Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 22,2008 00:00

\"\"

Պորտֆելների վերաբաշխման «բազմաքայլ» գործընթացի արդյունքում Անդրանիկ Մանուկյանը ազատվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Ենթադրվում է, որ նրա պատասխանատվության ոլորտում են լինելու տնտեսական խնդիրները: Տրանսպորտի նախարարի պաշտոնում կարեւոր է արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ մերձավոր հարեւանների, այդ երկրների համապատասխան ղեկավարների հետ ամուր, հուսալի կապեր ստեղծելը, ինչը կարողացել է անել նախկին նախարարը: Հայաստանի տրանսպորտային խոշոր բեռնափոխադրումները իրականացվում են բարդ սխեմաներով (նավահանգիստներից լաստանավերով, այնուհետեւ՝ երկաթուղով), եւ այդ սխեմաները աշխատում էին նաեւ Ա. Մանուկյանի անձնական գործընկերային կապերի շնորհիվ: Առաջին հերթին, իհարկե, նա հաջողությամբ համագործակցում էր ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի ու երկաթուղու ղեկավար Վլադիմիր Յակունինի հետ: Վերջինիս ակտիվ մասնակցությամբ կոնցեսիոն կառավարման վերցվեց Հայկական երկաթուղին, եւ այդ ոլորտում խոշոր ներդրումներ են արվելու: Միշտ ջերմ էին պարոն Մանուկյանի հարաբերությունները Վրաստանի տրանսպորտի պատասխանատուների հետ, ինչի շնորհիվ առայսօր չեն բարձրացվել այդ երկրի տարածքով մեր բեռնափոխադրումների սակագները: Եվ նույնիսկ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ ստացվում էր նորմալ համագործակցություն՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Կկարողանա՞ տրանսպորտի եւ կապի նոր նախարարը պահպանել եւ զարգացնել այդ կապերը: Հուսանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930