Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ԶԵՆՔՆ ԻՄ ԿԱԼՈՇՆ Է

Օգոստոս 01,2008 00:00

\"\"

Երեկ առավոտյան, ժամը 07.56-ի սահմաններում, Երեւանի Կասյան փողոցի թիվ 3 շենքին հարակից տարածքում այրվել է «Միկա» ՓԲԸ-ին պատկանող «ԶԻԼ 130» մակնիշի 903 ՏՍ 62 պետհամարանիշով բենզատարը: Հրդեհը, ըստ նախնական վարկածի, բռնկվել է մեքենայի շարժիչի տեղամասում: Դեպքի վայր է մեկնել հրշեջ ծառայության մեկ մարտական հաշվարկ, ու թեեւ հրդեհը մարվել է տեղի ուժերով, բայց հրշեջ-փրկարարներն էլ են գործ արել. նրանք իրականացրել են «հովացման աշխատանքներ», ընդ որում՝ դա արել են կրկնակոշիկից այրված մեքենայի վրա ջուր լցնելով: Մեր լրագրողի այն հարցին, թե՝ ինչո՞ւ փողրակով չեն հանգցնում կրակը, հրշեջ ծառայության աշխատակիցը պատասխանել է. «Շլանգ կա՞ որ, սաղ ծակած ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել