Օրվա լրահոսը
Մոսկվան տարակուսում է իր հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը (նկարում) հայտարարել է, թե արդյունաբերական լրտեսությունը գերմանական տնտեսության գլխավոր խնդիրներից մեկն է՝ հավելելով, որ ավելի հաճախ այդ քայլին դիմում են Ռուսաստանն ու Չինաստանը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, գերմանացի նախարարի այդ հայտարարությունը Մոսկվայում տարակուսանք է հարուցել: «Մենք ուզում ենք ակնկալել, որ դիվանագիտական խողովակներով մեր գործընկերներից կստանանք համապատասխան բացատրություններ»,- հայտարարել է ՌԴ
Ղրղըզստանն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի
Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան դարձել է երկրի՝ անցումային շրջանի նախագահ: News.am-ի մատուցմամբ, նա արդեն հայտարարել է, որ նվազագույն ժամկետներում պատրաստ է կազմավորել նոր կառավարություն: «Ես այսօր ստանձնում եմ նախագահի լիազորություններ ու միաժամանակ կղեկավարեմ նաեւ կառավարությունը, որն այսուհետեւ «ժամանակավոր» չի կոչվի: Մենք մտել ենք իրավական դաշտ»,- երկուշաբթի հայտարարել է Օտունբաեւան: Հիշեցնենք, որ հունիսի 27-ին
Թուրքիան փակել է օդային տարածքը
Իսրայելը Թուրքիայից օդային տարածքը փակելու մասին որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են Իսրայելի տրանսպորտի նախարարությունում: Համաձայն իսրայելական քաղավիացիայի տվյալների՝ ներկայումս Թուրքիայի օդային տարածքով կատարվող թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հունիսի 27-ից արգելել են իսրայելական զինված ուժերի ինքնաթիռների թռիչքը Թուրքիայի տարածքով: Թուրքիայի վարչապետ Էրդողանը հունիսի 28-ին հայտարարել
ՆՈՐ ԿՈՄԻՍԱՐ
ՀՀ մշակույթի նախարարության որոշման համաձայն՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար: 1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995-ից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011թ՝ 54-րդ բիենալեն, կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Այն կշարունակվի հունիսից նոյեմբեր: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի կոմիսար եւ
ԱԲՍՏՐԱԿՑԻԱՆ, ՈԳԻՆ ԵՎ «ՀԱՅԱՐՏԸ»
Հուլիսի 2-ին Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կբացվի բացառիկ ցուցահանդես: Կներկայացվեն Վարդան Թովմասյանի, Կամո Նիգարյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի, Համլետ Հովսեփյանի աշխատանքները: Այսօր «Ուրբաթ» ակումբում կկայանա այդ նկարիչների եւ բանաստեղծ Վահան Վարդանյանի ասուլիսը՝ «Նկարչությունը կոչվա՞ծ է ոգին կերտելու» թեմայով: Աբստրակցիոնիստ Վարդան Թովմասյանն ու հատկապես «Կենտրոն» ստեղծագործական խումբը 80-ականներին ուղղակի հեղափոխություն արեց հայաստանյան մշակութային կյանքում:
Ռուսերենից բողոքարկող չտեսանք
Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննակենտրոնում ռուսաց լեզվից միասնական քննություն հանձնած 138 դիմորդները ժամը 9-18-ը հնարավորություն ունեին բողոքարկել իրենց հավաքած միավորները: Այս առարկայից միջին միավորը 11,2 է, «20» չի գրանցվել, 17,5-20 միավոր՝ 4,89 տոկոսը, դրականի շեմը չի հաղթահարել 16,79 տոկոսը: «Առավոտը» օրվա տարբեր ժամերի այցելեց քննակենտրոն, բայց այդպես էլ ռուսաց լեզվից բողոքարկողների չհանդիպեց: Նույն
Սխալ գրքերով են ֆրանսերեն սովորում
Երեկվանից Հայաստանում Ֆրանսիական համալսարանում մեկնարկել է ֆրանսերեն դասավանդողների 8-րդ ամենամյա սեմինարները, որն իրականացվում է «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի», «Հայկական ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպության, ՀՀ ԿԳՆ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Սոֆիայում վերապատրաստված մասնագետները մեկ շաբաթ շարունակ կվերապատրաստեն հայաստանցի կոլեգաներին: «Առավոտի» հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության ֆրանսերենի դասավանդման ծրագրերի պատասխանատու Վեղոնիկ Ժիղան անդրադարձավ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ԲԵՌՆԱԹԱՓԵԼ» ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՑ
Ֆիզիկոս Սասուն Գեւորգյանը վստահ է, որ գիտական օջախների տարածքներն ու գույքը պետք է անհատույց օգտագործման իրավունքով հանձնել գիտնականներին: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ֆիզիկոս Սասուն Գեւորգյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Առաջինը, որպես փորձագետ, հասարակական հիմունքներով մասնակցել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններին: Ինչպե՞ս բաշխել գիտության փողերը,
ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱՌՆԱ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Երբ պատերազմն Իլհամ Ալիեւի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որեւէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որեւէ մեկից դույզն-իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիեւն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո՛չ հաղթանակով եւ ո՛չ էլ պարտությամբ: Արեւելքում չեն ներում պարտված էմիրներին, միեւնույն
ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության գլխավոր վեհաժողովի աշխատանքների մեկնարկի ազդարարման հանդիսավոր բացումը: Սա թվով 17-րդ վեհաժողովն է, ու թեեւ Հայաստանը հիմնադիր անդամներից մեկն է, բայց առաջին անգամ է, որ վեհաժողովը գումարվում է մեր երկրում: Բացի Հայաստանից, վեհաժողովի մասնակից են եւս 22 պետություն, դրանք են հիմնականում արեւելաեվրոպական այն երկրները, որտեղ կան ուղղափառ կրոնը դավանող պատգամավորներ՝
ՋԱՎԱԽՔՈՒՄ՝ ԱՋԱՐ ԷԿՈՄԻԳՐԱՆՏՆԵՐ
Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: Ըստ վրացական մամուլի տվյալների, սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքներին վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք: Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն
ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Քաղաքիս դեմքը, նախ ու գրեթե միշտ, Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակիս լուսամուտից է ինձ պատկերանում: Հունիսյան, սպասվածից ավելի գաղջ, ետկեսօր է ու մերթընդմերթ հայացքս գցում եմ պողոտային՝ անցորդների քայլվածքից ու ծառերի ստվերներից որսալու արեւի նահանջն ու հասկանալու դրսի անցուդարձը: Նաեւ Ամերիկայից իբրեւ զբոսաշրջիկ վերադարձած մորաքրոջս եմ սպասում ու մտածում, որ Օպերան շրջափակած սրճարաններից մեկում կշարունակենք երեկոն:
32 000 հեկտար՝ հանուն բնապահպանության
Հայաստանի կառավարության, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի, Վայրի բնության պահպանության հիմնադրամի հետ համատեղ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի մշակում» ծրագրով Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում կստեղծվեն բնության հատուկ պահպանվող գոտիներ՝ «Գնիշիկ» արգելավայր (Վայոց ձոր, 20 000 հեկտար) եւ «Խուստուփ» արգելավայր՝ (Սյունիք, 12 000 հեկտար): Ծրագրի արժեքը՝ 950 հազար դոլար, տեւողությունը՝ չորս տարի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սյունիքից՝
Խայթոց՝ մահվան ելքով
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 22-ամյա բնակիչ Հրանտ Առաքելյանը հունիսի 26-ին մահացել է օձի խայթոցից: Երիտասարդը հունիսի 25-ին ձկնորսության էր գնացել Մեղրի եւ Արաքս գետերի հատման վայրի ճահճուտ հատված: Ժամը 19.10-ի սահմաններում ոտաբոբիկ քայլելիս է եղել եւ մարմնագույն մի օձ նրան կծել է, տուժածին 40 րոպեում հասցրել են Ագարակի հիվանդանոց, սակայն մեկ օր անց նա մահացել
Բնակարանային շինարարության խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարարի որոշմամբ ստեղծված «Աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցության բնակապահովման ծրագրի իրականացման եւ բնակելի տների հատկացման» հանձնաժողովի անդամ, Լոռու մարզի ներկայացուցիչ Լեւոն Ասլանյանի աշխատասենյակը միշտ լիքն է բնակարանային շինարարության ծրագրում ընդգրկված եւ դուրս մնացած շահառուներով: 2009 թվականից հետաձգվել է 44 գործ. 8 քաղաքացու գործ՝ գրավ դրված հողերի, իսկ մնացածը՝ 1986-90 թվականների տեղեկանքում
ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Խորհրդային տարիներին ազգայինի մասին բարձրաձայնած ուսուցչուհուն մոռացե՞լ են 1971 թվականին՝ ընդամենը 52 տարեկանում իր երկրային կյանքը ավարտած, 30 տարի մանկավարժությանը նվիրած, պատմության ուսուցչուհուց մինչեւ դպրոցի տնօրեն ճանապարհը անցած, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, Լենինի շքանշանով պարգեւատրված Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանը հունիսի 24-ին կդառնար 91 տարեկան: Պատմական Ուտիքի Տավշո գավառում (Շամշադին) ծնված մանկավարժը, ավարտելով Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, վերադարձել
«ՔԱՆԴԱԿԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ» ՍՊԸ-ՈՒՄ
Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածնի Մաշտոցի փողոցում՝ «Քանդակի արհեստանոց» ՍՊԸ-ում: Այրվել է Գ. Գրիգորյանին պատկանող արհեստանոցի տանիքը:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
Հունիսի 26-ին Երեւանում տեղի է ունեցել ՌԴ ներքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի տասնմեկերորդ նիստը: 2009թ. ընթացքում ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել են ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 158 անձ, որոնցից 12-ը հանձնվել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին: 2010թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ ներքին գործերի մարմինների
«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Կեղծ ձեւաթղթերով տեղեկանքներ պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակից Ս. Մկրտումյանը: Պարզվել է, որ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանի հետ 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձեւաթղթերով կազմված փաստաթղթեր եւ դրանք
ԸՆԿԵԼ Է ԿԱՐՈՒՍԵԼԻ ՁՈՂԸ Արարատյան 1-ին զանգվածում գտնվող թիվ 152 միջնակարգ դպրոցի բակում կարուսելի ձողն ընկել է երեխաների վրա: Պարզվել է, որ Արարատյան 1-ին զանգվածի 20/7 հասցեի բնակիչներ՝ 4-ամյա Էմիլ եւ 7-ամյա Արմինե Գյուլնազարյանները, դպրոցի բակում գտնվող սղարանի վրա սահելիս, ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին
Չեն սպասում՝ մինչ դատական ակտ կայացնելը
2010թ. հունվարին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման եւ երրորդ անձ Վաղարշակ Մանուկյանի՝ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 տան նկատմամբ Վաղարշակ Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ միջնորդել եմ արգելանք դնել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի
«ՎՐԱՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ՌՈՒՍԵՐԵՆ»
Ասում է Վրաստանի ճամբարից օրերս վերադարձած Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Արամ Մելիքյանը: «Այս համատեղ ծրագիրն անսպասելի էր. Վրաստանից վրացի հյուրեր ունեցանք եւ որոշեցինք կազմակերպել 60 հոգու համար ճամբար: Հայաստանից 8 հոգով մեկնեցինք: Ճամբարականների 80%-ը Ցխինվալիի եւ կից շրջանների փախստականներ էին, որոնց արդեն տներ էին տրվել սարերում եւ նրանց անվանում էին «գորնիե լյուդի»: Նրանք մեզ հետ
ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ՞
«Առավոտի» նախորդ համարում «Ո՞րն է պատշաճ ծանուցվելը» նյութում հրապարակել էինք, որ Արաբկիր համայնքի 43 փողոցի թիվ 6/1 տունը Վանյա եւ Ալբերտ Խաչատրյանների հայրական նվերն է: Երեկ ճշտեցինք, որ իրականում այդ տունը գնել է Վ. Խաչատրյանը եւ այն հանդիսանում է իր սեփականությունը, որի մի մասը նա նվիրաբերել էր եղբորը: Այդ մասին կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Վ.
Կամուրջներին տիրություն չեն անում
Այդ պատճառով էլ մարդիկ են մահանում Սա կնոջ մահվան պատճառ դարձած փլուզված կամուրջն է: Գյուղի մյուս կամուրջները եւս վթարային են: Երեկ Գեղամավան գյուղի 38-ամյա բնակիչ Հայաստան Խաչատրյանի հուղարկավորությունն էր: Հունիսի 25-ին կովերին արոտավայրից տուն բերելիս Գեղամայով անցնող Հրազդան գետի վթարային կամուրջը փլուզվել էր, ինչի հետեւանքով Հայաստանը կովերի հետ միասին գետն էր ընկել ու խեղդվել՝ 2
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ, ԷԼԻ
Բնակչության հաշվին բժիշկների աշխատավարձերն են բարձրացնում Մեր երկրում առողջությունն աստիճանաբար վերածվում է առուծախի առարկայի: Եթե այսօր հասարակության որոշակի սոցիալական խմբերի առողջության համար պետությունը վճարում էր, ապա ընդամենը մի քանի օր հետո պետպատվերի շրջանակներում բուժվողների թիվը զգալիորեն կնվազի: Շուտով մեր երկրում կներդրվի համավճարի ծրագիրը, որն առայժմ կփորձարկվի «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Կոնկրետ այս բուժհիմնարկի պարագայում, ըստ էության,
Նախագահը պարգեւատրեց Քրեյգ Բարեթին
Երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մեծ ներդրման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր անվամբ մրցանակը հանձնեց «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին: Շնորհավորելով նրան՝ Ս. Սարգսյանն ասաց, որ ուրախ է Հայաստանում ողջունել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մեծ ներդրում ունեցած գիտնականին: Ըստ նրա, այս մրցանակը ՀՀ համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով
Իրան-Հայաստանը թա՞նկ հաճույք է
Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ այդ երկաթգիծը հնարավոր է՝ չկառուցվի «Երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը տեսնում ենք: Ընդամենը տեխնիկական զեկույց կա, որտեղ խոսք է գնում $4 միլիարդի մասին: Բայց նշեմ, որ դա եվրոպական մասնագետների ստանդարտներով է հաշվարկված, որտեղ բանվորը ստանում է 5-7 հազար եվրո աշխատավարձ, ինժեներն էլ՝ էլ չեմ ասում: Այդ թիվը բավականին կիջնի: Մեր ինստիտուտի նախագծային
«ԲԱՄՕ»-Ն՝ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Մեր հայրենակիցների ղեկավարած «ԲԱՄՕ» հոլդինգը նոր նախագծեր է իրականացնելու մրցունակ եւ ամուր տնտեսություն ունեցող Սաուդյան Արաբիայում: Օրերս՝ հունիսի 15-ին, ռուսաստանյան խոշոր արտադրական ձեռնարկությունը՝ «ԲԱՄՕ» հոլդինգը, նոր պայմանագիր է ստորագրել՝ Սաուդյան Արաբիայի տարածքում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Խոսքը «BAMO SAUDI ARABIA HOLDING» LLC անվանմամբ ընկերության մասին է, որը պետք է Սաուդյան Արաբիայում նոր արդյունաբերական պարկ ստեղծի՝
«ԻՐԵՆՑ ՎԱՐՔԱԳԾՈՎ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ»
«Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանն իշխանություններին նախազգուշացնում է – Վերջին երկու տարում Ադրբեջանից գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են հնչում, սահմանային միջադեպերն էլ ավելի լուրջ բնույթ են սկսում կրել՝ նկատի ունեմ վերջին միջադեպը, որի արդյունքում հայկական կողմը հինգ զոհ տվեց: Պատճառը ո՞րն է, այս ընթացքում Ադրբեջանը հասցրեց այդքան ուժեղանա՞լ: – Ուժեղանալ հասցրեց, բայց աշխարհաքաղաքական իրավիճակի
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ Է
Հրապարակել էինք, որ հունիսի 4-ին, երբ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովը քննարկում էր օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունը՝ այդ հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեմ էր հանդես եկել ուսուցումն ավագ դպրոցում կազմակերպելու առաջարկին եւ մասնավորապես «Երկիր մեդիային» բառացիորեն ասել էր. «Ճիշտը 5-րդ դասարանից տանելն է, որ մենք ստանանք… Եթե չէ՝ աբսուրդ, անիմաստ


















































