Օրվա լրահոսը
Կհանդիպեն Ալմա-Աթայում
Հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն հուլիսի 16-17-ին՝ Ալմա-Աթայում: Այս մասին հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ այդմ, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են Ալմա-Աթայում նախանշված ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավորության մասին լուրը ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է: «Արտգործնախարարի
ՀՅԴ-ի համար ընդունելի չէ
ՀՅԴ-ն չի կիսում պաշտոնական Երեւանի ոգեւորությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության կապակցությամբ: Այդ մասին «news.am»-ին ասել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք չենք ընդունում այդ հայտարարությունը մի քանի պատճառներով. առաջին հերթին, նրանում ոչ մի բառով չի հիշվում ադրբեջանական դիվերսիայի մասին, որ տեղի էր ունեցել այդ հայտարարությունից ընդամենը մեկ
ԿՈՍՈՎՈՅԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
«Ղարաբաղյան հակամարտության մասին 2010 թվականի հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը կրկնում է 2009-ի ամռանը նրանց իսկ կողմից շարադրված դրույթները»,- lragir.am-ի խնդրանքով մեկնաբանելով հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը՝ ասել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Ելնելով վերոասվածից՝ նա փաստել է, որ ԼՂՀ-ի ու
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
«Մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ իր պայծառ կետագիծը թողած ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կյանքի ընկեր, նրա գաղափարակից, նրա հասարակական, քաղաքական սկզբունքները զավակներին փոխանցելու դժվար, պատասխանատու եւ մեծապես շնորհալի գործի նվիրյալ, մեր շատ սիրելի Գրիզելդա, շնորհավորում ենք քո վաթսունամյակը եւ մաղթում աննկուն կամք, անշեղ նվիրում հետագա տարիների համար: Շնորհակալ ենք քո կեցվածքի համար»: Այսպիսի հայտարարությամբ հանդես է
Ի ՀԵՃՈՒԿՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
«Ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում 3 նախագահների հայտարարությունը, քանի որ ինչպես անցած տարի Լ.’Աքվիլայում, այս հայտարարության մեջ եւս ներառված են սկզբունքներ, որոնց մասին մշտապես խոսել է հայկական կողմը,- ըստ henaran.am-ի՝ ասել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:- Ի հեճուկս ադրբեջանական կեղծ քարոզչության, որը շեփորահարում է, թե բանակցային գործընթացում ԼՂ կարգավիճակի մասին քննարկումներ չկան, մենք տեսանք, որ
ՏԱՐԲԵՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱԶՆԻՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վստահ է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը – Դուք անընդհատ պնդում եք, թե 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» գործող օրենքը թույլ չի տալիս, որ Հայաստանում հիմնվեն միջազգային դպրոցներ: Սակայն չեք անդրադառնում այն հարցին, թե այդ պայմաններում ինչպե՞ս է, որ մեր երկրում վաղուց արդեն գործում են ամերիկյան «Որակի միջազգային դպրոցը» եւ 1995 թվականի նոյեմբերին
ՆՈՐ ԲԱՆ ՉԵՆ ԱՍԵԼ
Երեք երկրների նախագահները միայն համառորեն պնդում են՝ արագորեն լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը Հունիսի 26-ին Մուսկոկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին իրենց հաստատակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ
Հունիսի 28-ին, ժամը 23:40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենց եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, դուրս գալով երթեւեկելի հատվածից ու չկարողանալով ղեկավարել ղեկը, հարվածել է մայթեզրի արգելապատնեշին եւ 10-12 մետր օդով թռնելով՝ ընկել բնապահպանության նախարարության հարեւանությամբ գործող հետիոտների համար նախատեսված գետնուղում: Մեքենայի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ԽԱՉԱՁԵՎ ՀԱՐՑԵՐ Եվ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հավատալը շատ ավելի դժվար ա, քան՝ չհավատալը», եւ ես համաձայնվելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «դրա համար էլ չհավատացողները շնից շատ են, իսկ հավատացողներն էնքան քիչ են, որ մատներիդ վրա հանգիստ կարաս հաշվես», եւ ես ժպտալով հարցրի՝ «թռնողներն ավելի քիչ չե՞ն», եւ
Հունիսի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԱՆԱԿՆԿԱԼԸ
Կլաուդիա Կարդինալեն կժամանի Երեւան Մրցույթներ, պրեմիերաներ, բացօթյա կինոդիտումներ, ջազ երեկոներ, 110-ից ավելի ֆիլմեր. մեկ շաբաթ շարունակ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը տոնական տրամադրություն է խոստանում: Երեկվա ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները: Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով. «Երեւանյան պրեմիերաների շարքը բացում է Բեռլինի փառատոնի այս տարվա գլխավոր մրցանակակիր՝ Սեմիհ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմը: Մեր մշտական
Եկեղեցին կսկսի պայքարել
Չնայած հայաստանյան էմոներն ու գոթերն այնքան էլ վտանգավոր չեն «Գոթերի եւ էմոների առանձնապես վտանգավոր ճյուղավորումները Հայաստանում չկան, եւ դա շատ լավ է: Մենք ուսումնասիրել եք նրանց գործունեությունն ու գործողությունները եւ դեմ եք դրան: Առաջիկայում մեր ներկայացուցիչներից մի քանիսը կխոսեն ու կարտահայտեն եկեղեցու տեսակետը այս ենթամշակույթների վերաբերյալ: Մինչ այժմ մենք այդ ոլորտի մասնագետ չունեինք եւ չենք
ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈ՞ՒՍՆ Է ԿԱՏԱՐԵԼ, ԹԵ՞ ՀԱՅԸ
Հանցավոր խմբավորում՝ առանց հանցավոր համաձայնության Մայիսի 31-ի միջադեպը, որի առիթով «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանը ձերբակալվել է, այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), նորից առնչվում է խաղաղ հավաքներ անցկացնելու ճնշման հետ: Այդ հանցագործության կազմին անդրադարձել ենք «Առավոտում»՝ Նիկոլ Փաշինյանի համանման գործով: Հիշեցնեմ, որ իշխանության
Շատ բանողին՝ շալե շապիկ
Մարզչի գործն ամենաանշնորհակալ աշխատանքներից է: Աշխատում ես գիշեր ու ցերեկ՝ մոռացած ընտանիք, անձնական կյանք ու հաճույք: Լինում է, որ սանիդ հետ ավելի ես կապվում, նրա մասին ավելի շատ բան գիտես, քան սեփական երեխայիդ: Շաբաթներ, անգամ՝ ամիսներ, կտրված ես տնից-տեղից, ամենահարազատ մարդկանցից: Ու ինչի՞ համար: Բնականաբար՝ արդյունքի: Այդ մարզչի համար ամենացավալին այն է, որ հաջողության դեպքում
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՀԸ ԹԱՓՈՒՐ ՄՆԱՑ
Աշխարհը սպասում է նոր արքային, որի թագադրությունը կկայանա հուլիսի 11-ին ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում «գրանդ» ազգային հավաքականների իսկական կոտորած է: Եվ ասվածն առաջին հերթին վերաբերում է եվրոպական երկրների ընտրանիներին, որոնք միշտ էլ իրենց համարել են համաշխարհային ֆուտբոլի նորաձեւության թելադրողները: Սակայն իրադարձությունները հակառակն են ապացուցում. Աֆրիկայում այդ կուտյուրիեները նույնիսկ մոդայիկ զգեստներ վաճառող տաղավարների չեն ձգում:
ԿԱՌՈՒՑԵ՞Լ, ԹԵ՞ ՉԿԱՌՈՒՑԵԼ
Գոշավանքի տարածքին կից պետք է վերակառուցվեր մի շինություն, որը կծառայեր եւ՛ որպես արհեստների կենտրոն, եւ՛ որպես թանգարան: Նախկինում այդ նույն հողատարածքում եղել է խարխլված երկհարկանի տուն ու հիմա այն պարզապես նույն չափերով պետք է վերակառուցվի: Արդեն մեկ տարի է՝ շինարարական աշխատանքները դադարեցված են։ Պատճառը անհամաձայնություններ են։ Այդ գործունեությունը ստանձնած «Գոշավանք» միջնադարյան արհեստի կենտրոն հիմնադրամի ղեկավարները
«6 ճաշատեսակ՝ մեկ հավից»
Պրեմիերա՝ ռուսական թատրոնում Ներկայացման ռեժիսոր Ի. Հարությունյանը: Հունիսի 28-ին եւ 29 -ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի «6 ճաշատեսակ՝ մեկ հավից» ներկայացումը՝ ըստ Գաննա Սլուցկիի համանուն պիեսի: Ռուսական թատրոնում այն երբեւէ չի բեմադրվել: Գ. Սլուցկին հայ հանդիսականի համար այնքան էլ ծանոթ դրամատուրգ չէ: Նա, ինչպես պարզվեց, «Երեք գումարած երկու» հայտնի ֆիլմի ռեժիսոր Հենրիկ
«Կախարդական սրինգը» դուր եկավ հանդիսատեսին
Այս անգամ դահլիճը ոչ ոք չլքեց «Առավոտը» տեղեկացրել է Մոսկվայի Բ. Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի երեւանյան հյուրախաղերի մասին՝ ՀԹԳՄ հրավերով: Հայաստանցի հանդիսատեսը վայելեց երկու ներկայացում՝ Մոցարտի «Կախարդական սրինգը» եւ «Դոն Ժուանը»: Հունիսի 24-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում «Կախարդական սրինգը» մեկտեղել էր Մոցարտի երաժշտության սիրահարներին: Հաշված րոպեներ էին մնում ներկայացման սկսվելուն, սակայն դահլիճը
«ՓՈՔՐԻԿ» ԹԻՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Անուշ Նիկողոսյանը Ֆելդենում առաջինն է Անուշ Նիկողոսյանը մրցույթի կազմակերպիչ Ալոիս Հոխեգգերի (ձախից) եւ անվանի դիրիժոր Ֆաբիո Լուիզիի հետ: Ավստրիայի Ֆելդեն քաղաքում 9-րդ անգամ անցկացվող ջութակահարների «Internationales Karntner Sparkasse Musikwettbewerb» մրցույթում 30 երկրի 92 մասնակիցների թվում Անուշ Նիկողոսյանը արժանացել է առաջին մրցանակի: Հեղինակավոր ժյուրին նախագահել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ֆաբիո Լուիզին:
ՅՈՒԿՕՍ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Մոսկվայի Սիմոնովսկի շրջանային դատարանը կարճել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործը: Գործը կարճվել է հանցանքի վաղեմության պատճառաբանությամբ: Նման միջնորդություն ներկայացրել էր պաշտպանական կողմը, մեղադրող կողմը եւս չի առարկել գործի կարճմանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ծանր հիվանդ Ալեքսանյանը մասնակցել է դատական նիստին եւ տվել է իր համաձայնությունը. նա չի առարկել, որ գործը կարճվի
ՄԻՅԱՏՈՎԻՉԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին նամակ է ուղարկել, որում իր անհանգստություններն է հայտնել Թուրքիայում կայքէջերի փակման վերաբերյալ: News.am-ի փոխանցմամբ, Դունյա Միյատովիչը կոչ է արել բարեփոխել 5651 օրինագիծը, որով ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում սահմանափակվում է քաղաքացիների տեղեկացվելու իրավունքը: Այդ համատեքստում հիշատակվել է Թուրքիայի հեռահաղորդակցության եւ կապի նախարարության կողմից արգելափակված Youtube-ի եւ
ՄԻՋԱԴԵՊ՝ ԵԽԽՎ-ՈՒՄ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրոնի վերաբերյալ քննարկումներում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել անգլիացի խորհրդարանականի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Radikal»-ը: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում սոցիալիստների խմբի անդամ՝ անգլիացի պատգամավոր Դենիս Մըքշենը ձեռքերը գրպանը դրած, գլխաշորով գլուխը եւ դեմքը ծածկած ելույթ է ունեցել ամբիոնից՝ հայտարարելով, որ իսլամում գլխաշոր ընդունված չէ կրել: Այս ելույթին խիստ
ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿՆՇՎԻ «ՍՈՎԵՏԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ» ՕՐԸ
Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար եւ «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» Լիբերալ-դեմոկրատական ալյանսի առաջնորդ Միխայ Գիմպուն հունիսի 28-ը հայտարարել է Խորհրդային օկուպացիայի օր: Նրա արձակած հրամանագրի համաձայն, հունիսի 28-ին երկրի տարածքում իջեցվելու են պետական դրոշները, իսկ ժամը 10-ին տեղի է ունենալու «լռության րոպե»: Նախկինում այդ օրը Մոլդովան տոնել է Ռումինիայից «ազատագրվելու» օրը: Ներկայացնելով իր ստորագրած հրամանագիրը, Գիմպուն Խորհրդային
Հրաժարական է տվել Չեխիայի վարչապետը
Ուրբաթ օրը Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը (նկարում) հրաժարական է տվել եւ համապատասխան դիմումը ներկայացրել է երկրի նախագահ Վացլավ Կլաուսի աշխատակազմին: «Reuters»-ի մատուցմամբ, երկրի օրենսդրության համաձայն, վարչապետի հրաժարականը կարող է հաստատված համարվել մայիսյան ընտրություններից հետո ձեւավորված նոր խորհրդարանի ստորին պալատի առաջին նիստից հետո: Վարչապետի հրաժարականից հետո Չեխիայի նախագահը կնշանակի կառավարության նոր ղեկավար, որը, ամենայն հավանականությամբ, կլինի
Բուխարեստում ամբոխը փորձել է ներխուժել նախագահական նստավայր
Ուրբաթ օրը Բուխարեստում ավելի քան հազար ցուցարար փորձել է ներխուժել նախագահական նստավայր՝ մաքրելով իր ճանապարհը փակած ոստիկանական արգելափակոցները: Ոստիկանությունը, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, ամբոխին զսպելու համար ստիպված է եղել լրացուցիչ ուժեր կենտրոնացնել՝ վրդովված մարդկանց կանգնեցնելու համար: Ռումինիայի անկախ արհմիությունների նախաձեռնությամբ մայրաքաղաքում հավաքված ցուցարարները պահանջել են երկրի ղեկավար Տրայան Բեսեսկուի եւ նրա կառավարության հրաժարականը: Նրանք դժգոհություն են հայտնել
Ստալինի արձանը Գորիում ապամոնտաժվեց
Իոսիֆ Ստալինի հայրենի Գորիի քաղաքային իշխանությունները գիշերով ապամոնտաժել են քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված բռնապետի 6 մետրանոց բրոնզե արձանը: Արձանի ապամոնտաժման մասին քաղաքի բնակիչները, որոնցից շատերը դեռ հպարտանում են իրենց հայրենակից բռնապետով, նախապես տեղեկացված չեն եղել: Ոստիկանության տասնյակ աշխատակիցներ, որոնք արձանի հանելու ողջ ընթացքում շրջապատած են եղել հրապարակը, փորձել են խոչընդոտել լրագրողներին նկարահանել այդ իրադարձությունը՝ ծեծի
Ովքեր կվերահանձնեն
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսել է պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Որոշ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանին: Միասնական քննության առաջին փուլում կան շրջանավարտներ, ովքեր չեն հաղթահարել նաեւ Ա մակարդակը (ավարտական մասը): Կարո՞ղ են նրանք վերահանձնել քննությունները դպրոցական ատեստատ ստանալու համար: «Պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ
Գիտության կոմիտեն ակտիվացել է
Երեկ «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը, որի նպատակն էր ներկայացնել որոշ գործնական մեխանիզմներ, որոնք այսօր իրականացվում են ՀՀ-ում գիտական գործունեության կազմակերպման ոլորտում: Դրանց թվում է գիտական կենտրոնների ստեղծումը: Գիտական կենտրոն կարող են ձեւավորել ՀՀ մեկ կամ մի քանի գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան
Կորել է թանգարանը
Ու պատասխանատուները առանձնապես անհանգստացած չեն Այստեղ՝ Հայաստանում անհանգստանում են, դա նկատվում է մամուլի նյութերից, որ Փարիզի թանգարանից կորել են նկարներ… Իսկ մեզ մոտ կորել է թանգարան. լուսավորության մինիստրության թանգարանը, որտեղ էին նաեւ իմ հինգ ալբոմները: Պատմաբան եմ: Երեսուներեք տարի աշխատել եմ մանկավարժ, դաստիարակության գծով՝ փոխտնօրեն: Դասերս շարունակվել են թանգարաններում, ցուցասրահներում, տուն-թանգարաններում, տաճարներում, հերոսների գերեզմանների մոտ,
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ՄԱՐԵԼ» ԵՆ
Չնայած որոշ դիմորդների ծնողներ պատրաստ են բողոքարկել մինչեւ ամենավերին ատյաններ Երեկ առավոտվանից ընթանում էր հայոց պատմություն, քիմիա առարկաների քննությունների արդյունքների բողոքարկումը: Ի տարբերություն նախորդ բողոքարկումների, երեկ կենտրոններում խաղաղ էր, բողոքարկողներն էլ հատուկենտ դիմորդներ էին: Թիվ 20 դպրոցի քննական կենտրոնի մոտ կուտակումներ չկային: Տեղի օպերատոր Իզաբելլայից տեղեկացանք, որ օրվա առաջին կեսի դրությամբ ընդամենը 3 հոգի է


















































