Օրվա լրահոսը
«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
Ոստիկանությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը ապահովող անձինք բռնել են երկու երիտասարդի, որոնք շրջել էին հրապարակում՝ փորձելով սադրանքներ հրահրել՝ մարդկանց կոչեր անելով եւ դրդելով իշխանությունների դեմ բռնի գործողություններ կիրառել: Վերջիններիս ՀՀ առաջին նախագահի աջակիցները «բերման էին ենթարկել» Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ:
«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ որպես ԱԺ նախագահ՝ ինքը 131 պատգամավորներից որեւէ մեկին չի միջնորդել օրինական զենք ստանալու համար: – Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, արդյոք ուժային մեթոդներո՞վ պետք է փորձեք ցրել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց, թե՞ հնարավոր եք համարում երկխոսությունը, թեպետ արդեն իսկ երկխոսության առաջարկն իրենք մերժեցին: – Իրենք ընդհանրապես ամեն
Իրավասու չեմ գնահատական տալ
Ընտրությունների մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ գնահատականներ տալով միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին: «Հայացք» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էր, թեման` այս օրերին մոդայիկ հետընտրական զարգացումները: Սերժ Սարգսյանի հանդեպ իր համակրանքով հայտնի այս քաղաքագետն ասաց, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին ինքը չի կարող որեւէ գնահատական տալ, որովհետեւ իրավասու չէ. «Գնահատականները տրվել են միջազգային դիտորդների կողմից,
ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ
Ներկայումս Վանո Սիրադեղյանի՝ Երեւանում բնակվող եղբայրը՝ Սեյրան Սիրադեղյանը, փաստաբան է վարձել եղբոր եւ փեսայի շահերը պաշտպանելու համար:
Դատավորը՝ հեռուստաաշտարակի վրա
Փորձում են հեռուստաաշտարակը խլել անկախ լրատվական ալիքի ձեռքից Արդեն երրորդ օրն է, ինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունը՝ հեռուստաաշտարակի շուրջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ու Գյումրիի քաղաքապետարանի վիճաբանությունը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո իշխանությունները «ԳԱԼԱ»-ին ծնկի բերելու անպատվաբեր գործի մեջ ընդգրկեցին նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱՎՈՐ
Նախաքննությունը փորձում է մեղքը գցել ՕԵԿ-ի վրա Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննության մարմինը պարզել է, որ ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ Երեւանի թիվ 9 ընտրատարածքի թիվ 9/31 ընտրատեղամասի
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ «ՀԻՆ ԷՐԻՎԱՆԻ» ՎՐԱ
Ազատության հրապարակում բողոքի ցույցեր անող Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները ցանկանում էին պատառոտել Սերժ Սարգսյանի պլակատը: «Փետրվարի 26-ին Ազատության հրապարակի հանրահավաքը վերածվեց անձնական հաշվեհարդարի, քանի որ այնտեղ հավաքվածների մեծ մասը երեկոյան ժամը 20:30-ին հարձակվեց «Հին Էրիվանի» շենքի վրա եւ բարձրաձայն կոչերով պահանջեց հանել մեզ մոտ փակցված Սերժ Սարգսյանի պլակատը: Պլակատը չափերով բավականին մեծ է, կարծում եմ՝ հենց
«Լեւոնականներին» հալածում են
Իշխանության ներկայացուցիչները նրանց սպառնում են, բնակարանները խուզարկում, զրկում նպաստից ու աշխատանքից: Նրանք, ովքեր մասնակցում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, առավել եւս՝ ովքեր ելույթ են ունենում հանրահավաքների ժամանակ, իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվում են խոշտանգումների ու հետապնդումների: Ոստիկանության աշխատակիցները խուզարկում են նրանց բնակարանները, հանրապետական գործատուները՝ ազատում են նրանց աշխատանքից, բացի այդ, անհայտ մարդիկ զանգահարում
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼՈՒ
Վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, թե աճպարարություն չեն համագործակցության վերաբերյալ իր կոչերը: Հ1-ին փետրվարի 26-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Երբ կձեւավորվի նոր կառավարություն՝ մարդիկ կտեսնեն, որ հաղթող նախագահը պատրաստակամություն ունի կառավարության գործունեության մեջ ներգրավել ավելի լայն շրջանակ եւ ոչ միայն՝ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն»: Իսկ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում
Քաղաքական լուծում է պետք Ստեղծված ներքաղաքական իրավիճակից ճիշտ ելքը սա է համարում Հրանտ Խաչատրյանը «Ես եղել եմ Ազատության հրապարակում. այսօր այնտեղ գտնվող մարդկանց որակը ոչնչով չի զիջում մինչ օրս այդ հրապարակում իրենց իրավունքները պաշտպանելու դուրս եկած մարդկանց որակին: Չի կարելի նրանց արեւածաղիկ կամ «պերաշկի» ուտող ներկայացնել, ինչպես անում են մեր պատասխանատու լրատվամիջոցները»,- երեկ «Հայացք» ակումբում
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Հանրահավաքի մասնակիցներն էլ պատասխանեցին Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե՝ «արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը», եւ ցուցարարներին կոչ էր արել «դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը»։ Կրկնելով Ռոբերտ Քոչարյանին եւ ատամներ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՉՍԵՂՄԵԼ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ
ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ստեղծված իրավիճակում հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով: – Դաշնակցության՝ իշխանության կոալիցիայի հետ համագործակցելու հարցը ե՞րբ է լուծվելու: – Մենք դեռեւս չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հետընտրական փուլը դեռ շարունակվում է, եւ երեկ տեղի ունեցավ մեր ընտրված նախագահի ընտրողների վերջնական հանրահավաքը: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն համաձայնագրին, ապա
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ժողովրդավարությունը կոմունիզմ չէ, որը կարելի է մի օր կառուցել եւ հետո հանգիստ վայելել նրա բարիքները: Դա չդադարող գործընթաց է: Այսօր Ազատության հրապարակում Հայաստանի անկախության պայմաններում մեծացած առաջին սերունդն է: Բայց հնարավոր չէ պնդել, որ այս երեխան ապրելու է կատարելապես ազատ երկրում: Նրան էլ պայքարի իր բաժինը կհասնի:
Կրկին մուրճի եւ սալի արանքում
Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը Ազգային ժողովում 26.02.2008 Իր պատմության հնագույն ժամանակներից սկսած, այս էլ որերորդ անգամ, ցավոք, Հայաստանը կրկին հայտնվել է մուրճի ու սալի արանքում: Հետեւաբար, նախագահական ընտրություններից հետո առկա կարծր առճակատումը պետք է հանգուցալուծվի խաղաղ, իրավական, քաղաքական եւ քաղաքակիրթ ճանապարհով: Հակառակ պարագայում, ինչպես միշտ, կարող են տուժել շարքային քաղաքացիները, կվտանգվի Հայաստանի միջազգային հեղինակությունը:Դատապարտելով ընտրությունների ընթացքում
Առեւտրականներին կրկին ստիպել են
Երեկ «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներին նույնպես ստիպողաբար տարել են Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված հանրահավաքին: Չնայած Ս. Սարգսյանի կողմնակիցների միտինգը նախատեսված էր ժամը 15-ին, սակայն տոնավաճառի տնօրինությունը արդեն ժամը մեկից սկսած՝ մարդկանց տոնավաճառից հանում էր: Ժամը 14-ի դրությամբ տոնավաճառի պատասխանատուները դարպասներն արդեն կողպում էին, որպեսզի ոչ ոք առեւտուրը շարունակելու համար հետ չգնա: Տոնավաճառ այցելած քաղաքացիները հնարավորություն չունեցան
Հետընտրական անուրջներ
Ժողովրդավարական երկրներում պետության սահմանադրական պարտականությունների մեջ է մտնում ապահովել ընտրությունների օրինական ընթացքը: Պետության իշխանական թեւերը, մասնավորապես՝ դատական ու գործադիր մարմինները պատասխանատու են դրա համար, իսկ երկրի նախագահը, իր հերթին, սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է: Հաշվի առնելով, որ «օրինական» բառը մեր պետության մեջ դեռեւս ինչ-որ վերացական ու անհասկանալի ածական է, փորձենք համադրելով վերոհիշյալ բանական կանոնները, բնութագրել
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԼՑՎԵԼՈՒ ՀՈՐԴՈՐԸ
ՀՀԿ նախագահի երեկվա ելույթը եւ ԱԺ-ում որոշ հանրապետականների հայտարարությունները տրամագծորեն հակադիր էին: Վարչապետ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում երեկ հայտարարել էր. «Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ՝ մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են»: Թերեւս այս կոչին անհաղորդ մնացին նրա իսկ կուսակիցները, քանզի երեկ այդ հանրահավաքից ԱԺ նիստերի դահլիճ վերադարձած
Կարեւորն ընտրությունը չէ, այլ՝ հետոն
Երբ շրջանառության մեջ մտավ ընտրության թեման, դրանից անբաժան էր ընտրակեղծիքների, ընտրակաշառքների վարկածների քննարկումը: Այդ մտածելակերպը հենց այնպես չի ծնվել, նախորդ բոլոր մակարդակների ընտրությունների հետեւանքն է, որ, ամեն անգամ կրկնվելով, ամրապնդել է այս մտածելակերպը: «Մենք տրամադրված ենք անցկացնել իսկապես լավ ընտրություններ»,- ասաց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ընդունելով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի դիտորդական խմբին: Ի՞նչ է նշանակում «լավ
ՊԱԿԻՍՏԱՆԻՑ ՀԵՏԱՄՆԱՑ, ՍՍՀՄ-ԻՆ ՀԻՇԵՑՆՈՂ
Հայաստանի վիճակը կփոխվի՞ Ռազմական հեղաշրջման արդյունքում ժամանակին իշխանությունը գրաված Պակիստանի ղեկավարությունը կարող է կազմակերպել արդար եւ ազատ ընտրություններ մի երկրում, որտեղ միայն վերջերս դաժանաբար սպանվեց նախկին վարչապետը եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: (Գործող նախագահի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում զբաղեցրեց ընդամենը երրորդ տեղը): Իսկ մենք՝ չենք կարող: Հայաստանում ընտրության ճանապարհով իշխանություն փոխելն ուտոպիա է դառնում: Հանցավոր տարրերի
«Սա վերջն է, եղբայրասպան պատերազմ կլինի»
Երեկ գուժեց հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայացք» ակումբի երեկվա հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն էր, թեման՝ քաղաքական զարգացումների հետեւանքները հասարակության հոգեվիճակի վրա: Կ. Նալչաջյանի խոսքերով, ցանկացած քաղաքական ընտրություն՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթացել, արդեն իսկ սոցիալական ճգնաժամ է: «Հասարակության այսօրվա հոգեբանական ճգնաժամը շատ լավ մտածված մանիպուլյացիայի արդյունք է: Նրանք, ովքեր այսօր ստեղծում են հասարակական տրամադրություններ, շատ
ԴԱՍԱԴՈՒԼ ՈՒ ԵՐԹ ՉԻ՛ ԵՂԵԼ
Պնդում են լսարանների դռները «ընդդիմադիր» ուսանողների վրա փակած բուհերի ղեկավարները Փետրվարի 14-ին պետական բուհերի ռեկտորները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը, բնականաբար, պիտի վերաբերեր Սերժ Սարգսյանին սատարելուն: Ըստ այդ հայտարարության, ռեկտորների համոզմամբ՝ միայն Սերժ Սարգսյանի ծրագրերն են առաջընթաց ապահովող քաղաքականության եւ երկրի կայուն զարգացման երաշխիքը: Հավանաբար, հենց այս տրամաբանությամբ էլ բուհերի ղեկավարներն ամեն գնով խոչընդոտել էին
Մանկավարժներին «քշել» էին հրապարակ
Նրանց ստիպում էին հանդես գալ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի Երեկ Հանրապետության հրապարակում մեկնարկել էր ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ հերթական բեմադրված ակցիան, որին պարտադրել էին մասնակցել նաեւ մանկավարժների՝ հանրապետության մարզերից ու մայրաքաղաքից: Ամենափայլունը Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն էր աշխատել, ձնախառն անձրեւին հրապարակում ներկա էին Երեւանի բոլոր դպրոցների կոլեկտիվները, աչքաբաց տնօրեններից ոմանց ջանքերով հրապարակ էին եկել նաեւ
ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔ
Սերժ Սարգսյանի ձիու քայլը Նախագահական այս ընտրությունները երկրի պատմության մեջ հինգերորդն են՝ 91, 96, 98, 2003 եւ վերջապես՝ 2008: Հինգ ընտրություն, որոնցից միայն առաջինն է օրինական ճանաչվել, իսկ չորսը՝ անօրինական: Այսինքն՝ անկախության պատմության տասնյոթ տարիներից երկրում օրինական իշխանություն է եղել միայն առաջին հինգ տարիներին: Սա արդեն վիճակագրություն չէ, այլ՝ ախտանիշ: Մի ախտանիշ, որ չափազանց շատ
«Ինչ տվել են՝ էն էլ բռնել ենք»
Սերժ Սարգսյանին սատարողների ցույցը մարզերի բնակիչների համար հիանալի առիթ էր՝ մայրաքաղաքից առեւտուր անելու: Չբավարարվելով հանրապետության մարզերում կազմակերպված «մինի» ցույցերով՝ վարչապետ Սերժ Սարգսյանի թիմակիցները երեկ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ էին եկել՝ «լեւոնականներին» ցույց տալու, որ իրենք էլ պակաս ակտիվ չեն: «Սերժական» ակտիվիստները ժամանակ առ ժամանակ գոռում էին, թե՝ «Լեւոնը եկել է մեր շեն երկիրն ավերելու, նա մասոն
ԿԱՍԿԱԾԵԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ԱՊԱՑՈՒՑԵԼԸ՝ ՄԵԿ ԱՅԼ
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ իրենից ավելի շատ ձայներ ստացած 3 թեկնածուները բաժանել են ընտրակաշառք: Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում պարզաբանելով, թե ինչու իրենք չվիճարկեցին նախագահական ընտրությունների արդյունքները՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սա պայմանավորեց ընտրական համակարգի բացթողումներով. «Ընտրակեղծիքները կանխելը, լիարժեք վերահսկելը, այնուհետեւ նաեւ քվեների համապատասխանությունն ընտրողների կամքին ապահովելը՝ այս մասով քաղաքական
Հետախուզվում է
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը հետախուզման մեջ է՝ չնայած նա ոչ մի տեղ չի փախել Նախորդ օրը դատախազության մի խումբ աշխատակիցներ խուզարկել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, այժմ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Սամվել Գեւորգյանի բնակարանը: «Առավոտի» հետ զրույցում Սամվել Գեւորգյանն այդ ամենը «կապիկություն» որակեց. «Խուճապը նրանց մղում է ամենահիմար գործողությունների: Խուզարկության երկու ձեւ կա՝ վնաս տալու
«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ»
Ասում է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը՝ թերեւս ակնարկելով ընտրությունների արդյունքներն իր ճանաչել-չճանաչելը: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ իր ասուլիսին հասավ 1 ժամ ուշացումով եւ պատճառաբանեց՝ քաղաքացիական համազգեստով 15-20 հոգի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ տեւական ժամանակ շրջափակել էին իր մեքենան՝ «Այն պատրվակով, թե փակ է ճանապարհը, հանրահավաք է ժամը 15-ին, իրավունք չունենք ոչ մեկին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ փետրվարի 19-ին կայացած ազատ, մրցակցային եւ մասնակցային աննախադեպ ակտիվ նախագահական ընտրությունների կապակցությամբ, որտեղ ընտրողների ազատ կամարտահայտման արդյունքում ընտրությունների առաջին փուլում ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: ՄԻԱԿ-ը ողջունում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում արձանագրված էական առաջընթացը, ինչի մասին վկայում է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ. «ՈՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ԴԻՏԱՐԿԵԼ, ԴԱ ԱՐԴԵՆ ԼԱՎ Է»
«Հայաստանի նախագահական ընտրությունները դրական քայլ են գործուն ժողովրդավարության ճանապարհին»: Այս մասին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան: Նրա խոսքերով, չնայած ընտրություններն այդքան էլ հարթ չեն ընթացել, դա դեռ չի նշանակում, թե այն վատ է կազմակերպվել: «Նույնիսկ եթե Հայաստանում կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային