Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով 2 տարի ազատազրկման դատապարտված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Մալխասյանը երեկ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե՝ ինքը ժամանակին, հատկապես ԼՂ հարցում վարած քաղաքականության համար, քննադատում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այսօր բոլորին կոչ է անում միավորվել Տեր-Պետրոսյանի շուրջ, ասել է. «Մեր տեսակետներում ոչինչ չի փոխվել: Ամենաառաջնային խնդիրն

ԱՂՆ ՈՒ ԱՎԱԶԸ ՉԵՆ ՓՐԿՈՒՄ

«Երեւանի քաղաքային նշանակության փողոցները մաքրելու համար օգտագործվել է 850 խմ աղ, 1680 խմ ավազ, փողոցներում աշխատել է 370 միավոր տեխնիկա»,- այս մասին երեկ քաղաքապետարանի բրիֆինգում հավաստիացրեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի գլխավոր փողոցների մաքրության հարցը լուծված է, եւ խնդիրներ կան միայն երկրորդական՝ բակերի եւ մայթերի մաքրման հետ կապված: Մինչդեռ նշենք, որ վերջին ձյունը մայրաքաղաքում

Շնորհավորում ենք

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը մարզաձեւին մատուցած երկարամյա ծառայությունների համար արժանացել է «ՖԻԴԵ-ի ոսկե նշանի»: Իսկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գ. Հովհաննիսյանին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար հանձնեց «Մովսես Խորենացու մեդալ»:

Մարզական խճանկար

Մեկնարկեց Հայաստանի 68-րդ առաջնությունը Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը: Հանրապետության չեմպիոնի կոչման համար պայքարում են 13 շախմատիստներ՝ միջազգային գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Արա Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Սմբատ Լպուտյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՒՆ Է ԲԱՑՎՈՒՄ

Դա օպերատիվ միջամտությունից առավել կարեւոր է Հետեւելով վերջին իրադարձություններին, հանգում ես եզրակացության, որ Տեր-Պետրոսյանի կերպարը, գործն ու խոսքը բացասողները, որակապես թե քանակով, բնավ էլ սակավ չեն նրա համախոհների կամ այդպիսին համարվողների շրջանում: Նրան սատարող «վերնախավային» ակտիվիստներին բնորոշելիս պետք է ելնել այն էական հանգամանքից, որ առաջին նախագահը, նախեւառաջ, ազատական արժեքների կրող խոշոր գործիչ է հայ իրականության

Մշակութային խճանկար

Ունի արտոնագիր «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Միսս աշխարհի» արտոնագիր Հայաստանը չունի» հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը եւ հավաստիացրեց, որ իրենց գործակալությունն ունի համապատասխան արտոնագիր: Խոսելով «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանի այն հայտարարության մասին, թե «Աշխարհի թագուհի» մրցույթը մի քանի անգամ վարկանիշով ցածր է «Միսս աշխարհից»,

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ՊՈՏԵՆՑԻԱՆ»

Ըստ որոշ մշակույթի գործիչների, դրանք ուղիղ համեմատական են Վերջին շրջանում քաղաքական գործիչներից սկսած՝ վերջացրած անգամ էլեկտրիկներով, բոլորն իրենց ապագա պլանների մասին դատողություններ անելիս՝ ասում են. «Տեսնենք՝ նախագահական ընտրությունները ոնց կավարտվեն, հետո…»: «Առավոտը» որոշեց պարզել մշակութային օջախների ղեկավարների տրամադրությունները որքանով են պայմանավորված առաջիկա ընտրություններով: «Մշակութայիններից» կես կատակ-կես լուրջ հետաքրքրվեցինք՝ քաղաքական լարվածությունը կբարձրացնի՞, թե՞ կիջեցնի ստեղծագործողների «պոտենցիան»:

Առանց հստակ կողմնորոշման

Տպավորությունս՝ «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը ընթերցելուց հետո VIII դասարանի «Հասարակագիտության» նոր դասագիրքը (հեղինակներ՝ Ս. Խաչատրյան, Ս. Պետրոսյան, Տ. Թովմասյան) տարօրինակ տպավորություն է թողնում: Նպատակաուղղված լինելով ազատական հասարակության արժեքների քարոզմանը, այն կարծես գրված լինի նման հասարակության հիմքերի մասին թյուր տեղեկացվածության պայմաններում, ինչը հակառակ արդյունքին է հանգեցնում: Այսպես, էջ 99-100-ում հեղինակները հակադրում են լիբերալիզմը՝ ազատականությունը, եւ ինդիվիդուալիզմը՝ անհատականությունը,

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Ռուսական զորքերի նախկին ենթասպային իրենց քաղաքացի չեն ճանաչում ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին ենթասպա Մելիքսեթ Գաբոյանի պատմելով՝ արդեն չորրորդ տարին է, ինչ սեփական երկրում ապրում է «պատանդի» կարգավիճակով: Անձնագիր չունենալու պատճառով նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, հետեւաբար եւ սովի են մատնում իր վեց հոգանոց ընտանիքին:

Որքան ուզում՝ գնահատում են

Բանկերն ունեն անշարժ գույքի գնահատման իրենց գործակալությունները Հայաստանում բանկերի թիվն օրեցօր ավելանում է: Չնայած Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանի այն պնդումներին, թե բանկերի միջեւ մրցակցությունը նպաստել է վարկերի տոկոսադրույքների իջեցմանը, միեւնույն է, վարկերի տոկոսներն այսօր էլ այնքան բարձր են, որ քչերը կարող են ռիսկի դիմել եւ բանկից վարկ վերցնել: Հատկապես, որ վարկի դիմաց պետք է

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ» ԽԱԲՈՒՄ ԵՆ

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները հաճախ վերադառնում են դատարկ գրպանով՝ առանց որեւէ կոպեկի: Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած մեր պետության բազմաթիվ քաղաքացիներ հայտնվում են անելանելի ու նվաստացուցիչ իրավիճակում: Նրանցից շատերն ամիսներ շարունակ շինարարությունում կամ սպասարկման օբյեկտներում ծանր աշխատանք են կատարում եւ խաբված ու ձեռնունայն վերադառնում Հայաստան, քանի որ գործատուները հաճախ օգտվում են այն

ՔԱՐ ՇՊՐՏՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՆԱԼՈՒ ԵՆ

Նախորդ համարում մեր թերթն անդրադարձել էր մի տեղեկության, ըստ որի՝ որոշ երիտասարդներ թակում են մարդկանց բնակարանների դռները եւ հետաքրքրվում, թե ում օգտին են քվեարկելու նախագահական ընտրություններում: Կոնկրետ այդ դեպքում այցելուները փորձել էին քարոզչություն իրականացնել հօգուտ Տեր-Պետրոսյանի: Սակայն շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը հերքել էր այդ գործընթացին իրենց շտաբի մասնակցությունը եւ կարծիք էր հայտնել, որ դա կարող

Կարգախոսս գաղտնի թող մնա

Արման Մելիքյանը կարգախոսի ընտրությունն էլ է թողնում ժողովրդին, Արամ Հարությունյանը սպասում է մյուս թեկնածուներին: ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում ինքնատիպ դրսեւորվել: Դրա արտահայտություններից ամենացայտունը՝ մրցապայքարի կարգախոսները ժողովրդի ընտրությանը թողնելն է: Առաջիկա տասն օրվա ընթացքում կհրապարակվի Արման Մելիքյանի նախընտրական ծրագիրը: ԿԸՀ-ում նախագահի թեկնածուի ներկայացուցիչ Էլեոնորա Ասատրյանի մատուցմամբ՝ ծրագիրը ոչ ստանդարտ կառուցվածք

ՄԻԱԿ-Ն ԸՆԿԱՎ «ԴՌՆԵԴՈՒՌ»

«Ընտրական օրենսգրքի» խախտո՞ւմ չէ արդյոք դեռեւս անգամ չգրանցված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչը: Վերջին օրերին շատերը Երեւանի փողոցներում տեսած կլինեն լուսանկարում պատկերվածը՝ ՄԻԱԿ տարբերանշանով կարմիր գլխարկավոր երիտասարդների, որոնց կարմիր- սպիտակ հանդերձների վրա է անգամ կոչ արված՝ «Մեր քվեն Սերժ Սարգսյանին»: Սա Միացյալ ազատական ազգային կուսակցության, որի քարտուղարը վարչապետի օգնական Լեւոն Մարտիրոսյանն է, «Դռնեդուռ»

ՆԱ ՄԵՆԱԿ ԷԼ ԿՀԱՂԹԵՐ

1998թ. նախագահական ընտրություններում թեկնածու Կարեն Դեմիրճյանի մասին ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը 2007թ. վերջին երկու ամիսներին ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի վերջնամասում եղավ մի տեւական ժամանակահատված, երբ առաջադրված թեկնածուներն ու նրանց սատարող ուժերը հայտնվեցին տեղապտույտի մեջ, եւ նրանց անելիքը, մեր տպավորությամբ, հիմնականում սահմանափակվեց իրար վրա ցեխ շպրտելով: Այդ փուլում հենց դրանով էին զբաղված նախագահի

ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄԸ

«Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի համաձայն՝ «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Մինչդեռ լուսանկարում պատկերված քարոզչական այս տպագիր նյութերի վրա, որոնք տարածում է ՄԻԱԿ-ը՝ կոչ անելով ընտրողներին քվե տալ Սերժ Սարգսյանին, չկա օրենքով պահանջվող այդ տեղեկություններից եւ ոչ

ԽՈԶԻ ԲՈՒԴՆ ՈՒ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԷԻՆ

Դեկտեմբերի 28-ից սկսած՝ խոզի բուդի գինը հայաստանյան շուկաներում կտրուկ բարձրացել էր: Նկատենք, որ շատերը հենց այդ ժամանակահատվածում են միսը գնում, որովհետեւ դրա պահպանման հետ կապված խնդիրներ են ունենում: Մեկ կիլոգրամ խոզի բուդի գինը հասել էր 2800-3200 դրամի, իսկ մինչ այդ արժեր 1700-1800 դրամ: Մսի վաճառակետերի աշխատակիցները սա բացատրեցին մսի պահանջարկի ավելացմամբ: Մեր հարցին՝ խոզերի շրջանում

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԿԳԱ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 21-ին: Այն շարժական տոն է՝ կախված Սուրբ Զատիկի տոնից, որն էլ այս տարի կնշվի մարտի 23-ին: Երեկ Արարատյան հայրապետական թեմում կազմակերպված ասուլիսին տեր Շահե քահանա Հայրապետյանը ներկայացրեց, թե ով է Սուրբ Սարգիսը. «Նա Կապադովկիայից եկավ Հայաստան, քանի որ քրիստոնեադավան էր, իր որդու եւ 14

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրից … Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատապարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ: Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային

Թատերարվեստում նվաճումներ չկայի՞ն

2007-ին այս ոլորտը մնաց առանց պետական մրցանակի Ամանորի նախաշեմին Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) գումարեց վարչության նիստ, ուր հնչած ելույթներում, մերթ ցասումով ու զայրույթով, մերթ տագնապով ու անհանգստությամբ խոսվեց թատրոնի եւ հասարակության միջեւ անհրաժեշտ կապի բացակայության, համատարած արժեզրկումների եւ ռաբիսի մասին, ինչի ակնհայտ դրսեւորումներից են թատրոնների աշխատողների խղճուկ աշխատավարձերը, 2008թ. պետական բյուջեում այդ նպատակի համար

«ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀԻ» ԱՐՏՈՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ»

Հայտարարում է «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանը «Առավոտի» խմբագրություն այցելեց «Միսս եւ միստր աշխարհ» կազմակերպության հիմնադիր նախագահ, մանկական նրբագեղության եւ գեղեցկության «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանը եւ հավաստիացրեց, որ այժմ իրենց վստահված է ոչ միայն 3-17, այլեւ 17-27 տարեկան հայուհիների միջոցով Հայաստանը բոլոր միջազգային մրցույթներում

«Հայաստանում ամենախեղճն ու ակտիվը»

Այսպես է բնութագրում վրացական «Իվերիա» համայնքը՝ վերջինիս նախագահ Սվետլանա Նամչեւաձեն: 1943 թվականին ամուսնանալով ֆիզիկոս Արշալույս Դադայանի հետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Թինա Ասաթիանին հաստատվեց Հայաստանում՝ հիմնադրելով «Իվերիա» վրացական բարեգործական համայնքը: 2005 թվականին առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ստիպված եղավ հրաժարվել համայնքի նախագահի պաշտոնից՝ այն վստահելով Սվետլանա Նամչեւաձեին… «Շատ դժվար տարիներ

ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Դա է փաստում վերջին տարիների վիճակագրությունը Դատելով վերջին տարիներին Հայաստանում գրանցված եւ «ծանր» որակվող հանցագործությունների վիճակագրությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում մարդիկ գնալով ավելի դաժան են դառնում: Այսպես, «Առավոտի» տեղեկություններով, 2007-ին (թեեւ բացարձակ թվերը դեռ չեն ամփոփվել) հանրապետությունում գրանցված հանցագործությունների 1,7 տոկոսը բաժին է ընկնում առանձնապես ծանր հանցագործություններին, որոնք աճի միտում ունեն: 2005-ին ընդհանուր

Մեքենաներն ու օբյեկտները չի հայտարարագրել

Թալինի քաղաքապետը ստվերում եկամուտներ է ստանում «Ես շատ բան ունեմ, քեզ ինչ, թե ինչ ունեմ կամ չունեմ, հայտարարագիր կա, գնա էնտեղից իմացի, թե ինչեր ունեմ»,- Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն այսպես պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե իր սեփականությունը հանդիսացող ասֆալտի գործարանը Թալինի բազալտի հանքավայրն օգտագործելու թույլտվություն ունի՞, թե՞ ոչ: Հետեւելով պարոն Մնացականյանի խորհրդին, Հարկային պետական ծառայությունից

ՇՏԱԲՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

2007 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահը եւ հայտարարել, որ կենտրոնական շտաբի պետ է նշանակել Ալեքսանդր Արզումանյանին: Ձեւավորվել է նաեւ Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբ՝ հետեւյալ կազմով. Արամ Զավենի Սարգսյան, Արարատ Զուրաբյան, Գրիգոր Հարությունյան, Դավիթ Մաթեւոսյան, Նիկոլ Փաշինյան, Մանուշակ

ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՆՇԵԼԸ ԹԱԼԱՆ Է

Ամանորի գիշերը ռեստորանում անցկացնելը մեկ անձին արժեցել է մոտ 250 դոլար Ամանորի գիշերը ռեստորաններում կամ զվարճանքի այլ վայրերում նշել ցանկացողներն այս տարի ստիպված էին երեկոյի համար բավականին բարձր գին վճարել: Չնայած դրան, մի շարք ռեստորանների ու սրճարանների աշխատակիցներ «Առավոտին» հավաստիացրին, որ պատվերներն այնքան շատ են եղել, որ Նոր տարվանից 4-5 օր առաջ ոչ մի ազատ

Սահակաշվիլին հաղթում է

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ հունվարի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլին ստացել է քվեների 52,8 %-ը, մինչդեռ նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր Lեւան Գաչեչիլաձեին բաժին է հասել քվեների 27 %-ը: Միջազգային դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել ընտրություններին եւ հայտարարել, որ «չնայած արձանագրված որոշ խախտումներին ու թերություններին՝ դրանք, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական էին

Կարեւորը ժողովուրդն է

«Իհարկե, ՀՀ իշխանությունները գայթակղություն կունենան ընտրությունները մեկ փուլով ավարտել՝ կրկնելով վրաստանյան փորձը, բայց կարծում եմ, որ դա հիմքերից զուրկ է, որովհետեւ նույն «Գելափի» հարցումներով, որով հիանում են մեր իշխանությունները, իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի վարկանիշը չի կարող գերազանցել 50 տոկոսը: Այսինքն՝ Հայաստանում ընտրությունները մի փուլով ավարտելու ռեսուրս իշխանության թեկնածուն չունի»,- արձանագրեց փորձագետը՝ հավելելով, որ չպետք է նաեւ մոռանալ այն փաստը, որ «Սահակաշվիլին եւ Սերժ Սարգսյանը Արեւմուտքի համար տարբեր մարդիկ են», եւ վերաբերմունքն էլ մեր ընտրություններին նույնատիպ լինել չի կարող:

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ»

Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ նախագահական ընտրությունները կանցնեն հանդարտ եւ նորմալ մթնոլորտում: – Տարեմուտի ձեր շնորհավորական խոսքում դուք խոսեցիք սիրո, բարության եւ հանդուրժողականության մասին: Նախագահական ընտրությունների քարոզարշավի եւ բուն ընտրությունների ընթացքում ձեր կուսակցությունը նույն այդ սերը, բարությունը եւ հանդուրժողականությունը ունենալո՞ւ է, թե՞ դրանք զուտ խոսքեր են: – Ես կարծում եմ՝

ԱՐԴԵՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Դրանք հավաքողներն օգտագործում են Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը Հունվարի 5-ին մեր բնակարանի դուռը բախեցին երկու երիտասարդներ եւ հետաքրքրվեցին, թե ում օգտին ենք քվեարկելու նախագահական ընտրություններում: Եվ տեսնելով, որ տրամադրված չենք ամեն մեկի հայտնել սեփական նախասիրությունների մասին՝ ասացին. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին եք ձայն տալու՝ ստորագրեք այստեղ: Սա անում ենք, որ ընտրությունները չկեղծվեն»: Լուսանկարում պատկերված այդ բլանկի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031