Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ խոսքը հզոր է, ազդեցիկ եւ համոզիչ»

Հուլիս 24,2008 00:00

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը կրկին համերաշխություն է հայտնում Տեր-Պետրոսյանի թիմին

«Ռազում վոսկրես». պուշկինյան այս արտահայտությամբ է ողջունում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի՝ Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարությունը: «Կուրս նա բարխատնույու ռեվոլյուցիյու նակոնեց տօ վզյատ»,- հրճվանքով արձանագրում է մեր զրուցակիցը եւ փաստում, որ դա ոչ միայն պատմական անհրաժեշտություն է, այլեւ ժամանակի թելադրանքը: Եվ, որ ամենակարեւորն է, ըստ մարքսիստի՝ անորոշությունից անցում կատարվեց որոշակիության: «Ժողովրդական մասսաները մեծ ցնծությամբ են ընդունում թավշյա հեղափոխության մասին հայտարարությունը»,- հավաստիացնում է Դավիթ Հակոբյանն ու ասում, որ մարքսիստները հոգով ու սրտով այդ գործընթացների համախոհն ու կողմնակիցն են եւ համերաշխություն են հայտնում ընդդիմությանը: Նա ուրախ է, որ «քաղաքական լռության սառույցը ջարդվեց»: «Վիկինգների 100-օրյա դիկտատուրայի բրիֆինգը՝ իր ցինիզմի աստիճան ամբարտավանությամբ եւ ընդդիմության հանդեպ սարդոնիկ իրոնիայով ու քրքիջով, կդառնա հենց իրենց գերեզմանափորը: Ֆռաեռա ժադնոստ գուբիտ»,- կարծում է մեր զրուցակիցը: Այս ֆոնի վրա թավշյա հեղափոխության մասին ընդդիմության հայտարարությունները նրան հիմք են տալիս հաստատակամ ասելու, որ օգոստոսի 1-ից հետո Հայաստանում հեղափոխության նոր ալիք կբարձրանա:

Սա ենթադրո՞ւմ է, որ դուք նորից վերադառնում եք առաջին նախագահի թիմ՝ «Առավոտի» հարցին մարքսիստը պատասխանեց. «Իմ խոսքն ավելի հզոր է, ազդեցիկ եւ համոզիչ, մանավանդ որ՝ այսօր չլինելով Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, ես ոչ միայն ողջունում եմ, այլեւ ոգեւորում եմ ընդդիմության այդ նոր կարգախոսը: Բացարձակապես կապ չունի՝ մենք այսօր մեկ թիմի մե՞ջ ենք, թե՞ ոչ: Նախընտրական դաշինքն ավարտված է, բայց նոր դաշինքների ձեւավորումը, հատկապես այսօրվա հեղափոխական կուրսը վերցնելուց հետո, չի բացառվում: Եվ, վերջապես, կարեւորն այն է, որ թիմի հետ, թե թիմից զատ՝ նույն գործի համար ես մտահոգված: Այդ կապակցությամբ ես իմ ամբողջ ուժերը կներդնեմ այդ գործընթացների համար, որովհետեւ պատմական գործընթացներն այսօր ըստ ազգային շահերի պահանջում են սկզբունքորեն նոր գաղափարական սերնդափոխություն, տնտեսական քաղաքականություն, այն, ինչը այդպես էլ չլսեցինք այսօրվա նախագահի բրիֆինգում: Նախագահը մեկ անգամ եւս ապացուցեց, որ «վիկինգները» գաղափարական, դոկտրինալ, հայեցակարգային առումով եղել եւ մնում են սնանկ»: Կմասնակցի՞ Դ. Հակոբյանն օգոստոսի մեկին կայանալիք ընդդիմության հանրահավաքին, թե՞ ոչ՝ «Եթե քաղաքական զարգացումները անհրաժեշտություն կառաջացնեն մեր նոր համագործակցության ու դաշինքի, ես միշտ պատրաստ եմ՝ հանուն ազգի շահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031