Օրվա լրահոսը
ԱԿՑԻԱՆԵՐԻ ՓՈՔՐԱՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Այսօր էլ, ժամը 18-ին, գլխավոր դատախազության շենքի առջեւ տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Արդեն տեւական ժամանակ է՝ քաղբանտարկյալների կանայք ու նրանց փոքրաթիվ աջակիցները պարբերաբար հավաքվում են գլխավոր դատախազության եւ պետական այլ հաստատությունների առջեւ՝ պարզում իրենց կարգախոսներն ու քաղկալանավորների նկարները, վանկարկում «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլ կոչեր, հանձնում հերթական դիմումը գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության,
«Սերունդն անգրագետ չէ՛»
Համոզված է հայոց լեզվի հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանը, որի կարծիքով՝ դիմորդները տարեցտարի ավելի «մտածական ու ինտելեկտուալ» են դառնում: Երեկ Տնտեսագիտական համալսարանում ընթանում էր հայոց լեզվի հերթական բանավոր քննությունը: Քննական հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանն «Առավոտին» հայտնեց, որ հայոց լեզվի բանավոր քննություն երրորդ անգամ են ընդունում, ու առայժմ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Ինչ վերաբերում է
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԿԱՆԽԵԼ ԽՈՒՃԱՊԸ
Քրեագրական քննարկում Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրվել էր քննարկում՝ «Մարտի 1-ի» գործով ապրիլի 10-ին կալանավորված Շանթ Հարությունյանի խնդրով: Նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 4-ին՝ իշխանությունը յուրացնելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով: Մի հանցագործության համար, որն, ըստ իրավապաշտպան Ստեփան Դանիելյանի՝ հանցագործություն չէ, այլ «իրական հերոսություն», քանի որ մարտի 1-ի օրը հարթակ
Բագրատյանը ներողություն չի խնդրի
Դատարանը վճռել է, որ Հ. Բագրատյանը պարտավոր է «Առավոտ» օրաթերթում հերքում տպագրել ու ընթերցողներից ներողություն խնդրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դատական հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, նպատակաուղղված քայլ էր, այսինքն՝ այս գործընթացը քաղաքական յուրատեսակ հետապնդում էր: Մինչ այդ հրապարակումը՝ մամուլում հայտնվել են շատ ավելի սուր եւ քննադատական հոդվածներ, սակայն դրանցից ոչ մեկը նման արձագանքի չի
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՂՈՑՆԵՐ՝ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ
«Լուսանշան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը զբաղվում է լուսացույցերի, երթեւեկության կանոնները սահմանող նշանների տեղադրման եւ սպասարկման, փողոցային գծանշումների եւ նմանօրինակ աշխատանքներով, տարիներ շարունակ գործում էր ոստիկանության համակարգում: Երկու տարի առաջ, կառավարության որոշմամբ, այն տեղափոխվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո: Կազմակերպության ղեկավար Էդիկ Սաֆարյանի հավաստմամբ, այս երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աշխատել է իր հնարավորությունների շրջանակներում՝ ամենօրյա եւ
«Մետաքսի երկաթուղու» մեկնարկը
Երեկ կեսօրին Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության մեկնարկը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Հարավային Կովկասը պատկերող հսկայական քարտեզի վրա երեք նախագահները մեկական փոքրիկ երկաթուղային ռելս են տեղադրել՝ պատկերելով այն ուղին, որը, հյուսիսից շրջանցելով ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանը կապելու է Թուրքիայի արեւելյան շրջանների հետ: Երկաթգծի
Ապացուցեք, որ վստահելի եք
ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան՝ ավարտվեց ԵԽԽՎ նախագահը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Նրա գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Լյուիս Մարիա դե Պյուչը նշել է. «Եթե անգամ մեկ մարդու նկատմամբ հարուցված քրեական գործում մեղադրանքները անհիմն են եւ կարող են պայմանավորված լինել նրա քաղաքական գործունեությամբ, ապա դա պետք է բացառվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների նոր մոտեցումները Սուրեն Սուրենյանցը պայմանավորում է Հայաստանում Ռուսաստանի ունեցած շահերով: ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իր պաշտոնավարության 100 օրվան նվիրված ասուլիսում հնչեցված տեսակետներն ու հայտարարություններն արդեն մեկնաբանվել եւ դեռ էլի են քննարկման առարկա դառնալու թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ս. Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ «թարմ» մեկնաբանություններ երեկ արեց «Հանրապետություն»
«ՊԵՏՔ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐ ԱՆԵՆՔ»
Այս տեսանկյունից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ողջունում է Թուրքիային արած Սերժ Սարգսյանի առաջարկը «Քանի որ Մինսկի խմբի շրջանակներում որեւէ գործընթաց չի ընթանում, Ղարաբաղի խնդիրը մեր հասարակությանը պետք է հուզի հետեւյալ տեսանկյունից՝ մեծ է հավանականությունը, որ հարցը լուծում կստանա ուժային տարբերակով»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նման մտավախության հիմք մեր զրուցակցին տվել է այն, որ ԼՂՀ հարցում
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱ՞ՆԸ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում պնդել է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ երբ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ցանկացել է ֆիզիկապես վերացնել Գագիկ Ծառուկյանին՝ կատարել է Արմեն Գեւորգյանի պատվերը: Այսինքն՝ Գեղամյանը խոսելով այդ մասին, կատարել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Գեւորգյանի հանձնարարականը:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ
Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 13-ին առանց նախազգուշացման ընդհատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ուղիղ հեռարձակումը, երբ կինոռեժիսոր Ռոման Բալայանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ին զոհվածների հիշատակը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Սա անհեթեթություն է: «Ոսկե ծիրանի» ուղիղ հեռարձակումը Հ1-ով ընթացել է արարողության սկզբից մինչեւ
ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ
Արդեն մի քանի ամիս՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անգլուխ է՝ զրկված թե՛ տնօրենից, թե՛ գեղարվեստական ղեկավարից: Գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից հեռացավ Գյումրիից, մոտ երեք ամիս առաջ թատրոնի դե յուրե տնօրեն Կարինե Աղաբեկյանը եւս պաշտոնաթող լինելու դիմում ներկայացրեց, նույն այդ ժամանակ դիմում ներկայացրեց նաեւ դե ֆակտո տնօրեն, փոխտնօրեն Էդիկ
Շատ հրատապ նամակ-դիմում
Երեւան քաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանին Հասցե – Արգիշտի փող. 1 Պատճենը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հասցե-Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին Հասցե – Սարյան 22 ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին Հասցե – Բաղրամյան 26 Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին Հասցե – Տերյան 44 Երեւան, 22
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
Դա են վկայում մաքսայինի փաստաթղթերը 2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները մեզ տրամադրել է Վիճակագրության պետական խորհուրդը: Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) նախագահի տեղակալ, գնդապետ Կ. Մաթեւոսյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2005-2006 թթ. Հայաստանից արտահանվել է
«Չգիտեինք, որ հայ ենք»
Համշենահայերը հետագայում են գիտակցել իրենց ինքնությունը «Համշենական շաբաթի» շրջանակներում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Երկիր» միության նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում բացվեց «Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը: Համշենները էթնիկ հայեր են եւ այժմ բնակվում են Թուրքիայում, ժամանակին ընդունել են իսլամ: Հրանտ Դինքը ժամանակին պնդում էր, որ համշենահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ
ԱԿՏԻՎ ԵՎ ՊԱՍԻՎ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ՝ «ԲԱԶԵՈՒՄ»
Երեկ այս թեմայով էին բանավիճում ՀՀԿ-ական եւ Հնչակյան երիտասարդները «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բազեական, ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ՀՀԿ անդամ Սամվել Մերթարջյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրանք անդրադարձան «Բազե» հավաքին: Է. Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, «Բազեն» չի ստեղծվել, որ սատարի իշխանություններին. «Հավաքում ընդգրկված են բուհերի ուսանողներ, մարզաբնակներ, սփյուռքահայ
Փաստաբանը՝ անօրինական խաղերի մե՞ջ
Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքը հանրապետությունից դո՞ւրս Վերոհիշյալ շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց գրպանի հաշվին կառուցված բնակարաններից վտարելու գործին Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից (լրատվության պատասխանատու) Հասմիկ Մելքոնյանի պատվերով այժմ էլ «լծվել» է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մամիկոն Մանուկյանը: «Այս փաստաբանը ներգրավվել է Հասմիկ Մելքոնյանի կեղտոտ խաղերի մեջ, նա սկսել է
ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Սփյուռքահայ գիտնական Արամայիս Միրզախանյանի մեկնաբանությունները Վերջերս Երեւանում էր Ստոկհոլմի The Royal Institute of Technology-ի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը, որը մշտապես համագործակցել է հայաստանյան գիտական շրջանակների, Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ, եղել է հայ-շվեդական մշակութային կենտրոնի նախագահ: Նա բազմիցս բարեգործական առաքելությամբ հանդես է եկել Հայաստանում եւ Արցախում, պարգեւատրվել ԼՂՀ «Երախտագիտություն» եւ այլ շքանշաններով: Ա. Միրզախանյանը տեղեկացրեց, որ ներկա
«Բեյսիկ հաուզն» իր օրենքներն ունի
Այս ֆիրմային խանութի բիզնեսն ընդլայնվում եւ բարգավաճում է սպառողների վրա անորակ ապրանք «սաղացնելու» հաշվին: Պարզվում է, որ մեր Ազգային ժողովից բացի, օրենքներ կարող են սահմանել նաեւ Հայաստանում գործող խանութները: Ըստ երեւույթին՝ ԱԺ-ի սահմանած օրենքներն այնքան էլ որոշ խանութների սեփականատերերի սրտով չեն եւ իրենց շահերից չեն բխում, այդ պատճառով էլ նրանք սպառողների իրավունքների մասին նոր օրենքներ
«ՌՈՄԻԿԱԿԱՆ» ԿԱԴՐԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է
Շիրակի մարզի ներկայիս մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է ազատվել նախորդ մարզպետի՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրերից: Շիրակի մարզի դպրոցներն ու հիվանդանոցները «դաշնակաթափ» անելուց հետո, տիկին մարզպետն այժմ էլ տարբեր պատճառաբանություններով ազատվում է նախկին մարզպետի մյուս կադրերից: Վերջին 3 ամսվա ընթացքում նրան հաջողվել է պաշտոնաթող անել Գյումրիի ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանին, մարզպետարանի հողաշինության բաժնի պետ Գուրգեն Եղոյանին,
Ջավախքում հանձնախումբ է ստեղծվել
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 21-ի գիշերը ձերբակալվել էին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, ջավախահայ Վահագն Չախալյանը, նրա հայրը եւ անչափահաս եղբայրը: Ջավախքում ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հասարակական նախաձեռնությամբ ձեւավորված հանձնախումբ: Իր անդրանիկ նիստում հանձնախումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում արտահայտելով ջավախահայության շահերի եւ իրավունքների ոտնահարմանն ուղղված Վրաստանի
«Իմ խոսքը հզոր է, ազդեցիկ եւ համոզիչ»
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը կրկին համերաշխություն է հայտնում Տեր-Պետրոսյանի թիմին «Ռազում վոսկրես». պուշկինյան այս արտահայտությամբ է ողջունում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի՝ Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարությունը: «Կուրս նա բարխատնույու ռեվոլյուցիյու նակոնեց տօ վզյատ»,- հրճվանքով արձանագրում է մեր զրուցակիցը եւ փաստում, որ դա ոչ միայն պատմական անհրաժեշտություն է, այլեւ
«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՌԵՐ ԵՄ ԼՍՈՒՄ»
Հազվադեպ է լինում, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հանդես գան միասնական դիրքերից: Երեկ այդ օրն էր: Առիթը ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հանդիպումներն էին մեր գործիչների հետ: ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ երեկվա հանդիպումների ընթացքում մեր գործիչները դժգոհել են ե՛ւ ԵԽԽՎ-ում ընդունված այն բանաձեւերից, որտեղ Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնման
ՏՎԵ՛Ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Եվ կարող եք ձեզ պահել Հյուսիսային պողոտան Երեւանի քաղաքապետարանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի գոհունակությանն արժանացած «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու մասին» գործող օրենքն ու նաեւ ՀՀ ԱԱԾ-ի եւ ոստիկանության՝ արդեն «դեժուռնի» դարձած «օպերատիվ տեղեկությունները», հերթական անգամ մերժել է Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքը: Հիշեցնենք, որ այն կայանալու է օգոստոսի 1-ին՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ: Ինչպես փոխանցում
ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կրկին ներկայացնելով ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ Ցեղասպանության խնդրի վերաբերյալ՝ նշել է, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունն առանց նախապայմանի կարգավորելուն: Նա միաժամանակ շեշտել է, որ եթե Ցեղասպանությունը չլիներ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգ ներառելու՝ իշխանության որոշումը, ապա Թուրքիան չէր առաջարկի ստեղծել հայերի համար վիրավորական՝ պատմաբանների
Բանակումը «Բազեի» այլընտրանքը չէ
Երեկ հավաստիացրին երիտասարդ դաշնակցականները Երեկ ՀՅԴ Բյուրոյում հրավիրված ասուլիսի ժամանակ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը հայտնեց, որ հուլիսի 18-25-ը անցկացնում են համահայկական բանակում, որին մասնակցում է 350 պատանի՝ 11 երկրից՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Լիբանան, Իրան, Վրաստան եւ այլն: Ըստ Հ. Ասատրյանի, բանակումի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդում, որից հետո բանակումի մասնակիցները մեկնել են
Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
Կամ ինչպես են բաշխվում «յուրայինների» միջեւ Այս տարվա մայիսի 28-ի ՀՀ կառավարության N 551-Ա որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ մշակույթի նախարարությանը 90 մլն 389 հազար դրամ գումար է հատկացվել: Պետության սուղ բյուջեից այս պատկառելի գումարը նախատեսված է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների ֆինանսավորմանը՝ «Վիլյամ Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառների տեղադրում, Սարոյանին նվիրված
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ԳՈՏԻՆ ՁԳՈՒՄ
Երկրորդ սերնդի բարեփոխումներ Կառավարության ծրագրի ընդունումից ի վեր հաճախ է արծարծվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» հասկացությունը։ Հատկապես ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ մոտեցումներով է իրականացվելու: Այս հարցադրումներին են անդրադառնում ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Դավթյանը եւ Ներսես Երիցյանը։ – Որոշակի ի՞նչ են ենթադրում երկրորդ սերնդի բարեփոխումները: Ներսես Երիցյան – Առաջին սերնդի բարեփոխումների արդյունքում ձեւավորվեցին ազատ
Ձորաղբյուրցիների ճանապարհը փակել են
Սակայն պարիսպներն առայժմ չեն քանդվում Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ձորաղբյուր գյուղի 1-ին եւ 2-րդ զանգվածային տարածքների թիվ 20 եւ 15 թաղամասերում հողակտորներ ունեցող երեք տասնյակից ավելի քաղաքացիներ՝ բողոքելով, որ փակվել է ընդհանուր օգտագործման ճանապարհը: Ձորաղբյուրցիները դիմել էին Անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում եւ նրանց տրամադրվել էր տեղանքի քարտեզի պատճենը, որը բնակիչների
«ՊԱՅԾԱՌ ԵՐԵԽԵՔ ՉԿԱՆ»
Երեկ թատերականի դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, քննական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը: Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում քննություններ էին: «Դերասանի վարպետությունից» դիմորդներն առանձնապես չէին փայլում: Հանձնաժողովը (Հրաչյա Գասպարյան, Արմեն Էլբակյան, Ալեքսանդր Քոչարյան, Նիկոլայ Ծատուրյան) ջանք չէին խնայում երեխաներին «բացելու» համար: Դիմորդներից շատերն անգամ հումորի տարրական զգացողություն չունեին: Ստեփանավանցի Արծրուն Չոբանյանի