Օրվա լրահոսը
ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
«Առավոտի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը կայացած սատարող ուժերի կոնգրեսում ելույթի առավել ուշագրավ հատվածները: – «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին: Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998-1999
Ոստիկանները շարունակում են բողոքել
Ետընտրական զարգացումներ՝ Իջեւանում Դեկտեմբերի 16-ին Իջեւանում կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցներն էին ՀՀԿ-ական Կամո Մարկոսյանը եւ անկուսակցական Հայկազ Ալավերդյանը։ ՀՀԿ-ական թեկնածուին անթաքույց սատարում էր մարզի ոստիկանապետ Գենադի Սարգսյանը, որի հարաբերությունները գործող քաղաքապետի հետ, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն։ Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը» (18.12.07), ընտրության
«Նոր դեմքե՞ր»
Առաջին նախագահի նոր թիմի համառոտ տեսություն Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության կազմակերպիչները ճիշտ են անում, որ իրենց ղեկավարի ելույթները բաժանում են DVD-ներով՝ քաղաքականությամբ հետաքրքրվող շրջանակներին։ Որովհետեւ նրանք, ովքեր հանրահավաքների չեն գնում, եթե չբաժանվեին այդ DVD-ները, այդպես էլ չէին իմանա, թե իրականում ովքե՞ր են Տեր-Պետրոսյանի հետ հավակնում իշխանության, ի՞նչ ծրագրերով ու նպատակներով։ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, ուսանողների հետ
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»
Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին, խորագիրն անպայման կփոխեր: Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. «Արդեն ունենք մի համակարգ, որտեղ շենքը կարող ենք կառուցել՝ ամեն տարի ավելացնելով քարերը, եւ այլեւս խոսք չի կարող լինել ինչ-որ բան քանդելու մասին»: Նախարարը հույս ունի, որ մինչեւ 2015-2020թթ. Հայաստանը
ԵՂԵՎՆԻՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ստիպված են Ամանորը դիմավորել առանց տոնածառի Նախատոնական այս օրերին մայրաքաղաքում ամենուրեք բնական եւ արհեստական եղեւնիների մինի շուկաներ են բացվել: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եղեւնիները շատ ավելի թանկ են վաճառվում: Չնայած նրան, որ առեւտրականները եղեւնիները ձեռք են բերել դոլարով եւ նույն գնով, ինչ նախորդ տարիներին, սակայն ոչ մի դրամ
«Մարդ-կուսակցությունների» սատարումները սկսվա՞ծ են
Ինչպես բաժանել 74 կուսակցությունները 9 թեկնածուների մեջ Պաշտոնապես գրանցված 74 կուսակցությունների անունները նախագահական ընտրությունների առիթով դեռ շատ են շահարկելու, եւ նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուները մրցելու են, թե ո՞ւմ են ավելի շատ թվով կուսակցություններ կամ կազմակերպություններ սատարելու: Քաղաքական գործիչների հետ զրույցում փորձեցինք հստակեցնել, թե կուսակցությունների երկար-բարակ թվարկումների ետեւում իրականում քանի՞ մարդ է կանգնած: Անկախ պատգամավոր Վիկտոր
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔԸ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետեւություններն ԱԺ-ում իրենց 6 ամսվա գործունեությունից: – Սահմանադրական փոփոխություններով մեծացվեց խորհրդարանի դերակատարությունը, նաեւ վերահսկողական գործառույթները: Ձեր գնահատմամբ՝ այդ դերակատարությունն իրականացնո՞ւմ է այս ԱԺ-ն: – Ո՛չ: Մենք արձանագրում ենք, որ խորհրդարանն աշխատում է կանոնակարգի կոպիտ խախտումներով եւ դառնում երկրի օրենքները ոտնահարելու օրինակ: ԱԺ-ն այսօր էլ ավելի շատ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ-ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՈՐԱԿՄԱՆԸ
Դեկտեմբերի 20-ին «Առավոտն» իր «Հայելանման սիմետրիա» վերտառությամբ խմբագրականում անդրադարձել էր դեկտեմբերի 15-ին «ՀԺ»-ում հրապարակված այն ձեռագրին, որը վերագրվել էր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին: «Պատմության տեսակետից այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ է մարդը ասել կամ գրել, այլ՝ ինչպես է նա գործել: Եվ այս առումով պետք է արձանագրել, որ պարոն Մանուկյանը եւ նրա կողմնակիցները 1996-ի սեպտեմբերին
Էկվադորից վերադարձավ ու անսամբլ հիմնեց
Դիրիժոր Զավեն Վարդանյանն այլեւս ղեկավարելու է Մենակատարների պետական կամերային անսամբլը Հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ 2008թ. հունվարի վերջերին դասական երաժշտության երկրպագուներին կներկայանա նորաստեղծ Մենակատարների պետական կամերային անսամբլը՝ այս ոլորտում ճանաչված դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Նա Էկվադորում շուրջ 4 տարի գործունեություն ծավալելուց հետո վերջերս է վերադարձել, հետեւաբար հարկ ենք համարում հիշեցնել, որ Զ. Վարդանյանը դեռեւս 1975թ.
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Հարցազրույց Արթուր Աբրահամի հետ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին անգլիացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց եւ վեցերորդ անգամ անընդմեջ չեմպիոնական գոտին պաշտպանելուց հետո հայտարարել էր, թե մտադիր է Ամանորը դիմավորել Երեւանում: Չեմպիոնն արդեն Հայաստանում է: «Առավոտը» կիրակի օրը նրան հանդիպեց Ծաղկաձորում: – Արթուր: Հայաստանցի քո բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք հերթական
Դատախազի տեղակալի բողոքը բավարարվել է
Պայմանականով ազատվածները կրկին մեկուսարանում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատին՝ դատապարտյալներ Վարդան Մուխսիխաչոյանի եւ Արամայիս Միրիբյանի պայմանական վաղակետ ազատման հետ կապված: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզի առաջին ատյանի եւ քրեական վերաքննիչ դատարանների դատավճիռների տարօրինակ մարդասիրությանը: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մինչ այդ իրենց պատիժը կրած
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Որովհետեւ, իրենց համոզմամբ, վարչապետն արիական ծագում ունի Շաբաթ օրը լրագրողների մի խումբ այցելեց Կապան՝ լուսաբանելու «Սյունյաց արծիվներ» երիտասարդական-հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնակատարությունը: «Սյունյաց արծիվների» հիմնադիր նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ԶԼՄ ներկայացուցիչներին դիմավորեց ազգային տարազ հագած աղջիկներով ու աղուհացով: Կիրակի օրն էլ Կապանի «Արծվատուն» դահլիճում կայացավ միջոցառումը,
Զինվորներն ու դպրոցականները ջրծաղիկ են
Չնայած դրան, թե՛ կրթության, թե՛ բանակի պատասխանատուները հերքում են հիվանդության առկայությունը: Այս օրերին մայրաքաղաքի դպրոցներում շատ երեխաներ դասերից բացակայում են: Պատճառն այն է, որ մի շարք դպրոցներում աշակերտները հիվանդացել են ջրծաղիկով: Եվ քանի որ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի օր օրի ջրծաղիկով վարակված երեխաների թիվն ավելանում է: Նշենք, որ վերջին տարիներին, հատկապես ձմռան սեզոնին
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ 2007-Ը
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեւանցիներին՝ համբերատարության համար, բոլոր ժամանակավոր անհարմարությունները տարան պատվով»,- երեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ցանկացավ, որ 2008-ին երեւանցիների հոգսերն ավելի քիչ լինեն: Քաղաքապետն ընդհանրապես դրական գնահատեց 2007-ն այն առումով, որ Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված 83717.4 մլն դրամի աշխատանքների փոխարեն փաստացի կատարվել են
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
«Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում: Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձինք են»,- երեկ բացառելով իր դրածո լինելու հանգամանքը, հայտարարեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Ապա պարոն Մելիքյանը «պարադոքս» համարեց այն, որ «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնությունը եւ հատկապես այն համակարգող Ժիրայր Սեֆիլյանը պաշտպանում են Լեւոն
Առասպել՝ ըստ Վահանի
ՀՅԴ նախագահի թեկնածուն չի հավատում հրապարակված հարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն ամենաբարձրն է: Երեկ ՀՅԴ բյուրոյի գրասենյակում հրավիրված ասուլիսում ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի առաջադրված թեկնածու Վահան Հովհաննիսյանն առասպել անվանեց այն, թե ընտրապայքարի ելքը կանխորոշված է. «Սա, բնականաբար, չի համապատասխանում ճշմարտությանն այն պարզ պատճառով, որ փորձը ցույց է տալիս, թե այն դեպքերում, երբ ամեն
«ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՇԱՐԺՈՒՄԸ»
Դեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վերլուծելով իր շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման եւ իշխանությունների ծավալած գործունեության արդյունքը: Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող շուրջ 17 քաղաքական ուժերի եւ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների կոնգրես: Ու թեեւ այն, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը ձեւակերպեց,
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ադրբեջանական «Դեյ-Ազ»-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ մեզանում գունավոր հեղափոխությունները բացառված են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը ադրբեջանական «Դեյ-Ազ»-ին տված մեծածավալ հարցազրույցում գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նկատել է, որ մեզանում այն հանդարտ է այնքանով, որքանով անհրաժեշտ է պահպանելու համար սահմանադրական չափանիշները եւ քաղաքացիական ազատությունները, եւ
ԱՅԴ Ի՞ՆՉ «ԱՅԼ ԾԱԽՍԵՐ» ԷԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ ներկա է լինում կառավարության նիստերին, «Առավոտի» հետ զրույցում հիշատակեց, թե կառավարության օգոստոսի 16-ի N 981-Ա որոշմամբ «Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքի շինարարության համար շինաքարի հրատապ տեղափոխման հետ կապված լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով» 7,7 մլն դրամ հատկացվեց կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին՝ «Այլ ծախսեր» հոդվածով: Սակայն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ երրորդ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ, կարող ենք ընդհանուր համաձայնության գալ եւ հուլիսի քսանվեցը ո՛չ միայն «Կաշառք չվերցնելու օր» հայտարարել, այլեւ էդ օրը ներառելով մեր ազգային տոների շարքը՝ հուլիսի քսանվեցը հայտարարել ո՛չ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ներքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ՀՀ պետբյուջեից հ/կ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի եւ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի աջակցությամբ: Վահե Հովհաննիսյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ – Ես կփորձեմ որպես մեկնարկային հիմք վերցնել
Միջազգային իրավունք
Մանկապղծության զոհեր Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ուսուցիչ, իսկ մյուսը՝ հնչյունային ռեժիսոր: Նրանք ստեղծել էին պոռնոստուդիա, ուր խաբեությամբ տանում էին 9-14 տարեկան անչափահաս տղաների, բռնաբարում էին նրանց, նկարահանում եւ տեսագրությունները վաճառում: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ խուզարկությամբ հայտնաբերվել
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
«Կեդախի վաճառականի» հետքերով Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական արշավը Կիլիկիո հայ առեւտրականների անցած ճանապարհներով: Աշխարհում դա միակ նավն է, որը ծովային ճանապարհորդություն իրականացրեց Եվրոպայի շուրջը: Այսօր նավը ցամաքում սպասում է այն օրվան, երբ կկարողանա Երեւանի ծովային թանգարանում այլ նմուշների կողքին զբաղեցնել իր պատվավոր տեղը: Սակայն ակումբի
«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»
Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ստեղծագործությունը՝ Յուրի Բաշմետի ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ: Ընդ որում, այս կատարումով է Չայկովսկու անվան համերգասրահը սեպտեմբերին բացել 2007-08թթ. համերգաշրջանը: Վաչե Շարաֆյանը այն եզակի ստեղծագործողներից է, որոնց երկերին ավելի շատ անդրադառնում են
Մարզերում մշակույթի գծով ամփոփելու քիչ բան կա
Պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա: Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու վրա: Հասմիկ Պողոսյանը նույնպես հեռու չմնաց այս խոստումներից: Երբ զրուցում էի մարզպետարանների մշակույթի պատասխանատուների հետ, պարզեցինք, որ բացի մի քանի միջոցառումներից ու ռաբիս երգիչների համերգներից, իրենց
«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակույթի կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի համոզմամբ, «Հայ-Արտ-2007»-ը բեղուն է եղել: «Ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ, յուրաքանչյուր շաբաթ նոր ցուցահանդեսով ենք արվեստասերին ներկայացել: Իրականացրել ենք նաեւ երեք ֆիլմաշար՝ «Անցյալ կատարյալ»,
Աղանդների ճոխ «տեսականի» եւ մեռած օրենք
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները: Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը հայտարարել էր, թե վերջին տարիներին քրեական գործերում կրոնական աստառ չի նկատվում: Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, սակայն, հակառակ կարծիքի է: Ըստ վերջինիս, Հայաստանում գործող շուրջ
«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»
Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: «Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: Մեր հերթական զրուցակիցը Արտաշատի Մրգավան գյուղի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանն է: Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենց տարածքում է՞լ են աղանդները «բույն» դրել: «Արտաշատը բազմաղանդ է: Այստեղ կան մորմոններ,
Մեռնել գնդակից, ոչ թե վախից
Հրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում եմ» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը: Այն նկարահանվել է 2007թ. ամռանը, երբ հեղինակը ծառայում էր «Զինուժում»: Հրաչը պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է ԼՂՀ-ում՝ «առաջին գծում»: «Ֆիլմը հակապատերազմական է, զինվորի վախի հաղթահարման մասին: Խաղում են
ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը: Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված է Սինգապուրի ազգային հուշարձան: «Սինգապուրա» նշանակում է առյուծի քաղաք: Քաղաքի խորհրդանիշը համարվող այս քանդակն ունի 12 հարկանի շենքի բարձրություն: Վերջերս Սինգապուրում կայացել է ճարտարապետական սիմպոզիում, որտեղ Հայաստանը ներկայացրել են ճարտարապետներ Նարեկ Սարգսյանն ու