿԱՆ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկամսյա մրցավազքը երկօրյա դադար է վերցրել Քառորդ եզրափակիչ անցած ութ ազգային հավաքականները (չորսը՝ Հարավային Ամերիկայից, երեքը՝ Եվրոպայից, մեկը՝ Աֆրիկայից) վերականգնում են ուժերը, նախապատրաստվում առաջիկա ավելի դաժան ու անզիջում ճակատամարտերին: Հաջողակների ութնյակը վերջինը համալրեցին Պարագվայն ու Իսպանիան, որոնք էլ կազմեցին չորրորդ զույգը: Հարավամերիկացիները միայն 11 մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս թողեցին Ասիայի վերջին ներկայացուցչին՝

Հուշարձանը չի՛ ավերվում

Ինչո՞ւ է մեզանում ամենը գռեհկաբանության արժանանում Ցավ ապրեցի՝ ընթերցելով «Առավոտի» 25.06.2010թ. տպագրված «Կաթողիկոսական» եւ «ախպերական» օբյեկտներ» հոդվածը: Ծանոթ լինելով ձեռնարկի մանրամասներին եւ չցանկանալով չարաշահել ընթերցողի համբերությունը՝ հոդվածից դատելով կարող եմ հետեւեցնել, որ հեղինակ Գոհար Հակոբյանը դեմ է, որ Գեղարդավանքում կառուցվի ուխտավորների կացարան կամ, իր լեզվով՝ հյուրանոց, ինչպես Մայր աթոռի Հաղարծին եւ Հաղպատ վանքերի պարագային է,

Սիրո, փափկասուն զավակի եւ մայրական էգոիզմի մասին

Կամ պրեմիերա՝ «6 ճաշատեսակ մեկ հավից» Ե. Եսայանը՝ մայրիկի դերում: «Առավոտը» տեղեկացրել էր «6 ճաշատեսակ մեկ հավից» ներկայացման առաջնախաղի մասին՝ ըստ Գ. Սլուցկիի: Այն օրերս հանձնվեց հանդիսականի դատին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «փոքր» բեմում: Ներկայացման բեմադրիչը թատրոնի դերասանուհի Իրա Հարությունյանն է, ով նաեւ երաժշտական եւ զգեստների ձեւավորման հեղինակն է: Իրան աշխատել էր նկարիչ

«ՈՐԴԻՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՍ Է»

Ասում է ֆրանսաբնակ օպերային երգչուհի Սուսաննա Բագամյանը Երկարատեւ ընդմիջումից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ հանդիսատեսին ներկայացավ Ազգային օպերային թատրոնի երբեմնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ներկայումս ֆրանսաբնակ Սուսաննա Բագամյանը: «Առավոտը» 2003թ. առաջին անգամ ներկայացրեց երգչուհուն, երբ նա Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ե. Օբրազցովայի անվան վոկալիստների 3-րդ միջազգային մրցույթում արժանացավ դափնեկրի կոչման: 2004-ին Սամարայի օպերային թատրոնում նա հանդես

ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Արեւմուտքին՝ շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: PanARMENIAN.Net-ի մատուցմամբ, նա հայտարարել է, որ նոր պատժամիջոցները Թեհրանի դեմ չեն փակում Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման դուռը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ G20-ի շրջանակներում նա քննարկել է Իրանի խնդիրը եվրոպական երկրների առաջնորդների հետ եւ կոչ է արել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031