Օրվա լրահոսը
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱԶՄԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ ՔԱԲՈՒԼՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի թուրքական համակազմի ուղղաթիռը Քաբուլի հարավում վթարի է ենթարկվել: Վարդակ գավառի տեղական իշխանության ներկայացուցիչների տվյալներով, թուրք զինվորականներից մեկը զոհվել է, վնասվածքներ ստացած եւս երեքը գտնվում են ծանր վիճակում: Կոալիցիոն ուժերին մատակարարման ծառայություններ մատուցող թուրքական համակազմի ուղղաթիռը վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի հենակետում վայրէջք կատարելու ժամանակ: BBC-ի մատուցմամբ, սակայն, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի հրամանատար Թոդդ
Իսրայելցի դիվանագետը Մեծ Բրիտանիայից կվտարվի
Երեկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ երկրի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը երեքշաբթի հանդես է գալու Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից բրիտանացիների անձնագրերի կեղծման փաստի վերաբերյալ հայտարարությամբ: BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է իսրայելցի գործակալների կողմից բրիտանական կեղծված անձնագրերը ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից մեկին՝ ալ-Մաբհուհին Դուբայի հյուրանոցում «լիկվիդացնելու» օպերացիան իրականացնելիս: Ավելի վաղ, բրիտանական «Sky News» հեռուստաընկերությունը
Հիտլերի նամակը գնահատվել է 12 հազար ֆունտ ստերլինգ
Բրիտանացի լրագրող Սեֆտոն Դելմերին ուղղված Ադոլֆ Հիտլերի նամակը, որտեղ վերջինս խոսել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ «իրապես ջերմ հարաբերությունների» մասին, Լոնդոնում աճուրդի է հանվել: CNN-ի մատուցմամբ, աճուրդի կազմակերպիչները հույս ունեն այդ նամակը վաճառել 12 հազար ֆունտ ստերլինգով: Նամակը գրվել է 1931 թվականին, գերմանական նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Հիտլերի՝ Գերմանիայի կանցլեր դառնալուց եւ այդ երկրի իշխանությունը զավթելուց
Արյունալի սպանդ՝ չինական դպրոցում
Ութ երեխա մահացել եւ եւս հինգը վնասվածքներ են ստացել երեքշաբթի օրը Չինաստանի դպրոցներից մեկում՝ նախկին բժշկի իրականացրած սպանդի արդյունքում: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, վաղ առավոտյան, Ֆուցզյան նահանգի նախակրթական դպրոցներից մեկում՝ այն ժամանակ, երբ աշակերտները մտնելիս են եղել իրենց դասասենյակները: Հարձակվողը զինված է եղել դանակով եւ հասցրել է «գրոհել» 13 դպրոցականների վրա,
Նախ վերաբերմունքը պետք է փոխել
Երեկ մեկնարկեց «Ուսման դժվարություններ ունեցող անձանց համար նախնական մասնագիտական կրթություն կազմակերպելու իրավական հիմքերը եւ անհրաժեշտ գործողությունները» թեմայով քննարկումը: Այն «Արհեստագործական կրթության ուսման թեթեւ եւ միջին դժվարություններ ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում էր: Ըստ ծրագրի համակարգող Անահիտ Քալանթարյանի՝ «ուսումնասիրվել են նախնական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ նորմատիվ փաստաթղթերը, վեր հանվել խոչընդոտները»: «Հույսի կամուրջ» հ/կ
«Չենք գնա թերթերը գնելու ճանապարհով»
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը հավաստիացնում է, թե չեն հետեւի Ադրբեջանի օրինակին: «Մեր երկրում թերթ փակելու խնդիր գոյություն չունի: Վստահ եմ, որ վերջին բարեփոխումը կստեղծի պայմաններ, որ ԶԼՄ-ները լինեն սոցիալապես ավելի պատասխանատու, ոչ մի խստացում, խոսքի ազատության սահմանափակում այս օրենքով չկա»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի
«ՉԵՄ ԺԽՏՈՒՄ ՄԱՐՍԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»
Օկուլտիզմով զբաղվող Լեւոն Բաբայանը հայտարարում է, թե տաք ձմեռների, Սեւանի բարձրացման ու կարկուտների բացակայության «մեղավորը» ինքն է: Օրերս խմբագրություն էր եկել բարձրագույն տեխնիկական կրթությամբ Լեւոն Բաբայանը, ով պնդում է, թե կարող է կառավարել բնության երեւույթները: Նա զբաղվում է օկուլտիզմով (թաքնատեսություն, գաղտնատեսություն) ու ասում է՝ որոշակի հաջողություններ ունի: «Հնարավո՞ր է, արդյոք, ազդել բնության վրա, ստանալ ուզած
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Թեպետ ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները Հայաստանում, որպես կանոն, հանդես են գալիս փոխկապակցված, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք այնքան են սերտաճում-միահյուսվում, որ բարդ է դառնում զատորոշել, թե քաղաքական հանգույցը գոյացել է ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական խնդիրների թելերից: Որքան էլ անսպասելի է՝ իրավիճակի բարդությունն ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ ներհայաստանյան քաղաքական
Մի՞թե միայն վասն բիզնեսի
Վանաձորի կենտրոնական փողոցներում օր օրի ծառեր են հատվում: Հազվադեպ են դեպքերը, երբ շինարարությունը իրականացվում է առանց ծառ հատելու: Շրջելով Վանաձորի Տիգրան Մեծի, Մյասնիկյան եւ այլ փողոցներում, տեսնում ես, թե քանի ծառ է հատվել եւ քանիսի փոխարեն է այժմ որեւէ շենք-շինություն «ծաղկում»: Ինչպես նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Պավլիկ Գեւորգյանը, ծառը հատելու
«Հայկական սփյուռք»
«Կովկասի ինստիտուտը» հրատարակել է պատմաբաններ Էդուարդ Մելքոնյանի եւ Վիկտոր Դյատլովի «Հայկական սփյուռք. սոցիալ-մշակութային տիպաբանության ակնարկներ» գիրքը, որի շնորհանդեսը երեկ էր՝ «Կովկասի ինստիտուտում»: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գիրքը ավելի շատ ուղղված է ռուսալեզու հանրությանը եւ առաջին հերթին՝ ոչ հայերին, նրանց, ովքեր կուզենային իմանալ՝ ինչ է հայկական սփյուռքը: Կովկասի ինստիտուտի տնօրենը խոստացավ հնարավորության դեպքում հրատարակել
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ
Արարատի մարզպետարանի ներկայացուցչի կարծիքով` գյուղացին սովոր է պանիկայի մեջ ընկնել, գյուղացին ղալաթ է արել, ժողովուրդն էլ անորակ է: Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Սարգիս Կարապետյանն իր ավելի քան 10 հեկտար հողատարածքում ծիրան, դեղձ, սալոր ու խաղող է մշակում, որով էլ ամեն տարի այս կամ այն չափով հոգում է ընտանիքի հոգսերը: Նախորդ շաբաթվա ցուրտ եղանակի
«ՍՏԻ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԱԿԸ
Լուսանկարում պատկերված ցուցավահանակը հուշում է. «ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարության վարչատնտեսական պետական փակ բաժնետիրական ընկերության» մասին: Նշենք, որ «նախարարություն» բառի դիմաց գրված է՝ «ստի խարարություն»: Միայն ուշադիր կարդալուց հետո պարզվում է, որ խոսքը «ստի խարարության» մասին չէ, այլ՝ փոստի նախարարության: Սակայն սա էլ չի օգնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նման նախարարություն չկա: Եթե լիներ, ապա
Թմրամիջոց՝ սրբիչների մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության կողմից կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերել է 4 կգ 649 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված
Ծննդաբերության նպաստի անվան տակ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ, դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը, նրա ընկերը՝ նույն հարկային տեսչությունում հաշվառված «Համլետ Նարինե» ՍՊ ընկերության տնօրեն Մ. Բադալյանը, եւ Հ. Արիստակեսյանի
Արագացրին ու ավարտեցին
Երեկ վարչական դատարանում արագացված դատաքննությամբ սկսվեց եւ ավարտվեց «Թեղուտի գործով» դատաքննությունը: «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող կառավարության որոշումները եւ գործողությունները: Դատաքննությունն ավարտվեց եւ այսօր կհրապարակվի վճիռը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհեց արագացված դատաքննության դեմ: Փաստաբանի կարծիքով, պատասխանող կառավարությունը, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական
«ԵՍ ՕՍԿԱՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Ասում է նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը – Պարոն Արշակյան, հայ-թուրքական արձանագրությունների, Հայոց եղեռնի ճանաչման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Գերտերությունները շատ չե՞ն շահարկում: – Ցեղասպանությունն իրականացվել է գերպետությունների հակասությունների կամ շահերի համընկման արդյունքում: Ցեղասպանության տերերը նրանք են: Մենք որոշակի ազդեցություն ունեինք Եղեռնից առաջ, իսկ Եղեռնից հետո մեր ռեսուրսներն էապես կրճատվեցին՝ մարդկային, քաղաքական, բարոյական… Մենք ապրեցինք
ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՍՏՈՒԳԵ՛Ք
Հայաստանում ժանտախտով վարակված 346 խոզ կա: Այս մասին երեկ հայտնել է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Հիվանդությունը հայտնաբերվել է Տավուշի եւ Լոռու մարզերում, եւ կարանտինի շրջան է հայտարարվել: Տեսչության ղեկավարը հաղորդել է, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է համաճարակի տարածման խոչընդոտման օպերատիվ աշխատանքային խումբ: Հայտնաբերված 346 խոզերից 44-ը սատկել են,
ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ
Այսօր Թեղուտի պաշտպանության խումբը, ինչպես որ ծրագրել էր, ՀՀ վարչական դատարանի առաջին նիստին համընթաց բողոքի ակցիա եւ հացադուլ էր անում: «Էկոլուրի» փոխանցմամբ, հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ) ծրագրի հաստատմանը: Ակցիայի մասնակիցների ներկայացմամբ, իրենք ցանկանում են
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՐՑԱՆԱԿ
«Եթե մեկ տնտեսվարող սուբյեկտի ոտնահարված իրավունքը վերականգնվում է, ապա մնացած գործարարներն էլ պետք է փորձեն պաշտպանել իրենց իրավունքները: Հաջողված դատական գործերը հրապարակային ներկայացնելը մարդկանց գիտակցության վրա որոշակի ազդեցություն է թողնում»,- նման կարծիք հայտնեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Երեկ ամփոփվեցին «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի արդյունքները, որին մասնակցում էին հայաստանյան մի
Ընտանիքի հենասյունը պետք է առողջ լինի
Եթե ցանկանում եք երեխա ունենալ, մինչեւ հղիանալը հետազոտվեք մասնագետների մոտ Հայ կանայք այնքան էլ ուշադիր չեն իրենց առողջության նկատմամբ, դա գուցե նրանից է, որ տարված են առօրյա հոգսերով, այնքան նվիրված են իրենց ընտանիքին, որ սեփական առողջությանը ժամանակ չեն կարողանում հատկացնել: Յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ ինքն է ընտանիքի հենասյունը, նաեւ իրենից են կախված մեր
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ԴԻԱԳՆՈՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մեղավորը բուժկենտրոնի տնօրինությո՞ւնն է, թե՝ աշխատակիցները Մի քանի օր է՝ Գյումրիի դիագնոստիկ կենտրոնում լարված իրավիճակ է. վիճաբանող կողմերը գրեթե ամեն օր «հյուր» են Գյումրիի 3 հեռուստաալիքներին: Բանն այն է, որ ուրբաթ օրը 4 բժիշկի, 3 բուժքրոջ եւ գրանցման բաժնից 1 հոգու ծանուցման թերթիկներ են հաձնվել առ այն, որ ապրիլի 1-ին լրանում է նրանց աշխատանքային պայմանագրի
15 ՏԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Ֆիլիպ Մորիս Մենեջմենտ Սերվիսիս Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչությունը (ՖՄՀ) նշում էր Հայաստանում իր գործունեության 15-րդ տարեդարձը: ՖՄՄՍ Բ.Վ.-ն Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Ինկ. (ՖՄԻ) ընկերության մասնաճյուղն է: «Ֆիլիպ Մորիսը» հայտնի է այնպիսի սիգարետներով, ինչպիսիք են Marlboro-ն, Parliament-ը, Virginia Slims-ը, Muratti Ambassador-ը, Assos Slims-ը, Chesterfield-ը, L&M-ը, Bond Street-ը, Red& White-ը: 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՖՄԻ ապրանքատեսակների մասնաբաժինը Երեւանի
ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ԴԺԳՈՀ Է 2000 ՄԱՐԴ
Գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ակցիան կշարունակվի մինչեւ ամսվա վերջ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին ասել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, արդեն իսկ 1800-2000 համահայցվոր պատրաստակամություն է հայտնել միանալ նախաձեռնությանը: Ապրիլի սկզբներին հայցը կներկայացվի վարչական դատարան, որտեղ ՀԱԿ-ը պահանջելու է չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը՝ գազի սակագնի
«ԳԱԼԱ»-ին էլի ճնշում են
Երեկ ստացանք «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ահազանգը, համաձայն որի՝ պետական, ուժային որոշ գերատեսչությունների անմիջական ճնշումների հետեւանքով «ԳԱԼԱ» հ/ը-ի գովազդատու կազմակերպությունները, սկսած փետրվարի կեսերից, խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում: «Ի տարբերություն 2007թ. նմանատիպ նախադեպի, երբ ավելի քան 30 գովազդատու կազմակերպություններ 3 օրվա ընթացքում միաժամանակ հանեցին իրենց գովազդները «ԳԱԼԱ» հ/ը եթերից, այս անգամ այդ գործընթացը կազմակերպվել է
Նորից կեղծ ահազանգ
Երեկ, մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ, ահազանգ ստացվեց, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեում ռումբ կա դրված: Նախորդ անգամ նման կեղծ ահազանգ էր եղել փետրվարի 25-ին: Եվ ինչպես մեկ ամիս առաջ, երեկ էլ պարզվեց, որ ահազանգը կեղծ է, սակայն գերատեսչության աշխատանքը մի քանի ժամով կազմալուծվեց, քանի որ ՊԵԿ աշխատակիցները տարհանվել էին շենքից: Սակրավորները, ստուգելով ողջ շենքը,
Դոլարն արժեզրկվել է
Երեւանի առեւտրային բանկերից «Արմինֆո» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում երեկ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 395 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը՝ 535 դրամ՝ 1 եվրոյի դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 399 դրամ, եվրոյի վաճառքի գինը կազմել է 543 դրամ: Իսկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում
«Ուշադիր ենք պարենային անվտանգության հարցում»
Հայաստանում պարենային անվտանգությունը մեծ ուշադրության կենտրոնում է: Երեկվա ասուլիսում հավաստիացրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ դրա համար հիմք հանդիսացավ վրաց-օսական հակամարտությունը. «Դրա հետ կապված՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում պետական ռեզերվի կայացմանը, կուտակվող ապրանքների տեսականու, դրա պահպանման ու թարմացման խնդիրներին, պետք է խրախուսենք նաեւ ներքին գյուղատնտեսական
LYUBA-MASHA-ՆԵՐԻ ԴԱՐՆ ԱՆՑԵԼ Է
Մեր օրերում ոչ միայն ամոթ է սեփական դոմեյնի փոստային ծառայություն չունենալը, այլեւ՝ վտանգավոր «Աշխարհում ընդունված է, որ յուրաքանչյուր կազմակերպության աշխատակից ունենա իր կազմակերպության անունով էլեկտրոնային փոստ: Սակայն Հայաստանում, նաեւ մեդիայի բնագավառում, կան շատերը, որոնք չունեն եւ օգտվում են տարատեսակ այլ փոստերից: Անվտանգությունից ելնելով՝ ճիշտ է, երբ e-mail-ը կազմակերպության հոսթինգի, սերվերի վրա է, հակառակ դեպքում, օգտվելով
«Լավ չեք աշխատում»
Ռոբերտ Քոչարյանը վերլուծել է տնտեսական վիճակը Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրեն երիտասարդ թոշակառու եւ քաղաքականությունը լքած գործիչ համարելը դեռ վաղ է: Նա այս անգամ բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը՝ քննադատության ենթարկելով իր հետնորդի՝ Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը: «Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ՎԱՎԵՐԱՑՆԻ
Համոզված է նաեւ թուրք քաղաքական գործիչը Վերջին 24 ամիսներին Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական արտախորհրդարանական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը արդեն հինգերորդ անգամ Հայաստանում է: Այս վիճակագրությունը երեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ինքը՝ Թոքերը, շեշտելու համար, թե ինքը որքան է ցանկանում իր ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Թուրք գործչի խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ նա


















































