Օրվա լրահոսը
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ
Մայիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում կարդացի «Ընդմիջումից հետո» վերնագրով խմբագրական առաջնորդողը, որը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց։ Միանգամից ասեմ, որ տարակուսանքիս պատճառը «Առավոտի» հետ համագործակցող APR Group սոցիոլոգիական (ընկերության կամ գործակալության՝ պարզ չէ) հարցման արդյունքները չեն։ Ես՝ որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շատ վաղուց չեմ համտեսում գիտության այդ ճյուղի պտուղները։ Չեմ համտեսում ոչ թե այն պատճառով, որ դառն
Շինարարությունը օդը չի՞ աղտոտում
Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, մայրաքաղաքում ընթացող լայնածավալ շինարարությունը ոչ թե աղտոտում է օդը, այլ հակառակը՝ նպաստում է աղտոտվածության նվազմանը: Վերջերս Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափի հարակից տարածքներում էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել: Մասնավորապես, ջրի տակ է մնացել մոտ 2500 հա անտառային տարածք, բացի այդ, հատվել են 50-60 տարեկան հարյուրավոր ծառեր: Բուսական ծածկույթի՝ ջրի
ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆԳՈՐԾ
Նրանք կամ պետք է հսկայական ծախսեր անեն ու դեղերն արտադրեն եվրոպական չափանիշներով, կամ, պարզապես, շուկայից դուրս գան: Մեր երկրում գործող մի շարք դեղ արտադրող ընկերություններ շուտով անգործության կմատնվեն: Բանն այն է, որ Հայաստանում խորհրդային տեխնոլոգիաներով արտադրվող դեղերը միջազգային շուկայում այլեւս տեղ չունեն: Դեղարտադրության մեր չափանիշներն աշխարհում ընդունելի չեն, այդ պատճառով էլ օտարերկրյա ընկերությունները հերթով հրաժարվում
«Բոշի թա՞ղն» էլ կիրացվի
Քանաքեռի որոշ տարածքներ, բարեկարգելու անվան տակ, ցանկանում են իրացնել ու վաճառել մեծահարուստներին: Մոտ ապագայում մայրաքաղաքի իրացվող տարածքների թիվը կավելանա եւս մեկով եւ ամենայն հավանականությամբ հարյուրավոր ընտանիքներ կհամալրեն հանուն պետական շահի վտարված բնակիչների շարքերը: Մեր աղբյուրների հավաստմամբ, քաղաքային իշխանություններն առայժմ չեն համարձակվում այս տեղեկությունը հրապարակավ հայտնել, քանի որ մտավախություն ունեն, որ ցուցարարների նոր բանակ կառաջանա: Ըստ
Գերեզմանագողությունը ծաղկում է Չի բացառվում, որ ձեզ նվիրած ծաղկեփնջի նախկին տերը հանգուցյալ է Այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր գերեզմանատները անտերության են մատնված, ինչի հետեւանքով ալան-թալանի են ենթարկվում: Թաղման հաջորդ օրն իսկ հարազատներն այցելելով հանգուցյալի շիրմին՝ ոչ մի հատիկ ծաղիկ եւ ծաղկեպսակ չեն հայտնաբերում: Թաղման թափորի հեռանալուց հետո, մութն ընկնելուն պես, «գերեզմանագողերը» գործի են անցնում՝ մաքրազարդելով թարմ
ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո հազարավոր տուրիստներ, վախենալով իրենց անվտանգության համար, մինչ այսօր էլ հրաժարվում են գալ Հայաստան: Մեր երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո՝ տասնյակ պետությունների վստահությունը Հայաստանի հանդեպ նվազեց: Մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ճապոնիայում, Ավստրիայում, Գերմանիայում հակաքարոզչություն էր իրականացվում Հայաստանի դեմ, ու օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներով լուսաբանվում եւ ցուցադրվում էին մայրաքաղաքի ջարդված խանութների ու այրվող
Գանձում են՝ թուղթ լրացնելո՞ւ համար
Հայաստանից Վրաստան մեկնող վարորդների հավաստմամբ, Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները սահմանի վրա իրենցից ապօրինի գումարներ են պահանջում: Հայաստանի քաղաքացիները սեփական մեքենայով Վրաստան մեկնելիս ամեն անգամ ստիպված են լինում սահմանի վրա որոշակի գումար վճարել, որպեսզի Վրաստան մտնելու թույլտվություն ստանան: Բագրատաշենի մաքսակետում մեր քաղաքացիներից գանձում են 6500 դրամ՝ Վրաստան մտնելու եւ նույնքան էլ այնտեղից Հայաստան վերադառնալու ժամանակ: Ըստ վարորդների,
ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԵՆ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ, ԵՐԲԵՄՆ ԷԼ՝ ՍԽԱԼ
Մինչ այսօր մեր երկրում ապահովագրական ընկերություններն աշխատում են առանց «ռիսկը» գնահատող մասնագետների, ինչի հետեւանքով նրանց սահմանած սակագները շատ մոտավոր են, իսկ երբեմն էլ՝ պարզապես սխալ: Մասնագետների հավաստմամբ, ապահովագրական ընկերություններում եւ ֆինանսական այլ կառույցներում չափազանց կարեւոր է ակտուարների դերը, այսինքն՝ այնպիսի մասնագետների, որոնք կարողանան կանխատեսել ապագայում տեղի ունեցող անցանկալի դեպքերի հավանականությունը եւ գտնել միջոցներ՝ դրանց ազդեցությունը
Ներընտանեկան վեճ՝ հանուն բուհի
«Քըրք Քրքորյան» համալսարանի հիմնադրի զավակները միմյանց հետ «լեզու չեն գտնում» Երեկ 600 ուսանող ունեցող «Քըրք Քրքորյան» համալսարանի աշխատակազմն ու ուսանողները վրդովված հավաքված էին բուհի բակում, արեւի տակ: Պատճառն այն էր, որ մայիսի 22-ին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի ներկայացուցիչները արգելանքի տակ էին առել շենքը՝ կնքելով այն: Համալսարանի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Կունկնդրենք «ԱԼԻԱՋ»-ին Այսօր, առաջին անգամ Հայաստանում, Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի շրջանակներում, դասական արվեստի երկրպագուներին կներկայանա ճանաչված «ԱԼԻԱՋ» սաքսոֆոնահարների կվինտետը (Գերմանիա): Այլ կոմպոզիտորների գործերի կողքին երաժիշտները հանդես կգան նաեւ Ա. Խաչատրյանի «Սուսերով պարի» մեկնաբանմամբ: Դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ պղնձի եւ ցինկի համաձուլվածքից պատրաստված բուրժուական գործիք համարվող
Ավարտական խնջույքը դարձել է արգելված «պտուղ»
Որքան պետական մարմիններն արգելում են «վերջին զանգի» խնջույքի կազմակերպումը, այնքան շրջանավարտներն ավելի են ձգտում դրան: Այսօր դպրոցի «վերջին զանգը» կհնչի ՀՀ 13 հազար 300 շրջանավարտի համար: Ավարտական օրը շրջանավարտները կնշեն ինչպես միշտ՝ դպրոցներում ուսուցիչներին լացացնելով ու նրանց նմանակումները կատարելով: «Էլիտար» դպրոցներում «վերջին զանգը» կնշվի ոչ պակաս, քան որեւէ թատրոնի բեմում: Փոքրաթիվ են այն դպրոցները, որոնք
«Փ» ՏԱՌՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՑԻ ՓՐԿՉԻՑ
Կարապետիչն այսպես բնորոշեց որոշ քաղաքական ուժերի «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ ՀՀ ներքաղաքական վիճակը: Հ. Առաքելյանն ասաց, որ ՀՌԱԿ-ը մարտի 1-ի դեպքերը որակել է իբրեւ հակաքրիստոնեական ոճիր. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա մենք զերծ մնացինք գնահատական տալուց, որովհետեւ դա կրիմինալ ոլորտից է, իսկ քաղաքական
Մնջոյանը հանձն չի առել
Վերջին շրջանում ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկությունը, թե «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանը մամուլի միջոցով հանձն է առել իրեն մեղսագրված 3 սպանություններից մեկը, իրականությանը չի համապատասխանում: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ որոշ շահագրգիռ անձերի կողմից արված այն մեկնաբանությունները, թե իբր՝ ՀՅԴ-ին սկսում են հիշեցնել՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ
ՀՈՂՆ Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ
Սեփականությունը խլել են՝ առանց սեփականատիրոջ իմացության Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որով տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանման աշխատակիցները կեղծել են պաշտոնական փաստաթղթեր, իսկ ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանը արգելանքի տակ գտնվող գույքը վաճառել է՝ տալով գույքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ: ՀՀ նախագահին, վարչապետին եւ «Առավոտ»
Կկատարվե՞ն ԵԽԽՎ պահանջները ժամանակին
«Ժառանգությունը» կարծում է, որ՝ ոչ, իսկ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պատգամավորները պնդում են, որ երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ արդեն կայացել է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւի որեւէ կետ մինչ այսօր չի կատարվել: Թվարկեց չկատարված կարեւոր կետերը՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելը, քաղաքական երկխոսություն սկսելը, հեռուստատեսությամբ ընդդիմությանը բավարար եթեր տրամադրելը, հանրահավաքներին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ ԷՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցում թվարկված են այն բազմաթիվ օրինախախտումները, որոնք թույլ էր տվել ոստիկանությունը մարտի 1-ին: ՀՀ ոստիկանությունը մինչ այժմ չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ ապրիլի 25-ին հրապարակած արտահերթ զեկույցին հետընտրական զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններին հորդորում էր «կազմակերպել այս զեկույցի ավելի
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ
Ծանոթ ֆրանսիացիներիցս մեկը, որ ամուսնացել է հայուհու հետ եւ Հ1-ի արբանյակային հեռարձակմամբ Ստրասբուրգից հետեւել էր մարտին Երեւանում կատարվածին՝ զայրացած զուգահեռ էր տանում. «Մեզ մոտ անցած տարի Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, երբ մեքենաներ էին շուռ տալիս, այրում դրանք եւ այլն՝ զոհվեցին ընդամենը 2 հոգի: Այն էլ այն պատճառով, որ ոստիկանական հետապնդումներից թաքնվելով՝ գնացել թաքնվել էին
Էպիլեպսիայով հիվանդին պահում են մեկուսարանում
«Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Գեւորգ Մանուկյանին, ում դեռ մայիսի 9-ին կանչել էին հարցաքննության՝ հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ երկու օր պահել դատախազությունում ու մեկուսարանում: Հարցաքննության ժամանակ Գեւորգը մի քանի անգամ ուշագնաց է եղել, սակայն հաշվի չի առնվել նրա փաստաբանի եւ ոչ մի միջնորդություն՝ Գեւորգին բժշկական օգնություն ցուցաբերելու
«ԴԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԷ, ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐ ԵՆ»
Այս միտքն ուղիղ 4 տարի առաջ, ապրիլյան դեպքերից հետո, «Առավոտի» հետ զրույցում հնչեցրել է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նաեւ ասել էր. «Փողոցով, միտինգով եթե մենք թույլ տանք, որ իշխանություն փոխվի, ուրեմն մեր պետականության վրա խաչ ենք քաշում։ Դա ժողովուրդ չէ, միտինգավորներ են։ Եկեք միտինգ անողներին եւ ժողովրդին չնույնացնենք։ Եթե միտինգավորները օրենք են խախտում, յուրաքանչյուր
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔ Է
Մատենադարանի փոխտնօրեն, հայ միջնադարյան ձեռագրերի բացառիկ մասնագետ Արշակ Բանուչյանը հետապնդվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու համար: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արշակ Բանուչյանը համարձակվել էր բարձրաձայն հայտնել իր քաղաքացիական դիրքորոշման եւ քաղաքական նախընտրությունների մասին եւ, կանգնելով ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու միանալով
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ
ՀՀ ԱԺ երկու խմբակցություններ՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանը մինչեւ մայիսի 20-ն էին դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով, որ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի այլ միջոցով: Նրանք երաշխավորել էին, որ «ազնիվ մտավորական,
ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ
Երբեմն այն, ինչին որ մենք մեր կյանքի ընթացքում ձգտում ենք, շատ հաճախ ավելի պարզունակ պատկերով է ներկայանում մեզ, քան այն, ինչը մենք վաղուց արդեն գիտեինք: Մարդը զարմանալի բնույթ ունի, որ շարունակ մրցակցում է ժամանակի ու տարածության հետ՝ լինելով նրանց ծնունդը: Որոնում է, գտնում եւ, իր իսկ գտածը մոռանալով, շարունակում է որոնել: Եվ իր թվացյալ անհորիզոն
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻՑ
Ուսանողներից ոմանք էլ՝ Բոլոնյան գործընթացի որոշ տարրերից Երեկ Երիտասարդական համահայկական հիմնադրամը Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր քննարկում՝ «Բոլոնյան գործընթացի հիմնախնդիրները» թեմայով: Մասնակցում էին ոչ միայն բուհերի ուսանողներ ու դասախոսներ, այլեւ ՀՀ նախագահի կրթության հարցերով խորհրդական Սերգո Երիցյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: Վերջին երկուսը ոչ միայն պատասխանեցին ուսանողների հարցերին, այլեւ
Պ. Ֆոմենկոյի թատրոնը՝ հայկական բեմում
Այս թատրոնը հանդուրժում է անգամ այլ դպրոցի պատկանող ռեժիսորների բեմադրություններ: «Որտեղ սկսվում են քաղաքականությունն ու ֆինանսները, այնտեղ վերջանում է արվեստը»,- «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մշակութային գործիչների՝ կուսակցականացվելուն, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը երեկ այսպես պատասխանեց: Հետո էլ շարունակեց. «Դրանք կարեւոր ինստիտուտներ են, որոնց վրա կառուցվում է երկրի ապահով ապագան…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԽԱՂՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ
«Լեդի Մակբեթին» մարմնավորած Արմինե Մացակյանը կույր է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 30-ին կկայանա «Լեդի Մակբեթ» մոնոներկայացումն՝ ըստ Շեքսպիրի: «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նշեցին, որ սա բացառիկ երեւույթ է մեր իրականությունում, քանի որ հերոսուհու կերպարը մարմնավորելու է 7-8 տարի առաջ տեսողությունը լիովին կորցրած դերասանուհի Արմինե Մացակյանը: Նշենք, որ Մոսկվայում գործում է «Ներքին
Քաղաքապետի թեկնածուին հեռացրին ՀՀԿ-ի շարքերից
Մայիսի 25-ին Հրազդանում կայանալու են համայնքապետի ընտրություններ Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ արդեն նախկին ՀՀԿ-ական Մովսես Մովսիսյանը, որն օրերս է հեռացվել կուսակցության շարքերից: Հարկ է նշել, որ Մովսիսյանը Հանրապետական կուսակցության «հնաբնակներից» է եւ կուսակցության անդամ է 1993-ից: Կուսակցության խորհրդի նման որոշումը թեկնածուն հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել, միայն ասաց. «Ես այդ
«3 ՌՈՒԲԼԻԱՆՈՑ» ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐ
Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր միաժամանակ երկու «դեպքի վայրերում» են եղել եւ արձանագրություն են ստորագրել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռոմեն Ղազարյանի որդու՝ Վահե Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, որն ընթացել է Երեւան քաղաքի քրեական դատարանում՝ զավեշտական փաստեր է ի հայտ բերել, ինչի մասին Վ. Ղազարյանի պաշտպանները ենթադրում
Քաղաքապետը խոստումը չի կատարում
Սուտ խոստումներ տալով՝ բնակչին խաբել են ու կենտրոնում ունեցած տարածքը ձեռքից առել Իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ, որոնք չէին համաձայնում պետության առաջարկած չնչին փոխհատուցմանը, իրենց բնակարաններից ԴԱՀԿ-ի թեթեւ ձեռքով պարզապես դուրս շպրտվեցին: Նշենք, որ բնակարանները հոժարակամ չլքող բնակիչներին դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանը: Հօգուտ քաղաքապետարանի կայացրած վճիռների դեպքում, ԴԱՀԿ-ն մեկ օր անգամ չէր հապաղում իր առաքելությունը
ՎԱՐԴԵՆԻՍԸ «ԾԵՐԱՆՈՒՄ» Է
Այս քաղաքում մնացել են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ նորաստեղծ ընտանիքներն արտագաղթում են: Մոտ մեկ տարի առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որտեղ, ըստ առաջնահերթությունների, մատնանշված էին գերակա խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան առաջիկա 5 տարիների ընթացքում: Դրանցից մեկը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, ինչը ենթադրում է Երեւան քաղաքի «բեռնաթափում» եւ մարզերում սոցիալ-տնտեսական,
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Ունի 6 պատգամավոր, բայց 10 պաշտոնի է հավակնում»,- այսպես էր արձագանքել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ժառանգություն» կուսակցության «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագրում» պարունակվող այն առաջարկներին, թե ընդդիմությանը պիտի տրամադրվեն ԱԺ մեկ փոխնախագահի, 9 մշտական հանձնաժողովներից 4-ի նախագահների եւ 5-ի փոխնախագահների պաշտոնները: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Արմեն