Օրվա լրահոսը
Սայաթ-Նովան հուզել է արաբներին
Աբու Դաբիի երաժշտության եւ արվեստի միջազգային ամենամյա փառատոնն այս տարի առաջին անգամ հայ մասնակից է ունեցել: Մարտի 20-ից ապրիլի 7-ը տեղի ունեցած փառատոնին Հայաստանն ու հայկական երաժշտությունն է ներկայացրել քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը եւ «Կամերտոն» կամերային անսամբլը: Երեկվա ասուլիսում անսամբլի գեղարվեստական ղեկավար Լիանա Խանդկարյանը պատմեց, որ արաբ հանդիսատեսին ներկայացել են ոչ միայն հայ ու արտասահմանցի դասականների
«Արարատից Սիոն»
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, պրոդյուսերն ու սցենարի հեղինակը՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանը, գլխավոր օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը: «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը ֆիլմի եւ դրա հայաստանյան ցուցադրության հովանավորն է: «Արարատից Սիոն» ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդի դերը եւ ներդրումը մարդկության պատմության մեջ: Երբեմն փոքր
Վետերան գեղանկարիչը
Կամ Սարգիս Վարդանյանի ուրախ-տխուր հուշերը Գեղանկարիչ, պատերազմի վետերան, Հայաստանի նկարիչների միության անդամ Սարգիս Վարդանյանը 87 տարեկան է։ 14 տարեկանում նա ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ գեղանկարիչ Աշոտ Միրզոյանի դասարանը։ Կրթությունը կիսատ թողնելով, Սարգիսը որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հույս ունենալով, որ դրանով կօգնի ընտանիքին. հորը պատերազմ չեն տանի ու առանց խնամքի չեն մնա
«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՎԵՐԱԾՆՎՈՂ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Այն հանրապետականից վերաճել է միջազգայինի Երաժշտարվեստի ոլորտում անցկացվող հանրապետական մրցույթներում նկատելի է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնակցությունը: Տարիներ շարունակ բուհն իր շրջանակներում անցկացնում է արդեն ավանդական դարձած, իր երախտավորների անունով, այդ թվում՝ Գ. Սարաջեւի անվան դաշնակահարների, Հ. Տեր-Ղեւոնդյանի անվան կոնցերտմայստերների, Թ. Շահնազարյանի անվան վոկալիստների, Ղ. Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթներ եւ այլն: 2007թ. եւ 2008թ.
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼՍԵԼԸ ԴԺՎԱՐ Է ԵՂԵԼ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) շարունակելու է ստուգումները Իրանի ատոմային ծրագրում: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում ընթացող միջուկային խնդիրներին վերաբերող խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն՝ հավելելով, որ «ստուգումները կընթանան այնքան ժամանակ, քանի դեռ չի հստակեցվել, որ Իրանն այլ նպատակների համար չի օգտագործում իր ատոմային նյութերը»: Նրա խոսքով, փորձագետներին դեռ չի հաջողվում
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԵՎ ՄՈՒԲԱՐԱՔԸ ՀԱՆԴԻՊԵԼ, ԲԱՆԱԿՑԵԼ ԵՆ
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման անուղղակի բանակցությունների վերսկսման նախօրեին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Մուբարաքի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել եգիպտական Շարմ-էլ-Շեյխ ծովափնյա քաղաքում, Կարմիր ծովի վրա եւ տեւել է մեկուկես ժամ: Հանդիպման ընթացքում Նեթանյահուն եւ Մուբարաքը քննարկել են Եգիպտոսի եւ միջազգային հանրության ջանքերով Պաղեստինի իշխանությունների հետ անուղղակի բանակցությունները վերականգնելու համար պարարտ հող ստեղծելու
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ «ՕՃԱՌՎԵԼ»
ԱՄՆ-ում ադրբեջանական հյուպատոսության աշխատակիցները Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին նվիրել են ձեռքով գործած նրա դիմանկարով գորգ: «Trend»-ի մատուցմամբ, նահանգապետի հետ հանդիպման ժամանակ դիվանագետները մասնավորապես շնորհակալություն են հայտնել Շվարցենեգերին՝ Ադրբեջանին Հանրապետության օրվա (մայիսի 28) առիթով ամենամյա շնորհավորանքներ հղելու համար: Շվարցենեգերը, ըստ աղբյուրի, իր կողմից հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը կզարգանա: Ի դեպ, Շվարցենեգերն
Կես միլիոն դոլար՝ կեղծ ահազանգի դիմաց
Մոլդովայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարություն զանգած անհայտ անձը հայտարարել էր, թե նախարարության շենքում ռումբ է տեղադրված: Նա պահանջել էր իրեն $500 հազար վճարել, սպառնալով՝ հակառակ դեպքում ռումբը պայթեցնել: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, ստացված տեղեկությունից հետո գերատեսչության ողջ անձնակազմը՝ ավելի քան 100 մարդ, շենքից տարհանվել էր, դեպքի վայր էին ժամանել ոստիկանությունն ու ականազերծողներ: Նախարար Վալենտինա
Քրդերը կրակել են թուրք ժանդարմների վրա
Թուրքիայի Թունջելիի նահանգի Փուլումուրի շրջանի ժանդարմերիայի հրամանատարության վրա հարձակում են գործել մի խումբ PKK-ի զինյալներ: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet» թերթը: Աղբյուրի փոխանցմամբ, մայիսի 3-ի ուշ երեկոյան քուրդ զինյալների խումբը տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակահերթի տակ է պահել Փուլումուրի շրջանի ժանդարմերիան: Վերջինիս անմիջապես օգնության են հասել ռազմական «Կոբրա» ուղղաթիռները, որոնք ռմբահարել են քուրդ
Ուսուցիչները գրավել են հեռուստատեսության շենքը
Հունաստանի պետական հեռուստատեսության տաղավարում օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ կրթության նախարարին հարցազրույցի ժամանակ շրջափակել են ցուցարար ուսուցիչները, բարեհաջող է ավարտվել. տասնյակ ցուցարարներ ոստիկանության հետ կռվից հետո լքել են շենքը, իսկ նախարար Աննա Դիամանդոպուլուի հետ հարցազրույցը հեռարձակվել է նախատեսվածից 1,5 ժամ ուշ։ Այս մասին հայտնում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն։ Հաղորդման ձայնագրությունը ընդհատել է տաղավար ներխուժած ուսուցիչների մոտ
Հերթական ցույցը
Վաղը կրկին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ` դեպի ՀՀ կառավարության շենք: Ինչպես տեղեկացնում է նախաձեռնող խումբը, այս հավաքով եւ երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:
Կոտայքի մարզպետարանն արձագանքում է
«Առավոտում» (16.04.2010) տպագրված «Դպրոցի տնօրենին խախտումո՞վ են ընտրել, թե՞ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրենի պայմանագիրը չստորագրելը մարզպետի կամայականությունն է» խորագրով հոդվածն ընթերցելուց հետո անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ արձագանքել այդ հրապարակմանը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ հիշյալ թեմայի իրողությունն ամբողջությամբ չի յուրացվել մի շարք մարդկանց կողմից եւ ապակողմնորոշելու հիմք է հանդիսանում։ Նկատի
Հանդիպում «բլոգերների» հետ
Վերջին շրջանում հաճախակի են դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումները՝ ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր հանդիսացել, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը օրերս հանդիպի նրանց հետ: Ըստ edu.am-ի, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը: Մասնակիցները մտավախություն արտահայտեցին, թե չի՞ կարող, արդյոք, կրկնվել այն իրավիճակը, ինչն
ԿԵՆՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ՞
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Մարտի 18-ի ՀՀ կառավարության թիվ 321-Ն որոշմամբ հաստատվեց 2010/2011 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար նախատեսված տեղերի քանակը: Որոշման արդյունքում տեղերի քանակը գրեթե կիսով չափ կրճատվել է: Ինչպես հայտնի է, 21-րդ դարի գիտությունը կենսագիտությունն է, եւ ՀՀ կառավարության կողմից քննարկվող ՀՀ գիտության զարգացման ռազմավարության մեջ նշված քայլերը նպատակ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՊԱՆՑԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Կապանի ավագանին որոշել է համայնքային բյուջեի հաշվին որոշակի արտոնություններ եւ ֆինանսական աջակցություն տրամադրել կապանցի վետերաններին: Կապանում այսօր Հայրենական մեծ պատերազմի 73 վետերան է ապրում, որից 7-ը կին է: Ըստ հաստատված որոշման՝ վետերաններն ազատվում են գույքահարկի եւ հողի հարկի գծով՝ ապրիլի 1-ի դրությամբ գրանցված բոլոր պարտավորություններից: Աղբահանության ծառայությունների վճարների կուտակված պարտավորությունների զիջում եւ
«ԱՉՔԸ ՏԵՍԱԾԻՑ Է ՎԱԽԵՆՈՒՄ»
ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ ապրիլի 30-ին կայացել է նախարարության ատյանի հերթական նիստը, ուր հաշվի առնելով, որ հայ ժողովրդի նվիրյալների անդաստանում իրենց ուրույն տեղն ունեն հայ ազգային բարերարները, որոշվել է հիմնել «Հայ ազգային բարերարների ճեմուղի»՝ ի նշան ազգի նվիրյալների հանդեպ ունեցած հարգանքի եւ երախտիքի, որպես մեր ներկա եւ ապագա սերունդներին հայ բարերարների օրինակով դաստիարակելու միջոց:
Մեզ հերթ կհասնի՞
Երկրորդ աշխարհամարտի վետերանների նկատմամբ ուշադրություն եւ կա, եւ չկա Հայրենական մեծ պատերազմի վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են: Կյանքի օրենքն է՝ ամենաերիտասարդ վետերանն այսօր 80-ն անց է ու ավելի շատ 90-ին մոտ: Մինչ օրս նրանք բազում չլուծված հարցեր ունեն: Պարզվում է՝ թե քաղաքում, թե գյուղում նրանց խնդիրները նույնն են: Հիմնական անհանգստացնող հարցը ցածր կենսապայմաններն են, որը
700 ՀԱԶԱՐԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ
Ոչ սոցիալական պայմանները, ոչ էլ պատերազմը արաբներին չի խանգարել, որպեսզի 60 տարվա ընթացքում «լույսի արագությամբ» բազմանան: Ճամբարում տները համարյա իրար վրա էին կառուցված: Պաղեստինի փողոցներում՝ ինչպես Երեւանի «Ֆիրդուսնոցում»: Փախստական այս փոքրիկը պատմական հայրենիքի մասին միայն լսել է:Անգամ շաուրմայանոցում իրենց առաջնորդների նկարներն են փակցված: Ալլահի նզովքից խուսափելու համար Կովկասի լրագրողները նույնպես գլխաշոր էին կրում: Շենացող ու
Ծնողները բողոքում են
ԱԺ, ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցություններին Մեծարգո երեսփոխաններ, օրերս առաջին ընթերցմամբ ընդունել եք «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Նախքան այդ նորացված օրինագծի վերջին քվեարկությունը, ուզում ենք ձեր ուշադրությունը սեւեռել նրա հատկապես մի դրույթի վրա, որը նախատեսում է փոփոխել Ոստիկանության ակադեմիայի ընդունելության կարգը, այսուհետեւ այդ ուսումնական հաստատություն կարող են դիմել միայն Ազգային
Հիշողության կորուստը ազգի կորուստ է
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ կրակի բոցերի մեջ իսկապես այրեցինք մեր օրերի լավագույն հրապարակագրի ու գրողի՝ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գիրքը: Գի՞րքը ցավից մոխրացավ, թե՞ քաղաքացիական բարձր պատասխանատվության տեր գրողի սիրտը ճաք տվեց այն լուսանկարի առաջ, որն այրվել էր 1962 թվականին Ստամբուլ՝ տուրիստական ճանապարհորդության մեկնած խմբի հետ: Թուրքական թերթերը անդրադարձել էին իրենց մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող
«ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Վերջերս նշվեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: 1993թ. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից մայիսի 3-ը հռչակվեց որպես միջազգային հանրության կողմից բաց եւ ժողովրդավարական հաստատություններ ձեւավորելու ու դրանք պահպանելու հարցում լրատվամիջոցների ունեցած կենսական դերը նշանավորելու օր: Տեղեկատվության եւ գաղափարների ազատ հոսքը երկրների միջեւ ու միջազգային սահմաններով փոխըմբռնում ու դրական տեղաշարժեր ապահովող հզոր ուժ է: Մամուլի ազատության
Կապանում սողանքներն ակտիվացել են
Տեղումների հետեւանքով Սյունիքի մարզում նոր սողքեր ու քարաթափ են արձանագրվել: Անցած շաբաթավերջին Կապան-Կավարտ ճանապարհահատվածում տեղի ունեցած սողքից փակվել էր դեպի քաղաքի հեռավոր այդ թաղամասը տանող միակ ճանապարհահատվածը: Թափված հողի զանգվածը տեղափոխելուց հետո ճանապարհահատվածը նույն օրը կրկին երթեւեկելի է դարձել: Սակայն հողի մեծ զանգվածից վնասվել էր նաեւ Կապանի Լեռնագործների փողոցի եւ հարակից Լենհանքեր թաղամասի ջրատար խողովակը:
ՄԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Մի մարզի մի տեղական հեռուստաընկերության մի պահվածքի մասին Սյունիքի Խուստուփ լեռն է, որ հպարտ է, անարատ ու ազնիվ: Անցած 5-6 օրերի ընթացքում Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործող մի հեռուստաընկերություն առնվազն երկու անգամ անդրադարձել է «Առավոտ» թերթին, Սյունիքի մարզի մեր թղթակից Մերի Սողոմոնյանին եւ, չգիտես ինչու, հայտարարել, որ մեր թղթակիցը կանխակալ վերաբերմունք ունի Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ»
Վտանգված է Սեւանը
Մինչ ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննությունը որոշում է՝ դրական եզրակացություն տա՞, թե՞ չտա Սեւանի ավազանում վերամշակող գործարանի ստեղծմանը, գործարանի մի կորպուսն արդեն կառուցվել է: Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հաղորդել են «ԷկոԼուրից», գործնականորեն ավարտված արտադրության օբյեկտից 1 կմ հեռավորության վրա անցկացվում է Շորժայի հանքավայրի հումքի բաց եղանակով վերամշակում: Մանրացումից առաջացող փոշին, որը պարունակում է թունավոր քրոմ, քամու
Դեղերը թանկանում են, վաճառքը՝ մեծանում
Բայց շահույթներ չեն ունենում Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անվավեր ճանաչեց այն որոշումը, որով դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության գալու համար 7 ընկերություններ պետք է տուգանվեին հասույթի 2%-ի չափով: Այս որոշումը «ցավոտ» էր հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են եղել իրենց համար խիստ անհրաժեշտ դեղերը գնել 10-30%-ով թանկ, քան նախկինում: Չնայած այդ տուգանքը որեւէ կերպ չէր
ԳԼԽԱՏՈՒՄ ԵՆ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԵՎՍ ՄԻ ՃՅՈՒՂ
Կառավարության նոր ձեռնարկի արդյունքում շուտով 300 ընտանիք կմնա առանց միջոցների եւ գուցե բռնի արտագաղթի ճամփան: Ապրիլի 26-ին Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրինագծով, ի թիվս այլեւայլ փոփոխությունների եւ լրացումների, նախատեսվում է փոփոխել նաեւ արտարժույթի առքուվաճառք եւ գրավատնային գործունեություն
ԱԴՐԲԵՋԱՆԻ PR ՔԱՅԼԸ
«Առհասարակ չէի ցանկանա մեկնաբանել ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ արձանագրությունների ստորագրումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վերին Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու որոշում է ընդունել, իսկ հետո էլ իր որոշումից հետ է կանգնել Թուրքիայի հրահանգով»։ News.am-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նշելով, որ ինքը չէր
ԵՂԲԱՅՐԱԲԱՐ
Գազի մատակարարման շուրջ թուրք-ադրբեջանական միջկառավարական համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան։ Հղում անելով «Sabah»-ին՝ հայկական լրատվական կայքերը տեղեկացնում են, որ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիա մտնող ադրբեջանական գազի գները կվերանայվեն։
ԲԱՑՎԵՑ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի՝ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից՝ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) եւ «Նաիրիտ» ՓԲԸ (ՀՀ)
Հայաստանում քրդերը լրջորեն վտանգվա՞ծ են
Ի հակադրություն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության տարածած այս փաստաթղթի՝ քրդական թերթի գլխավոր խմբագիրը պնդում է, թե Ադրբեջանում է քրդերի նկատմամբ տարվել է ուծացման քաղաքականություն: «Առավոտը» հաղորդել է, որ ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը Վեհաժողովում շրջանառության մեջ է դրել թիվ 12227 փաստաթուղթը, որը բանաձեւի նախագիծ դարձնելու օգտին ստորագրել են եւս 19 պատվիրակներ՝ Գերմանիայից, Իսպանիայից,


















































