Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է

Նոյեմբեր 14,2007 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքական բանավեճի մակարդակը, փոխադարձ մեղադրանքները Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ՝ պատասխանեց, թե միտումն այն է, որ նախընտրական պայքարը կառուցվելու է ատելության վրա, իսկ դա միայն կնպաստի «ռեժիմի կոշտացմանը»: Ըստ նրա՝ միմյանց հանդեպ ունեցած թշնամանքը կուրացնում է իշխանամետներին եւ ընդդիմադիրներին ու «թույլ չի տալիս նրանց տեսնել խնդիրները եւ իրենց առջեւ դնել իրական նպատակներ»:

Երեկ էլ նա կրկնեց ԱԺԿ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված այն դրույթները, թե «ընդդիմության մասնատվածության եւ միասնական թեկնածուով կուսակցությունների միավորման բացակայության արդյունքում ներկա փուլում մրցակցությունն ընթանում է հիմնականում ներկա եւ նախկին իշխանությունները ներկայացնող ուժերի միջեւ: Դա նպաստում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված մեծամասնության ներկայացուցչի հաղթանակին, ինչը իշխանությունը կդարձնի ամբողջությամբ միակենտրոն եւ, հետեւաբար, ավելի անվերահսկելի եւ հակված անտեսելու քաղաքական ուժերի ու հասարակության կարծիքը, որը լրացուցիչ խոչընդոտ կհանդիսանա երկրի ժողովրդավարական զարգացման համար»: ԱԺԿ նախագահը հրամայական դիտեց «գործող իշխանության իրական այլընտրանքի՝ միասնական թեկնածուով կուսակցությունների միավորման ձեւավորումը», դարձյալ պնդելով, թե նախկիններն այլընտրանք չեն: Մեր հարցին, թե այլեւս անիմաստ չէ՞ առաջադրումների փուլից մեկ շաբաթ առաջ այդ մասին խոսելը, երբ արդեն հստակ են բոլոր թեկնածուները՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այս ամենի մասին ԱԺԿ-ն ահազանգում է արդեն ամիսներ շարունակ: Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ընդդիմադիրներին այնուամենայնիվ կհաջողվի ունենալ միասնական թեկնածու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930