Օրվա լրահոսը
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննության ժամանակ պատասխանող կողմը՝ Երեւանի ոստիկանության ներկայացուցիչ, ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը միջնորդեց, որպեսզի լրատվամիջոցները դուրս հրավիրվեն նիստերի դահլիճից: Այս «թափանցիկ» միջնորդությունը նա բացատրեց նրանով, որ դատական նիստին ներկա գտնվելով՝ ԶԼՄ-ները միակողմանի են ներկայացնում, ուստի առաջարկեց. «Թող
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Համալիրի սեփականատեր ռուսաստանյան «ԲԱՄՕ» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ է մտնում համանուն նախագծման ինստիտուտը, ալյումինե կոնստրուկցիաներ պատրաստող ընկերությունը, ապակիների գործարանն ու շինարարա-մոնտաժման աշխատանքներ կատարող «ԲԱՄՕ-Կոնստրակշին» ընկերությունը, երեկ աննախադեպ խոշոր ծավալի 4 պայմանագիր է կնքել «Կապիտալ գրուպ» ընկերության հետ: Ինչպես «Առավոտը» տեղեկացավ «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Հովիկ Մուրադյանից, ըստ պայմանագրի, «ԲԱՄՕ»-ն պատրաստվում է իրականացնել
«Զավզակելուց առաջ՝ ուսումնասիրել հարցը»
Խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՆԱՏՕ-ի «Ռոութ-Ռոզ» սեմինարի ժամանակ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մանրակրկիտ բացատրեց, թե ինչպես եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Համանախագահը հայտարարեց, որ Հայաստանի նախագահ դառնալուց անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը ինքն իրեն հայտարարեց Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչ եւ ասաց, թե ինքը բանակցություններում կներկայացնի նաեւ Արցախը, քանի
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասելով, «հայկական կողմը» անհամաձայնություն է հայտնել «Մադրիդյան սկզբունքների» 4 կետերի առնչությամբ, բայց պարզ չէ, թե «հայկական կողմն» ո՞վ է՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ ՀՀ իշխանությունը եւ ինչո՞ւ է այդ մասին նոր հայտարարվում: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է
«ԿՆԵՐԵՔ՝ ՉՍՏԱՑՎԵՑ»
Ըստ Շահեն Պետրոսյանի՝ Քոչարյան-Սարգսյան զույգը պարտավոր է ասել այդ արտահայտությունը «Ղարաբաղցիները քնից շատ ուշ են արթնացել, եթե նման հայտարարություններ են անում: Իրենք են իրենց իրավունքների պաշտպանության համար մանդատը տվել Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա հոխորտալու առիթ առանձնապես չկա. ասացին՝ ինչ ուզում եք՝ արեք, սրանք էլ արեցին՝ ինչ ուզում էին: Նախեւառաջ իրենք պետք է իրենց մեղքն ընդունեն,
ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն, ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներին: «Պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ չորրորդ ԱՌԱՆՑ ՎԿԱՆԵՐԻ Եվ ես ժպտալով Նինային ասացի՝ «փաստորեն, հնդեվրոպացիներին ջրի ես ուղարկում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «թող մի քիչ կենցաղային դժվարություններին վարժվեն» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էդ թաթար բիձուկը որ դեմդ դուրս գա՝ հանկարծ ավելպակաս չխոսես», եւ ես զարմացած հարցրի՝ «ավելպակաս ի՞նչ պիտի
Մարտի 27
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ
Կնոջ համար ընկերուհին մեծ նշանակություն ունի: Այդ պատճառով նման ընտրությունը զգուշությամբ պետք է կատարեք: Առաջարկվող թեստի միջոցով կկարողանաք այդ հարցին պատասխանել: 1. Դուք բավական լավ գիտեք ձեր դրական հատկությունները, օրինակ՝ գեղեցիկ արտաքին, շարմ, խելք: Իսկ ձեր ընկերուհին ձեր համեմատությամբ ինչպիսի՞ն է: Նա պակաս գրավիչ է-3: Նա ավելի գրավիչ է-1: Նա նույնքան գրավիչ է, որքան ես-2:
Փողոցը՝ բեմահարթակ
Երեւանյան փողոցները շատ թափառաշրջիկ երաժիշտների «ինքնարտահայտման» վայրն են «Ես չեմ ուզում ռեստորաններում սրա-նրա համար նվագել՝ ինձ համար հաճելի է իմ ժողովրդի համար նվագել»,- ասում է 54-ամյա Արմենը (անունը փոխված է): Նրան հաճախ կարող եք տեսնել Հանրապետության հրապարակի անցումում՝ կիթառը ձեռքին: Արմենը տարբեր մասնագիտություններով է աշխատել, բայց հիմա ընտրել է գումար վաստակելու այս եղանակը: «Զագատովկա եմ
«Իմ ամենաթանկ նվերը 20 տարեկան է»
Ցանկանում ես թանկ նվե՞ր, թե՞ թանկ հիշողություններ «Տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի, մի բուռն սիրավեպ սկսվեց իմ եւ մի երիտասարդի միջեւ: Համալսարանից տուն էի վերադառնում, երբ կարմիր «07»-ով մի երիտասարդ իմ դիմաց արգելակեց, մեքենայից իջավ, մոտեցավ ինձ եւ ասաց. «Այսօր գիշերը, երբ ձեր հայաթի բեսեդկայի լույսը միացնեմ-անջատեմ, դուրս կգաս, ձեր շենքի հարկում քեզ կսպասեմ,
ԱՐՄԱՎԻՐԻ «ՎԱՆ ԳՈԳԸ»
Տասը տարեկան արմավիրցի Դավիթ Սահակյանին շրջապատում դիմում են «Վան Գոգ» մականունով Ասում են, երբ սկսեց նկարել, իր վրձնահարվածներով Վան Գոգի ոճն էր հիշեցնում: «Նրան ոչ ոք չի ասել՝ այսպես նկարիր, դա իր միջից էր, հետո միայն ես նրան ցույց տվեցի Վան Գոգի նկարները»,- ասում է Արմավիրի արվեստի դպրոցի, ինչպես նաեւ Դավիթի ուսուցչուհի Նելի Նիկոյանը: «Վան
Հայկական պատմություն
Մայրը համոզել է աղջկան՝ գնալ մեղքի ճանապարհով Հայկն ու Աննան (անունները փոխված են) ընդամենը վեց ամիս էր, ինչ ամուսնացած էին: Նրանց սիրավեպը սկսվեց աշխատանքի վայրում եւ ավարտվեց ամուսնությամբ: Հայկը բանկի թիկնապահներից էր, իսկ Աննան՝ շարքային աշխատակցուհի: Ամուսնությունից հետո կյանքն էլ ավելի քաղցրացավ, երբ Աննան Հայկին հայտնեց, որ երեխա են ունենալու: «Հայկը շատ էր ուրախացել: Հենց
Ամուսնությունը՝ որպես դժոխք
37-ամյա Էմմա Կարապետյանը զղջում է, որ 15 տարի առաջ չփորձեց պաշտպանել իրեն իր ամուսնուց: 22 տարեկանում իր բարեկամուհու տանը Էմման հանդիպում է Սամվելին (անունները փոխված են): Սամվելը համակրում է Էմմային: Մի քանի անգամ հանդիպելուց հետո Էմման Սամվելից ամուսնության առաջարկություն է ստանում: Առաջարկությունն ընդունվում է: Ամուսնանալուց անմիջապես հետո նորապսակները տեղափոխվում են իրենց նոր բնակարան: «Սամվելն ինձ
«ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԷՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ»
Եվ դա, ըստ Կարինե Պետրոսյանի, սարսափելի է 1994 թվականն էր: Կարինե Պետրոսյանը եւ Էդմոնդ Սարգսյանը (անունները փոխված են) ծանոթացել էին իրենց ընդհանուր ընկերուհու միջոցով: Ծանոթությունից օրեր անց Կարինեն տեղի էր տվել ընկերուհու հորդորներին՝ համաձայնելով հանդիպել Էդմոնդի հետ. «Առաջին իսկ հանդիպումից Էդմոնդը ինձ դուր էր եկել: Նա շատ կիրթ եւ հետաքրքիր անձնավորություն էր: Միակ բանը, որ
Գարունը նաեւ չարագործ է
Սրտաբանը, ալերգոլոգը եւ թոքաբանը խորհուրդ են տալիս սիրահարվել, լողանալ եւ տաք հագնվել «Մարտի առաջին կեսից առողջությունս կտրուկ վատանում է. սիրտս սկսում է անկանոն աշխատել, հաճախակի գլխացավեր եմ ունենում, դժվար եմ շնչում եւ այդ ամենը կապում եմ գարնան հետ»,- պատմում է 49-ամյա Վոլոդյա Զարգարյանը: Նա այն բազմաթիվ մարդկանցից է, որոնց առողջությունը կտրուկ անկում է ապրում գարնանը:
Նույնիսկ Xerox-ը կարող է լինել չբերության պատճառ
Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում չբերությամբ տառապող երիտասարդների թիվն ավելացել է: «Մոտավորապես 4 տարի երեխա չէինք ունենում: Սկզբնական շրջանում մտքովս չէր էլ անցնում, որ պատճառը ես եմ: Եթե այդ մասին չպատմեր ամուսնուս բժիշկ ընկերը, մինչ օրս չէի էլ իմանա: Պատճառը հորմոնալ խանգարումներն էին: Դա էլ՝ օրական 5-6 ժամ պարային դահլիճում անցկացնելու հետեւանքն էր: Մասնագիտությամբ բալետի
ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
Բայց սեփական երեխա ունենալու հնարավորությունը Հայաստանում մեծացել է Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով երեխաները՝ եռյակ (երկու աղջիկ, մեկ տղա), ծնվել են 2004-ի փետրվարի 5-ին՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Այդ ժամանակ արտամարմնային բեղմնավորումը կատարվում էր դասական եղանակով, կնոջ ձվաբջիջը օրգանիզմից դուրս՝ փորձանոթային պայմաններում բեղմնավորվում էր ամուսնու սպերմատոզոիդի հետ եւ ստացված սաղմը տեղադրվում
69 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԼՆ ԱՆՁԵՌՆՄԵԼԻ է
Սյունիքի մարզի Սվարանց գյուղի 98-ամյա բնակչուհի Սաթենիկ Հակոբյանը հիշողությունից չի բողոքում, բայց շատ հիշելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ անհրաժեշտություն: Միակ օրը, որ երբեք չի մոռանա, իր առաջին եւ վերջին երջանիկ մարտի 8-ն էր: 1941 թիվն էր: Երիտասարդ աղջիկն արդեն ամուսնացել էր եւ առաջնեկին էր սպասում: Ամուսինն էլ պատրաստվում էր բանակ գնալ: «Հենց այդ մարտի
«Բաղչալու» մատանի, չեխական «խռուստալ» ու «Սվարովսկի»
Այսպես են «հարգում» պարտատերերը Քնար տատին «Բալես, տեսնո՞ւմ ես էս լոբով ցեպս, էս թաղի լավ տղերքի նվերն ա, ես իրանց նեղին եմ հասնում՝ տոկոսով, պարտքով փող տալիս, իրանք էլ, դե տակ մնացող տղերք չեն՝ տատիին տեղը տեղին նայում են»,- ասում է տոկոսով գումար տվող Քնար տատը (անունը փոխված է): Իհարկե, նրա նշած «լոբով ցեպը» լոբով
«ՄՈՒՐԱԶԴ ՓՈՐԴ ՄՆԱ, ՊԱՆԻՐՍ ՓՈՐԴ ՉԳՆԱ»
Հայաստանում ապրում են այծիկներ՝ Նիֆ-նիֆ, Նաֆ-նաֆ եւ Նուֆ-նուֆ անուններով Կայարանի շուկայում, իր սեղանի մոտ կանգնած մի տատի գոռում է՝ «պանիր, այծի պանիր»: Նրա սեղանի կողքով անցավ մի կին՝ ասելով. «Փիֆ, էս ինչ էլ հոտ ունի»: Տատիկը չափազանց վրդովված իր պանրի նկատմամբ հնչած արգահատանքից, պատասխանեց՝ «Փիֆը քեզ լինի, մուրազդ փորդ մնա, պանիրս փորդ չգնա»: Սիրանուշ տատը,
Երբ կինը դառնում է կոշկակար
«Կինը նուրբ էակ է, նա պետք է միշտ տանը լինի՝ իր ընտանիքի կողքին»,- ասում է Արարատ քաղաքի միակ կին կոշկակար, 32-ամյա Լենա Դովլաթյանը: Մանկուց սիրելով տղամարդու աշխատանք՝ Լենան ուշադիր հետեւում էր կոշկակար ամուսնու աշխատանքին եւ առանց ամուսնու իմացության՝ դասեր առնում նրանից: Մի օր էլ Լենայի կողակիցն անակնկալի եկավ: «Առաջին անգամ, առանց ամուսնուս իմացության, վերանորոգել եմ
«Աշխատում եմ՝ չաշխատել»
Էրգոֆոբիայով հիվանդ մարդիկ վստահ են՝ «Ինչ գործ էլ բռնեմ՝ ձախողվելու եմ» 38-ամյա Հովհաննեսը արդեն տասը տարի է, ինչ չի աշխատում՝ ապրելով իր կնոջ՝ Նունեի հաշվին: Թեեւ այսօր աշխատանք գտնելը դժվար է, մանավանդ՝ լավ աշխատանք գտնելու համար «լավ ծանոթ» է անհրաժեշտ, բայց Հովհաննեսի չաշխատելու պատճառը ոչ թե աշխատանք չգտնելն է կամ ծանոթ չունենալը, այլ ցանկության բացակայությունը:
«ՀՈ ԿԻՆԸ ՄԻԱՅՆ ԼԱՎ ՕՐՎԱ ՀԱՄԱ՞Ր ՉԷ»
Ասում է 25 տարի անց հայր դարձած Գրիգոր Պետրոսյանը Գրիգոր Պետրոսյանի եւ Նվարդ Կարապետյանի (անունները փոխված են) սիրավեպը սկսվել էր դպրոցական տարիներից: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ 1985 թվականին, Գրիգորն իր ամուսնանալու որոշմամբ բոլորին անակնկալի էր բերել. «Գիտակցում էի, որ 18 տարեկանում ամուսնանալը խենթություն է, բայց կյանքը միայն մեկ անգամ է տրվում, եւ պետք է անել
«Բեմից հիասթափվել չի կարելի»
Ասում է մնջախաղաց Արա Հարությունյանը – Ինչպե՞ս հայտնվեցիր մնջախաղի ասպարեզում: – Նախքան մնջախաղին անցնելը՝ ես եղել եմ պարող: Բանակից հետո, պարի ասպարեզում որոշ չափով կայացած, ուզում էի ընդունվել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը, բայց որոշ խնդիրներ առաջացան, եւ ընդունվեցի պարարվեստի բաժինը: Սակայն զուգահեռաբար սկսեցի հետաքրքրվել ու զբաղվել մնջախաղով: Այն, ինչ ես ուզում էի
«Խաչագողի հիշատակարանում» կա՞ հանցագործի հերոսականացում
«Սկսել եմ աշխատել 80-ական թվականների պես, երբ կար սովետական ցենզուրան: Հիմա շատ ավելի զգույշ եմ աշխատում, քան մինչ չափորոշիչների ընդունումը»,- ասում է կինոռեժիսոր եւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը: Կարդալով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նոր սահմանած չափորոշիչները՝ մտածեցի, որ դրանք առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ Հրաչ Քեշիշյանի արտադրած ֆիլմերի վրա, քանի
«ԿՆՈՋ ԳՈՐԾԻ ՄԵՋ ՆՐԲՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Մագդա Պապիկյանը իր տեսախցիկը ոչ ոքի չի վստահում Մագդա Պապիկյանը, սովորելով Ռոստովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, երկրորդ կուրսից սկսեց զբաղվել սիրողական կինոարվեստով: «Կամերա վերցրի, ֆոտոապարատ ու որպես կինոսիրող սկսեցի աշխատել: Էնտեղ պրոֆմիութենական կինոակումբներ կային, որտեղ մեզ կինո նկարել էին սովորեցնում: Դոկումենտալ ֆիլմեր էինք անում, զբաղվում էինք նաեւ ռեժիսուրայով, սցենարով, տարբեր փառատոների էինք մասնակցում»,- ասում է
«Ինձ տվեք ղեկ ու «պագրիշկա»
29 տարի է, ինչ Էմմա Մանյանը տրոլեյբուս է վարում «Մանկուց սիրել եմ վարորդությունը: Մեծանալով, իհարկե, մտադրությունս չփոխվեց՝ ավելի արմատավորվեց»,- պատմում է Էմման: Նա Ալավերդի քաղաքից է, նրա մայրը կռունկավար է եղել, ինչպես Էմման է ասում՝ գեներով է եկել: Իսկ տրոլեյբուս վարելը եղավ հենց մոր խորհրդով: «Մայրս ասաց՝ էդ ինչ են ռադիոյով ասում, տրամվայ-տրոլեյբուսի կուրսեր, գնա,
Բանասերը նաեւ քանդակագործ է
Լուսիեն կոշտ օճառով չի լվացվում, որ «ապագա քանդակը» չփչացնի Մասնագիտությամբ բանասեր Լուսինե Ավետիսյանը մի օր ինքնաբերաբար սկսեց նաեւ քանդակագործությամբ զբաղվել: «Համալսարանում սովորելու տարիներին՝ քննությունների ժամանակ հոգնեցի պարապելուց ու որոշեցի լիցքաթափվել: Որպես միջոց՝ այդ պահին ընտրեցի դանակը ու վառարանի կողքին դրված փայտի մի կտոր: Երբ ստացվեց քանդակը, այն անվանեցի «Դավիթ Անհաղթ»: Էդ ժամանակ վնասեցի ձեռքս, սպին
ՍՊՈՐՏԸ ԿՆՈՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամուսնանա միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Կենսուրախ, աշխույժ, միեւնույն ժամանակ համեստ եւ մի քիչ էլ չարաճճի երեխա էր։ Շատ էր սիրում ծառ բարձրանալ։ Մանկուց հաճախել է ակրոբատիկայի դասերի, որտեղից էլ սկսել է մարզուհու սպորտային հաղթարշավը։ «Երբ առաջին անգամ ինձ ակրոբատիկայի տարան, չընդունեցին։ Ընդամենը հինգ տարեկան էի եւ բավականին չարաճճի։ Հետո


















































