Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆԱ՞Լ, ԹԵ՞…

Հայաստանի էմոներն ու գոթերը «կեղծ» են Երեւանում վերջերս շատ են հանդիպում վառ վարդագույնի, մանուշակագույնի ու սեւի համադրությամբ զգեստներ հագած, վրաները՝ գունավոր, կլորիկ «զնաչոկներ» փակցրած՝ միանգամից աչքի ընկնող պատանիներ: Նրանք կրում են տարբեր տեսակի թեւկապեր, գոտիների վրա՝ արծաթագույն նախշեր, կտրված մատնածայրերով ձեռնոցներ ու «զնաչոկներով» զարդարված պայուսակ: Երբեմն էլ կարելի է հանդիպել միայն սեւ ու ոչ սովորական

Համասեռամոլությունը ֆուտբոլում տեղ չունի

«Շալկե 04» ֆուտբոլային ակումբի նախկին մենեջեր Ռուդի Ասզաուերը «Express» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ գերմանական ֆուտբոլում համասեռամոլները տեղ չունեն: Ասզաուերի դիտարկումներով, բացահայտված այդպիսի ֆուտբոլիստը անհաջողության է դատապարտված. նրան, պարզապես, թիմակիցները «կխժռեն», իսկ ստադիոնն էլ սուլոցներով դաշտից կհեռացնի: «Ավելի լավ է այդպիսի ֆուտբոլիստին վհուկների համընդհանուր որսի առարկա չդարձնել»,- ասել է նա եւ ավելացրել, որ եթե

Նիզակը խրվել է մրցավարի գլխի մեջ

Դեպքը կատարվել է միջազգային կարգի մրցավար Էդգար Աավիկի հետ՝ Տալլինի «Audentes» ստադիոնում անցկացված նիզականետորդների միջազգային մրցումների ժամանակ: Ականատեսների պատմածով՝ 77-ամյա Աավիկն ինքն է մարզագույքը գլխից հանել: Երբ տուժածին տեղափոխում էին շտապօգնության ավտոմեքենա, ինքնազգացողությունը դեռ բավարար էր: Նա գիտակցությունը կորցրել է արդեն հիվանդանոցում: Մրցումների կազմակերպիչների խոսքերով՝ պատահածի մեղավորն ինքը՝ մրցավարն է, որը նիզականետման հատվածում մրցավարներին հատկացված

Ֆուտբոլ 2010

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է Հարավ- Աֆրիկյան Հանրապետությունում աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպումից ակնկալվող եկամտի գումարը: Նախնական հաշվարկներով՝ ֆինանսական եկամուտը կկազմի $3,2 միլիարդ, իսկ մաքուր շահույթը կլինի մեկ միլիարդ դոլար: Հատկանշական է, որ չորս տարի առաջ Գերմանիայում անցկացված աշխարհի առաջնության կազմկոմիտեն պաշտոնապես հայտարարել է $300 միլիոնի շահույթի մասին:

Մեկ միլիոն՝ չմերկանալու համար

«Ֆլամենգո» ակումբի եւ Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող Ադրիանոն իր հարսնացուին՝ բրազիլացի ֆոտոմոդել Ժոանա Մաչադուին, հանրահայտ «Playboy» հանդեսի՝ մերկ լուսանկարվելու առաջարկներից հրաժարվելու համար առաջարկել է $1 միլիոն: Այս մասին տեղեկացրել է բրազիլական «O Dia» թերթը: Ադրիանոյի առաջարկած գումարը կրկնակի ավելի է հանդեսի առաջարկածից: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ ֆուտբոլիստը Ռիո-դե-Ժանեյրոյի աշխարհահռչակ դիմակահանդեսում կիսամերկ հանդես չգալու համար

Աշխարհի առաջնության ստադիոնները

«Գրին Պոյնտ»: Քեյփթաուն: 70 հազար նստելատեղ: «Մոզոս Մաբիդա»: Դուրբան: 70 հազար նստելատեղ: «Ֆրի Սթեյտ»: Բլումֆոնտեյն: 48 հազար նստելատեղ: «Նելսոն Մանդելա Բեյ»: Պորտ Էլիզաբեթ: 48 հազար նստելատեղ: «Էլլիս Պարկ»: Իոհաննեսբուրգ: 61 հազար նստելատեղ:

ՍՊՈՐՏԸ ԵՎ ՍԵՔՍԸ ԱՆԲԱԺԱՆ ԵՆ

Պրոֆեսիոնալ մարզիչները կարեւորագույն մրցումների ժամանակ սեքսին տարբեր աչքերով են նայում: Մոտ երկու տասնամյակ առաջ մրցման նախորդ գիշերը թիմերի ճնշող մեծամասնության համար սեքսուալ ցանկացած դրսեւորում կտրականապես արգելված էր: Մարզիչները դա մեկնաբանում էին այսպես. «Ֆիզիկական եւ էմոցիոնալ էներգիան անտեղի վատնել պետք չէ»: Այդպես էր մտածում նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, որը մարտից երկու շաբաթ առաջ դադարեցնում էր

Դատական համակարգն անկատար է

Երբ արջն է բուին կարգում դատավոր ՀՀ դատական համակարգի անկատար լինելու մասին խոսվել ու գրվել է բազմաթիվ անգամ: Այն ոչ միայն դաժան է, հակամարդկային ու նպատակ չհետապնդող, այլ զուտ կամայական է, նաեւ՝ անկարող: Դիպուկ ասված «անկարող»-ը հասկանալի դարձնելու համար հիշեցնենք ժողովրդական հանրահայտ ասույթը. «ով վճարում է, նա էլ պատվիրում է»: Փաստացի վճարողը ժողովուրդն է, բայց

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐ

Սինգապուրի փորձը Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում մի հարցադրում արեց, թե «ի՞նչ դրդապատճառներով են առաջնորդվում այն մարդիկ, ովքեր իմ բլոգում պարզապես ցանկանում են վիրավորել դիմացինին՝ թողնելով ցածրակարգ, սուտ եւ անհիմն մեկնաբանություններ»: Ապա նա շարունակում է, թե նման մոտեցումը «Փոխըմբռնման հասնելու լավագույն միջոցը չէ»: Վարչապետն իրավացի է: Եվ ահա նրա հարցի կարճ պատասխանը: Հարգելի պարոն

«ՋՐԻ ՃԱՄՓԱ». ՊՈՒՏԻՆՆ ԷԼԻ ԹՈՒՐՔԻԱ Է ԳՆՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա եւ Ստամբուլում կմասնակցի Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցառումների խորհրդի մասնակից-երկրների կառավարությունների եւ պետության ղեկավարների թվով երրորդ հանդիպմանը:

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ՝ ՂՐՂԶԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղրղըզստանի նախագահներ Բակիեւի եւ Ակաեւի ռեժիմները խորտակել է կոռուպցիան եւ ոչ թե օտարերկրացիների բանսարկությունները: «Newsru»-ի մատուցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քրոուլը՝ պատասխանելով «Կոմերսանտ» թերթի այն դիտարկմանը, թե Ղրղըզստանում հեղափոխությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ազդեցությունների ոլորտի համար պայքարի հետեւանք է: «Աշխարհի ցանկացած անկյունում հենց մի դժվարություն է ծագում, բոլորը սկսում են մեղադրել «արտաքին գործոնին»՝

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ԻՆ

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԱՊՀ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին միանալու հրավեր Ուկրաինային արել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, թե դա ավելի շուտ «արարողակարգային հայտարարություն» էր, քան՝ կոնկրետ առաջարկ: «ՀԱՊԿ-ը չի ակնկալում Ուկրաինայի անդամակցությունն այդ կազմակերպությանը: Հրավերներ չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը համարում է, որ Լեհաստանում ամերիկյան «Patriot» հրթիռների տեղակայումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ 1997թ. կնքված հիմնարար ակտի կոպտագույն խախտում է: Ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, թե ռուսական սահմաններին մոտ հրթիռային համակարգերի տեղակայումը ոչ մի պատճառով չի կարող արդարացվել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Գրուշկոն նաեւ հայտարարել է, թե ՌԴ դիվանագիտական

Երկու հազար պատանդ՝ Պակիստանում

Պակիստանի հարավ-արեւելյան Բելուջիստան գավառի Կվետտա քաղաքի արվարձանում զինված անհայտ անձանց հարձակման արդյունքում չորս ոստիկան է զոհվել: Իսկ ահա երկրի արեւելյան Լախորե քաղաքի երկու մզկիթների վրա հարձակում են գործել հրազենով եւ նռնակներով զինված գրոհայիններ: Ուրբաթօրյա աղոթքի պահին գրավված մզկիթներից մեկում հարձակման պահին գտնվել են տարբեր գնահատականներով 1,5-2 հազար մարդ, որոնց գրոհայինները պահում են պատանդի կարգավիճակում: Երկրորդ

Չինաստանը չի պաշտպանի

Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ Պեկինը «չի պաշտպանի» հարավկորեական ռազմանավի խորտակման մեջ մեղավորներին՝ անկախ այն բանից, թե միջադեպի հետաքննությունն ինչ եզրակացության կհանգի: «Չինաստանի կառավարությունը իր դիրքորոշումը կհայտնի օբյեկտիվության եւ արդարության հիման վրա՝ հարգանքով վերաբերվելով միջազգային հետաքննության եզրակացությանն ու նկատի առնելով այդ եզրակացության վերաբերյալ բոլոր պետությունների արձագանքները»,- BBC-ի մատուցմամբ՝ ասել է Չինաստանի վարչապետը: Մարտի

Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան համաձայնության են եկել

Տոկիոն եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզում տեղակայված ամերիկյան Ֆուտենմա ռազմաբազայի տեղափոխման շուրջ: Կողմերն ուրբաթ օրը հրապարակել են համատեղ ստորագրված հուշագիրը, որտեղ ասվում է, որ նավատորմային հետեւակների ներկայությունը կղզում առաջացնում է տեղի բնակչության զայրույթը, կմնան Օկինավայում, բայց կտեղափոխվեն կղզու պակաս բնակեցված շրջան: Ճապոնիայի վարչապետ Յուկիո Խոտոյաման, որն անցյալ տարի հաղթել էր

Մարզպետը նաեւ զինվոր է

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մայիսի 28-ի նախօրեին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այցելել է մարզի Վահան գյուղի սահմանապահ ուղեկալ: Առաջին անգամ մարզպետ Պողոսյանը Վահանի զորամաս եւ ուղեկալ այցելել էր Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին եւ խոստացել հերթական այցելությունը կատարել Հայաստանի Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի կապակցությամբ: Մարզպետը սահմանապահների ուղեկցությամբ եղել է մարտական հերթապահության դիրքերում, զրուցել սպաների եւ

«Արի տուն»՝ թուրքական ձեւով

Tert.am-ը, հենվելով թուրքական Dogan գործակալության տեղեկությունների վրա, հաղորդում է, որ Թուրքիայի Վան նահանգի բնակչությունը սկսել է մեծ խանդավառությամբ նախապատրաստվել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Վանի Գեւաշ շրջանում լույս տեսնող «Van Times» թերթի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մենք բացում ենք մեր տան դռները Վան ժամանող հայերի առջեւ» խորագրով արշավ, որի շրջանակում տեղի բնակիչներին կոչ

Էլի հանրապետականը՝ ընդդեմ հանրապետականի

Հունիսի 20-ին Գորիսում կկայանա քաղաքապետի հերթական ընտրություն: Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն նաեւ Սյունիքի մարզի Օխտար եւ Աճանան գյուղերում, իսկ Իշխանասարում՝ համայնքի ավագանու ընտրություններ: Սյունիքի թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ի տվյալների համաձայն՝ թեկնածուների առաջադրումների ժամկետն արդեն ավարտվել է: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը (ՀՀԿ) եւ Ավետիք Բուդաղյանը (անկուսակցական):

ԿՐԿԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանրակացարանը սեփականաշնորհել են, բնակիչների մասին՝ մոռացել կամ «մոռացել»: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի հանրակացարանի բնակիչների վտարման խնդիրը կրկին մեծ հնչեղություն է ստացել: Շենքի սեփականատերը հերթական անգամ փորձում է դուրս հանել փախստականի կարգավիճակ ունեցող ու գնալու տեղ, ուրիշ ապաստան չունեցող բնակիչներին: Լեռնագործների փողոցում գտնվող հանրակացարանը նախկինում եղել է կոմբինատի սեփականությունը, այստեղ բնակվել եւ մշտական

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ

«Առավոտի» տեղեկություններով, ԱՄՆ մեկնած իրավապաշտպան- փաստաբանների խումբը կորցրել է իր ճամփորդական պայուսակները: Մասնավորապես՝ դրանցում զետեղված այն կոստյումները, որոնք պարտադիր էին դատարաններ մտնելու համար: Իրավապաշտպաններից շատերը դատարան են գնացել ջինսե տաբատներով ու վերնաշապիկներով:

ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԹՌԻՉՔՈՒՂԻՆ

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հայ խաղաղապահների բարձր մակարդակը եւ նախաձեռնողականությունը: Հայաստանի 40 հոգանոց ստորաբաժանմանը, որը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությամբ մասնակցում է ընթացիկ տարվա հունվարից՝ գերմանական ուժերի կազմում հանձնարարված է պահպանել Քունդուզի շենքը եւ թռիչքուղին, ինչպես նաեւ գերմանացի զինծառայողների հետ համատեղ՝ խաղաղապահ բազայի հսկիչ անցակետերից մեկը: Գերմանական

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԱԶԱՏԵԼ Է

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված, ծառայողական քննության արդյունքներով աշխատանքից ազատել է Չարենցավանի ոստիկանապետ Նորիկ Հեբոյանին՝ իր 3 աշխատակիցներով: Մինչ այդ՝ հատուկ քննչական ծառայությունը կալանավորել էր ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին եւ օպերլիազոր Մորիս Հայրապետյանին: Չարենցավան կադրեր կտարվեն Երեւանից, իսկ նախկին պետը կնստի «պահեստային նստարանին», մինչ նրա աշխատանքի հարցը

Սպառնում է «տէցի կռուգ» սարքել

Վալենտինա Թելոյանը մայրաքաղաքի Պռոշյան փողոցում 1994 թվականից ձեռք է բերել սեփականություն: Առուծախի պայմանագրի եւ պետական գրանցման հիման վրա նրա ընտանիքը դառնում է 19 հասցեի եւ 960 քմ հողակտորի սեփականատերը: Նա հսկայածավալ աշխատանքներ է կատարում, մեքենաներով տեղափոխում փողոցին հառնած տան եւ հողակտորի աղբը: Երբ տունը տուն է դառնում, հողակտորը՝ հողակտոր, հայտնվում են ԱՄՆ-ից «իջեցված կտակով» տանտեր

ԻՋԵՎԱՆՅԱՆ ԿՐՔԵՐ

Դուբայների՞ց են նիստերին մասնակցել Սկիզբը՝ «Առավոտ», 25-ը մայիսի 2010թ. «Առավոտն» «Իջեւանյան կրքեր» հրապարակման մեջ ներկայացրել էր Իջեւանի՝ արդեն նախկին ավագանիների դժգոհությունները քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործունեությունից: Փորձեցինք լսել նաեւ վերջինիս փաստարկներն այդ առնչությամբ: Ինչպես նշվել էր հրապարակման մեջ, ավագանիները դժգոհում էին, թե քաղաքապետն աշխատում է փակ, գաղտնի, եւ իրենց չի տրամադրում ավագանու նիստերի արձանագրությունների վավերացված պատճենները:

ԽԱԲՎՈՒՄ ԵՆ, ԼՔՎՈՒՄ ԿԱՄ ԷԼ ԲԱԺԱՆՎՈՒՄ

Անօթեւանների կացարանում հայտնված անտունները իրենց մեղքով չեն փողոցում հայտնվում Սահակ Պորտուգալյանը շատ է ցանկանում գնալ Ուկրաինա եւ ապրել իր ընտանիքի հետ: Ռազմիկ Խաչատրյանը հիասթափվել է ամուսնություններից: Ասում է. «Ով է խերվել, որ ես խերվեի»: Երբ Եվգենյա Մովսիսյանից հարցրինք, թե քանի՞ տարեկան է, պատասխանեց. «Կնոջից տարիք չեն հարցնում: Չգիտե՞ք այդ մասին»: Սերգեյ Նավասարդովը կարդալ շատ է

Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրվեցին

Կրթության, գիտության, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառների աշխատակիցներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով երեկ պարգեւատրվեցին շքանշաններով, մեդալներով, մի մասն էլ արժանացավ բարձրագույն կոչումների: Տոնի առիթով նախագահը շնորհավորեց ներկաներին եւ իր ուղերձում մասնավորապես ասաց. «92 տարի առաջ, տեւական խզումից հետո, իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ո՞վ էր հայը մինչեւ

«Դոլչե Գաբանան» եւ «Կոկո Շանելը» թունավոր օծանելիքներ են արտադրում

Հրապարակվել են միջազգային կազմակերպության ուսումնասիրության արդյունքները Անվտանգ կոսմետիկայի միջազգային կազմակերպությունը վերջերս հրապարակել է աշխարհում հայտնի բրենդ համարվող օծանելիքների փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ բացահայտվել են առողջությանը լուրջ վտանգ սպառնացող օծանելիքների անունները, որոնք պարունակում են անթույլատրելի գերչափերի հասնող քիմիկատներ: Թունավոր օծանելիքների շարքում են՝ Giorgio Armani Acqua Di Gio, Jennifer Lopez J. Lo Glow, Calvin Klein Eternity (for

«ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԸ՝ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵ՞ԿՏ

Գյումրու քաղաքապետարանը 99 տարով վարձակալության է տրամադրել «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի մեջ գտնվող կանաչ տարածքը: Փորված հիմքից արդեն իսկ ակնհայտ է, որ սա ամենեւին էլ  տաղավար, կրպակ կամ բացօթյա սրճարան չի դառնալու: Գյումրու բոլոր ծակ ու ճյուղերը վաճառելուց հետո, քաղաքապետարանն այժմ իր բյուջեն լցնում է արգելված կառույցներն ու տեղանքներն օտարելով: Դրա համար  գտել է օրենքը շրջանցելու

Ամեն փաստաթղթի պիտի համարժեք հակահարված տանք

Առաջարկում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հայաստանի վճռականությունը՝ մոնոէթնիկ պետություն դառնալու եւ ընդդեմ ազգային փոքրամասնությունների քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ» վերնագրված բանաձեւի նախագծին, որն ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը՝ միացած 19 պատվիրակների շարքում են ԵԽԽՎ-ում բավական հեղինակավոր անձինք՝ ինչպիսիք լիտվացի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսն է, ֆինն Կիմմո Սասին եւ շվեդ Գյորան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031