Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՀՐԱՎԻՐՎԵԼՈՒ

Նոյեմբեր 14,2007 00:00

\"\"Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Մեր ֆուտբոլի ազգային հավաքականն անպայման արտասահմանցի մասնագետ է մարզելու, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանում այնպիսի մակարդակի մարզիչ, որը կարողանա գլխավորել թիմը, չկա»,- ասել է նա: Պարոն Հայրապետյանի խոսքերով, ֆեդերացիան ներկայումս միանգամից մի քանի ճանաչված մասնագետների հետ բանակցություններ է վարում, սակայն թեկնածուների մեծ մասն արդեն գլխավորում է այլ երկրների հավաքականներ եւ ազատ մարզիչներ գործնականում չկան:ՀՖՖ նախագահը բացառել է գլխավոր մարզչի պաշտոնում հավաքականի երկրորդ մարզիչ՝ բրիտանացի Թոմ Ջոնսի նշանակումը, որովհետեւ նրա աշխատանքն ուղղված է ֆուտբոլիստների պատրաստվածությունը բարձրացնել-ամրապնդելուն, իսկ մեզ հարկավոր է ունենալ այնպիսի մարզիչ, որը մշակի հավաքականի խաղի տակտիկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել