Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում վերջերս կայացավ ձյուդոյի միջազգային մրցաշարը: Երեկ ԳԱԱ-ում «Արմինֆո»-ի թղթակիցը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե հետագայում է՞լ են օպերայի բեմահարթակին անցկացվելու նման մրցույթներ: «Մրցույթներ լինելու են: Մենք դռները բացել ենք մարզական աշխարհի համար,- պատասխանեց պրն Ծառուկյանը:- Ես, օրինակ, առաջարկել եմ, որ աշխարհի,

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այլ հասարակական-քաղաքական գործիչներ այցելեցին «Գրանդ Հոլդինգի» թղթի արտադրամաս եւ նույն կազմակերպության կազմում գործող «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերություններ: Արտադրամասում հյուրերը ծանոթացան, թե ինչ տեխնոլոգիաներով են այսօր Հայաստանում թուղթ ստանում, իսկ շրջելով հեռուստաընկերություններում, տեղեկացան, թե ինչպիսի նոր սարքավորումներով են վերազինվել դրանք: «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունների վերազինվան ծախսերը կազմել են 3 մլն ԱՄՆ

Նոյեմբերի 21-ին՝ Հայաստան-Ղազախստան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրը Լեյրիա քաղաքում Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան խաղում 0:1 նվազագույն հաշվով զիջեց աշխարհի ուժեղագույն ազգային ընտրանիներից մեկին՝ Պորտուգալիայի հավաքականին: Այս երկու թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-քի՝ 1:1: Մեր թիմը մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հնարավորություն, ցավոք, չունի: Հետեւաբար, ներկայումս կոնկրետ խնդիրներ չի հետապնդում: Սակայն «Եվրո 2008»-ի

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ

2008 թվականի ամռանը Պեկինում անցկացվելիք Պարաօլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու է միայն մի մասնակից՝ 21-ամյա Եվրոպայի փոխչեմպիոնուհի, ծանրամարտիկ Գրետա Խնձրցյանը: Նա ունի ոչ միայն դժվար արտասանվող ազգանուն, նաեւ՝ ճակատագիր: 1988 թվականի երկրաշարժը վրա հասավ այն ժամանակ, երբ նա ընդամենը երկուսուկես տարեկան էր: Գրետան, կամ ինչպես նրան քնքշորեն անվանում են՝ Լալան, այդ օրը Լենինականի իրենց բնակարանում էր՝

Ա՛յ քեզ «Իմ արեւ»

Հեռուստահաղորդում՝ կենցաղային մակարդակով «Դար 21» հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում երգչուհի Արմինե Գրիգորյանի հեղինակային «Իմ արեւ» հաղորդաշարը: Այն սովորաբար նվիրված է լինում որեւէ երգչի: Հրավիրվում են նաեւ վերջինիս մերձավորներն ու ընկերները՝ ներկայացնելու հաղորդման «մեղավորին»: Եթե հյուրը հետաքրքիր զրուցակից ու բարձրակարգ արվեստագետ է լինում, ինչը ոչ միշտ է պատահում, «Իմ արեւը» քիչ թե շատ ստացվում է: Բայց

«ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԿՐԹԵԼ»

«Ոսկե կլառնետ» նախագծի մասին այսպես արտահայտվեց երգիչ Արմեն Դարբինյանը, որի համոզմամբ՝ ռեստորանային երգիչների մեծ մասը ավելի լավ է կենդանի երգում: Շուրջ 1 ամիս Հ1-ով հեռարձակվում է Հայաստանի ռեստորանների երգիչների «Ոսկե կլառնետ» մրցույթը: Հետեւելով մրցույթի փուլերին, այդպես էլ չհասկացանք, թե ինչու հիշյալ մրցույթը գովազդելիս նշվում է, որ այս միջոցառման նպատակը ռեստորանների երգիչներին կրթելն է: «Առավոտը» զրուցեց

«Ծուղակը չենք գցի»

Երեկ խոստացան ավարտական եւ միասնական քննություն հանձնողներին օտար լեզուների քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահները: Գիտելիքների թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) երեկվա հյուրերը անգլերենի, գերմաներենի, ռուսերենի եւ ֆրանսերենի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահներ Ռուբինա Գասպարյանը, Յուրի Գաբրիելյանը, Նինա Տատկալոն եւ Արամ Բառլեզիզյանն էին: Նրանք խոսեցին նոր Ուղեցույցների եւ նոր համակարգով հանձնվելիք օտար լեզվի քննությունների

Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ ԷՐ ԹԻՐԱԽԸ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ հետաձգվեց 9 տարվա ազատազրկման դատապարտված Վիրաբ Գասպարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս անգամ դատարան չէին ներկայացել նրա պաշտպանները՝ Նիկոլայ Բաղդասարյանն ու Կրոմվել Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Վիրաբ Գասպարյանը (հայտնի է «Բանգլադեշի Վիրաբ» անունով) մեղադրվում է Հայկ Մելիքյանի («Օշականցի Հայկո» մականունով) դեմ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Բոուլինգ» կենտրոնի

Քարտուղարուհիներին կրթում են

Նրանք ոչ թե սուրճ եփելու համար են, այլ՝ աշխատելու Մեր հասարակությունում գործավար-քարտուղարուհու կերպարը ասոցացվում է «շեֆի» համար սուրճ եփողի, մատուցողուհու եւ շատ դեպքերում՝ անգամ սիրուհու կերպարի հետ: Հենց իրենք՝ քարտուղարուհիներն էլ իրենց պարտականությունները լավ չեն պատկերացնում եւ հավատացած են, որ սուրճ մատուցելով, հեռախոսազանգերին պատասխանելով ու «շեֆի» համար «դոշ» տալով է սահմանափակվում իրենց աշխատանքը: Մինչդեռ քարտուղարուհին

ՍԻՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՍԻՐՎՈՒՄ

Հաշմանդամներն էլ աղջիկ են «փախցնում», ամուսնանում, աշխատում ու սպորտով զբաղվում Շուշանիկն ու Հմայակը երգում են Շարլ Ազնավուրի հրապարակում: Նրանք նաեւ զբաղվում են սպորտով:   Դավիթը նաեւ սիրում է փորագրել: Նա հավատացած է, որ իր տաղանդների շնորհիվ կգրավի սիրած աղջկա սիրտը:   «Մի հանգստյան օր ընկերներով որոշեցինք գնալ Հրազդան գետ՝ լողալու: Եվ քանի որ ես հաճախում

3 ՏԱՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵ՞ՐԸ

Հաղորդել ենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը նախապատրաստել է 2008-ի բյուջեի նախագծի վերլուծությունը: Այստեղ նշված է, թե 2.5 մլրդ դոլարին համարժեք մեր հաջորդ տարվա բյուջեի նախագծում առկա են «եկամուտների ուռճացվածության, բյուջետային միջոցների աննպատակ, ոչ ծրագրային վատնման բազմաթիվ փաստեր»։ «Ժառանգությունն» աննպատակահարմար է համարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ստեղծումը, «ինչը զգալի ռեսուրսներ է կլանում պետբյուջեից»։ Այս նախարարության պահպանման

Սա՞ էր ներողությունը

Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ըստ որոշ քաղաքական գործիչների «Քանի գնում՝ ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա

ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԵՔ

Առաջարկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց տներից զրկված ու համարժեք փոխհատուցում չստացած Կենտրոնի բնակիչներին: Նոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր այն անձանց, որոնց սեփականությունն օտարվեց այդ պողոտայի կառուցման համար. «Կարծում եմ, ներողամիտ պետք է լինեն մարդիկ, որոնք համարում են, թե բավարար չափի չեն ստացել փոխհատուցում: Առաջին քայլերն

«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ» Է, «ՄԵՐԺԵԼԻ» Է, «ՇԱՆՏԱԺ» Է

Երեկ քաղաքական որոշ ուժեր այսպես են արձագանքել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ուժերին ուղղված կոչին: Նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ին՝ ի դեմս Հրանտ Մարգարյանի, Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին անվանապես, նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին դիմելով՝ կոչ էր արել «միանալ քոչարյանա-սերժական ավազակապետության

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵՑԻՔ

Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց օտարման գոտում հայտնված ու իրենց սեփականությունից զրկված քաղաքացիներին ներողամիտ լինել՝ անբավարար փոխհատուցում ստանալու համար: «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այս կապակցությամբ մի զուգահեռ տարավ. «Շատ կներեք, սա նման է նրան, որ գող մտնի տունդ, ունեցվածքդ գողանա, եւ հետո

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանհինգերորդ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Եվ ահա Վերայի Կարինեից Սարյանի էդ ասածը լսելով՝ միանգամից հասկացա, որ Սարյանն էդ երկուսուկես բառանոց նախադասությունն ասելով՝ ասել է այն, ինչն իմ էս հարյուրավոր նախադասություններով չկարողացա ասել, եւ Կարինեի ու Սարյանի էդ նախադասությունից հետո անմիջապես հիշեցի էս վերջին շաբաթվա ընթացքում տեսածներս, որ ուրիշ ժամանակ կարող էի չտեսնել

Հարկային գործիքների օգտագործմամբ

«ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը Նոյեմբերի 14-ին, ժամը 15-ին, ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը օպերլիազորների հետ ներկայացել է «ԳԱԼԱ» ՀԸ եւ պաշտոնապես ինձ հանձնել «ՉԱՊ» ՍՊԸ-ում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը իրենց իրականացրած ստուգումների վերաբերյալ եզրափակիչ արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, «ՉԱՊ» ՍՊԸ իբր թաքցրած եկամուտների

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ՀԱՅ

«Մի հարցրու հայրենիքից, թե ինչ կարող է անել քեզ համար, այլ հարցրու, թե դո՛ւ ինչ կարող ես անել հայրենիքի համար». Ջոն Քենեդու այս խոսքերը ամբողջովին արդարացված են Լեւոն Ահարոնյան անունը կրող մարդու դեպքում: Նա ոչ միայն հարցրեց, այլեւ կատարեց ու կատարում է գործեր հայրենիքի բարգավաճման համար: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա իր աչալուրջ հայացքը մշտապես պահում

«Վերադառնում եմ Անգլիա»

Ճանաչված դերասանուհի Ժենյա Ներսիսյանը խռոված է հայ հանդիսատեսից Բեմի վրա կեսդարյա կյանք ապրած դերասանուհի Ժենյա Ներսիսյանը սիրված եւ ընդունված է բոլորի կողմից: 40 տարուց ավելի բեմ դուրս գալով Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ դերասանուհին ծանոթ էր հանրապետության բոլոր թատերասերներին, հատկապես իր հեռուստատեսային ներկայացումներով եւ ռադիոբեմադրություններով: Հազարավոր փոքրիկներ ամիսներ շարունակ սպասում էին ռադիոյով նրա «Բարի գիշեր» հաղորդմանը: Տարիներ

ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԿԵՐԳԵՆ

Աշխարհահռչակ «Հորտուս մյուզիկուս» անսամբլը կներկայանա հայ հանդիսատեսին Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ, «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) ութերորդ տարին է՝ Հայաստան է հրավիրում դասական երաժշտության ոլորտում համաշխարհային աստղերի: Հերթական հյուրը էստոնական ճանաչված «Հորտուս մյուզիկուս» անսամբլն է, որի եզակի համերգը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ նոյեմբերի 21-ին: «Առավոտը» հանդիպեց «21-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր

Հերոսների անվամբ լսարաններ եւ կիսանդրի՝ ԵՊՀ-ում

Արցախյան ազգային ազատագրական պայքարում զոհվել է 26 համալսարանական ԵՊՀ-ում երեկ բացվեցին Արցախյան ազատագրական շարժման երեք հերոսների անվան լսարաններ: Տնտեսագիտական ֆակուլտետի երկու լսարան անվանակոչվեց ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկներ Վաչագան Ավակիմովի եւ Ֆուրման Գեւորգյանի անուններով: «Համալսարանական հերոսամարտիկների թիվը 26-ն է: Այժմ մեր բուհի 10 լսարան անվանակոչվել է նրանց անուններով, իսկ մինչեւ տարեվերջ կբացենք եւս 3-ը: Մենք՝ համալսարանականներս, երջանիկ ենք,

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

Իսկ կարիերիստները վախենում են զորակցության խոսք ասել Նարեկ Գալստյանին «Առավոտը» փորձեց կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներից եւ կառույցներից պարզել, թե ինչպես են գնահատում օրեր առաջ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության երիտասարդական թեւի ատենապետ Նարեկ Գալստյանի հետ կատարված ֆիզիկական հաշվեհարդարը: Մեզ հետաքրքրող հարցին որոշ իշխանամետ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ չցանկացան հեռախոսով պատասխանել, փոխարենը հետաքրքրվեցին, թե ինչպես

Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել

Որդեկորույս հորը նախարարը չի ընդունում Օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասերից մեկում հոսանքահարվել ու մահացել էր ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նա հասցրել էր 9 ամիս ծառայել ազգային բանակում: Տ. Օհանջանյանը մինչ այդ բնակվել էր Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում, սովորում էր տեղի պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսների եւ էկոնոմիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Տիգրանը 13 տարի մարզվել էր ձյուդո մարզաձեւով, եղել

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանությունը, այնուամենայնիվ, նաեւ քաղաքական շարժառիթներ է ունեցել: Նոյեմբերի 8-ին, Կոմիտասի պողոտայում, Արաբկիրի շուկայի մոտ սպանվել էր Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ ակտիվիստ Սայադ Դավթյանը: Նրա ուղղությամբ հրազենից արձակվել էր երեք կրակոց: Գլխի մասում ստացած վնասվածքներից Ս. Դավթյանը մահացել էր: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նույն օրը, ժամը 18:00-ին, ոստիկանության Երեւան

Իսկ որոշ մարդկանց մուրազը փորը մնաց

Համաշխարհային բանկից 40 մլն դոլար ստանալու՝ ՀՀ իշխանավորների երազանքը գրվեց սառույցին: Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանական համակարգում մեծ փոփոխություններ եղան: Այդ փոփոխությունները սկսվեցին, մասնավորապես, պետավտոտեսչության անցակետերի փակումից: Ոստիկանությունը նախատեսում էր համակարգի այս բոլոր «բարեփոխումներն» իրականացնել մինչեւ 2007-ի ավարտը, բայց արդեն տարեվերջն է, եւ, կարելի է ասել, ըստ էության, ոչինչ չի փոխվել. պարզապես ավելացել է

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՑՎԵՑ

Թամանյանի եւ Երեւանի քաղաքապետերի երազանքն այլեւս իրականություն է Հնաբնակ երեւանցի Կառլեն Բաբայանին հաճելի է տեսնել, թե օր օրի ինչպես է շենանում եւ գեղեցկանում Երեւանը: Նա հույս ունի, որ այս զարգացումները կհասնեն նաեւ ծայրամասեր ու երեւանցիներն ու հյուրերը կհիանան ոչ միայն Երեւանի կենտրոնով: Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանն էլ ասում է, որ Հյուսիսային պողոտան կառուցելը եղել

ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի նախագահական ընտրություններում, ուրեմն ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում»,- ասել էր Հրանտ Խաչատրյանը հոկտեմբերի սկզբներին: Խաչատրյանի տարակուսած ինքնախոստովանությունից մինչեւ Տեր-Պետրոսյանի առաջադրման հայտարարումը՝ անցավ ընդամենը երկու-երեք տասնօրյակ: Ժամանակային այդ ակնթարթում Հայաստանի էքսնախագահը ոչ միայն երկրի քաղաքական կյանքը վերարթնացրեց 2003-ին հաջորդած 5-ամյա շիրմաքարային անշարժությունից, այլեւ իր շուրջ կենտրոնացրեց իրադրությունն ու

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

որեւէ հանցանք կատարած լինեին ու քրեական հետապնդումներից վախենալու բան ունենային, ապա ինչո՞ւ պիտի այդպես հեշտուհանգիստ հրաժարվեին պաշտոններից՝ հաստատապես գիտենալով, որ թշնամանքով ու քինախնդրությամբ լցված ներկա գավառամիտ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայելու իրենց չգործած հանցանքները բացահայտելու համար: Եվ իսկապես էլ ջանք չխնայեցին: Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատարեցին վերը նշված բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները: Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննադատները: Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթակում, դա նշանակում է, որ

ՆԿԱՏԵԼԻ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր եւ լրագրողների հարցերին նրա պատասխանները բացառապես տնտեսությանն էին առնչվում: Քանի որ պարոն Բոստանջյանը խոսում է խիստ մասնագիտական լեզվով, հարմար գտանք ներկայացնել «Առավոտի» հարցերին տրված պատգամավորի պատասխանները: Հայտնի է, որ կոալիցիոն հուշագրի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը նախագահական ընտրություններում պետք է պաշտպանի Հանրապետական կուսակցության

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031