Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ

ՕԵԿ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը նախապատրաստել եւ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ, որին միացել է «Ժառանգություն» խմբակցությունը՝ համալրելով այն իր առաջարկություններով: Օրինագիծը ներառում է «Ընտրական օրենսգրքի» վերջին քննարկումների ընթացքում ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» մերժված առաջարկությունները, ինչպես նաեւ նոր դրույթներ. «Նոր փոփոխությունների հիմնական դրույթները

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանվեցերորդ ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ Եվ ահա՝ Գեներալ Լոտիեի արձանի դեմդիմաց նստած՝ ճգնում էի նշմարել իր ծննդյան ու մահվան թվականները, եւ չնայած արդեն տասը տարվա հեռատես եմ, բայց էդ թվականները ոչ մի կերպ չէի կարողանում նշմարել, որովհետեւ պատվանդանը սեւ գրանիտից էր, եւ փորագրված թվականներն էլ էին սեւ, այսինքն, պիտի շատ մոտենայի, որ

Մայթերը՝ ավտոկանգա՞ռ

Գյումրի գնացող երթուղայիններն ու տաքսիները մայրաքաղաքի կենտրոնը դարձրել են ավտոկանգառ: «Այրարատ» տոնավաճառի հետեւի մասում՝ Խորենացու փողոցի երկու մայթերն արդեն քանի տարի ավտոմեքենաներով բռնագրավված է: Այնտեղ կայանում են Գյումրի մեկնող երթուղայիններն ու տաքսիները: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում ավտոկայանի գոյությունը մի շարք անհարմարություններ է ստեղծում անցորդների ու հարակից շենքերի բնակիչների համար: Մեքենաները կայանում են անմիջապես մայթերին, ինչի հետեւանքով

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ

«Տէցի» հանրակացարանից ոչ աղջիկ են ուզում, ոչ էլ այստեղ հարս են գալիս «Երկու տղաներիցս մեկն էս հայրենիքի համար է զոհվել, բայց ոչ մեկն էդ մասին էսօր չի հիշում: Նրան էլ են մոռացել, ինձ էլ: Ապրելով այս կեղտոտ ու փտած շենքում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ մեր կյանքին ամեն օր վտանգ է սպառնում: Խոնավությունից խարխլված պատերն

«Փեշակը» ձեռքներից կառնեն

Ընտանեկան բժիշկը ե՛ւ ականջ է մաքրելու, ե՛ւ կոկորդ է բուժելու, ե՛ւ ուռուցք է հեռացնելո՞ւ Ընտանեկան բժշկի ինստիտուտն արդեն մի քանի տարի է՝ ներդրվել է մեր երկրում, սակայն պոլիկլինիկայի մի շարք բուժաշխատողների կարծիքով այն մոտակա 10-15 տարիների ընթացքում չի գործի: Պոլիկլինիկաների որոշ բժիշկներ մտահոգություն են հայտնում, որ ընտանեկան բժիշկներն իրենց «հացը կկտրեն», քանի որ այսուհետեւ նեղ

15 ՔՄ-ՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՅՈԹ ՀՈԳՈՎ

Տասը տարի է՝ Կարախանյանների ընտանիքն ապրում է առանց լույսի, ջրի ու անգամ զուգարանի Սա տնակի բնակիչների «լոգարան-զուգարանն» է. այստեղ նրանք ե՛ւ լողանում են, եւ լվացք անում, ե՛ւ օգտագործում որպես զուգարան: Գոհարի 2 մանուկները մեծանում են նման անմարդկային պայմաններում: 5-ամյա Գալուստը մեր այցելության առիթով շատ էր ուրախացել եւ մեզ ցույց էր տալիս իր փոքրիկ շունն ու

«ԶՈՆ» ՆԱՅՈՂ ՉԿԱ

Դատապարտյալ կանայք վստահեցնում են, որ բանտի պատերից դուրս՝ դատապարտյալ անունը շատ վատ է հնչում, իսկ ներսում այդ բառը ոչ մի իմաստ չունի: Ա. Մնացականյանը զղջում է, որ թմրադեղեր տարածելով՝ շատ մարդկանց դժբախտության պատճառ է դարձել: Նարինեն պնդում է, որ 16-ամյա աղջկա սպանության համար ինքը մեղավոր չէ եւ իրական հանցագործները ազատության մեջ են:     «Ամաչում

Ֆիրմայինն էլ են կեղծում

Չես կարող վստահ լինել, որ թանկարժեք աչքի տուշերը, շրթունքի ներկերն ու կրեմ-դիմափոշիները հենց «իրենք» են, քանի որ կեղծվում են անգամ ապրանքի կոդերն ու տարբերանշանները: Այսօր հանրապետություն է ներկրվում մեծ քանակությամբ էժանագին, կեղծված եւ կասկածելի բաղադրության անորակ կոսմետիկ միջոցներ, որոնք խիստ վտանգավոր են առողջության համար: Այդ կոսմետիկան խանութներում ազատ վաճառվում է, սակայն որեւէ վերահսկող մարմին չկա,

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Տարիներ առաջ թաղված վտանգավոր թունաքիմիկատները սպառնում են թունավորել շրջակա միջավայրը Մոտ 20 տարի առաջ Արտաշատ քաղաքի մոտակայքում «Հայգյուղքիմիա» միավորումը կառուցել է թունաքիմիկատների «դամբարան», որտեղ թաղվել են մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար չափազանց վտանգավոր եւ գործածությունից դուրս եկած ավելի քան 500 տոննա թունաքիմիկատներ եւ քլորօրգանական միացություններ: Այսօր թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքների հետեւանքով տեղաշարժվում է, ինչը, մասնագետների

«Մեր ձայնը լսելի չէ»

Ճարտարապետների միության 16-րդ համագումարում երեկ հայտարարեց նախագահ Մկրտիչ Մինասյանը Երեկ հրավիրվեց Ճարտարապետների միության 16-րդ երկօրյա համագումարը: Առաջին անգամ այն գումարվել էր 1937-ին: Ըստ կանոնադրության՝ համագումար է հրավիրվում 2 տարին մեկ անգամ, սակայն նախորդ համագումարից արդեն 5 տարի է անցել: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք սպասում էին ԱԺ-ում «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի քննարկմանը, որն

ՄԵՐ ՕՊԵՐԱՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԵՆ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ

ԽՍՀՄ տարիներին եւ այսօր՝ վիճակը Հայաստանում նույնն է ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Յուրի Գեւորգյանին, որը շուրջ 5 տարի բնակվում է Վիեննայում, ներկայացնելու հարկ չկա: Կոմպոզիտորի ստեղծագործական դիապազոնը լայն է. սիմֆոնիաներից, կանտատներից, օպերետներից, գործիքային տարբեր ստեղծագործություններից մինչեւ երգեր: Յու. Գեւորգյանը հեղինակ է նաեւ երեք օպերաների: Առաջին երկուսը՝ «Խարույկը» եւ «Վերք Հայաստանին» նվիրված են Հայաստանի եւ Ռուսաստանի

Դրամատիկականի երիտասարդ քննադատները

ԵՊՀ ուսանողները քննարկում են թատրոնի ներկայացումները Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այս ամիս քննադատների պակաս չուներ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում բուհի մի խումբ ուսանողներ պարբերաբար դիտում էին թատրոնի ներկայացումները, իսկ ավարտից հետո դերասանական կազմի հետ քննարկում նրանց խաղը եւ զրուցում թատրոնին վերաբերող թեմաներով: «Թատրոնն է առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել: Նրանք ցանկանում էին

ՍԵՐԲԱԿԱՆ «ԳԻՔՈՐԸ»՝ HAPPY END-ՈՎ

Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» կատակերգությունը՝ հայկական կինոէկրաններին Վերջերս «Նաիրի» կինոթատրոնի կիսադատարկ դահլիճում ցուցադրվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմը: Գլխավոր դերերում նկարահանվել են Միկի Մանոյլովիչը, Լիլիանա Բլագոյեւիչը, Ալեքսանդր Բերչեկը եւ այլք: Առաջին հայացքից ֆիլմը պարզունակ կատակերգություն է, սական այն իրականում խոր ծալքեր ունի: Ամեն ինչ այնքան իդիլիական չէ, ինչպես թվում է: Իրադարձությունները սկսվում են սերբական փոքրիկ

Աշխարհի ամենատարօրինակ դատական գործերը

Դատի են տալիս Աստծուն, հեռուստատեսությանը «Առավոտը» ներկայացնում է դատաիրավական ոլորտի զավեշտալի պատմությունների գիտակ եւ հավաքող, պրոֆեսոր Գարի Սլեպպերի հավաքածուի առավել զվարճալի դրվագներից: 2004 թվականին ԱՄՆ-ի Ֆոնդ-դյու-Լաք քաղաքի բնակիչ Թիմոտի Դյումուշելը դատի էր տվել հեռուստակայաններից մեկին. «Ես ամեն օր ծխում եմ եւ խմում, իմ կինը գիրացել է եւ տառապում է ավելորդ քաշից, իսկ երեխաներս դարձել են

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ «ՉԵՅՆՋ» ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ

Ըստ փաստաբանի, բանդիտիզմի հանցակազմ չկա Անցյալ տարի հունվարին, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոխանակման կետերի վրա զինված հարձակում իրականացնելու համար ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Վրաստանի քաղաքացիներ Անդրանիկ Թորոսյանի, Նուգզար Խոսիտաշվիլու, Կարեն Դավթյանի եւ Հայաստանի քաղաքացի Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ կայացված՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ըստ որի՝ ցմահ ազատազրկման դատապարտվեցին Սերգեյ Մովսիսյանը

Եկամուտներն ավելացել են, ծախսերը՝ նույնպես

Հաջորդ տարվա բյուջեի նախագծից նախարարներ Միքայել Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ներսես Երիցյանը եւ Հարություն Քուշկյանը դժգոհելու տեղ չունեն: 2008թվականի պետբյուջեի նախագիծն այս տարվա բյուջեից ավելի լավն է: Համենայնդեպս, այդպես են կարծում մի շարք պաշտոնյաներ՝ վստահեցնելով, որ այդ նախագծում հաշվարկները շատ գրագետ են արված եւ թույլ են տալիս ծախսերն ավելի թափանցիկ կատարել: Նկատենք, որ 2008-ի բյուջեի նախագիծը

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՔՎԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ

Կրպակների ցուցափեղկերում թերթը երեւացող տեղում ցուցադրելու համար խմբագրությունները պետք է ավելի շատ վճարեն: «Երբ թերթերին առաջարկում ենք տպաքանակը նվազեցնել, քանի որ լավ չեն վաճառվում եւ ստիպված ենք լինում վերադարձնել, չեն համակերպվում, մտածում են՝ մենք իշխանության պատվերն ենք կատարում: Սակայն մենք պարզապես անհանգստանում ենք մեր բիզնեսի տեսանկյունից: Եթե թերթը տպագրվում է 4000 տպաքանակով, բայց մեր կրպակներում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

«Առավոտին» ասում է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը – Հետաքրքիր է, թե որպես սկիզբ առած նախագահական ընտրապայքարին չմասնակցող քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդների նախնական հնարավորությունները: Երրորդ կողմի հայացքը միշտ անաչառ է լինում: – Իմ կարծիքով, առաջիկա նախագահական ընտրապայքարը նմանվելու է ոչ թե նախորդ՝ 2003-ի, այլ 1998-ի ընտրություններին: Այն ժամանակ նույնպես

ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ Անշուշտ, Ռուսաստանը բարբարոսական երկիր է նախ իր սահմանների ներսում՝ Կուստյինի նկարագրած ժամանակներից մինչեւ այսօր, երբ այդ երկրի անգամ մայրաքաղաքային երիտասարդները կարող են բոլորովին անծանոթ մարդու վրա հարձակվել ու դանակով, երկաթով, ապակու կտորտանքով տանջամահ անել. ընդսմին ոչ ոք չպատժվի, ոչ մի պաշտոնյա ներողություն չխնդրի: Սակայն հետեւանքների առումով ավելի էական է այն, որ

ՐԱՖՖԻԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆՓՈՓՈԽ

«Մեդիամաքս» գործակալությունը դիմել էր ՀՀ նախագահի մամուլի ծառայություն՝ խնդրելով հայտնել երկրի ղեկավարի վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության նոյեմբերի 21-ին տարածած հայտարարության վերաբերյալ: Հայտարարությունում հույս էր հայտնվում, որ Ռոբերտ Քոչարյանն «անմիջապես կբավարարի հանրային պահանջը»՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին 1991 թվականից սկսած ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը գրավոր պատասխան

Հայրիկյանը վիրավորված է

Ըստ նրա՝ ընդդիմադիրների մի մասը «սրիկա է, մյուսը՝ տգետ կամ ծախված» Oրեր առաջ տեղի է ունեցել «Մետելիցայի», ըստ նախաձեռնության կնքահայր Պարույր Հայրիկյանի, «վերջին հանդիպումը»: Հանդիպմանը մասնակցել են հինգ կուսակցությունների ղեկավարներ՝ ԺՈՒԿ, ԱԺԴ, ԱՄ, ԱԻՄ եւ Մարքսիստական կուսակցության: Ի սկզբանե դրված երկու նպատակներից՝ գործնական՝ ժողովրդավարական ուժերի համախմբում, եւ վերլուծական, վերջինս ի կատար է ածվել: Գոնե այդքանով

«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»

Հայաստանի ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի՝ 1993 թվականին Ղարաբաղը լքելու փաստի առնչությամբ մեկնաբանությունները տարբեր են: Նոյեմբերի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահը անդրադառնալով իրեն ուղղված հարցին, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նա Ղարաբաղից Հայաստան բերեց մասնավորապես Սերժ Սարգսյանին, ասել էր. «Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Ս.

ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Վերջինիս պնդումը, թե նախկին իշխանության օրոք իրեն ցանկացել են վերացնել, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչները համարում են ինքնագովազդի միջոց: ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը վերջերս իր լուման ներդնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության գործին, «Իրավունքին» ոչ միայն ասել էր, թե առաջին նախագահի իշխանության օրոք էր, «որ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ամիսը մեկ գնում էր Շվեյցարիա, հայտնի

ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով իրենց հայտարարությանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանին, որտեղ նշվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2001 թվականին, այդ ժամանակ էլ ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ «ԱրմԻնֆո»-ին ասել է. «Մեր առաջնորդը ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով դիմել էր 1991 թվականին: Այդ ժամանակ, համաձայն օրենսդրության, պարտադիր չէր անմիջապես հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից:

ԽՈՍՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ եւ քո ձեռքից թռնում է ջահելության՝ այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանոմ մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ,

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ՝ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17-ին, Սունդուկյան 15/2, բն 18 հասցեում: Իսկ նոյեմբերի 24-ին, Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա վերջին հրաժեշտը գրողին: Նրա դին կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:

ԽՈՅ 21.03-20.04: Մտերիմների հետ հարաբերություններում եղեք անկեղծ եւ անկաշկանդ: ՑՈՒԼ 21.04-21.05: Զբաղվեք ֆիզիկական աշխատանքով, բայց այնպիսի, որը ձեզ հաճույք կպատճառի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գործընկերների հետ ընթացիկ գործերը կարգավորելը գերադասելի է նոր ծանոթություններ հաստատելուց: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական ասպարեզում օրը ձեզ երջանկություն կպարգեւի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է՝ քրտնաջան մասնագիտական աշխատանքի դիմաց այսօր ձեզ վարձահատույց լինեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր

ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2008 թվականի եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարն ավարտեց սեփական հարկի տակ Ղազախստանից կրած 0:1 հաշվով պարտությունով: Վերջին շրջանում մեր թիմի ցուցադրած արդյունավետ խաղերի ֆոնի վրա այս անհաջողությունը սառը ցնցուղ էր հայ ֆուտբոլասերների համար: Ճիշտ է, բառացիորեն մի քանի օր առաջ մեր տղաները արտագնա ծանր հանդիպում էին ունեցել Պորտուգալիայի հետ, որից հետո

Ախոռները պետք է մաքրել 1996-ից

Հակառակ դեպքում «մաքրողին» չեն հավատա «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից, ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նախագահ ընտրել: Ընդ որում, այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է ԱԺ նախագահը: Երեք տարին ինձ անհրաժեշտ է ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի

ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Գյումրիի թիվ 41 դպրոցի կոլեկտիվը արդեն երրորդ օրն է՝ հանրապետական մարզպետ Լիդա Նանյանից պահանջում է տնօրենի պաշտոնում վերականգնել դաշնակցական Արտակ Ավետիսյանին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Շիրակի մարզպետը պաշտոնից ազատել է ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտակ Ավետիսյանին, որն էլ անչափ զայրացրել է թե՛ կոլեկտիվին եւ թե՛ թաղի ծնողներին: Վերջիններս ստորագրահավաք կազմակերպելով ու անժամկետ դասադուլ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031