Օրվա լրահոսը

Թռչունիչը կպաշտպանի Պուտինին

Եվ դրանով կատարելու է պապի պատգամը Կոմունիստ Խորեն Սարգսյանի հետ մեր զրույցը սկսվեց հումորից. «Մարտունեցուն հարցնում են՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու, ասում է՝ Պուտինին»: «Մարտունու բնակչության 90 տոկոսն այսօր ապրում է Ռուսաստանում աշխատողներից եկած գումարներով: Ես, իբրեւ մարտունեցի, բարոյական իրավունք չունեմ դեմ գնալու այդ իրողությանը»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձին

«ՊԱՏԻՎԸ ՊԱՏԻՎ ՏՎՈՂԻՆՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՊԱՏԻՎ ՎԵՐՑՆՈՂԻՆԸ»

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն կարծիքին է, որ չի կարելի թշնամություն սերմանել ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: – ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ դուք քաղաքական ելույթ ունեցաք, որը ուղղակի անհասկանալի էր, քանի որ հայտնի ճշմարտություն է՝ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ մեկը մյուսի գործերին կարծես չպետք է խառնվի: Ուրեմն, ինչո՞վ եք

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Իշխանությունն իր ուժը փորձեց 20-ամյա երիտասարդի վրա Երեկ առավոտյան, ժամը 11:00-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ 20-ամյա Նարեկ Գալստյանը: Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող իր տնից «Մուստանգ» տաքսի ծառայության մեքենայով իջնելիս՝ Նորքի ճանապարհի վրա, Նարեկին տեղափոխող տաքսին կանգնեցրել են մթնեցված ապակիներով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի երեք՝ սպորտային գլխարկներ

ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ

Երեկ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին սպառնացել են, որ եթե թերթերին մի բան ասի՝ հաջորդ անգամ կսպանեն: «Ես էլ նրանց ասում էի, որ ասելու եմ ինչ որ կա, ինչ որ եղել է: Ես ասելու եմ, խոսք եմ տալիս էն մարդկանց,

«ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»

«ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների ընթացքում» կոնֆերանսին հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Ես էլ եմ եղել պաշտոնյա, գիտեմ, որ վերջիններս միշտ էլ խոչընդոտելու են, որ մամուլը լինի օբյեկտիվ: Մյուս կողմից էլ պաշտոնյաներին գուցե ինչ-որ տեղ ավելի ներելի է խաբելը, քան ժուռնալիստներին, քանի որ, եթե պաշտոնյան խաբի, լրագրողները կարող են վեր հանել այդ սուտը, իսկ եթե լրագրողն

ԱԲՐԱՄՈՎԻՉՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Անգլիայի «The Daili telegraph» հրատարակությունը կազմել է բրիտանական ֆուտբոլում դրամ ներդրած ամենահարուստ մարդկանց եւ Բրիտանական կղզիներում ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը, որոնց վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած դեմքերը ոչ ոքի չեն զարմացնում: Թիվ մեկ մարզաձեւում ներդրած անձանց ցուցակում առաջին տեղը, ինչպես եւ սպասվում էր, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն է, որը երկրորդ տեղում հայտնված «Տոտոնհեմի» տիրոջից՝ Ջո Լյուիսից, հարուստ

«Երաժշտությունն է իմ անձնական կյանքը»

Գերմանացի ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի համոզմամբ, այն լցնում է իր կյանքը Հայ երաժիշտների, մասնավորապես՝ ջութակահարների շրջանում աժիոտաժ է սկսվել Գերմանիայից առաջին անգամ Հայաստան ժամանած երիտասարդ ճանաչված ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի այցի առիթով: Ոմանք ասում են, թե նա գերմանուհի է, ոմանք էլ հերքում՝ վկայակոչելով նրա ճապոնական արտաքինը: Կա նաեւ այսպիսի կարծիք՝ եթե ջութակահարուհին 1998-ին չդառնար Չայկովսկու անվան միջազգային

ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին Սիրելի Ժիրայր. Վաղուց պատրաստվում էի քեզ գրել, բայց գրել՝ հենց բաց նամակ, որովհետեւ այսօրվա Հայաստանում այն, ինչ կարող ենք իրար ասել մենք՝ քաղաքական հայացքներով միմյանցից գուցե եւ շատ տարբեր, երկրի ներկայիս վիճակը հանդուրժել անկարող երկու հայ մարդ, կարեւոր է ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ու շատ ուրիշ՝ կյանքը բնականոն հուն

Գործարար-թիկնապահի դեմ

Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած «Դվին-1» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը մեզ տրամադրեց իր նամակը: Այն ուղարկվել էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տնօրենը խնդրում էր նամակը տպագրել ամբողջությամբ: Նամակագիրը մեզ ասաց, որ ցանկացած տողի համար պատրաստ է պատասխան տալ: «Ձեզ գրելու պատճառն իմ ընտանիքին սպառնացող վտանգն է: Ստորեւ կներկայացնեմ գործի էությունը, որի հեղինակը

«Խիղճ ունեցեք եւ լաչառություն մի արեք»

Սուքիասյաններին խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեկ հերթական անգամ կազմակերպվել էր «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որի ժամանակ հիմնականում ցուցադրվում է գյուղատնտեսական արտադրանք: Երեկ ցուցահանդես էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շրջում էր բոլոր տաղավարների մոտով ու ժամանակ առ ժամանակ համտեսում արտադրողների առաջարկած պոմիդորի, սմբուկի ու պղպեղի պահածոները՝ ընթացքում էլ զրուցում ընկերությունների ներկայացուցիչների հետ: Իսկ ցուցահանդեսում

«ՀԱՅՓՈՍՏՈՒՄ «ԱՆՑՅԱԼԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ԱՐԵԼ

Ընկերությունում զանգվածային կադրային կրճատումների ժամանակ պարզապես ազատվել են անկարգապահ աշխատակիցներից: «Հայփոստը» մեռյալ, հին կարգերով աշխատող, չկազմակերպված ու անկարգապահ աշխատողներով մի ընկերություն է եղել՝ մինչեւ հոլանդացիների գալը: Երբ հոլանդական ընկերությունը ստանձնել է «Հայփոստը» կառավարելու գործը՝ որոշել է այնտեղ իսկական «ցոՏՐՍՈ» անել: Այդ մաքրության արդյունքում էլ հենց տեղի են ունեցել ընկերությունում զանգվածային կադրային կրճատումները: Բոլոր անպետք աշխատողները,

ԳՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես պատրաստակամորեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին հանձնում եմ իր շահած 1000 դոլարը՝ 2004թ. հունվարին մեր միջեւ կայացած գրազի առթիվ։ Ցանկանում եմ նաեւ այդ կապակցությամբ հանդես գալ հետեւյալ մեկնաբանությամբ: Ես վստահեցնում եմ պարոն Աբրահամյանին, որ մեր նախաձեռնած Ազգային հեղափոխության գործընթացն անպայման հասնելու է տրամաբանական հանգուցալուծման, եւ Հայաստանում արձանագրվելու է ժողովրդահաճո իշխանափոխություն: Դրա համար գալիք

ՄՃԽ-ն խորապես անհանգստացած է

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ զսպեն ռազմատենչ հայտարարությունները, դրանք փոխարինելով ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակը բանակցություններով կարգավորելու ջանքերով»: LՂ հակամարտության վերաբերյալ իր հերթական զեկույցում այսպիսի համոզմունք է հայտնել Միջազգային ճգնաժամային խումբը: ՄՃԽ-ի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավոր վտանգ» վերնագրված այս նոր փաստաթուղթն ուսումնասիրում է հակամարտության անտեսման հետ կապված վտանգները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ

Հավատարմության երդումներ

ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն ամենամեծն է, իսկ Խոսրով Հարությունյանը հերթական անգամ ճիշտ կողմնորոշվեց: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր (Վարդենիս) Հակոբ Հակոբյանը երեկ լրագրողներին բացատրում էր, որ մեր երկրում մայիսի 12-ին տեղի են ունեցել ազատ եւ արդար ընտրություններ եւ որպես իր ասածի ապացույց՝ հղում էր կատարում միջազգային կառույցների գնահատականներին:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների շեմին մեր հասարակությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, սկսել է ինքնամաքրման, նաեւ քաղաքական դաշտն առողջացնելու գործընթաց: Այս համոզմունքը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Նրա ասելով՝ «թեեւ գործող իշխանությունները վերջին տասնամյակում ամեն ինչ արել էին քաղաքական դաշտը փոշիացնելու, այլասերելու, գաղափարազրկելու ու

ՇԱՏ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Եթե, ինչպես պնդում է վարչապետը՝ շատ սովորական են այն ստուգումները, որոնք հարկային ծառայությունն անցկացնում է «ՍԻԼ»-ում, մնում է միայն սարսափով պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել ոչ սովորականները: «Փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետ գործունեության համար»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթի այս տողերը երեկ կառավարության հարցուպատասխանի ընթացքում

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ

«Այսօր չկա առճակատում ազգայնականի, կոմունիստի եւ ժողովրդավարի միջեւ, ինչպես ոմանք փորձում են մեզ ներկայացնել։ Իսկական ազգայնականը, կոմունիստն ու ժողովրդավարը այսօր իրար փոխլրացնող են՝ երկրի առաջ ծառացած խնդիրներ, մրցակից ծրագրեր մշակելով, միմյանց ծրագրերը լրացնող, լավագույն լուծում գտնող եւ իրականացնող։ Մեր հակառակորդը կեղծ ժողովրդավարն է, կեղծ ազգայնականն ու կեղծ կոմունիստը, ովքեր պատրանքներին տրված, փողի եւ իշխանության մոլուցքից

ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՀՐԱՎԻՐՎԵԼՈՒ

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Մեր ֆուտբոլի ազգային հավաքականն անպայման արտասահմանցի մասնագետ է մարզելու, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանում այնպիսի մակարդակի մարզիչ, որը կարողանա գլխավորել թիմը, չկա»,- ասել է նա: Պարոն Հայրապետյանի խոսքերով, ֆեդերացիան ներկայումս միանգամից մի քանի ճանաչված մասնագետների հետ բանակցություններ է վարում, սակայն թեկնածուների մեծ մասն արդեն

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր ողջ մտավոր գործունեության համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ կոմերցիոն ինչ-որ հաջողություն եւ եկամուտ ունենաք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործընկերների հետ ֆինանսական քննարկումներ պետք

Մշակույթով զբաղվում են «հակամշակութայինները»

Ինչպես են նշանակվել մշակույթի նախարարները Երբեւէ չեն հնանում այն պատմություններն ու իրողությունները, որոնք ծնվում են տարբեր ժամանակներում, քաղաքական իրականության թշվառության ու բարոյական անկման պայմաններում: Չեն հնացել նաեւ պատմությունները մշակույթի ՕԵԿ-ական նախարարների վերաբերյալ: Վերջերս «Առավոտը» հետաքրքրվեց թատերագետ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՕԵԿ անդամ Լեւոն Մութաֆյանից, թե ի՞նչ է նշանակում ժամանակին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հեղինակային երեկոյին ՕԵԿ նախկին

«ՆՈՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԿԵՐՏՎԻ»

«Հասարակական բարեփոխումները եւ ինքնության հիմնախնդիրը հայ հասարակությունում» թեմայով գիտաժողովին հայտնեց հայտնի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: «Արտագաղթը միակ խնդիրն է, որն ընդհանուր է հայերի եւ ադրբեջանցիների համար: Չնայած Ադրբեջանի տնտեսական զարգացածության աստիճանին, աշխատուժի արտագաղթն այստեղ բարձր մակարդակի վրա է: Հայաստանում հիմնականում կանայք են այս խնդրի զոհը դառնում, միաժամանակ կատարելով եւ հայրական, եւ մայրական պարտականություններ»,- երեկ «Առավոտին» ասաց

ՀՀ քաղաքացիությունից չեն հանում

Քաղաքացուն, որը 15 տարի Գերմանիայում է ապրում, նույնիսկ իր խնդրանքով ՀՀ քաղաքացիությունից չեն զրկում Անահիտ Վիրաբյանի ընտանեկան կյանքը ամբողջությամբ փոխվեց, երբ 1991-ին ծանր հիվանդացավ նրա երկու տարեկան որդին: Երեւանի հիվանդանոցներում երեխայի բուժումն արդյունք չտվեց: Երեխային ստիպված տեղափոխեցին Մոսկվա, բայց նորից անօգուտ: Հուսահատված մայրը ստիպված օգնություն խնդրելու նպատակով դիմեց մի շարք երկրների: Բոլոր երկրներից ստացավ կարեկցական

«ՓՈՂՍ ԽԵԼՔԻՑՍ ՇԱՏ Ա»

Երեկ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, իսկ կոմունիստ Վազգեն Սաֆարյանը պնդեց, որ քրիստոնեական գաղափարախոսությունը կոմունիստական է: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանն ու Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ նախագահացուների մասին սոցհարցումները: Կարապետիչի համոզմամբ, այդ հարցումներն այնքան էլ օբյեկտիվ չեն, որովհետեւ անցկացվում են 600-800 հոգու շրջանում:

Ախպարաշենը դեռ 90-ականների շեմին է

Այդ թաղամասում ոչ կապ կա, ոչ ջուր, ոչ էլ հոսանք Էլեկտրական հոսանքի փոխարեն մոմի լույս, դույլերով այլ թաղամասերից կրած ջուր, օրերով չաշխատող հեռախոսակապ… Այսպես մարդիկ ապրում են ոչ թե հանրապետության հեռավոր ու հետամնաց գյուղերում, այլ մայրաքաղաքում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Խոսքն Ախպարաշեն կոչվող թաղամասի մասին է, որտեղ բնակիչները շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն անգամ նվազագույն՝ 4-ժամյա ջրամատակարարում չեն ունենում:

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԸ ԶԳԱԼԻ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ

Ավիաընկերությունները պնդում են, որ դա ոչ թե իրենց ցանկությունն է, այլ՝ Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի հրամանը: Այս տարվա նոյեմբերի 1-ից ավիաընկերություններում տոմսերի գները բարձրացել են: Բանն այն է, որ Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիան որոշել է այսուհետեւ ավիատոմսերի գինը սահմանել եվրոյով: Հիշեցնենք, որ նախկինում ավիաընկերությունները տոմսի արժեքը սահմանում էին դոլարով: Այն, որ ավիատոմսերը թանկանում են՝ այդ մասին օրերս

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքական բանավեճի մակարդակը, փոխադարձ մեղադրանքները Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ՝ պատասխանեց, թե միտումն այն է, որ նախընտրական պայքարը կառուցվելու է ատելության վրա, իսկ դա միայն կնպաստի «ռեժիմի կոշտացմանը»: Ըստ նրա՝ միմյանց հանդեպ ունեցած թշնամանքը կուրացնում է իշխանամետներին եւ ընդդիմադիրներին ու «թույլ

Սահակաշվիլին գաղտնազերծում է

Տեւական խորհրդակցություններից հետո Վրաստանի ընդդիմադիր դաշինքը վերջապես հայտարարեց, որ 2008 թ. հունվարի 5-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում իբրեւ միասնական ընդդիմադիր թեկնածու հանդես կգա պատգամավոր Lեւան Գաչեչիլաձեն: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, գինու գործարանի սեփականատեր Գաչեչիլաձեն ակնհայտ ընդդիմադիր կեցվածք է որդեգրել ու ակտիվ քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել միայն վերջերս՝ ընդդիմության միասնական հանրահավաքներում: Նա հայտարարել է,

Օգնություն՝ օգնության դիմաց

Հայ կոմունիստները ռուսներին կօգնեն քարոզչությամբ, ռուսները մերոնց՝ բարոյապես Անցած շաբաթ ՀԿԿ պատվիրակությունը վերադարձավ Մոսկվայից, որտեղ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 90-ամյակի տոնակատարություններին: Միջոցառումները մեկնարկել են Մինսկում, ապա Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, երթ, հանրահավաք: Միջոցառմանը մասնակցել են 73 երկրների 83 կոմունիստական, սոցիալիստական, բանվորական կուսակցությունների ներկայացուցիչներ: Այս միջոցառումը, փաստորեն, մեկնարկն էր նաեւ ՌԴ-ի կոմունիստական կուսակցության նախընտրական

«ԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԿՈՒԶԵՆԱՅԻ ԼՍԵԼ»

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը համալրել է ՀՀԿ շարքերը եւ վստահ է, որ նախագահի ամենալավ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: – Ինչո՞ւ որոշեցիք կուսակցական դառնալ: – Աշխարհը սերտող դասեր ունի, որ մենք պետք է ճիշտ հասկանանք: Ի վերջո, յուրաքանչյուր երկրի մեջ գոյանում են բեւեռացված կուսակցական երեւույթներ, որոնք եւ ձեւավորում են քաղաքական դաշտը: Այս առումով ես

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը այցելեց «Առավոտի» խմբագրություն եւ օրաթերթի խմբագրին հանձնեց $1000-ը, որը նա պարտվեց՝ 2004 թվականի սկզբին գրազ գալով, թե նախագահ Քոչարյանը հրաժարական է տալու, եւ տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Պարոն Կարապետյանի մեկնաբանությունն այդ առթիվ կարդացեք վաղվա համարում:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031