Օրվա լրահոսը
Հակաուրանիստների շարքերը ստվարանում են
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարության նախաձեռնությամբ հունիսի 29-ին Կապանում պետք է հանրային քննարկում լիներ՝ Սյունիքում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման ու երկրաբանահետախուզական աշխատանքների թեմայով, սակայն այն հերթական անգամ հետաձգվեց՝ այս անգամ մինչեւ հուլիսի 2-ը: Հիշեցնենք, որ այս քննարկումը պետք է տեղի ունենար դեռ մինչեւ 2010 թվականի հունիսի 15-ը, հետո հետաձգվեց մինչեւ հունիսի 20-ը, հետո՝ նշանակվեց
ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ԱՍՏԾՈՒՆ՝ ՏԱՐԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Խորհրդային Հայաստանի անարդարությունների զոհը արդարություն չի գտնում նաեւ 21-րդ դարի Հայաստանում: Նրա նկատմամբ ու նրա կողքով որեւէ մեկն անտարբեր չի անցնում: Կանաչ հանդերձով, դեղին գլխաշորով, մեծ խաչը վզից կախ տարեց կինը փողոցում հայտնվում է թե չէ՝ իրեն է գամում բոլորի ուշադրությունը: 84-ամյա էջմիածինցի Լուսիկ Օհանջանյանն է: Չնայած առաջացած տարիքին՝ սլացիկ ու չկորացած հասակ, բարձր ճակատ
3-Ն ԵՆ ՏՈՒԺԵԼ
Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանի Սայաթ-Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար: ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացանք, որ «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 008 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ որոշ բարձրությունից ընկել Չարենցի 45 հասցեին հարակից ցածրադիր հատվածը: Պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 21-ամյա Գագիկ Գասպարյանը, 22-ամյա Հովհաննես
ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԵՎ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս տարվա մայիսի 26-ին եւ հունիսի 16-ին անդրադարձել ենք Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մատույցներում տեղադրված երթեւեկության արագությունը սահմանափակող նշանին. նշանը ծառի ճյուղերի ետեւում է ու դարձել է յուրատեսակ «ծուղակ» վարորդների համար: Պարզվում է, որ սա Տավուշի մարզում եզակի դեպք չէ: Տավուշում ճանապարհային երթեւեկության նշանների մի մասը տեղադրված է հենց ծառերի տակ, տեսանելի չէ, ինչը նշանից
Խոցելի մարդկանց խոցելի խնդիրները
Պաշտոնական տվյալներով, Լոռու մարզում կա 380 վատ տեսնող եւ կույր մարդ, որոնցից 110-ն ապրում է Վանաձորում: Այս մարդկանց համար առաջնահերթ խնդիրն աշխատանք չունենալն ու ուշադրության պակասն է: Վանաձորցի 48-ամյա Սիրանուշ Ստեփանյանը շատերի նման աշխատանքի եւ մարդկանց ու պետության կողմից ուշադրության կարիք ունի: Մինչեւ 10 տարեկանը գերազանցիկ էր: Փոքր հասակում առանձնահատուկ սեր ուներ գիր ու գրականության
10-Ի ԳՈՐԾ. Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՇՐՋԱԴԱՐՁԸ
Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով հունիսի 28-ի դատական նիստում հերթական անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ այս անգամ վկա Արտակ Սողոմոնյանը. նա գործով միանգամից երկու ամբաստանյալների՝ հայր ու որդի Արսեն ու Բագրատ Սողոմոնյանների՝ համապատասխանաբար որդին եւ եղբայրն է։ Վկան հայտարարեց, որ իր մեղադրական բնույթի նախաքննական ցուցմունքները՝ որպես վկա, կասկածյալ
ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԽԵՆ
Մեր երկրում տարեկան ծնվում է 500-600 անհաս երեխա, որոնցից մոտ 100-ը ունենում են տեսողության խնդիր: «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը՝ երեկ կայացած «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով համաժողովի ժամանակ: Կուրությունը կանխարգելելու համար Հայաստան են բերվել հատուկ սարքավորումներ՝ ախտորոշումը կատարող հատուկ ֆոտոխցիկներ եւ բուժող լազեր: Ծրագրի նպատակն է
ՄԱՐԶԱՅԻՆ, ՈՉ ԹԵ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ
Արձագանքելով «Առավոտի» հունիսի 22-ի «Տենց էլ չգտան՝ ինչ փնտրում էին» հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Գավառ քաղաքում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է. «Տոնավաճառը կազմակերպվել էր պետական բյուջեի շրջանակներում, նախարարության «զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից: Նյութում նշված է եղել, որ այն իրականացվել է տեղամասային զբաղվածության ծառայության կողմից, սակայն գործնականում դրա իրականացնողն էր
ՈՐ ԴԵՂԵՐԸ ՉԿԵՂԾԵՆ
Դեղերի անվտանգության հարցն այսօր շատ կարեւոր է: Հաշվի առնելով, որ Հայաստանն էլ զերծ չի մնում կեղծ դեղեր շրջանառելուց, 2 օր է՝ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում «Դեղերի շրջանառության կարգավորումը եւ Եվրամիության լավագույն փորձը» խորագրով աշխատանքային խորհրդաժողով է մեկնարկել: Ինչպես «Առավոտին» հայտնեցին կենտրոնից, կքննարկվեն դեղերի շրջանառության կարգավորմանը, մասնավորապես՝ դեղերի գրանցմանն առնչվող Եվրամիության օրենսդրությունը,
Ի՞նչ կորոշի նախարարը
Այս պահին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարական աշխատանքները դադարեցված են՝ մինչ բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Սա բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ մոտ 10 օր առաջ արած հայտարարությունն է: «Առավոտը» նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են ուսումնասիրման աշխատանքները: Նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ «Առայժմ հանձնաժողով է ձեւավորվում, որտեղ կընդգրկվեն նախարարության մասնագետները, հ/կ-ներ եւ արգելոցի մասնագետները:
Դեմիրճյանի արձանը չի տուժի
«Առավոտի» տեղեկություններով, Մաշտոցի պողոտայում գտնվող երեւանցիների սիրելի «Մալիբու» սրճարանի տարածքը շուտով այլ սեփականատեր կունենա: Լուրեր են շրջանառվում, որ սրճարանի տարածքի նոր տերը հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է (Տաշիրի Սամո): Նշենք, որ սրճարանին հարակից տարածքում է գտնվում Կարեն Դեմիրճյանի ապագա արձանի հուշաքարը: Ուստի հարց է առաջանում, թե տարածքը նորովի շահագործվելու դեպքում Կ. Դեմիրճյանի արձանին տեղ կմնա՞:
ՎՊ-ի փորձը կօգտագործի
«Մեր կոալիցիոն գործընկերը որոշում է կայացրել կատարել կադրային փոփոխություն եւ հաշվի են առել պարոն Մնացականյանի դիմումը աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Եվ ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, մենք ընդունել ենք այդ առաջարկը»,- երեկ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին նույն նախարարության աշխատակազմին ներկայացնելիս: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՀԱՑԱԾ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Վետերաններին զրկում են անգամ տապանաքար ունենալուց Մայիսի 10-ին, որպես բարի կամքի դրսեւորում, Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է փոխհատուցել Մեծ հայրենականի վետերանների՝ ՀԽՍՀ խնայդրամարկղերում ունեցած ավանդները: Եվ մինչ կսկսվեր այս գործընթացը, նախատեսված գումարը տեղ կհասներ, կոնկրետ Գյումրիում մի քանի վետերաններ մահացան՝ այդպես էլ բախտ չունենալով վայելել իրենց կուտակած գումարները: Գյումրիի թիվ 2
ԱՐԾԱԹԵ 1000 ԴՐԱՄԱՆՈՑ ԼՎԱԾԱՂԻԿ
ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ, դրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր, ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
11 ՄԼՐԴ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
2010թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 299,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 309,9 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի, համապատասխանաբար, 90,2 եւ 75,4%-ը՝ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, համաձայն որի՝ պետբյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 41,2%-ով, ծախսերի գծով՝ 36,3%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
ՆՈՐ ՁԵՎԵՐ
Արտոնագրային համակարգի արդիականացման շրջանակներում Միացյալ Թագավորության Սահմանային գործակալությունը որոշում է կայացրել, որ 2010թ. օգոստոսի 23-ից սկսած մուտքի արտոնագրերի բոլոր դիմումները ՀՀ-ում պետք է կատարվեն առցանց (online) ռեժիմով: Ըստ դեսպանատան մամուլի հաղորդագրության՝ այդ օրվանից սկսած՝ առանց նախնական օր նշանակելու եւ առցանց հայտաձեւի լրացման ոչ մի դիմում չի ընդունվելու:
«Օրանժ»-ն իր ոճի մեջ է
Հունիսի 18-ին «Օրանժ» ընկերությունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված էր. «Այսուհետ Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ գերբարձր արագությամբ՝ Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների եւ նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Orange-ի շարժական գերարագ ինտերնետի բոլոր բաժանորդները նոր «Արագ բեռնում» ծառայության շնորհիվ հնարավորություն են ստացել ցանցի իդեալական պայմաններում դեպի ցանց
ԱՀՌԵԼԻ ՄԱՔՍ՝ ՆՎԵՐԻ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊԵԿ-ն ընդունում է, որ դա սխալ է, բայց օրենքի շրջանակներում է Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումների մասին «Առավոտը» շարունակում է քաղաքացիներից նորանոր բողոքներ ստանալ: Մարդիկ վստահեցնում են, որ արտասահմանի իրենց հարազատներից, որպես նվեր, մի փոքր փաթեթ են ստանում ու ստիպված լինում բավականին խոշոր մաքս վճարել՝ այդ նվերը վերցնելու համար: Շատերը ստիպված հրաժարվում են
Ոչ թե վերջնական, այլ նոր փուլ
Սա է Հանրապետականի կարծիքը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի այս փուլի մասին «Մեր կուսակցության տեսակետը հստակ է եւ անփոփոխ: Մենք մշտապես ասել ենք, որ խնդրի անկյունաքարը Ղարաբաղի կարգավիճակն է, եւ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել ոչ թե հետեւանքները, այլ պատճառները: Իսկ դրա համար պետք է նախ տրվի կարգավիճակին վերաբերող հարցի լուծումը, եւ մյուս բոլոր հարցերը
ԹԱԻԼԱՆԴԻ «ՌԵԳԵՆՏՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Այս մասին երեկ հայտնել է Հայաստանում դպրոցի ներկայացուցիչը, որն ավելի արագ արձագանքեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի նամակին, քան դա արել էին «Դիլիջան» միջազգային դպրոցի պատասխանատուները: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը երեկ նամակ է ուղարկել Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» տնօրենին: Նամակը մոտավորապես նույնն է, ինչ ավելի վաղ ուղարկվել էր «Դիլիջանի»
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
«Պատերազմի վերսկսումը հիմնականում կախված է ուժերի հավասարակշռությունից։ Եթե այդ բալանսը խախտվի հօգուտ որեւէ մեկի, այնքան խախտվի, որ մյուս կողմը գիտակցի, որ պատերազմում կարող է հաջողության հասնել, պատերազմ կսկսվի»,- երեկ ասուլիսին տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման մասին լուրերին։ Ըստ քաղաքագետի. «Եթե պատերազմ չկա, դա Հայաստանի Զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայացք» ակումբում պատմեց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու անհրաժեշտությունը» հռչակագրի ներքո ստորագրած ԵԽԽՎ 34 պատվիրակներից շատերի հետ է զրուցել «Շատերը չգիտեին էլ, թե որտեղ են գտնվում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: Եվ ուզում էի իմանալ, թե ինչպե՞ս եղավ, որ ստորագրեցին նման փաստաթղթի տակ:
Հայաստանում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել
Փաստում է «Freedom House»-ը Թափանցիկ ընտրություններ, ազատ լրատվամիջոցներ, անկախ դատական համակարգ ու ժողովրդավարական կառավարում. ժողովրդավարության համար կարեւորագույն այս ոլորտներից եւ ոչ մեկում Հայաստանը 2009-ին առաջընթաց չի արձանագրել եւ շարունակել է պահպանել իր «կիսաավտորիտար համակարգ» ունեցող երկրի վարկանիշը։ Համենայնդեպս, այդ է փաստում միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հրապարակած զեկույցը։ Ուսումնասիրությունը փաստում է, որ պաշտոնական
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏԵԼ
Երեկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում այդ մասին փաստեց Ադրբեջանի «ՖԱՌ» վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ, նախկինում Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հիքմեթ Հաջիզադեն: – Հունիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական
«ՊԸԼԸՊՈՒՂԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»
ՍԴՀԿ ատենապետը քննադատում է Հայաստանի իշխանություններին համանախագահող երկրների նախագահների նման հայտարարության համար: «Բացի նրանից, որ Արցախի խնդրին հանգուցալուծում տալու վերահաստատում էր, դա նաեւ հստակ հուշում էր Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու մասին»,- «Առավոտին» փոխանցելով իր կարծիքը Մեծ ութնյակի գագաթաժողովից հետո ԼՂՀ հարցի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների տարածած հայտարարության առիթով՝ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՀԱԱԳԱ
Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի դրույթների»: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ Հաագայի միջազգային քրեական դատարանին
Ո՞Վ Է «ԱՄԵՆԱՏՆԱՅԻՆԸ»
Շատ կանայք կարծում են, որ հասարակությունը իրենցից ավելի շատ է պահանջում, քան տղամարդկանցից: Իսկ որոշ տղամարդիկ կարծում են, որ տան գործերից հեշտ բան չկա: Բազմաթիվ ընտանիքներում վիճում են, թե ընտանեկան բարեկեցության հարցում ո՞վ է ավելի շատ ներդրում կատարում: Առաջարկվող թեստի հարցերին տրված ամեն «ես» պատասխանի համար մեկ միավոր եք ստանում. 1. Ձե՞ր, թե՞ ձեր ամուսնու
Հունիսի 29
ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր
Ի՞նչ են հետապնդում թուրքերը
Ըստ Դանիել Երաժիշտի՝ թուրքը միայն մի անելիք ունի՝ ծնկի գալ, ներողություն խնդրել Վերջերս թուրքական «Univercial Studio»-ն դիմել է «Հայհեղինակ» կազմակերպությանը, որպեսզի ստանա հայկական երգերը թուրքերեն կատարելու իրավունք: «Հայհեղինակը» առայժմ հրաժարվում է հարցի առնչությամբ մեկնաբանություն տալ: Երեկ «Արմատ» ակումբում այս հարցի մասին իրենց կարծիքները հայտնեցին երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը եւ «Շարական» համույթի ղեկավար Դանիել Երաժիշտը: Ռ. Հախվերդյանը
ՎԱՐԴԱՎԱՌԸ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Ջուր ցողելը խաղ է Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառ ազգային-եկեղեցական տոնը: Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, Քրիստոսի Պայծառակերպության օրը կամ Վարդավառը ավանդաբար նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականությամբ՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն կնշվի հուլիսի 11-ին: Վարդավառը ամենահին տոներից է։


















































