Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԸ ԴԵՌ ՉԻ ՔԱՐՈԶՈՒՄ

Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանին խնդրեցինք անդրադառնալ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի մեղադրանքներին, որոնց հասցեատերն ակնհայտորեն գործող համայնքապետն էր: Հիշեցնենք, որ ասուլիսում պրն Արիստակեսյանը մասնավորապես ասել էր, թե Արաբկիրի համայնքապետի սեպտեմբերի 7-ի ընտրությանն ընդառաջ՝ վարչական ռեսուրսն արդեն օգտագործվում է. «Որոշ թեկնածուներ հրավիրում են համատիրությունների ղեկավարների, որոնց հետ 4 տարի չեն հանդիպել կամ նրանց բարձրաձայնած հարցերին

ՀՀՇ-ականին Վրաստանում ապաստան են տվել

Գործարար Վոլոդյա Հովհաննիսյանը հետապնդվում է քաղաքական գործունեության համար Մարտի 1-ի դեպքերից հետո, ինչպես քաղաքական շատ այլ գործիչներ, ընդհատակում էր գտնվում նաեւ ՀՀՇ անդամ, գործարար եւ «Այգսերվիս» ՍՊԸ-ի փայատեր ու տնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանը: Վերջինս ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն ու Շենգավիթ համայնքում նրա ենթաշտաբի պետը, իսկ հիմա հայրենի իշխանությունների կողմից հետապնդվում

ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՏՄԵԼ ԵՄ, ԹԵ ԻՆՉ ԵՄ ՏԵՍԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Ալեքսանդր Արզումանյանի հետ իր գաղտնալսված հեռախոսազրույցի մասին ասում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Սուրեն Սիրունյանը: – «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում իրարամերժ տեղեկություններ հրապարակվեցին, թե որտեղ եք Դուք ձերբակալվել: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը փոխանցեց Ձեր ասածը, թե կալանավորվել եք Թբիլիսիում ապրիլի 8-ին՝ վրացի ոստիկանների կողմից: Իսկ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՐՏՈՆՅԱ՞Լ ԵՆ

Մարտի 1-ին առնվազն 8 մարդու մահացու վնասվածքներ հասցրած ոստիկանները առայժմ ձերբակալված էլ չեն Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 4-5 ամիս անց միայն ՀՀ գլխավոր դատախազությունը ստիպված եղավ պաշտոնապես խոստովանել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ եւ հրազեն է կիրառել, ավելին՝ ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հայտարարության, պարզվել է այդ ոստիկանների ինքնությունը, նաեւ այն,

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որոնք «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ են՝ հուլիսի 29-ին դիմում-երաշխավորագիր են ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Ի դեպ, Մյասնիկ Մալխասյանը դատապարտյալների հիվանդանոցում երեկ հետազոտվել է եւ հետո

ԵՎ ՆԱԼԻՆ, ԵՎ ՄԵԽԻՆ ԽՓԵՑԻՆ

Օրերս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ օգոստոսի 15-ից Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն այլեւս չի պաշտոնավարելու: Եվ դա արվեց այն օրը, որի գիշերը Վ. Շահվերդյանը ԱՄՆ էր թռչելու: Իսկ կոլեկտիվի ժողովում՝ քչերի թվում ՀՀ ժողովրդական արտիստուհի, իր ընդդիմադիր հայացքներով եւ օբյեկտիվությամբ հայտնի Վարդուհի Վարդերեսյանը պաշտպանեց Վ. Շահվերդյանին: Ըստ մեր տեղեկությունների, ի

Խնամիաբարեկամական համալսարան-2

«Առավոտի» «Խնամիաբարեկամական պետական համալսարան» (21.05.2008) հոդվածում տեղեկացրել էինք, որ ԵՊՀ-ում աշխատում են ընտանիքներով, այստեղ ոմանց աշխատանքից ազատում են թոշակի անցնելու պատրվակով: Որոշ ուսանող աշխատակիցներ էլ աշխատանքը հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկին, ինչպես ավագ դիսպետչեր Նառա Գրիգորյանը, որը նոր է ընդունվել բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը եւ, ըստ ԵՊՀ դասախոսների, իրենց շատ կոլեգաներից գնահատական է շորթում՝ փոխարենը

«ԳՅՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ԳԱ»

Կոմունիստները վերապահումներ ունեն հայ-թուրքական սահմանի բացման առիթով «Ես համոզված եմ, որ Գյուլը Հայաստան չի գա: Գյուլը հասկանում է, որ Հայաստան գալով եւ համապատասխան տրիբունայում ֆուտբոլ նայելով՝ անկախ նրանից, թե ով կլինի խաղի հաղթողը, հիմքում ցեղասպանության հարցեր կան եւ վերջնական նպատակը դա է»,- ասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը: Մեր զրուցակիցը փաստում է, որ

«Վրացիներին հալալ է»

Ըստ երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի, նրանք շոու-բիզնեսում դեռ խորհրդային տարիներից էին լավ «կողմնորոշվում»: Հուլիսի 23-28-ը Յուրմալայում անցկացված «Նովայա վոլնա» երիտասարդ երգիչների մրցույթում Հայաստանը ներկայացրեց մոսկվաբնակ Մհեր Մեսրոպյանը՝ «հանգրվանելով» 5-րդ հորիզոնականում: Ժյուրին համանախագահում էին կոմպոզիտորներ Ռ. Պաուլսը, Ի. Կրուտոյը, անդամներն էին ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղեր Լ. Վայկուլեն, Ի. Նիկոլաեւը, Լ. Ագուտինը, Մելաձե եղբայրները եւ այլք: Հիշեցնենք, որ

«ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼՈՐԴ Է»

Թուրք գործարար Մահմուդ Կիզիլգուլը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան ինքնուրույն կարող են լուծել իրենց խնդիրները: Ազգությամբ թուրք, Անթալիայում 3 հյուրանոցների կառավարիչ Մահմուդ Կիզիլգուլը իրեն համարում է հայերի բարեկամը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ունի բազմաթիվ հայ ծանոթներ. «Հայ ընկերներ ունեմ, որոնք Երեւանում տուրիստական կազմակերպություններ ունեն, մենք համագործակցում ենք: Նրանք հայերի խմբեր են բերում

Բոլորի տվյալները հայտնի են

Պարզվել է մարտի 1-2-ին մահացու ելքով հրազեն կիրառած անձանց ինքնությունը Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ հայտարարեց, որ պարզվել է այն իրավապահների ինքնությունը, որոնց կողմից հրազենի կիրառումը մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հանգեցրել է մարդկային զոհերի: Անուններ, սակայն, Հարությունյանը չհրապարակեց՝ նախաքննության շահերից ելնելով: Հարցին, թե կա՞ն արդյոք կալանավորվածներ, Հարությունյանը արձագանքեց. «Հրազեն կիրառելը դեռեւս չի

«ՍԻՄՈՒԼՅԱՆՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ»

Անպատրաստ ներկայացած, հիվանդ ձեւացող դիմորդների մասին նման կարծիքի է հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը: Երեկ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում հայոց պատմության գրավոր եւ ռուսաց լեզվի բանավոր քննություն էր: «Առավոտը» երկու առարկաների հանձնաժողովի նախագահներից էլ հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում քննությունները: Հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի «հնաբնակ» նախագահ Էդիկ Գեւորգյանը երեկ նշեց, որ քննության իններորդ

Օրինական շինությունը քանդում են

Հայաստանյան դատավորներն իրենց անօրինական վճիռներով ՀՀ քաղաքացիներին դրդում են դիմել Եվրոդատարան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք, այդ թվում արդարադատության ոլորտում է բարեփոխումներ նախաձեռնել՝ ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, որ իր նախագահության օրոք Հայաստանը կդառնա եվրաընտանիքին արժանի երկիր: Սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհ լինելով հայաստանյան դատավորների կայացրած վճիռներից, դրանք բողոքարկում են Եվրոդատարանում: Սա խոսում է այն մասին,

ԲԻԶՆԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ՝ ՉՄՈՒԾԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Տասնյակ սուպերմարկետներ տարիներ շարունակ թաքցրել են իրենց եկամուտները՝ ՀԴՄ-ի կտրոնների փոխարեն գնորդներին տրամադրելով իրենց խանութների ներքին շրջանառության կտրոնները: Մայրաքաղաքի 23 սուպերմարկետների դրամարկղերի ելքն ու մուտքը մոտ մեկ ամիս գիշեր-ցերեկ վերահսկելուց հետո, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտեցին, որ այդ խանութները տարիներ շարունակ թաքցրել են իրենց իրական շրջանառությունը եւ միլիոնների հասնող եկամուտներից պետական բյուջե

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԴԱՎՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

«Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, որի շուրջ այդքան շատ դավաճանության պիտակներ են տրվել, եւ միակ մարդն է, որի դավաճանական որեւէ քայլ այդպես էլ ապացուցված չի եղել: Մեծ մարդկանց շուրջ մեծ բամբասանքներ են պտտվում, փոքր մարդկանց շուրջ՝ մանր բամբասանքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ մարդ է եւ շատ կարեւոր գործ է անում: Եթե չենք կարողանում օգնել, կարելի է

Խոստանալը քիչ է

Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ երկրի նախագահը, արտահայտել են ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները ամբողջությամբ կատարելու քաղաքական կամք, սակայն այդ խոստումներին պետք է հաջորդեն հստակ եւ կոնկրետ միջոցառումներ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը՝ ամփոփելով անցած շաբաթ ՀՀ կատարած երկօրյա այցի արդյունքները: ԵԽ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության

«Օպերներն» անպատի՞ժ կմնան

Նրանք փորձում էին զենքով դատարան մտնել Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր միանգամից չորս դատաքննություն, որոնցից մեկը՝ Մուրադ Բոջոլյանի, մյուս երեքը՝ «Մարտի 1»-ի գործերով: Ինչպես «Մարտի 1»-ի գործով մյուս դատավարությունների օրերին, երեկ էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները փորձել էին դատարանի շենք մտնել, որտեղ նրանք սովորաբար մասնակցում են

ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ, ՈՐ ՈՐՈՇԵՔ՝ ԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱ՞Լ ԵՄ

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներին այս հարցն է ուղղել «մարտի 1»-ի գործով կալանավորյալը: Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի անդամները պատմեցին հուլիսի 25-ին քրեակատարողական հիմնարկներ այցելությունների եւ «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների հետ իրենց հանդիպումների մասին: Հանձնաժողովին դարձյալ հյուրընկալված ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԷԼԻ ԱՐԳԵԼԵՑ

Համաժողովրդական շարժումը նախատեսել է օգոստոսի 1-6-ը Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հանրահավաք ու երթեր անցկացնել:   Երեւանի քաղաքապետարանը շարունակում է արգելել Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքներն ու երթերը: Որպես կանոն, այդ արգելքները պատճառաբանվում են ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության «հերթապահ» եզրակացություններո վ՝ առ այն, որ այդ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ կարող են անկարգություններ լինել:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԵՑ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքում թեժ վիճաբանություն է եղել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու «օպերների» եւ դատարանի կարգադրիչների միջեւ: Արդյունքում դատարանի կարգադրիչներին հաջողվել է օրենքի անունից դատարանի շենքից դուրս հանել քաղաքացիական հագուստով (լուսանկարում նրանք կենտրոնում են) այս երկու ոստիկաններին, որոնք, հակառակ գործող կարգի, փորձում էին դատական նիստերի

Մշակութային խճանկար

Մեկնեցին Ղրիմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը երեկ մեկնել են Ղրիմ՝ մասնակցելու հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը: Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությանը, որը կկատարվի

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը այսօր դատարանի դահլիճում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, թե իրեն շարունակում են անազատության մեջ պահել նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով: Այդ հրահանգը, ըստ փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի, Սերժ Սարգսյանը տվել է իր վերջին ասուլիսում. «Դատարանին ինչ հրահանգեն՝ այն էլ անելու է: Իսկ հրահանգը Սերժ Սարգսյանը իր 100 օրվա վերաբերյալ

«Իսկական արվեստագետն ընդդիմադիր է»

Սա է նկարիչ Վահրամ Հարությունյանի քրեդոն Վերջերս Պեկինում բացված Կերպարվեստի համաշխարհային երրորդ բիենալեին Հայաստանը ներկայացված էր չորս արվեստագետների (Արեւիկ Պետրոսյան, Վահրամ Հարությունյան, Կարեն Աղամյան, Սուրեն Սաֆարյան) մեկական ստեղծագործությունով: Մասնակցել են 300-ից ավելի նկարիչներ՝ տարբեր երկրներից: «Առավոտը» զրույցի հրավիրեց նկարիչ Վահրամ Հարությունյանին: Նրա արվեստի մասին մասնագետների կողմից հնչած գնահատականները հաճախ հակասական են, երբեմն էլ՝ քաղաքականացված: Վ.

«ՀՈԹ ԼԱՅՆ» ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության քարտուղար Նուբար Չալըմյանի մեկնաբանությունները՝ հայ եւ չին Սփյուռքի վերաբերյալ: «Առավոտի» «Երկակի մոտեցում՝ սփյուռքահայերի հանդեպ» (24.07.08) հրապարակման մեջ շվեդահայ գիտնական Արամայիս Միրզախանյանը հայտարարել էր, որ առայսօր Հայաստանում չունեն Սփյուռքի ճշգրիտ բացատրությունը, ու ՀՀ իշխանությունների համար Սփյուռքը ընդամենը «դրսի» մեծահարուստներն են: Ա. Միրզախանյանը նաեւ դժգոհել էր, որ ժամանակին Կարլեն Դալլաքյանի օրոք ԳԱԱ-ին կից Սփյուռքի

Կապիտանը՝ բնակարանի հերթին սպասելով

ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան, 51-ամյա Գոհարիկ Գեւորգյանը 13 տարի աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության տնտեսական բաժանմունքի պետ: Լրացել է ծառայության ժամկետը եւ նրա պայմանագիրն ուղարկվել է ՊՆ կադրերի վարչություն: Վերջինս մերժել է երկարացնել պայմանագիրը, առաջարկելով զորացրել նրան ՀՀ զինված ուժերից՝ տարիքի կապակցությամբ: Կապիտանն ունի 4 երեխա, որից 2-ը ուսանող է, 2-ը՝ անչափահաս, իսկ ամուսինը

ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶՐՈ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Ըստ Ստեղծագործական մրցույթ առարկայի հանձնաժողովի նախագահ Գուրգեն Գասպարյանի, «ամբողջ ուժով» քննելու դեպքում անբավարար ստացողների թիվը 50 տոկոսի կհասնի: Երեկ ԵՊՀ-ում ստեղծագործական մրցույթ առարկայից երրորդ ու վերջին քննությունն էր: «Առավոտը» առարկայական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Գասպարյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս են ընթացել քննությունները: Ըստ նախագահի. «Դիմորդների համար ստեղծված էին բոլոր պայմանները, որ ամեն ինչ բնականոն հունով ընթանա:

«Անբավարար»՝ Գյումրիի ավագանուն

Գյումրեցիների մատից փուշ հանելու փոխարեն՝ ավագանին ոտնահարում է նրանց շահերը Մի առիթով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց, որ Գյումրիի ավագանին «քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կցորդն է»: Օրերս պարոն Խաչատրյանի ասածները ծաղկեցրեց մեկ տարի առաջ ստեղծված Գյումրիի Հանրային խորհուրդը: Այն բաղկացած է անհատ քաղաքացիներից, հ/կ-ների ներկայացուցիչներից ու տեղի պաշտոնյաներից: Խորհուրդը, օրերս հրավիրած նիստում, փնտրում էր ավագանուն

ԴԵՊՈՒՏԱՏԸ՝ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ

Էջմիածնի ծերանոցի բնակիչներին պաշտոնյաները մշտապես կյանքը բարեկեցիկ դարձնելու խոստումներ են տալիս ու մոռանում: Արփենիկ Զարգարյանն արդեն 12 տարի իր բախտակից 8 ծերերի հետ ապրում է Էջմիածնի ծերանոցում: 81-ամյա Արփենիկ տատը 1990-ին տղայի ընտանիքի հետ արտագաղթել է Ադրբեջանից: Տղայի մահից հետո Ա. Զարգարյանը տեղափոխվել է ծերանոց: Ստանում է 19 հազար դրամ կենսաթոշակ եւ 8 հազար դրամ

Դատաքննությունն էլի հետաձգվեց

«Հանցագործ վարչախմբի օրերը հաշված են, պինդ մնացեք»,- երեկ հայտարարեց Սմբատ Այվազյանը: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դռնբաց դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «սառը զենք» պահելու մեջ: Ինչպես դատական առաջին նիստի օրը, երեկ էլ դատարանի դահլիճի երկու

«ԽՆԴԻՐՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ»

Համաժողովրդական շարժումը Հայ ազգային կոնգրես անվանափոխելու մասին ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: – Ինչպե՞ս եք գնահատում այն փաստարկները, որոնք հնչեցրեց «Ժառանգություն» կուսակցությունը՝ առայժմ ձեռնպահ մնալով Հայ ազգային կոնգրեսին անդամակցելուց՝ նշելով, թե նախաձեռնողների հետ բանակցությունների ընթացքում պարզ չեղան ո՛չ ծրագրային մանրամասները, ո՛չ կանոնակարգը, ո՛չ որոշումների ընդունման մեխանիզմը՝ հստակ կանոնակարգված վիճակում: Ուրեմն, ինչպե՞ս են մյուս կուսակցությունները

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031