Օրվա լրահոսը
Նպաստը միայն անժառանգների՞ն
Գազի թանկացումն ու գյումրեցի նպաստառուներին ցուցակից մաքրազարդելը՝ Շիրակի մարզում մեծ աղմուկ է բարձրացրել: Գազի թանկացումը ծանր հետեւանքներ է ունենալու հատկապես Շիրակի մարզի համար: Գյումրեցիների ներկայացմամբ, այստեղ տարին տասներկու ամիս ձմեռ է, եւ մարզի հյուսիսային հատվածում ապրողները գազի վառարաններից հարկադրաբար օգտվում են հոկտեմբերի կեսերից մինչեւ ապրիլի վերջը, ինչը գյումրեցիների բյուջեի վրա թանկ է նստելու: Գազի թանկացմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ՞Ն ԵՆ
Ըստ տնտեսական ոլորտի պատասխանատուների, մեր քաղաքացիները պետք է իշխանություններից գոհ ու շնորհակալ լինեն, քանի որ, համաշխարհային շուկայի թանկացումների համեմատ, Հայաստանում գնաճը չնչին է: Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդին «համոզելու», որ իրականում գազը Հայաստանում մայիսի 1-ից չի թանկանալու, պարզապես գործելու է դեռեւս 2006-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը: Այսինքն՝ ամսական
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑՈ՞ՒՅՑ
Լրագրող Գայանե Առուստամյանը հայտարարություն էր տարածել, որ ամսի 23-ին, ժամը 14-16-ը Մատենադարանի մոտ է հրավիրում մարգինալ արվեստագետներին, ROCK սուբկուլտուրայի համակիրներին, ազատատենչ քաղաքացիներին եւ մոտոսիրահարներին՝ մասնակցելու «Ռոքն ընդդեմ մարդասպանի» կարգախոսով ակցիային: Ակցիան նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քանի որ քաղաքապետարանը իրազեկումը չէր ընդունել, կազմակերպիչները որոշել էին ակցիայի մասշտաբները փոքրացնել, որովհետեւ մինչեւ 100 մարդ օրենքով թույլատրվում է
«Բանաձեւը չի լեգիտիմացնում ընտրությունները»
«Բավականին խիստ»,- այսպես է գնահատում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ 109-րդ բանաձեւը եւ համարում է, որ Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրություններին միջազգային հանրությունը սկզբունքային մոտեցում ցուցաբերեց: Մեր զրուցակցի կարծիքով, եթե վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր միջազգային ատյաններ պահանջում էին Հայաստանի իշխանություններից վերացնել երթերը, հանրահավաքներն արգելող հապշտապ կատարված օրենսդրական արգելքները, հիմա «պահանջում են այդ փոփոխությունները չեղյալ համարել:
«ՔԻՉ ՉԵՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»
Այդպիսին է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի մասին – Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ելույթներ հնչեցին, որոնք ահազանգում էին, որ այդ փոփոխությունները հակասում են եվրոպական չափանիշներին, Հայաստանի պարտավորություններին եւ այլն, սակայն ԱԺ մեծամասնությունն անդրդվելի էր, իսկ հիմա այդ փոփոխությունները դարձյալ փոփոխվում են: Ինչի՞
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ներկոալիցիոն խանդի կարիք չկա: – Արդյոք ձեւավորված կոալիցիոն կառավարությունը հենց ա՞յն մարմինն է, որը ցանկություն եւ հնարավորություն կունենա իրականացնել նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը: – Կառավարության կազմը լուրջ թարմացված է, եւ կան նախարարներ, որ առաջ չկային, եւ կային նախարարներ, որոնք հիմա չկան: Այն ծրագիրը, որը
Ծծկեր Վեհանուշը հացադուլավոր է
Նորետա Էլոյանի բազմանդամ ընտանիքը ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ աշխատանք ունի Երեկ կառավարության շենքի առաջ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորետա Էլոյանն իր 8 անչափահաս երեխաների հետ հացադուլի էր նստել: «Ոչ տուն ունենք, ոչ աշխատանք, ոչ էլ մի պուճոր հողամաս, որ գոնե մի բան մշակենք: Թող մեզ էդ ամենով ապահովեն, մենք էլ թողնենք էստեղից
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ո՞րն է ելքը Փետրվարի 19֊ի նախագահական ընտրությունից եւ դրան հաջորդող հայտնի ողբերգական դեպքերից հետո բոլորիս մտատանջում է երկու հիմնական հարց. Ինչո՞ւ այսպես եղավ եւ որտե՞ղ է թաքնված չարիքի բուն արմատը: Միամիտ է կարծել, որ ողբերգության պատճառը միայն մեկ անձ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ միամիտ է կարծել, որ այս արհավիրքի պատճառը միայն գործող իշխանությունն է:
ՄԱՐԶԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ
Միջազգային մրցասպարեզներում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած մարզիկների մեծարումն սկսվում է նրանց հենց «Զվարթնոց» օդանավակայանում պատշաճ դիմավորելով: Վերջին տարիներին նման առիթները մեզանում հաճախակի են դարձել: Եվ դա ոգեւորող է: Իսկ այն, ինչ Իտալիայում արեցին հայ ծանրորդները, եզակի է հայկական սպորտի պատմությունում: Դեռ ոչ մի անգամ միեւնույն մրցումում, այն էլ` Եվրոպայի առաջնության մակարդակի, մենք միանգամից չորս
Ծերանում ենք, բայց ծնելիությունն աճում է
Փաստում են մասնագետները «2008-ի հունվարի 1-ի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն 229 հազար 900 է: 2001-ից հետո հաջորդ մարդահամարը կլինի 2011-ին»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Ըստ 2007-ի տվյալների՝ ծնունդների թիվը 40.000-ից ավելի է, 2006-ի 37.000-ի փոխարեն: Այնինչ, 1990-ին ծնունդների տարեկան ցուցանիշը կազմել է 80.000,
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
«Սկսել ա»-ն անակնկալ կմատուցի պատգամավորներին Առաջիկա օրերին, սկսած այսօր առավոտից, երիտասարդական «Սկսել ա» շարժման եւ «Հիմա» ֆորումի մի խումբ ակտիվիստներ կազմակերպելու են ակցիաներ՝ ԱԺ պատգամավորների բնակարանների առջեւ: Ակցիայի էությունն այն է, որ 3-4 ակտիվիստ սկսելու են ակապելլա երգել՝ «Միտինգ, ակցիա, պիկետ, երթ», փորձելով պատգամավորներին հիշեցնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չկա խոսքի ազատություն եւ ազատորեն երթեր
ՆՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ ՉԵՆ ՏԱՊԱԼՎՈՒՄ
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը – Մեկուսարանից ազատ արձակվելուց հետո Ձեր առաջին հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե ընդդիմությունը «որոշ դեպքերում գործել է ոչ համարժեք», «որոշ դեպքերում ապավինել է ռեսուրսների, որոնք, ըստ էության, կարող է գոյություն չունենային»: Խնդրեմ՝ բացեք չակերտները: – Ես պատրաստվում եմ այդ մասին զրույց ունենալ ընդդիմության ղեկավարների հետ: Ընդդիմությունն, ընդհանուր
«ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ»
Երեկ սովետական առաջնորդի այս պատգամը Սերժ Սարգսյանին հղեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Խորհուրդ կտայի լրջորեն կարդալ Լենինին: Նրա տված խորհուրդները եթե ճիշտ օգտագործես, անկախ նրանից՝ կոմունիստական է, թե՝ ինչ է, այդ գաղափարների մեջ հատիկներ կան, որոնք այսօր էլ արդիական եւ օգտակար են»: Երեկ, առաջնորդի ծննդյան 108-րդ տարեդարձի առիթով, ՀԿԿ ղեկավարությունն այցելել էր Արմավիրի մարզի
«Կատարում են» ԵԽ պահանջները
Քաղաքական գործիչների կալանքը երկարացնելով 2 ամսով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում բավականին հստակ նշված է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ միջոցառումներ իրականացնել քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Մինչդեռ, բանաձեի ընդունումից անմիջապես հետո, մեր իշխանությունները ճիշտ հակառակ հետեւություններ արեցին եւ փոխանակ մարդկանց անհապաղ ազատ արձակեն, ձերբակալվածներից շատերի կալանքի ժամկետները երկարաձգեցին մեկ կամ
ՊԱՏԻԺ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նախաքննության մարմինն անտեսել է այն տեսագրությունը, որն ապացույց է, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ոչ թե բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, այլ ընդամենը հիշեցրել, թե լցոնմանն աջակցելու համար կարող են կրել պատասխանատվություն: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի «աշխատանքներին խոչընդոտելու դեպքի» առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ
ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Համենայնդեպս, հանրապետական Սամվել Նիկոյանը այս կարծիքին է Արդեն ձեւավորված է կոալիցիոն նոր կառավարությունը, եւ այս կառավարության առաջին քայլը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պետք է լինի սովորելը: Սովորելը՝ սովորել, բայց նաեւ գործել է հարկավոր, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում բավականին կոնկրետ խոստումներ կան, որոնք եթե զուտ ձեւական եւ պոպուլիստական խոստումներ չէին, ապա պետք է
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շուրջ մեկ շաբաթ առաջ ծեծի է ենթարկել Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12 տարեկան որդուն: Պատճառն այն է, որ այդ տղան կռվել է մարզպետի զավակների հետ: Ահա եւ Սուրեն Խաչատրյանն իր առանձնասենյակ է կանչել այդ տղային ու այնպես ծեծել, որ ծնոտը կոտրվել է: Տղային հետո տեղափոխել են Երեւան՝ հիվանդանոց: Ենթադրում ենք, որ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Զոհվածների եւ տուժածների թվաքանակը չէ, որ պետք է պարզ դարձնի այս մեծ ողբերգության հոգեցունց հետեւանքները: Իրենց «ազգային», «ցեղակրոն», «բարեգործ», «օրինաց» հորջորջող իշխանություններն անցան մի սահման, որը ոչ թե ինչ-որ
Նահատակ ազգերի դաշինքն ուշացած չէ
Համոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը, Երեւանի «Բոնցո» հունական կազմակերպության նախագահ Ֆրունտիկ Նիկոլայիթին եւ Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Կասպարյանը: Թեման՝ Նահատակ ազգերի վերջերս ստեղծված դաշինքն էր: Ա. Քալաջյանի փոխանցմամբ, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ
ՊՈՒՉԻՆԻԻ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Իսկ իտալացիների՝ հայկական թեմատիկայով գործերը «կմեկնե՞ն» Իտալիա Վերջին տարիներին հայ-իտալական կապերը վառ արտացոլված են նաեւ մշակութային ոլորտում, կոնկրետ՝ օպերային արվեստում: Օրինակ, Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի խաղացանկը տարիների ընթացքում հարստացել է իտալացի կոմպոզիտորներ Չիմարոզայի «Դիրիժորը», Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի», Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերաների ներկայացումներով, իսկ 2006թ., առաջինը ԱՊՀ-ում, ստուդիան իրականացրեց Պուչինիի
«Անբավարարները» հեշտությամբ՝ «երե՞ք»
Մանկավարժական համալսարանի վճարովիից չեն հեռացնում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի 67 ուսանող «անբավարար» էր ստացել հանրահաշիվ, երկրաչափություն, տոպոլոգիա եւ դիֆերենցիալ երկրաչափություն ու այլ առարկաների քննություններից: «Առավոտի» տեղեկություններով, հետագայում այդ ուսանողների գերակշիռ մեծամասնությունը հեշտությամբ դրական գնահատական է ստացել: Ըստ մեր աղբյուրների, քննություններն էլ բուհի ռեկտոր Արտուշ
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԵՐ
Ռեպորտաժ տարեկան ընդհանուր ժողովից Հայաստանի ամերիկյան համալսարանի նիստերի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեց 374 փաստաբան: Լսվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հաշվետվությունը անցած մեկ տարվա համար: Այն ներկայացրեց պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Միշա Փիլիպոսյանն էլ ներկայացրեց իրենց գրասենյակի մեկամյա գործունեությունը: Ընտրվեց պալատի որակավորման հանձնաժողով, ընդունվեց
Մաքսավորներն անօրինակա՞ն են մաքսազերծել
Թեեւ մաքսատան ղեկավարները պնդում են, որ ապրանքների մաքսավճարները չեն ավելացել, բայց առեւտրականները պետք է ավելի շատ գումար մուծեն: Երեկ «Այրարատ», «Հրազդան», «Մալաթիա» եւ «Ֆիրդուսի» տոնավաճառների մի խումբ վաճառականներ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Մաքսային պետական կոմիտեի: Նրանց խոսքերով, նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ եկած-չեկած, ներկրվող ապրանքների մաքսերը բարձրացրել է: Առեւտրականների հավաստմամբ, ներմուծվող ապրանքի
Ո՞ՒՐ ԵՆ ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ
Տիգրան Ուրիխանյանն ընդդիմություն է դառնում «Հետընտրական շրջանում իշխանությունը կորցրեց ավելի շատ վստահության քանակ, քան վաստակել էր այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի էր մեկ-երկու ամսվա ընթացքում կորցնել այդքան, ընդ որում, բացահայտ սխալներ չկատարելով, որեւէ նոր քաղաքականություն չվարելով, բացի քաղաքականից, այլ ճգնաժամի մեջ չլինելով՝ առաջացնել դժգոհություն հենց տարատեսակ ոչ քաղաքական հարցերի հետ կապված»,- «Առավոտի» հետ զրույցում նման
ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է
«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական շարժառիթներով պայմանավորված» մեղադրանքներով: Սակայն դատարանը երեկ եւս 2 ամսով երկարաձգեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կալանքը: Վերջինիս պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանն «Առավոտին» հայտնեց. «Ես մինչ օրս չեմ ասել, բայց հիմա ուղղակիորեն եւ միանշանակ պնդում եմ, որ
Մենախոսություններ երկխոսության մասին
Քաղաքական ուժերը գնահատում են ԵԽԽՎ բանաձեւը Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում գրեթե նույնաբովանդակ միտք արտահայտեց եւ առաջարկեց ընդդիմադիր ուժերին՝ եթե համաձայն չեն ստեղծված իրավիճակի հետ, թող հարցերը փորձեն վիճարկել եվրոպական դատարաններում: Ըստ Արամ Սաֆարյանի, «Երկխոսությունը պետք է մի հիմքի վրա տեղի ունենա, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչպես որ գրված է ԵԽ համապատասխան
«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: – ԱԺ այն պատգամավորները, որոնց Դուք դիմել էիք նամակով՝ պնդում էին, թե սերունդների համերաշխության սկզբունքից ելնելով եւ մի քանի այլ հիմնավորումներով էիք առաջարկել միջնորդել փոխել Ձեր խափանման միջոցը: Մինչդեռ Ձեր պաշտպան Հովիկ Արսենյանը մամուլին հայտնել էր, թե
«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ… ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Ասում են արտակարգ դրությունից հետո արտոնված առաջին հանրահավաքի մասնակից երիտասարդները Շաբաթ օրը Երեւանի Կիրովի մանկական զբոսայգում տեղի ունեցավ մարտի մեկից հետո արտոնված առաջին հանրահավաքը: Միջոցառման մասին քաղաքապետարանին իրազեկել էր «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը: Իշխանությունն էլ՝ ի դեմս քաղաքապետարանի, կանանց առաջարկել էր զբոսայգու հրապարակում երկու ժամ քարոզել եւ պաշտպանել խաղաղությունը: Հանրահավաքը բավականին բազմամարդ էր, ըստ
ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պորտֆելների վերաբաշխման «բազմաքայլ» գործընթացի արդյունքում Անդրանիկ Մանուկյանը ազատվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Ենթադրվում է, որ նրա պատասխանատվության ոլորտում են լինելու տնտեսական խնդիրները: Տրանսպորտի նախարարի պաշտոնում կարեւոր է արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ մերձավոր հարեւանների, այդ երկրների համապատասխան ղեկավարների հետ ամուր, հուսալի կապեր ստեղծելը, ինչը կարողացել է անել նախկին նախարարը: Հայաստանի