Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԴԵՄ

Վճռական «ոչ» ասել օրինականացված մանկասպանությանը. ահա «Ռուսաստանն առանց հղիության արհեստական ընդհատման -2010» ակցիայի նպատակը, որը տեղի կունենա պետերբուրգյան «Հավատի այբուբեն` Օմեգա» կազմակերպության նախաձեռնությամբ: Ակցիային իր օրհնությունն է տվել Ռուս ուղղափառ եկեղեցու եւ հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի նախագահ, ավագ երեց Վսեւոլոդ Չապլինը:  Ակցիան նվիրված է Մանուկների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին: Ակցիային մասնակցությունը կարտահայտվի քաղաքի փողոցներում

Ինչո՞ւ են բողոքում Վանաձորի թատրոնից

Պարզաբանում է տնօրենը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եկող տարի 80-ամյակն է նշելու: Այն լուրջ դերակատարություն ունի Լոռու մարզի մշակութային կյանքում: Թատրոնի եւ նրա ղեկավարության մասին հանրապետական մամուլում տեղ գտած քննադատությամբ լեցուն հրապարակումները մեզ տարան թատրոն՝ լսելու նաեւ թատրոնի ղեկավարության տեսակետը բարձրացված խնդիրների շուրջ: Մեզ հետ զրույցը թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը սկսեց ասեկոսեների

ԼԱՑԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ՝ 20 ՐՈՊԵ

Լացը հանում է լարվածությունը «Լացը, ինչպես նաեւ ծիծաղը իրենց բոլոր տարատեսակներով մարդու հոգեկան եւ ֆիզիկական կյանքում ինքնաարտահայտման յուրատեսակ պաշտպանիչ ուղիներ են»: Չնայած այս սահմանմանը, լացը անբացատրելի մի բան է, որը որքան էլ ցանկանան՝ չեն կարող ճիշտ բնութագրել նույնիսկ հոգեբաններն ու բժիշկները: Լացում են բոլորը, կյանքի առաջին իսկ րոպեից, բայց նորածինների մոտ, ի տարբերություն մեծահասակների՝ արցունքներ

ՈՒՆԱԿ Է ՏԽՐԵՑՆԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄՐՑԱԿՑԻ

Ռուսաստանի «Պառլամենտսկայա գազետայի» թղթակցի հետ ունեցած զրույցում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մասին այսպես է արտահայտվել Ռուսաստանի ընտրանու նախկին կիսապաշտպան Դմիտրի Ալենիչեւը: Նրա խոսքերով, Հայաստանի թիմը կարող է «B» խմբում, որտեղ ընդգրկված են Ռուսաստանը,  Իռլանդիան, Սլովակիան, Մակեդոնիան, մենք եւ Անդորրան, միջամտել «Եվրո 2012»-ի եզրափակիչ փուլ մտնելու համար մղվելիք պայքարին: «Խումբը շատ հավասար է, բացի Անդորրայից,- ասել

ԼՐԱՑՐԵԼ Է ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՆՈՐՄԱ

Ռիեկայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության տղամարդկանց մրցաշարում իր անվան դիմաց 7,5 միավոր գրանցած 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, «Armchess»-ի տեղեկացմամբ, 1,5 միավորով գերազանցել է գրոսմայստերի կոչման համար սահմանված նորմը:

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է հանրապետության բարձրագույն խմբի 2010 թվականի (19-րդ) առաջնության տարբերանշանը:

ՎԵՐՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Ֆրանսիայի Նիս քաղաքում աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շարունակվող արագ եւ «կույր» շախմատների «Amber» ավանդական՝ 19-րդ գերմրցաշարում Լեւոն Արոնյանին չի հաջողվում էականորեն բարելավել դիրքերը: Ութ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստը «կույր» շախմատում 3,0 միավորով իններորդն է, իսկ արագ շախմատում՝ ութերորդը (4,0 միավորով): Այս ֆոնի վրա, թերեւս, հայաստանցի մարզասերներին կարող է սփոփել այն, որ Արոնյանը 6-րդ

ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

Շաբաթ օրը մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը: Մասնակից ութ ակումբներն արդեն պատրաստ են պայքարին: Իսկ այս օրերին թիմերի գլխավոր մարզիչներն ու ակումբների նախագահները կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն են տալիս լրատվամիջոցներին: ԶԼՄ-ներին առաջինը հանդիպեցին Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը: Վարդան Մինասյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կայացավ Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որ կազմակերպել էին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն ու Բրիտանական դեսպանատունը: Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց օսկարակիր «Դքսուհի» ֆիլմը: Ավանդաբար՝ փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը: Փառատոնին, որ

«Լուչիա դե Լամերմուրը»՝ 45 տարի անց

Դոնիցետիի գլուխգործոցում այս անգամ փայլեց Գոհար Գասպարյանի սան Արծվիկ Դեմուրչյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը տարիներ շարունակ իրականացնում է մշակութային նախագծեր, մասնավորապես՝ հովանավորում է իտալացի կոմպոզիտորների օպերաների բեմադրությունները մեր երկրում: Հերթական միջոցառումը Ազգային օպերային թատրոնում մարտի 21-ին մեկնարկած իտալական օպերային արվեստի փառատոնն էր, որը, ինչպես հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, կշարունակվի մեկ տարի: Երեւանի Կոմիտասի անվան

ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Կամ «Ռիչարդ Երրորդն» ու «Հայկական համերգը…» «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը շարունակվում է: Վերջինիս շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց մի քանի ներկայացում, մենք կանդրադառնանք դրանցից երկուսին: Խոսքը դերասան, բեմադրիչ Արամ Հովհաննիսյանի՝ ըստ Շեքսպիրի բեմադրած «Ռիչարդ Երրորդ» եւ ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի «Հայկական համերգը կամ թուրքական ասացվածքը» մոնոներկայացումների մասին է: Վերջինս ստեղծվել է ֆրանսահայ կոմպոզիտոր Ժիրայր Թորիկյանի

ԼԱՏՎԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵՑ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտի 22-ին Լատվիայի Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող կառավարության 4 նախարարներ հրաժարական են ներկայացրել: APA-ի մատուցմամբ, իրենց պաշտոններից հրաժարվել են Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկստինիշը, արդարադատության նախարար Մարեք Սեգլինշը, առողջապահության նախարար Բայբա Ռոզենտալն ու կրոնական զարգացման գործերով նախարար Էդգար Զալանսը: Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ թվով հինգերորդ նախարարը՝ մշակույթի նախարար Ինտ Դալդերիսը (նկարում), հրաժարվել է պաշտոնանկ լինել: Նա որոշել

ՀՈՒՅՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԿԱՅՑԵԼԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Կիպրոսի ուղղափառ եկեղեցու սպասավոր արքեպիսկոպոս Խրիզոստո 2-րդը 1974թ. ի վեր առաջին անգամ այցելել է կղզու թուրքական հատվածում գտնվող մենաստան: Վկայակոչելով AFP-ն՝ APA-ն փոխանցում է, թե Անդրեյ առաքյալի մենաստանը, որը գտնվում է Կարպասի թերակղզում, Կիպրոսի հունական հատվածի ուղղափառ հավատացյալների ամենահին սրբավայրն է: Իր այցից առաջ արքեպիսկոպոսը  նամակով դիմել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին՝ թույլտվություն խնդրելով

ԻՍՐԱՅԵԼԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԻՐ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ

Չնայած միջազգային հանրության կողմից գործադրվող ուժեղ ճնշումներին՝ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Արեւելյան Երուսաղեմում հրեաների համար նոր բնակավայրերի շինարարության հարցում բացառել է որեւէ  զիջում: BBC-ի մատուցմամբ, այդ հարցում կասկածների տեղ չթողնելու համար Նեթանյահուն այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղած իր նամակում: Այդպիսի հայտարարություն Իսրայելի վարչապետն արել է երեքշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի

Եվրամիությունը Թեհրանից պահանջում է

Եվրամիությունը Թեհրանից պահանջել է վերջ տալ արբանյակային հեռարձակումները խլացնելուն եւ համացանցի գրաքննությանը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, ասված է Միասնական Եվրոպայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ: Միջազգային երեք խոշոր հեռարձակողները՝ «Ամերիկայի ձայն», BBC եւ «Գերմանական ալիք», ավելի վաղ բողոքել էին, որ իրենց հաղորդումները, որոնք հեռարձակվում են ֆրանսիական հեռահաղորդակցական արբանյակների միջոցով, փետրվարի 12-ից ի վեր Իրանի իշխանությունների

Օբաման կատարեց իր նախընտրական եւս մի խոստումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կիրակի օրը վերջնականապես հավանության արժանացրեց նախագահ Բարաք Օբամայի՝ առողջապահության համակարգում առաջարկած մեծամասշտաբ բարեփոխումները, որոնցով ընդլայնվում եւ առողջապահական ապահովագրությունը տարածվում է գրեթե բոլոր, այդ թվում՝ սոցիալապես անապահով ամերիկացիների վրա: «Reuters»-ի մատուցմամբ, սա վերջին 40 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում ամենաարմատական բարեփոխումների օրինագիծն է: Բարաք Օբամայի ստորագրելուց հետո Սենատում ընդունված օրինագիծը կդառնա գործող օրենք, որի

Նախկին ահաբեկիչները համագործակցում են կառավարության հետ

Աֆղանստանում իր մեծությամբ թվով երկրորդ  ռազմականացված խմբավորման՝ «Հեզբ ի-Իսլամի» («Աֆղանստանի իսլամական կուսակցություն») ներկայացուցիչները հանդիպել են այդ երկրի նախագահի հետ՝ խաղաղ բանակցությունների ծրագիրը քննարկելու համար: BBC-ն հիշեցնում է, որ այս կուսակցությունը համարվում է  մարդկային բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական ակտերի համար պատասխանատու խմբավորում: Գրոհայինների այս կուսակցությունը Քաբուլում խաղաղ կարգավորման իր ծրագիրն է ներկայացրել երկրի նախագահ Համիդ Քարզային:

Անվանի հայորդիներ

Կամ հայ լուսանկարիչները՝ Օսմանյան կայսրությունում Լուսանկարչության գյուտից կարճ ժամանակ անց՝ հայերը յուրացրին արվեստ-արհեստի այս տեսակը: Հայկական լուսանկարչատները 19-րդ դարի կեսերից բազմացան Օսմանյան կայսրության քաղաքների մեծ մասում: Հայ լուսանկարիչները մենաշնորհային դիրք են ունեցել լուսանկարչության բնագավառում՝ կենցաղայինից մինչեւ պաշտոնական ծառայությունների մատուցմամբ: 19-րդ դարում Պոլիսի (Ստամբուլ) Բերա փողոցը դարձել էր լուսանկարիչների կենտրոն: Այս փողոցն առանձնանում էր արվեստի բոլոր

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Այն ժամանակ, երբ Հայաստանում օր օրի ավելանում են ազգակործան տարատեսակ աղանդները, վերանում բազմաթիվ բարոյական արժեքներ, մեղմ ասած՝ տեղին չէ դեմ խոսել եկեղեցու կառուցմանը:   Ավելին, ամենեւին էլ վատ չէր լինի, եթե  բազմաթիվ այլ «էլիտար» կառույցների փոխարեն Երեւանի կենտրոնում վեր խոյացած լինեին հոյակերտ

Բաքու գնալը հստակեցվում է

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողով: Ժողովում ամփոփվել են մարտի 16-18-ը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները: Գերագույն հոգեւոր խորհրդում գնահատանքով է ընդունվել այցի կազմակերպիչ հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքների մասին զեկույցը: Նորին

ՊԵ՞ՏՔ Է ԽՈՍԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԹԵՄԱՅՈՎ

Այս մասին կարծիքները տարաբնույթ են «Աղջիկ ջան, ամոթ է, ավելի լավ է այդ թեմաներից դուք էլ, մենք էլ՝ հեռու մնանք»,- այսպիսի պատասխան էի ստանում, երբ փորձում էի ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում հարցման միջոցով պարզել, թե ի՞նչ գիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Դա թերեւս բնական է՝ հաշվի առնելով այս սերնդի արժեքային համակարգը, ստացած կրթությունը եւ այլն: Սակայն 21-րդ

ՏԱՐԱԾՔ Է ԶԱՎԹԵԼ

«Առավոտի» (18.03.10թ.) «Տարածքը մաքրելու համար էին տվել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ 1995թ. «Էրեբունի» թանգարանի տարածքում՝ Խ. Դաշտենցի 16 տան դիմաց, քաղաքացի Սամվել Խաչատրյանին տրամադրվել է 8-10 քմ տարածք, ոչ ավելի, քան 6 քմ մակերեսով առեւտրի կրպակ տեղադրելու նպատակով (առանց բետոնային հիմքի): Սակայն Ս. Խաչատրյանը տարիների ընթացքում, հատկացված տարածքից բացի, ապօրինաբար զավթել է «Էրեբունի» պատմահնագիտական

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ

Մենք՝ հայերս, երբեմն դժգոհ ենք մեր դիրքից, պայմաններից եւ, այնուամենայնիվ, գոհ ենք մեր խելքից: Հպարտությամբ պետք է նշեմ, որ  հայերիս մեջ շատ են մեծ գիտնականները, որոնք ոչ միայն ազգի հպարտությունը կարող են լինել, այլ նաեւ երկրագնդի բնակիչների: Իշխանավորներից շատերը, գումարների մոլուցքով տարված, վեր են դասել անօրինությունը հոգեւոր եւ բարոյական արժեքներից եւ գերի դարձած անձնական շահերին՝

ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՆԱ ԿԱՐԹԱ…

Ահա թե ինչ է լինում, երբ ճարտարագետն իրեն սայաթնովայագետի տեղ է դնում Անցած տարեվերջին Հայաստանի ճարտարագետի տանը կայացավ իրանահայ ճարտարագետ, օդաորակիչների նախագծման եւ արդյունաբերության ոլորտի ճանաչված մասնագետ Վարդգես Զարգարյանի գրքի շնորհանդեսը (Բառ ու բանք Սայաթ-Նովայի, «Նայիրի» հրատ., Թեհրան, 2009)։ Հնչեցին շնորհավորանքներ, հավուր պատշաճի ասված բաժակաճառեր, երաժշտական կատարումներ եւ այլն։ Այդ ֆոնի վրա փոքր-ինչ սթափեցնող էր

Արծիվները՝ Գյումրի հասան սխալներով

Այս տարվա հունվարի 29-ին՝ Երեւանում «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ կազմակերպությունը վերանվանվում եւ վերագրանցվում է՝ «Հայոց արծիվներ», բայց նպատակները մնում են նույնը, ինչ վերջին 7 տարում՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-հասարակություն կապի ամրապնդում: Այս հայտարարությունից հետո՝ մոտ 50 օրում հիմնվել է «Հայոց արծիվների» 52 մասնաճյուղ՝ 37 գյուղում եւ 15 քաղաքում: Այսօր Հայաստանում կա մոտ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼՅԱՆ

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վարդան Մարաշլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալ: Վարդան Մարաշլյանի կենսագրականը կամ այլ մանրամասներ չեն ներկայացվել: Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անցած տարի մեզ հետ զրույցում ասել էր, որ նախարարության ամենամեծ խնդիրը Սփյուռքին ոչ լրիվ տիրապետելն

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 18-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստին: Երկօրյա նիստի ժամանակ նա ներկայացրել է ՀՀ  առաջարկները՝ կապված ԱՊՀ շրջանակներում ինովացիոն համագործակցության հետ: Այցի ընթացքում պարոն Հարությունյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի. 

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Առավոտի» մարտի 20-ի համարում «Էկոլոգիական աղետի նախաշեմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատար խողովակը քայքայված է, դրանից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում, մթնոլորտ արտանետվող թունավոր

ՓՐԿԵԼ ԳՈՇԱՎԱՆՔԸ

Սողանքներից բացի, արգելոց-թանգարանին վնասում է նաեւ ուշադրության պակասը   2009 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Վտանգի առաջին գծում», իսկ նոյեմբերի 6-ին՝ «Մոռանա՞լ Գոշին եւ «Դատաստանագիրքը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ սողանքները սպառնում են ոչ միայն Տավուշի մարզի Գոշ գյուղին, այլ նաեւ  Մխիթար Գոշի դամբարանին եւ Գոշավանք համալիրին: Նաեւ հավելել ենք, որ, ցավոք, սողանքը այս շքեղ համալիրին սպառնացող միակ

ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է

Մարտի 21-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի բնակչուհի՝ 36-ամյա Անահիտ Վանյանը, իսկ նույն հասցեի բնակիչ՝ 15-ամյա Արամայիս Սուքիասյանը տեղափոխվել է Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոց:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031