Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅՑ

Շաբաթ օրը ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց Տավուշի մարզ եւ ստուգեց մեր սահմանների ամրությունը: Կարդացեք

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնիններորդ ԱՊՐԵԼ ՈՒՐԻՇ ՁԵՎՈՎ Ես Ջահանի «Մերսեդեսին» նայելով՝ իմ «Զրո վեցի» էդ պատմությունն էի հիշում, բայց, իհարկե, էդ պահին էդ պատմությունը հիշելս անհամեմատ կարճ տեւեց, քան՝ էդ մասին էդքան երկարբարակ գրելս, եւ երբ էդ ամենը թռուցիկ հիշելով՝ շուկայի ծայրն էի հասել, հանկարծ մեկը ուսով ուսիս խփեց, եւ երբ գլուխս բարձրացրի՝

Գրողները՝ միմյանց եւ համաժողովի մասին

Գրողների 4-րդ համահայկական համաժողովը հուլիսի 8-9-ը իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը, այնուհետեւ՝ Արցախում: Այդ օրերը նվիրված էին «Հայը եւ Հայաստանը գրականության տեսադաշտում», «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները» թեմաներով լիագումար նիստերին: «Համաժողովը միտված է մեկտեղել երիտասարդ ստեղծագործողներին եւ նրանց միջոցով երիտասարդ սերնդի մեջ սեր առաջացնել գրքի նկատմամբ: Ցավով եմ նշում՝ չկա ընթերցասեր

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԵՆԱՄԱՐՏԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աստղերը, անկախ իրենց քաշային կարգից, ամեն մի հերթական մարտի համար պատկառելի գումարներ են վաստակում: Էլ չենք խոսում գովազդերից ստացվող եկամուտների մասին: Եվ որքան հայտնի են ռինգում մարտնչող բռնցքամարտիկների անունները, հոնորարներն էլ համապատասխանաբար բարձրանում են: Այս առումով, թերեւս, մրցակցությունից դուրս են ծանր եւ գերծանր քաշայինները: Իսկ այստեղ անվիճելի առաջատարը Մայք Թայսոնն է: Ամենաթանկ մենամարտերն

«Տրամադրություն, ժամանակ, առողջություն չունեմ»

ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հրաժարվեց հրապարակել այն դիմորդ-շրջանավարտների ցանկը, որոնք առավելագույն միավորներ են հավաքել: «Այս տարի քննական գործընթացի շուրջ ստեղծված մթնոլորտն ավելի հանգիստ էր, քան նախորդ տարիներին: Չնայած ականատես եղանք որոշ էմոցիոնալ երեւույթների, բայց ծնողներն ու աշակերտներն ավելի հավասարակշռված էին»,- երեկվա ասուլիսում հայտնեց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, որը ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ ներկայացրեց միասնական

«ԳԵՂԱԿԱՆԸ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՈՃՆ Է»

Հարցազրույց բանաստեղծ, «Նոր դար» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ղումաշյանի հետ ֊ Պարոն Ղումաշյան, տեղեկացանք, որ դիմել եք դատարան՝ ընդդեմ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ «Գրական թերթի»: Հարաբերություններ պարզելու նման ձեւն արդյո՞ք արտառոց չէ: ֊ Նման նախադեպեր, եթե չեմ սխալվում, եղել են: Այսպես թե այնպես, մենք սովորել ենք բոլոր կարգի հարցերը լուծել «գեղական» կամ «գողական» ձեւով:

Ներմուծման վարկեր

Հայաստանում ստեղծվել է եվրոպական վարկերով եվրոպական որակի արտադրանք ներմուծելու բացառիկ հնարավորություն: Այս տարվա հունվարից «Նոյյան տապան» Մեդիա միավորման բիզնես- տեղեկատվության եւ խորհրդատվության բաժինն սկսել է աշխատել մի ծրագրի շրջանակներում, որը հայկական ընկերությունների համար ապահովում է սլովակյան վարկերի ներհոսք: Ծրագրի մանրամասները ներկայացնում է «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: – Ո՞րն է ծրագրի առաքելությունը: – Ինչպես

ՀՈՊԱՐԱԿԵՐՏ

Մի քանի օր առաջ էր: Ինչպես մնացած օրերին՝ այդ օրն էլ քնից արթնացա առանց օրվա լուրջ ծրագրերի, ռեֆլեքսորեն միացրի հեռուստացույցը՝ եւ, ո՜վ զարմանք: Մի քանի ալիք ցույց էին տալիս ինչ-որ հանդիսավոր նիստ, մյուսները՝ տոնական համերգներ ու ռեպորտաժներ՝ եռագույնով ու այլ տոնական ատրիբուտներով զարդարված Երեւանից եւ մյուս քաղաքներից ու գյուղերից: Պետականակերտ իշխանությունն ու ազգս սրտանց նշում

Պաշտպանը վերլուծում է իրադարձությունները

Մարդու իրավունքների պաշտպանն անօրինական է համարում Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հանձնարարականը: Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ այս տարվա ընթացքում իրենց գրասենյակին ուղղված բողոք-դիմումների թիվը եղել է 1768՝ անցած տարվա համեմատությամբ 30%-ով ավելի: Այս տարվա 6 ամսվա ընթացքում դրական լուծում է ստացել 48 դիմում-բողոք, որի արդյունքում վերականգնվել են 87

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Այս հարցը երեկ դարձավ «Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի մոնիտորինգ» թեմայով քննարկման առարկա: Քննարկման կազմակերպիչներն էին Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, մոտ ժամանակներս Հայաստանի համար կարեւոր են դառնալու այն հարցերը, թե ի՞նչ ենք ուզում եւ, վերջապես, ո՞ւր ենք ուզում գնալ: Պարոն

Գողացված մեքենա ներկրելը կդժվարանա՞

Ըստ արդարադատության նախարարության պաշտոնյաների, Մաքսային օրենսգրքի փոփոխության արդյունքում գողացված մեքենա ներկրելն այլեւս ձեռնտու չի լինի: Հայաստանում տարեցտարի ավելանում է ար տերկրից ներկրվող հափշտակված մեքենաների քանակը: Շատ դեպքերում դրանք մաքսազերծվում ու Հայաստան են մտնում առանց որեւէ խնդրի, քանի որ մաքսակետում հնարավոր չի լինում բացահայտել, թե դրանք գողացված մեքենաներ են: Երեկ այս մասին ասաց արդարադատության նախարար Գեւորգ

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՈ՞Վ

Կադրային բարեփոխումների անվան տակ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում բժիշկներին փոխարինում են մանկավարժներով: Շիրակի Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության որոշ աշխատակիցներ օրերս դիմել էին «Առավոտ» օրաթերթին, հայտնելով, որ տեսչության փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանը կադրային ջարդ է սկսել՝ փոխարենը պաշտոնի նշանակելով իր ծանոթներին: Ըստ աշխատակիցների, նա մի քանի օր առաջ գործից

Մեր Պաշտպանը ձեր Պաշտպանից լավն է

«Զերկալո» ադրբեջանական թերթը երեկ ակնհայտ նախանձով անդրադարձել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը: «Ինչը երբեք չի ասի Էլմիրա Սուլեյմանովան՝ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմենների»: Այս վերնագրով երեկ հոդված էր տպագրել «Զերկալո» ադրբեջանական թերթը: Երկարաշունչ հոդվածի առիթը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի ասուլիսն էր, որի ժամանակ վերջինս հակահայկական ագիտացիա է արել եւ այդ «սրբազան

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿՈՒՄ Է ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե, իհարկե, դրանց հեղինակները ոչ թե իշխանության ընդդիմախոսներն են, այլ՝ իշխանության պատվարը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում, ուր շուրջօրյա նստացույց են հայտարարել Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, հայտնվել է գրող եւ հրապարակախոս Վահրամ Սահակյանը եւ, լինելով ոչ սթափ վիճակում, մոտենալով նստացույցի մասնակիցներին եւ ձեռքին եղած ատրճանակն

Գողություն՝ Սուրեն Սուրենյանցի բնակարանում

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Հարավ-Արեւմտյան թաղամասում գտնվող իր տուն գնալով՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այն գտել է թալանված եւ տակնուվրա արված վիճակում: Նախորդ երկու օրերին Ս. Սուրենյանցը եւ նրա ընտանիքի անդամները տանը չեն եղել, իսկ դեպքի օրը նա տուն գնացել է մենակ: «Դուռը բացելու պահին նկատեցի, որ կողպեքը կոտրված

Յովանովիչի պատասխանը Օբամային

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման ստացել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչի գրավոր պատասխանները՝ տրված իր հղած հարցերին: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակը: Սենատորի առաջին հարցին՝ ինչպե՞ս եք դուք բնութագրում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները, Մարի Յովանովիչը, մասնավորապես, պատասխանել է. «ԱՄՆ կառավարությունը ճանաչում եւ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՄՐՋԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

«Ժառանգություն» կուսակցության երեկ գումարված 5-րդ համագումարի գլխավոր ելույթները թերեւս ոչ թե տանտերերինն էին, այլ հյուրերինը: Հայաստանի քաղաքական մշակույթում հաստատված ավանդույթ է՝ ընդդիմադիր կուսակցությունների համաժողովներին հյուր են գնում եւ ողջույնի խոսքեր ասում ընդդիմադիրները, իսկ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հյուրընկալվում են բացառապես յուրայինների համագումարներին: Այս կանոնից որոշ բացառություններ, իհարկե, եղել են: Սակայն այն, ինչ երեկ տեղի ունեցավ

ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Ըստ Աղվան Վարդանյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր, բայց չկանխեց, քանի որ իր նպատակը հենց դա էր ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրված դաշնակցական նախկին նախարարին օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսում գովերգեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւ վստահեցրեց, որ գործադիր մարմնում իրենց «փայլուն» դրսեւորած նախարարները կարող են բավականին օգտակար լինել Բյուրոյի կազմում, քանի որ գիտեն երկրի բոլոր

Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

Հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը Տիգրան Սարգսյանի մասին այսպես էր արտահայտվել՝ «պարո՛ն վարչապետ կոչեցյալ», հիշեցրել, որ ԿԲ նախագահ եղած ժամանակ նա վաճառել էր մեր երկրի ոսկու պաշարը. «Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»: Նաեւ նշել էր. «Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի իրական վարչապետը ոչ թե

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

Իմ անքնության հերթական լուսաբացներին, ամռան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում՝ ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը, փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ

Մարզական խճանկար

«VIVACELL»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄ Է «ՄՏՍ» ԲԲԸ-ի մաս կազմող Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր «VIVAcell» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ ձեռնարկության գլխամասային գրասենյակում ֆուտբոլի «Եվրո-2008»-ի առիթով հուլիսի 7-ից կազմակերպած «Գուշակիր եւ շահիր» SMS մրցույթի հաղթողներին հանձնեց իրենց մրցանակները: Ամենաշատ SMS ուղարկած երկու բաժանորդները՝ Հայկ Մկրտչյանը (նա «VIVAcell»-ին ուղարկած 20 հազար 86 հաղորդագրություններում ճիշտ գուշակել

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Մարտի 1-ից հետո բազմաթիվ գործիչներ թեեւ պաշտոնապես չեն հետախուզվում, սակայն հարկադրված են թաքնվել: Դրանցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանն է: Հիշեցնենք՝ փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ի առավոտը, իբրեւ խաղաղ նստացույցի սովորական մասնակից Սարգիս Հացպանյանը մշտապես Ազատության հրապարակում էր, ապրում էր վրանում: Նաեւ 4 օր հացադուլ արեց՝ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով դադարեցնելը: Փետրվարի 22-ից սկսած՝ Սարգիս

Օպերային թատրոններ՝ Գյումրիում եւ Ստեփանակերտում

Սա օպերային երգիչ Ռուբեն Նուրիջանյ անի երազանքն է Օպերային երգիչ Ռուբեն Նուրիջանյանին արվեստասեր հասարակությանն առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Օժտված լինելով Հայաստանում դեֆիցիտ համարվող տենոր երգչական ձայնով, Ազգային օպերային թատրոնում նա 1999 թվականից հանդես է եկել խաղացանկային բոլոր ներկայացումներում: Մինչ օպերային մեծ բեմ դուրս գալը, կարճ ժամանակահատված աշխատել է մեծանուն բեմադրիչ Վահագն Բագրատունու ղեկավարությամբ՝ Ղ. Սարյանի

«ԱՆՏՎԵՐՊԵՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԴԵՄՔԸ»

Հարցազրույց տեղի «Նուարդ» մշակութային միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի խմբագիր Գեւորգ Մինասյանի հետ: 2001 թ. հոկտեմբերից Բելգիայի Անտվերպեն քաղաքում գործում է «Նուարդ» մշակութային բարեգործական միությունը, որ հիմնադրել է Գեւորգ Մինասյանը՝ իր ընտանիքով: Միության նպատակն է նպաստել հայապահպանմանը, հայաճանաչմանը, բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար հայերի մտավոր կարողությունների մեկտեղմանը: – Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում միությունը հեռավոր Բելգիայում՝ հայկական միջավայր

Իրավական խճանկար

Հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղարությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության վերահսկողության բաժնի ներկայացրած ակտերի կապակցությամբ հարուցել է քրեական գործեր՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, փաստական հանգամանքների քողարկմամբ որպես նպաստառու հաշվառվելու եւ խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Պարզվել է, որ

ԻՆՉ «ԱՐԺԵՆ» ԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ուսանողները խոսում են քննական «գնացուցակից», բուհերի ղեկավարությունը՝ քննությունների վերահսկողությունից ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերում վերջերս ավարտվեցին տարեվերջյան ավարտական քննությունների հիմնական գործընթացները: Այժմ ընթացքի մեջ է լուծարքային շրջանը: «Առավոտը» փոքրիկ շրջայց կատարեց մի քանի բուհերի ուսանողների շրջանում եւ հայտնաբերեց, որ ուսանողներից շատերը քննաշրջանի ժամանակ դռնեդուռ ընկած փորձել են ճշտել, թե որ դասախոսն «ինչքանով» կնշանակի իր

Այգիները հողին են հավասարեցնում

Վերջերս մեծահարուստների ու գործարարների ուշադրությունը սկսել են գրավել Թբիլիսյան խճուղու աջ եւ ձախ հատվածներում գտնվող հողատարածքները: Խճուղին մայրաքաղաքի հյուսիսային գլխավոր մուտքն է, եւ այդ տարածքներում օբյեկտներ կառուցելը բավականին եկամտաբեր բիզնես կարող է լինել: Քաղաքի այդ հատվածի բնակիչները նշյալ հողատարածքների մեծ մասը, առանց իրավաբանական ձեւակերպման, տարիներ շարունակ մշակել ու պտղատու այգիներ են հիմնել: Այսօր այդ այգիներից

ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈ՞ՒՆ ԿԱՆՑՆԻ

Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում չբացառեց, որ Էջմիածնի քաղաքապետի առաջիկա ընտրություններում գեներալ Մանվել Գրիգորյանի որդին կառաջադրվի: – Արդեն լուրեր են շրջանառվում, որ աշնանը Էջմիածնում սպասվող քաղաքապետի ընտրությունները ինտրիգային են լինելու, քանի որ հիմնական պայքարողները լինելու են գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ գործող փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ Էջմիածնից ընտրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Դուք ի՞նչ

«ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔԸ

Օրերս «Թերջյան» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել ազգային ընդդիմադիր ուժերի հավաք, որի ժամանակ քննարկվել է, այսպես կոչված, երրորդ բեւեռ ձեւավորելու հարցը: «Առավոտին» հայտնի դարձավ, որ հավաքի նախաձեռնողը Հայկ Բաբուխանյանն է՝ իր ղեկավարած «Սահմանադրական իրավունք միություն» իշխանամետ կուսակցությամբ: Պրն Բաբուխանյանի հետ զրույցից պարզվեց, որ կուսակցությունների ընտրության սկզբունքը ձեւավորվել է նախնական զրույցների արդյունքում. «Ընդդիմադիր լինի, ազգային լինի,

ՀՌԱՀ-ը պիտի գիտակցի իր դերը

Ըստ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ընդունված առաջարկի՝ այդպես է լուծվելու «Ա1+»-ի հարցը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության առաջարկով «Ա1+»-ին մինչեւ հունվար եթեր վերադարձնելու պահանջը 1620 բանաձեւում փոխարինվեց հետեւյալ կետով, թե Վեհաժողովը «կոչ է անում արտոնագրեր շնորհող մարմնին այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ՝ համաձայն 2008թ. մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ուղենիշների եւ Մարդու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031